պետ. ապարատ, մշակվեց սովետական սահմանադրություն, կազմավորվեց կար– միր բանակ, վերացվեց արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը, հիմնովին լուծվեցին ագրարային ու ազ– գային հարցերը, զարկ տրվեց տնտեսու– թյան ու կուլտուրայի զարգացմանը, ծա– վալվեց սոցիալիստական շինարարու– թյուն: Այն պսակվեց հաղթանակով, և սո– վետական երկրում կարճ ժամանակա– շրջանում կառուցվեց զարգացած սոցիա– լիստական հասարակարգ, որն այժմ ան– շեղորեն գնում է դեպի կոմունիզմ: Հոկտեմբերյան հեղափոխության պաշտպա– նությանը նվիրված ցույց Պլովդիվում (1919) Հոկտեմբերյան հեղափոխությամբ ըս– կըսվեց կապիտալիզմի կործանման և կոմունիզմի հաղթանակի դարաշրջանը: ճեղքվեց իմպերիալիզմի շղթան, բորբոք– վեց կապիտալիզմի ընդհանուր ճգնա– ժամը, սկսվեց նրա գաղութային սիստեմի փլուզումը: Հոկտեմբերի կայծերը հեղա– փոխության հուրը բորբոքեցին աշխարհի բոլոր երկրներում, բոլոր ժողովուրդների մեջ: Ծավալվեցին հեղափոխական շար– ժումները կապիտալիստական երկրնե– րում և ազգային–ազատագրական շար– ժումներ գաղութային ու կախյալ երկըր– ներում, որոնք հասցրին սոցիալիզմի հա– մաշխարհային սիստեմի ստեղծման, սիս– տեմ, որը Հոկտեմբերի գործի շարունա– կությունն է և ավելի ու ավելի է դառնում մարդկության զարգացման վճռական գոր– ծոնը: Հոկտեմբերյան սոցիալիստական Շվեյցարական «Ֆյոյ» թերթի 1917-ի նոյեմ– բերի 29-ի համարը: Նկարի (Ֆ. Մազերելի) տակ գրված է. «Նա ոուս է, բայց նրա լեզուն հասկանում են բււլոր ժողովուրդները» մեծ հեղափոխությունն իր էությամբ ու հետևանքներով վճռական ազդեցություն ունի մարդկության համաշխարհային պատմության ընթացքի վրա և լուսավո– րում է բոլոր ժողովուրդների ազատագըր– ման ուղին: Այդ հեղափոխության լենին– յան ղեկավարությունը իսկական արվեստ է ու տակտիկայի տիպար բոլոր կոմու– նիստների ու աշխատավորների համար: Հոկտեմբերյան հեղափոխությունը և հայ ժողովրդի ճակատագիրը: Հոկտեմբերյան հեղափոխությունն ար– մատականորեն լուծեց ազգային հարցը, և Ռուսաստանի բոլոր ժողովուրդները դար– ձան ազատ ու իրավահավասար: ԱԱՀՄ կազմավորումը լենինյան ազգային քա– ղաքականության փայլուն հաղթանակն էր: Այդ եղբայրական ընտանիքում սովե– տական բոլոր ժողովուրդները ձեռք բե– րեցին քաղ., տնտ. ու կուլտուրական զար– գացման լայն հնարավորություններ և միասնական ջանքերով ու կարճ ժամանա– կամիջոցում հասան մեծագույն հաջողու– թյունների: Ձևավորվեցին նոր՝ սոցիա– լիստական ազգեր, որոնք գտնվում են անխախտ բարեկամության մեջ: Հոկտեմբերյան հեղափոխությունը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում: Նրա պատմական բախտը, կյանքի ուղին ձևավորվել են Հայաստանի սոցիալ–տնտեսական, քաղ. ու կուլտուրական զարգացմամբ, ներքին ու արտաքին թշնամիների դեմ մղված դարավոր պայքարով: Անշուշտ, այդ ուղին եղել է ծանր ու դժվարին և հերոսական ու արգասավոր: Հայ ժողովուրդը տեսել է անհամար դժվարություններ, ենթարկվել դաժան արհավիրքների, տվել բազմաքա– նակ զոհեր, կրել մեծամեծ զրկանքներ: Նա դարձել էր բազմաչարչար և XX դ. սկզբին կանգնել ֆիզիկական բնաջնջման ահավոր վտանգի առաջ: Դրությունը հիմ– նովին փոխվեց, երբ Հոկտեմբերի կար– միր դրոշը ծածանվեց Հայոց աշխարհում: ԱՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևը Աովետական Հայաստա– նի 50-ամյակի առթիվ արտասանած ճա– ռում ասաց. «Հոկտեմբերյակ սոցիալիս– տական մեծ հեղափոխության/ հաղթանա– կը, Հայաստանում սովետական իշխանու– թյան հաղթանակը հայ ժողովրդին բերե– ցին իսկական սոցիալական ու ազգային ազատագրություն, արմատական շրջա– դարձ նշանավոր եցին նրա ճակատագրում» (Բ ր և ժ ն և Լ.Ի., Սովետական Հայաս– տանի 50 տարին, Ե., 1970, էջ 10–11): Հիրավի, Մեծ Հոկտեմբերը վճռական շրջադարձ էր հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Դա ավելի ակնբախ է դառնում նրա դառն անցյալի ֆոնի վրա: Դարեր շարունակ գտնվելով օտար բռնա– կալությունների ճնշման տակ՝ հայ ժողո– վուրդը, այնուամենայնիվ, երբեք չի կոր– ցըրել իր ոգու արիությունը և մղել է հե– րոսական գոյամարտ: Արդարացիորեն նա ընտրեց ռուս, կողմնորոշում, որը վե– րաճեց հեղափոխական ուղու և նրան բե– րեց ազատագրում ու բարգավաճում: 1828-ին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ մեծագույն իրադարձություն: Դա Արևելյան Հայաստանի միացումն էր Ռուսաստանին, որով հայ ժողովուրդը մտավ տնտեսապես ու կուլտուրապես ավե– լի զարգացած պետության կազմի մեջ և, ամենակարևորը, նա իր բախտը մեկընդ– միշտ կապեց ռուս մեծ ժողովրդի հետ ու կանխորոշեց իր լուսավոր գալիքը: Հայ ժողովուրդը, Ռուսաստանի մյուս ժողո– վուրդների հետ միասին, ակտիվորեն մասնակցեց ցարիզմի ու կապիտալիզմի դեմ մղվող պայքարին, որը լայնորեն ծա– վալվեց XIX դ. վերջին ու XX դ. սկզբին: Աստիճանաբար ձևավորվեց հայ պրոլե– տարիատը, և սոցիալ–դեմոկրատական, բոլշևիկյան կազմակերպություններ ըս– տեղծվեցին Հայաստանում, որոնք միա– վորվեցին (1920) ՝Հայաստանի կոմունիս– տական կուսակցության մեջ: Մարքսիստական–կոմունիստական ուղ– ղության դերը վճոական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում: Միայն նա ցույց տվեց տանջահար ժողովրդի սո– ցիալական ազատագրման ու ազգային վե– րածննդի ճիշտ ուղին: Դա առավել ևս ընդգծվում է հայ իրականության մեջ գո– յություն ունեցող բուրժուա–նացիոնալիս– տական կուսակցությունների ու հոսանք– ների ազգակործան քաղաքականության պայմաններում: Դրանք բոլորը, և հատ– կապես դաշնակցականները, իրենց հույ– սերը կապում էին արմ. տերությունների հետ, հավատում նրանց կեղծ խոստումնե– րին, վարում հակաժողովրդական ու ար– կածախնդրական քաղաքականություն: Իրականում իմպերիալիստները միայն իրենց շահադիտական նպատակներն էին հետապնդում և դաշնակցականներին օգ– տագործում որպես գործիք: Ցարիզմի դեմ մղվող հեղաՓոխական պայքարին անմիջականորեն մասնակցում էին այն աշխատավոր հայերը, որոնք գտնվում էին Արևելյան Հայաստանում, Անդրկովկասում և Ռուսաստանում: Հայ ժողովրդի լավագույն զավակները մտան կոմունիստական կուսակցության շարքե– րը և գործեցին Վ. Ի. Լենինի ղեկավարու– թյամբ: Նրանցից շատերը դարձան ակա– նավոր գործիչներ, ինչպիսիք էին Ս. Շա– հում յանը, Բ. Կնունյանցը, Ս. Սպանդար– յանը, Ա. Մյասնիկյանը, Կամոն (Ա. Ա. Տեր–Պետրոսյան) և ուրիշներ: Բոլշևիկ– ները, պաշտպանելով հայ ժողովրդի ազ– գային–ազատագրական շարժումը, ցույց էին տալիս, որ լիակատար ազատագրման երաշխիքը տիրող կարգերի տապալման և իսկական ժողովրդապետության հաս– տատման մեջ է: Հայ ժողովուրդը համըն– թաց քայլեց Ռուսաստանի բոլոր ժողո– վուրդների հետ և կոմունիստական կու– սակցության գլխավորությամբ ակտիվո– րեն մասնակցեց երկրում ծավալված հե– ղաՓոխական շարժումներին: Այդպիսին էր արևելահայության հեռանկարը, բայց հենց այն պատճառով, որ նա իր բախտը կապել էր կոմունստական կուսակցության գործունեության հետ, ռուս ժողովրդի հետ և կանգնել ազատագրության մեծ ուղու վրա, դրանով իսկ նա արտահայ– տում էր ամբողջ հայ ժողովրդի իղձերն ու նպատակները և հաստատակամորեն իր կողմը գրավում արևմտահայությանը, որն իր հերթին բնականորեն հակված էր դեպի Ռուսաստան և այնտեղից էր սպասում իր Փրկությունը թուրք, բռնակալությունից:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/521
Արտաքին տեսք