Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյուն։ Հ. մի հանրահաշվական համակարգի տարրերի և հարաբերությունների (գործողությունների) բազմությունները համապատասխանաբար արտապատկերում է երկրորդ համակարգի տարրերի և հարաբերությունների բազմությունների մեջ այնպես, որ եթե առաջին համակարգի X1, ⋯ , Xn տարրերը գտնվում են θ հարաբերության մեջ, և X→ X`1, ⋯ , Xn→X՝n, θ → θ՝, ապա, X՝1, ⋯ , X՝n տարրերը երկրորդ համակարգում գտնվում են Θ՝ հարաբերության մեջ։

ՀՈՄՈՅՈԹԵՐՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ (< (հուն, ὅμοιος - հավասար, միևնույն և θέρμη - ջերմություն), տես Տաքարյուն կենդանիներ։

ՀՈՄՈՏՈՊԻԱ (հոմո… և < հուն τόπος տեղ), տես Հանրահաշվական տոպոլոգիա։

ՀՈՄՈՏՈՊԻԱԿԱՆ ԽՈՒՄԲ տես Հանրահաշվական տոպոլոգիա։

ՀՈՄՈՖՈՆԻԱ (հոմո… և < հուն. φωνή հնչյուն, ձայն), բազմաձայնության տեսակ, որը բնորոշվում է ձայներից մեկի առաջատար նշանակությամբ, մյուս ձայները երկրորդական են, լրացուցիչ, «ուղեկցող»: Հ. հասկացությունը ծագել է Հին Հունաստանում, նշանակել է մեղեդու ունիսոն (կամ օկտավային) կատարումը երգչի ձայնով և նվագակցող գործիքով (ցայսօր հանդիպում է շատ ժողովուրդների երաժշտության մեջ): Պրոֆեսիոնալ երաժշտական արվեստում, սկսած XVII դարից, Հ. դարձել է գերիշխող գրելաձև, հաստատվել որպես մի ամբողջ պատմաշրջանի (XVII-XIX դդ.) ոճական որոշիչ հատկանիշ։ Մեծ ծաղկում է ապրել վիեննական դասական դպրոցի կոմպոզիտորների արվեստում։ Յո. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Լ. Բեթհովենի երաժշտությունը խտացրել է Հ-ի արժեքավոր գծերը (մեղեդիական և հարմոնիկ հարստություն, ճկունություն, ձևի կառուցիկություն): XX դ. Հ. կորցնում է իր միիշխանությունը։ Նրա զարգացմանը զուգընթաց (Մ. Ռավել, Բ. Բարտոկ, Ս. Պրոկոֆև) աճում է հետաքրքրությունը պոլիֆոնիայի հանդեպ (Պ. Հինդեմիթ, Ի. Ստրավինսկի, Դ. Շոստակովիչ): Հ-ի իրականացման կոնկրետ ձևերը բազմազան են (տես Ֆակտուրա), երբեմն դառնում են կոմպոզիտորի անհատականությունը կամ երկի ազգային հատկանիշները դրսևորող տարր։ Այդպիսին է, օրինակ, նվագակցությունը Կոմիտասի մեներգերում։ Ս Հովհաննիսյան

ՀՈՄՍՏԵԴԱԿՏ (անգլ. Homestead տնամերձ հողակտոր), հողաբաժինների մասին օրենք՝ ընդունված ԱՄՆ-ում, 1862-ի մայիսին, 1861-65-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ ժողովրդական զանգվածների և հանրապետական կուսակցության արմատական-դեմոկրատական թևի ճնշման տակ։ Համաձայն Հ. ա-ի, 21 տարին լրացրած ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի, որ չէր կռվել Հարավի կողմում ընդդեմ Հյուսիսի, կարող էր ստանալ 160 ակր (65 հա) հողակտոր՝ հողերի հասարակական ֆոնդից, վճարելով 10 դոլլար։ Նորաբնակը, որն սկսում էր մշակել հողն ու շինություններ կառուցել, 5 տարին լրանալուց հետո դառնում էր հոդի սեփականատերը (անվճար): Հ-ա-ով ԱՄՆ-ում բաժանվեց շուրջ 2 մլն հողաբաժին 285 մլն ակր (115 մլն հա) ընդհանուր տարածությամբ։ Հ-ա-ի, որը ստրկատերերի դեմ ուղղված միջոցառում էր, ընդունումը նշանավորեց գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման ֆերմերական «ամերիկյան» ուղու համազգային հաղթանակը, որն ապահովում էր «…արտադրողական ուժերի ամենաարագ զարգացումը…» (Վ. Ի. Լենին, երկ., հ. 15, էջ 186): Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը արագացնում էր դասակարգային շերտավորումը ֆերմերների մեջ և նրանց հիմնական մասի պրոլետարացումը։

ՀՈՄՐՈՒԼ (անգլ. home rule), բառացի՝ ինքնավարություն Իռլանդիայի ինքնավարության ծրագրի իրականացման համար պայքարը XIX դ. 70-ական թթ. և XX դ. սկզբին։ Ծրագիրը (1869-ին առաջ էր քաշել իռլանդացի լիբերալ Բատը) նախատեսում էր ստեղծել իռլանդական պառլամենտ և կառավարման ազգային մարմիններ՝ պահպանելով սակայն Մեծ Բրիտանիայի գերագույն իշխանությունը Իռլանդիայի վրա։ Հ-ի մասին օրինագիծը անգլ. պառլամենտ է մտցրել Գլադստոնը 1886 և 1893-ին, բայց չի ընդունվել։ Նորից պառլամենտ է մտել 1912-ին, Իռլանդիայում ազգային-ազատագրական շարժման հուժկու վերելքի պայմաններում. 1914-ին օրինագիծը հաստատվել է։ Սկսված առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում Հ-ի իրագործումը հետաձգվել է։ 1919-21-ին Իռլանդիայի ժողովրդի ազատագրական պայքարը անկախ հանրապետության համար հարկադրել է անգլ. կառավարությանը համաձայնության գալ իռլանդական բուրժուազիայի հետ։ 1921-ին աջ շինֆեյներների (իռլանդական բուրժ. նացիոնալիստներ) ղեկավարների և անգլ. կառավարության միջև կնքված պայմանագրի համաձայն, Իռլանդիայի հվ. մասին տրվեց դոմինիոնի ստատուս «Իռլանդական ազատ պետություն» անվամբ, իսկ Հյուսիսային Իռլանդիան (Օլստեր) մնաց Մեծ Բրիտանիայի կազմում։ Հ-ի համար շարժում ծավալվել է նաև Հնդկաստանում (1914-1918):

ՀՈՆ (Comus) հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։ Բարձրությունը 38 մ է։ Ապրում է մինչև 300 տարի։ Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր։ Ծաղիկները երկսեռ են, մանր՝ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղները կորիզապտուղ են, կարմիր և մսալի։ Հայտնի է 4 տեսակ՝ տարածված Միջին և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Կենտրոնական Չինաստանում, ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայում (Կալիֆոռնիա): ՍՍՀՄ-ում կա 1 տեսակ՝ Հ. սովորական (C. mas): Աճում է եվրոպական մասի հվ-արմ-ում, Ղրիմում և Կովկասում, սաղարթավոր անտառների մանրանտառում, անտառեզրերում, թփուտների մացառուտներում։ Պտուղներն օգտագործվում են սննդի մեջ, դրանցից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, հյութ ևն։ Ամուր, ծանր փայտանյութը կիրառվում է փայտագործության մեջ։ Հ-ի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են դաբաղանյութեր։ Լավ մեղրաբեր է։ ՀՍՍՀ-ում տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Զանգեզուրի անտառներում, Թումանյանի և Ղափանի շրջանների ցածրադիր մասերում։ Երևանի շրջակա այգիներում (Նորք ևն) մշակվում են կուլտուրական Հ-ի լավագույն ձևեր։

ՀՈՆԴՈՒՐԱՍ (Honduras) Հոնդուրասի Հանրապետություն (Republica de Honduras), պետություն Կենտրոնական Ամերիկայում։ Ողողվում է Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի Ֆոնսեկա ծոցի ջրերով։ Սահմանակից է Նիկարագուային, Սալվադորին, Գվատեմալային։ Տարածությունը 112,1 հզ. կմ2 է, բն՝. 3,38 մլն (1977): Մայրաքաղաքը՝ Տեգուսիգալպա։ Վարչականորեն բաժանվում է 18 դեպարտամենտի։ Պետական կարգը։ Ըստ 1965-ի սահմանադրության, պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է (առանց վերընտրության իրավունքի): Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ միապալատ Ազգային կոնգրեսը, 1972-ին արձակվել է։ Որոշումները փաստորեն ընդունում է Ազգային պաշտպանության գերագույն խորհուրդը, որը 1978-ի պետ. հեղաշրջումից հետո իշխանությունը հանձնել է զինվորական խունտային։ Բնությունը։ Մակերևույթի մեծ մասը հնագույն (արխեյան) բյուրեղային ապարներից կազմված բարձրավանդակ է (բարձրությունը՝ մինչև 2865 մ), ափերի մոտ ցածրադիր հարթավայրեր են։ Օգտակար հանածոներից կան արծաթ, ոսկի, գունավոր մետաղների և երկաթի հանքավայրեր, ծարիր, բոքսիտներ։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Ամսական միջին ջերմաստիճանը հարթավայրերում 22-26°C է, բարձրավանդակում՝ 1024°C, հս-ում և հս-արլ. հողմակողմ լանջերին շատ խոնավ է (տարեկան տեղումները՝ մինչև 3000-5000 մմ): Մինչև 600-700 մ բարձրություններում լեոնալատերիտային և կարմիր հողերի վրա տարածված են խոնավ արևադարձային, ավելի բարձր՝ մշտականաչ և խառն անտառները, հովիտներում՝ չորասեր թփուտները։ Բնակչությունը։ 86%-ը (1977) մետիսներ են, 10%-ը՝ հնդկացիներ, 2%-ը՝ նեգրեր և այլք։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 30,1 մարդ է (1977): Մեծ քաղաքներն են Տեգուսիգալպան, Սան Պեդրո Մոլլան, Լա Սեյբան