{<image> Ա. Հոնեգեր } {<image> Է. Հոնեկնր}
տել է Ա. Ժեդալժին, Շ. Մ. Վիդորին, Վ. դ’ էնդիին։ Եղել է «Վեցյակ» ստեղծագործական խմբի անդամ։ Որպես դիրիժոր իր երկերի կատարումով հանդես է եկել Եվրոպայում (ՍՍՀՄ-ում՝ 1928-ին) և ԱՄՆ-ում։ Ֆրանսիայի ժող. երաժշտական ֆեդերացիայի անդամ էր (1930-ական թթ.) մասնակցել է մասսայական բացօթյա ներկայացումների երաժշտական ձևավորմանը, այդ թվում՝ «14 հուլիսի» (ըստ Ռ. Ռոլանի, 1936), «Ազատություն» (1937): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եռալնդուն գործել է ժող. ճակատում։ Հ-ի բազմաժանր ստեղծագործությունը աչքի է ընկնում հումանիստական, հակաֆաշիստական ուղղվածությամբ, ֆրանս. ու շվեյցարական երաժշտության ավանդույթների և XX դ. երաժշտական մշակույթի լավագույն նվաճումների զուգորդումով։ Մեծ ավանդ ունի օրատորիալ ժանրերի (այդ թվում՝ օպերա-օրատորիայի) զարգացման ասպարեզում («Դավիթ արքա», 1921, 3-րդ խմբ.՝ 1924, «ժաննա դ'Արկը խարույկի վրա», 1935, դրամատիկական օրատորիաները ևն): Գրել է 5 սիմֆոնիա (1930-50), սիմֆոնիկ այլ երկեր («Մոնոպարտիտ», «Պասիֆիկ 231» ևն), կանտատներ («Ազատության երգ», 1942), օպերաներ («Հուդիթ», «Անտիգոնե» ևն), օպերետներ, բալետներ («Շամիրամ», «Երգ երգոց» ևն), գործիքային անսամբլներ և պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ա. Չոպանյանի խոսքերով), երաժշտություն ռադիոյի, կինոյի, դրամատիկական ներկայացուցումների համար, ինչպես նաև «Ես կոմպոզիտոր եմ» գիրքը (1948):
Գրկ. Раппопорт Л., Артур Онеггер, Л., 1967; Павчинский; С., Симфоническое творчество A. Онеггера, М., 1972; Cuibert J., A. Honegger, P., [1959].
ՀՈՆԵԿԵՐ (Honecker) Էրիխ (ծն. 25.8.1912 Նոյնկիրխեն, Սաստի մարզ), գերմանական, միջազգային բանվորական և կոմունիստական շարժման, ԳԴՀ կուսակցական և պետական գործիչ։ 1926-ից Գերմանիայի կոմունիստական երիտասարդական միության (ԳԿԵՄ), 1929-ից Գերմանիայի կոմկուսի (ԳԿԿ) անդամ։ 1930-1931-ին սովորել է Մոսկվայում։ Վերադառնալով Գերմանիա՝ աշխատել է ԳԿԵՄ Սաարի օկրուգկոմի քարտուղար, 1934-ին ընտրվել է ԳԿԵՄ ԿԿ անդամ։ Ֆաշիստական վարչակարգի տարիներին, անլեգալ պայմաններում, կազմակերպական-քաղաքական աշխատանք է կատարել երիտասարդության շրջանում։ 1935-ին ձերբակալվել և 1937-ին դատապարտվել է 10-ամյա բանտարկության։ Ֆաշիզմի ջախջախումից հետո (1945-ի մայիս) ընտրվել է ԳԿԿ ԿԿ քարտուղարության անդամ՝ երիտասարդության հարցերի գծով և դարձել Գերմանական ազատ երիտասարդության միության հիմնադիրներից մեկը։ 1946-ից՝ ԳԿԿ ԿԿ անդամ, ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) ստեղծմանը, 1946-ից՝ ԳՍՄԿ վարչության (հետագայում ԿԿ) անդամ, 1950-58-ին՝ ԳՍՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1958-ից՝ անդամ։ 1955-56-ին սովորել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1958-ից Հ. դարձել է ԳՍՄԿ ԿԿ քարտուղար, 1971-76-ին՝ առաջին քարտուղար, 1976-ից՝ գլխավոր քարտուղար։ 1949-ից ԳԴՀ ժող. պալատի դեպուտատ է, 1971-ից՝ Պաշտպանության ազգային խորհրդի, 1976-ից՝ ԳԴՀ Պետական խորհրդի նախագահ։ Աշխատանքի հերոս (1972): Պարգևատրվել է Կ. Մարքսի 2, Լենինի (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1977) շքանշաններով։
ՀՈՆԵՐ (հուն. Ούννοι լատ. Hunni), վաչկատուն ժողովուրդ։ Կազմավորվել է III-V դդ., Նախաուրալում՝ թյուրքալեզու հուննու (II դ. տեղափոխվել էին Կենտրոնական Ասիայից) և տեղական ուգրական ցեղերից։ IV դ. 70-ական թթ. Հ. զանգվածաբար գաղթել են Հյուսիսային Կովկաս, ապա՝ Դոնի ավազան և հս. մերձսևծովյան շրջաններ՝ խթանելով ժողովուրդների մեծ գաղթը։ 394-395-ին Կովկասով անցել են Ասորիք և Կապադովկիա, սպառնացել Արևելյան Հռոմեական կայսրությանը։ Ռազմ, դեմոկրատիայի պայմաններում ապրող Հ-ի ցեղամիավորումը իր հզորության գագաթնակետին է հասել ռազմառաջնորդ Աթիչայի օրոք (434-453): 451-ին նրանք ներխուժել են Գալիա, բայց Կատալաունյան դաշտերում ջախջախվել են հռոմեացիների, վեսագոթերի և ֆրանկների միացյալ ուժերից։ Աթիլայի մահից հետո Հ. ցրվել են տարբեր երկրներ (Պաննոնիա, Դակիա, Իրան և այլուր): V դարից նրանց անունով Դերբենդի անցքը կոչվել է «Տոնաց պահակ»: Փավստոս Բուզանդի վկայությամբ, մոտ 335-ին Հ. մասնակցել են մազքութների՝ Հայաստան կատարած արշավանքին։ Սասանյան Իրանի դեմ 450-451-ին մղած ազատագրական պատերազմում հայերը օգնություն են խնդրել Հ-ից։ 450-ին՝ Խաղխաղի ճակատամարտից հետո կնքվել է հայ-հոնական պայմանագիր (տես Հայ-հոնական դաշինք 450), որով Հ. պարտավորվել են օգնել հայերին՝ ընդդեմ Իրանի։ Սակայն Հ. միայն Ավարայրի ճակատամարտից (451) հետո են հարձակումներ գործել Իրանի վրա, իսկ հետագայում նույնիսկ վարձվել են նրանից՝ Աղվանքում ապստամբությունը ճնշելու համար։ VI դ. սկզբին Հ-ի առանձին ցեղերի Մժեժ Գնունին վտարել է Հայաստանից, որի համար Սասանյաններից ստացել է Հայոց մարզպանի պաշտոնը։ 530-ական թթ. հայ հոգևորականները քրիստոնեություն են տարածել Հ-ի որոշ մասի մեջ։ 680-ական թթ. Հ-ի առաջնորդ Ալփ-Իլիթվերը դիմել է հայ եկեղեցու առաջնորդներին՝ քրիստոնեություն ընդունելու խնդրանքով։ Իսրայել եպիսկոպոսը մեկնել է Հ-ի մոտ և քրիստոնյա դարձրել իշխաններին։ Պատմական գրականության մեջ սպիտակ Հ. անվանել են հեփթաղներին։ VIII դարից Հ-ի մասին հիշատակությունը դադարել է։
Գրկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8, Ասորական աղբյուրներ 1, Ե., 1976, էջ 314-317: Ադոնց Ն., Հայկական դեսպանություն հոնաց երկիր, «Արարատ», 1902, # 2-3: Бернштам A. H., Очерки истории гуннов, Л., 1951; Хауссиг Г.B., K вопросу о происхождении гуннов, «Византийский временник», 1977, # 38, с. 59-71; Altheim F., Geschichte der Hunnen, B. 1-4, B., 1959-62. Վ. Վարդանյան
ՀՈՆԶԼ (Honzl) Յինդրժիխ (1894-1953), չեխ թատերական գործիչ, ռեժիսոր, թատերագետ, քննադատ։ ՉԿԿ անդամ 1921-ից։ 1920-ին եղել է «Դեվետսիլ» («Արվեստի աշխատողների կոմունիստական ավանգարդ») միավորման կազմակերպիչներից, գլխավորել 1925-ին միավորմանը կից ստեղծված «Ազատագրված թատրոն»-ը։ 1940-41-ին, 1943-ին Պրագայում ընդհատակում ղեկավարել է հակաֆաշիստական «Թատրոն 99 տեղով»-ը։ 1945-ից եղել է Ազգային թատրոնի դիրեկցիայի անդամ և նրա ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1948-ից՝ դրամատիկ խմբի դիրեկտորը և գեղարվեստական ղեկավարը։ Յու. Ֆուչիկի հետ չեխական «Թատերական ավանգարդ»-ի առաջավոր գործիչներից էր։ Մշակել է թատերական գեղագիտությանը և չեխական թատրոնի պատմությանը վերաբերող խնդիրներ, գրել սովետական թատրոնի մասին։ Եղել է 2 ամսագրի գլխավոր խմբագիր, զբաղվել մանկավարժությամբ (1951-ից պրոֆեսոր):
ՀՈՆԻ Հայնի, բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանի Ջահան գավառում (ներկայիս Ցարփուզ ավանագյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք): XI դ. 2-րդ կեսին մտել է Փիլարտոս Վարաժնունու հայկ. իշխանության, այնուհետև Կիլիկիայի հայկական պետության մեջ։ Փորձելով կաթողիկոսական աթոռը հաստատել իր իշխանության մեջ՝ Փիլարտոս Վարաժնունին, Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի (1066-1105) համաձայնությամբ, Պետրոս և Գետադարձի քրոջորդի Սարգսին Հ-ում ընտրեց կաթողիկոս (1076-77), որին հաջորդեց Թեոդորոս Ալախոսիկը (1077-1091): Փիլարտոսի իշխանության անկումից հետո վերացավ նաև Հ-ի կաթողիկոսությունը (հիշյալ կաթողիկոսները թաղվել են Հ-ի մայր տաճարում): Հ. ավերվել է օսմանյան տիրապետության ժամանակ։ Այժմ քրդաբնակ փոքր գյուղ է, որի շրջակայքում նշմարվում են հին քաղաքի ու բերդի ավերակներ։
Գրկ. Տեր-Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966:
ՀՈՆԻԱ Յոնիա (Ἰωνία, Ἰωνίη), Փոքր Ասիայի արևմտյան ծովափի միջին մասի (հս-ում Փոկեա և հվ-ում Միլետ քաղաքների միջև) և Եգեյան ծովի հարակից կղզիների (Պսարա, Քիոս, Սամոս, Իկարիա, Պատմոս, Լեպսիա, Լերոս) հին հունական անվանումը։ Մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին բնակեցրել են աքա֊