Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորների գլխավոր կենտրոն (ԱԳԿ), ձևավորվել է 1966-ին։ Տնտեսությունը։ Հ. թույլ զարգացած ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկում է ԱՄՆ-ի կապիտալը։ Գյուղատնտեսությանը բնորոշ է հողերի մեծ մասի կուտակումը ամերիկյան ընկերությունների ձեռքին։ Մշակում են արևադարձային կուլտուրաներ, որոնք հիմնականում արտահանվում են։ Կարիբյան ծովի ափին տարածված են բանանի պլանտացիաները (բերքահավաքը 1300 հզ. ա, 1977): Մշակում են նաև ծխախոտ, աբակա, բամբակ, սուրճ, ներքին պահանջարկի համար՝ շաքարեղեգ, եգիպտացորեն, լոբի, կորեկ։ Բարձրավանդակի արլ-ում զբաղվում են անասնապահությամբ։ Զարգացած է փայտամթերումը։ Արդյունաբերությունը հիմնականում տնայնագործական բնույթ է կրում։ Արդյունահանվում է արծաթ, ոսկի, ցինկ, կապար։ 1976-ին արտադրվել է 590 մլն կվտ*ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերության ճյուղերն են՝ սննդհամի, ծխախոտի, տեքստիլ և կարի, թաղանթանյութի-թղթի։ Ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է Սան Պեդրո Սուլայի շրջանում և Տեգուսիգալպայում։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 977 կմ է, ավտոճանապարհներինը՝ 9,1 հզ. կմ (այդ թվում ասֆալտապատ՝ 1,4 հզ. կմ, 1976): Հ-ի տարածքով է անցնում Պանամերիկյան մայրուղին։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Պուերտո Կորտես, Լա Սեյբա, Տելա (Կարիբյան ծովում) և Ամապալա (Ֆոնսեկա ծոցում): Ունի 2 միջազգային օդանավակայան։ Արտաքին առևտուրը։ Արտահանում է բանան, սուրճ, փայտանյութ, արծաթ, ներմուծում՝ պարեն, նավթ և նավթամթերքներ, քիմ. նյութեր, մեքենաներ և լայն սպառման ապրանքներ։ Արտաքին առևտրի մոտ կեսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Դրամական միավորը լեմպիրան է։ 1 լեմպիրան = 0,5 դոլլարի։ Բժշկա-աշխարհագրական բնութագիրը։ 1970-75-ին Հ-ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 430, ընդհանուր մահացությունը՝ 6,6, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 34,1: Կյանքի միջին տևողությունը 49 տարի է (1965-1970): Հիմնականում տարածված են վարակիչ (մալարիա, որովայնային տիֆ, քութեշ ևն), վեներական հիվանդությունները և տուբերկուլոզը։ Բնակչության բժշկա-սանիտարական ծառայությունը կազմակերպում է առողջապահության և սոցիալական ապահովության մինիստրությունը։ 1973-ին Հ-ում գործել են 40 հիվանդանոց՝ 4592 մահճակալով (1000 բնակչին՝ 1,15 մահճակալ), 37 պոլիկլինիկա, առողջապահական 73 կենտրոն, բուժկետեր և բժշկ. 14 շարժական բրիգադներ։ 1974-ին աշխատել են 874 բժիշկ (3352 բնակչին՝ 1 բժիշկ), 170 ատամնաբույժ, 296 բուժքույր և մանկաբարձ, 1736 օժանդակ քույր և մանկաբարձ։ Բժշկ. կադրեր են պատրաստում Հ-ի Ազգային համալսարանի բժշկ., ատամնաբուժական, դեղագործական ֆակուլտետները։ Լուսավորությունը։ Հ-ում կրթության համակարգի սկզբնական օղակն են 5-6 տարեկան երեխաների համար նախատեսված նախադպրոցական հիմնարկները (հիմնականում՝ մասնավոր): 1947-ին 7-15 տարեկան երեխաների համար սահմանվել է պարտադիր կրթություն, որը մասամբ է իրականացվում։ 1961-ի տվյալներով, 15 տարեկանից բարձր բնակչության 55%-ն անգրագետ էր։ Գործում են պետ. աշխարհիկ դպրոցներ և մասնավոր (հիմնականում՝ կաթոլիկ) ուս.հաստատություններ։ Ուսման տևողությունը պետ. տարրական քաղաքային դպրոցներում՝ 6, գյուղականում՝ 3 տարի է։ Միջնակարգ 5-ամյա դպրոցը (լիցեյ) ունի երկու ցիկլ (3 և 2 տարի)՝ հանրակրթական և հումանիտար ու բնական գիտությունների։ Մասնագիտական կրթություն են տալիս 3 և 5-ամյա գյուղատնտ., տեխ. և առևտրական դպրոցները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում նորմալ դպրոցները և մանկավարժական կոլեջները։ Բարձրագույն կրթությունն իրականացնում է Ազգային համալսարանը (հիմնադրվել է 1847-ին, Տեգուսիգալպայում), որն ունի բժշկ., իրավաբանական և սոցիալական գիտությունների, տնտեսագիտական (2), քիմ. և դեղագործական, ատամնաբուժական, ինժեներական ֆակուլտետներ։ Գործում են Ազգային գրադարանը (հիմնվել է 1880-ին, 55 հզ. կտոր գիրք) և Ազգային թանգարանը (Տեգուսիգալպա): Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ 1970-ին լույս է տեսել 14 թերթ և հանդես, որոնցից խոշորներն են՝ «Գասետա» («La Gaceta», 1906-ից), «Դիա» («El Dia», 1948-ից), «Նասիոնալ» («El Nacional»), «Պուեբլո» («El Pueblo», 1949-ից)օրաթերթերը, «Տրաբախո» («Trabajo», 1954-ից) բյուլետենը։ 1970-ին գործում էր 58 ռադիոկայան։ Տեգուսիգալպայում կա հեռուստատեսային առևտրական կայան։ Գրականությունը։ Սկզբնավորվել է անկախության հռչակումից (1821) հետո և երկար ժամանակ կրել նմանակման բնույթ։ Իսպանական կլասիցիստական նմուշների օրինակով են գրել քահանա խ. Հ. Ռեյեսը (1797-1855, կրոնական ու հայրենասիրական բանաստեղծություններ), սիրող-բանաստեղծներ Հ. Ագիլուսը (1827-83), Խ. Սիսներոսը (մահ. 1908), Խ. Ա. Դոմինգեսը (1869-1903): Առաջին վեպը՝ «Անխելինա»ն (1898, Կ. Գուտիերես), գրվել է նատուրալիզմի ոգով։ XX դ. սահմանագծին տարածվել է մոդեռնիզմը (Ֆ. Տուրսիոս, 1878-1943): Բանաստեղծ Ա. Գիլի են Սելայան (1878-1947) արտացոլել է սոցիալական խնդիրներ։ Ռ. է. Վալի են (1891-1959) ստեղծել է չափածո և արձակ գործեր («Հայրենի հողի բուրմունքը», 1917,«Չորացած անոթ», 1922): Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) հետո ազգային ազատագրական շարժման շրջանում հանդես եկան իրենց ստեղծագործությունները հարազատ ժողովրդի կենսական խնդիրներին նվիրած գրողներ (Ա. Մեխիա Նիետո, ծն. 1900, Կ. Բարրերա, ծն. 1912, Խ. Կարկամո, 1917-59), Պ. Օրտեգա, Կ. Իսագիրե, 1894-1956, Ռ. Ամայա Ամադոր, 1916-1966): Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Մ. թ. I հազարամյակում Հ-ի տարածքում զարգացել է մայաների մշակույթը (գլխավոր կենտրոնն էր բուրգերով, տաճարներով, քարե կոթողներով Կոպան քաղաքը): Հնդկացիների արվեստի ավանդույթները պահպանել են պիպիլ, լենկա (գունազարդ դիմակներ) և հատկապես սումո (բազմագույն անոթներ) ցեղերը։ XVI դարից կառուցվել են վառ երանգավորված կավե հում աղյուսե (ադոբա) միահարկ տներով, կանոնավոր հատակագծերով քաղաքներ (Կոմայագուա, Տեգուսիգալպա): XVII-XVIII դդ. եկեղեցի-բազիլիկները աշտարակավոր են, մեծ մասամբ՝ խիստ մասնատված, ջնարակված խեցեղենով, քանդակներով և փորագրություններով զարդարված ճակատներով, փայտե առաստաղներին (արտեսոնադո)՝ որմնանկարներով։ XIX-XX դդ. Հ-ի ճարտ. հետևել է ինչպես գաղութատիրական ժամանակաշրջանի ավանդույթներին, այնպես էլ Եվրոպայի, ԱՄՆ-ի էկլեկտիկ և նեոկլասիցիստական օրինակներին։ XX դ. կառուցվել են ժամանակակից ոճով շենքեր և համալիրներ։ XIX դ. վերջին-XX դ. սկզբին հանդես են եկել պատմական (ազգային թեմաներով) և կենցաղային գեղանկարչության, դիմանկարի և բնանկարի տեղացի վարպետներ (Պ. Ս. Սյեռա, Կ. Սունյիգա Ֆիգեռոա): ժամանակակից գեղանկարիչները (Ա. Կանալես և ուրիշներ) ռեալիստորեն պատկերում են ժողովրդի կենցաղը, քաղաքների և գյուղերի տեսքը, բանվորների և գյուղացիների կյանքի դրամատիկ կողմերը։

Գրկ. Народы Америки, т. 2, М., 1959; Томас A. B., История Латинской Америки, М., 1960; Гонионский С.A., Очерки новейшей истории стран Латинской Америки, М., 1964.

ՀՈՆԵԳԵՐ (Honegger) Արթուր (1892-1955), ֆրանսիացի կոմպոզիտոր և երաժշտական գործիչ։ Ծագումով՝ շվեյցարացի։ Ֆրանսիայի ինստ-ի անդամ (1953): Փարիզի կոնսերվատորիայում աշակեր֊