Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հոռոմ Սովեւոակաե Միության հերոս, փոխգնդա– պետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան): Հ. և Վարդաքար գյուղերի միջև, բլուր– ների վրա գտնվում է կիկլոպյան համե– մատաբար խոշոր ամրոցը (գրավում է 4 կԱ2 ընդհանուր տարածք): Ունի պաշտ– պանական հզոր պարիսպ, որից պահ– պանվել են տուֆե խոշոր քարերով կա– ռուցված՝ կիկլոպյան շարվածքով հատ– վածներ: Ամրոցի հվ–արմ. մասում գտնը– վում է պարսպապատ միջնաբերդը, կող– քին՝ մշակված սալահատակ հսկայական շինություն, շուրջը՝ քարարկղային դամ– բարաններ: Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են ուղղանկյուն կամ օվալաձև հիմքերով, հիմնականում՝ մեկ, երբեմն՝ երկու բաժանմունքով, խոշոր և միջին չափերի տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր: 1908-ին Բ, 1սա– լաթյանցը պեղումներ կատարեց ամրոցի միջնաբերդում, ուր հայտնաբերվեցին բազմաթիվ դամբարաններ: Քարարկղա– յին դամբարանների նյութերը (նիզակնե– րի երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ ևն) վերաբերում են հիմնականում երկաթի դարին, առավելապես՝ մ. թ. ա. IX– VIII դդ.: 1914-ին ամրոցը ճարտարապե– տական տեսակետից հետազոտել է Թ. Թո– րամանյանը: 1930-ական թթ. ամրոցում հնագիտական հետազոտություններ են կատարել Բ. Պիոտրովսկին, Ա. Աջյանն ու Լ. Գյուզալյանը (թվագրել են մ. թ. ա. XIII–X դդ.), 1967-ին՝ Տ. Խաչատրյանը: Հայտնաբերվել են մեծ մասամբ մ. թ. ա. Ill–I հազարամյակների աննախշ խեցե– ղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից աշխատանքային գործիքներ U այլ իրեր: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ս. Հռիփսիմե եկեղեցին (1861), գերեզ– մանոցներ, դամբարաններ: Գրկ. XanaTpaH T. C., .ftpeBHaa icyjib- Typa HlHpaica, E., 1975. Վ. Դարենց, S. Խաչատրյան,

ՀՈՌՈՄԱԳԱՐԱԿ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, էրզրումի վիլայեթի Երզնկա– յի գավառում: 1909-ին ուներ 68 ընտա– նիք (18-ը՝ հայ) բնակչություն: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապա– հությամբ: Հ–ի հայերը բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀՈՌՈՄԱՅՐ, ճարտարապետական հու– շարձան, միջնադարյան Հայաստանի նշա– նավոր կրոնական կենտրոն (հիշատակ– վում է VII դարից), վանքային համալիր: Գտնվում է ՀՍՍՀ Թումանյանի շրջանի Օձուն գյուղից հվ–արլ.: Վանքը կազմված է երկու հուշարձանախմբից՝ տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարա– հարթի վրա: Առաջին խմբի գլխավոր՝ Ս. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասա– լարները, 1187-ին, բազալտե սրբատաշ քարից: Միակ՝ հս. մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է: Տանիքի զանգակա– տունը կառուցվել է 1290-ին: Մ. Նշան եկե– ղեցուն կից է վանքի երկրորդ՝ նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201-ին կառուցվել է փոքրիկ մատուռ: Համալիրի հս–ում, քառակուսի հատակագծով, արլ. բեմի ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301), որից արլ., քիչ հեռու, պահպան– վել են Մ. Առաքյալ մատուռի (1216) ավե– րակները: Համալիրի շուրջը վանքի գե– րեզմանատունն է՝ XIII դ. խաչքարերով ու Հոռոմայրի ձորալանջի հուշարձանախումբը տապանաքարերով: Մարահարթի հուշար– ձանախմբում են՝ երկու միանավ թաղա– ծածկ եկեղեցիներ (հվ. կառուցել է վանքի վանահայր Մամվելը, ճարտ. Գրիգոր Քար– գործի ձեռքով, 1206-ին) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը: Այն կառուցված է կաթնագույն տուֆի սրբատաշ քարից, ունի խաչվող կամարներով ծածկ և հա– րուստ է բուսական շքեղ զարդաքանդակ– ներով: Գրկ. Եղիազարյան Հ., Ալավերդու շրշանի կուլտուրայի հուշարձանները, Ե., 1952: Մանուչարյան Ա. Ա., Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, յւՊԲ^տ», 1979, jsjo Հ; Ա՜. Հասրաթյան,

ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ, Ղոշավանք, հայ– կական միջնադարյան (X–XI դդ.) վան– քային համալիր, Անիից հս–արլ., Ախուր– յան գետի աջ աւիին (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Հիմնադրվել է Աբաս Բագ– րատունու օրոք, X դ. 1-ին կեսին, Բյու– զանդիայից Հայաստան ապաստանած հայ վանականների կողմից (այստեղից էլ անվանումը՝ Հոռոմների վանք): Հ. վ–ից հվ., Անի տանող ճանապարհին, կանգուն են մի ինքնատիպ շինության՝ <հաղթա– Հոռոմոսի վանքի գլխավոր հուշարձանախմբի տեսքը հարավ–արևմուաքից կան կամար» համարվող դռան (Ղոշեք) գմբեթավոր զույգ աշտարակները (հավա– նաբար X–XI դդ.), որի պատճառով վան– քը կոչվել է նաև Ղոշավանք: Հ. վ. բաղկացած է մինչև XIII դ. կառուցված շինությունների երկու խմբից՝ Ախուրյա– նը երիզող ձորում և բարձրադիր լեռնա– դաշտի վրա: Վանքի հնագույն շինություն– ները հս. կողմի հուշարձանախմբում են՝ Ս. Մինաս (930–953, հիմն. Հովհաննես վարդապետը) և Մ. Գևորգ (1013-ից հետո) եկեղեցի–դամբարանները: Երկուսն էլ գմբեթավոր դահլիճ տիպի են, սակայն, ի տարբերություն VI–VII դդ. նույնատիպ եկեղեցիների (Թալիշ, Դդմաշեն), գմբե– թածածկ տարածությունը գերիշխող է դահ– լիճի արլ. և արմ. հատվածների նկատ– մամբ (հատկանիշ, որ բնորոշ է Շիրակի ճարտ. դպրոցին): Նույն համալիրի մասն են կազմում թաղածածկ մատուռը և Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953– 977) դամբարանը: Բարձրավանդակի վրա տեղադրված հուշարձանախմբում վանքի հիմնական կառույցներն են՝ շրջափակված քառանկյուն պարսպով, որի հս–արմ–ում միակ մուտքն է և մի կիսաբոլոր բուրգ: Հուշարձանախմբի կազմում են Մ. Հով– հաննես գմբեթավոր դահլիճ տիպի եկե– ղեցին և կենտրոնակազմ գավիթը (1038), հյուրատունը, մահարձաններ, մատուռ– ներ, խաչքարեր: Գավիթը ուղղանկյուն հատակագծով է, 4 կենտրոնական սյու– ներով, բազմանիստ, քանդակազարդ եր– դիկով, որն արտաքուստ պսակված է կա– մարակապ սյունաշարով վեղարածածկ զանգակատնով: Մ. Հովհաննես եկե– ղեցու արլ. պատի երկու կողմերում կան երկհարկանի մատուռ–դամբարաններ, որ կառուցել է տվել Հովհաննես–Մմբատը (1020–41): Հ. վ. եղել է Բագրատունի– ների տոհմական հանգստարանը, Շ. Հոռոմոսի վանքի (X–XI դդ.) ընդհանուր տեսքը