հոռոմոսի վանքի (X–XI դդ.) հատակագիծը
Տոոոմոսի վանքի «հաղթակամարը»
Հոռոմոսի վանքի գավթի (1038) բազմանիստ,
քանդակազարդ երդիկը
Թեքսիեի կարծիքով՝ հայկ. Սեն–Դնին,
թագավորների և իշխանների դամբարա–
նավայրը: Ս. Հովհաննես եկեղեցին ն.
մատուռ–դամբարանները գմբեթածածկ են,
ունեն մեկ հարթության վրա մշակված արլ.
ճակատ՝ պսակված տարբեր չաՓերի, սա–
կայն իրար հետ կապված ճակտոններով:
ճակատները սիմետրիկ են, կենտրոնից
դեպի ծայրամասերը նվազող ճակտոնների
եռանկյունի դասավորությամբ: Տարբեր
ծավալների միասնական նման լուծումը
վանական այլ շինությունների համեմա–
տությամբ քաղաքային տիպ է և զարգա–
ցում է գտել Եվրոպայում՝ կայսերական*
եկեղեցիների արմ. ճակատներում (west-
werk): Հ. վ–ում իրենց արտակարգ շքեղ
դեկորատիվ հարդարանքով ուշագրավ են
նաև հվ–արմ–ում տեղադրված, միմյանց
կից, ուղղանկյուն հատակագծերով երեք
կառույցներ, որոնք հավանաբար եղել են
նշխարատուն կամ գրապահոց: Առաշին
երկուսը տեղադրված են հս–հվ. ուղղու–
թյամբ, երրորդը՝ նրանցից արլ.: Տ. վ–ում
կան փոխհատվող կամարների համա–
կարգերի հնագույն օրինակներ: Բագրա–
տունիների ժամանակաշրջանում ունեցած
դերով, շինարարական U ճարտ. նշանա–
կությամբ Տ– Վ– հայ ճարտ. կարևոր իրա–
գործումներից Է:
Գբկ. Թորամանյան Թ., Նյութեր հայ–
կական ճարտարապետության պատմության,
[h.] 1, Ե., 1942: Մ ա ն ու չ ա ր յ ա ն Ա. Ա.,
Քննություն Հայաստանի IV–XI դարերի շի–
նարարական վկայագրերի, Ե., 1977: Տ է r z y-
g օ w s k i I., Die Baukunst der Armenier
und Europa, B. 1, Wien, 1918; Cuneo P.,
L’architettura della scuola, regionale di Ani,
Roma, 1977. Ա.Զաբյան
ՀՈՌՈՓՈՒԼ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Էրզրումի վիլայեթի Կամախի գա– վառի Կերճանիս գավառակում: 1909-ին ուներ 775 (59 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ և արհեստներով: Գյու– ղում կար եկեղեցի և դպրոց: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՀՈՍԱՆՔ», տնտեսական, քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ: Հայ մենշևիկների հրատարակություն: Լույս է տեսել 1906–07-ին, Թիֆլիսում: Փաստացի խմբագիրներ՝ Ա. Զուրաբյան, Ա. Երզնկյան: Լուսաբանել է հայկ. մեն– շևիզմի, ինչպես նաև ս–դ. բանվորական հայկ. կազմակերպության (սպեցիֆիկներ) գործունեությունը, Պետ. դումայի ընտրու– թյունների ընթացքը, տպագրել նյութեր Անդրկովկասի, Ռուսաստանի և արտա– սահմանյան երկրների քաղ., տնտ., մշա– կութային կյանքի վերաբերյալ: Թարգմա– նաբար ներկայացրել է Գ. Պլեխանովի, Պ. Լաֆարգի, Ա. Բեբելի տեսական որոշ աշխատություններն ու նամակները: Վ. Մաղաչյան.
ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, Էներգիայի տարբեր տեսակները Էլեկտրականի փո– խակերպող սարքեր: Ըստ փոխակերպ– վող Էներգիայի տեսակի Հ. ա. լինում են քիմիական և ֆիզիկական: Քիմիա– կան Հ. ա. սարքեր են, որոնք Էլեկտ– րական հոսանք են արտադրում քիմ. ակ– տիվ նյութերի միջե ընթացող օքսիդա– վերականգնման ռեակցիայի Էներգիայի հաշվին: Տարբերում են առաջնային (գաւ– վանական էչեմենտներ և մարտկոցներ), երկրորդային (կուտակիչներ և կուտա– կիչային մարտկոցներ) և պահեստային քիմ. Հ. ա.: Առաջնային Հ. ա–ում, որպես կանոն, քիմ. ակտիվ նյութերի Էներգիան օգտագործվում է միայն մեկ (սակավ երկու) անգամ: Երկրորդա– յին Հ. ա–ում հնարավոր է քիմ. ակտիվ նյութերի Էներգիայի բազմանվագ օգտա– գործում (լիցքավորման և լիցքաթափման բազմաթիվ ցիկլերով): Պահեստ ա– յ ի ն Հ. ա–ում նույնպես քիմ. նյութերի Էներգիան օգտագործվում է մեկ անգամ, սակայն ի տարբերություն գալվանական Էլեմենտների և կուտակիչների, դրանց երկարատև պահպանման ընթացքում Էլեկտրոլիտը Էլեկտրոդների հետ գալ– վանական կապի մեջ չի դրվում: Էլեկտրո– լիտը պահվում է միջէլեկտրոդային բա– ցակներում ապակե սրվակներով, հեղուկ կամ պինդ վիճակում: Հ.ա–ի աշխատանքի նախապատրաստման ժամանակ սրվակ– ները ջարդում են սեղմած օդով, իսկ պինդ էլեկտրոլիտը հալում էլեկտրատեխնիկա– կան կամ հրատեխնիկական տաքացմամբ: Պահեստային Հ. ա–ի պահպանման ժամկե– տը գերազանցում է 10–15 տարի: Քիմ. Հ. ա–ի թվին են պատկանում նաև էլեկտրաքիմիական գեներա– տորները: Աշխատանքներ են տար– վում տիեզերական օբյեկտների, էլեկտ– րամոբիլների, ստացիոնար կայանքների համար էլեկտրաքիմիական գեներատոր– ներ ստեղծելու ուղղությամբ: Ֆիզիկական Հ. ա. սարքեր են, որոնք էլեկտրականի են փոխակերպում ջերմային, մեխանիկական, էլեկտրամագ– նիսական, ինչպես նաև ռադիացիոն ճա– ռագայթման և միջուկային տրոհման էներ– գիան: Ֆիզիկական Հ. ա. են էլեկարամե– քենայական և ջերմաէլեկտրական գե– ներատորները, ջերմաէմիսիոն փոխակեր– պիչները, մագնիսահիդրոդինամիկական գեներատորները, ինչպես նաև արեգակ– նային ճառագայթման և ատոմի տրոհ– ման էներգիաները փոխակերպող գենե– րատորները: էլեկտրամեքենա– յական գեներատորները էլեկտրականի են փոխակերպում մեխա– նիկական էներգիան (տես Գեներատոր էչեկտրական): Զերմաէլեկտրա– կան գեներատորների աշխա– տանքի հիմքում ընկած է Զեեբեկի էֆեկ– տի օգտագործումը: Գրանցում աշխատող մարմին են սիլիցիումի, գերմանիումի և այլ կիսահաղորդչային միացություններ (որպես կանոն պինդ լուծույթներ): Օ. գ. գ, 3-7-15% (ջերմաստիճանի 100–1000°C մի– ջակայքում): Ջերմաէմիսիոն փո– խակերպիչների աշխատանքը հիմնված է ջերմաէմիսիոն էֆեկտի (տա– քացված մետաղի մակերևույթից էլեկտ– րոնների արձակում) օգտագործման վրա: Լաբորատոր նմուշների օ. գ. գ. 30% է, իսկ գործող էներգետիկական կայանքներինը՝ 15%: Արևային ճառագայթման էներգիան փոխակերպող Հ. ա–ի (արևայիև մարտ– կոցներ) աշխատանքի հիմքում ընկած է ներքին ֆոտոէֆեկտի օգտագործումը