Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է. Ս. Հովհաննիսյան Լ. Ա. Հովհաննիսյան մը բանաստեղծի հիշատակին նվիրված Jvfi 2 կվարտետում, «Կռունկ» երգի օգ– տագործումը «Անտունի» բալետում, «Սա– սունցի Դավիթ» էպոսի երգային հատված– ների օգտագործումը նույնանուն բալետ– օպերայում: Միջնադարյան «Հավիկ» տա– ղի սիմֆոնիկացումը երաժշտա–բեմական ընդարձակ պատումի (Սիմֆոնիա) հիմք է դարձել]: Հ–ի վոկալ–սիմֆոնիկ և երգ– չախմբային երկերին հատուկ է լայնա– շունչ մեղեդիականությունը, բարձր քա– ղաքացիական հնչեղությունը: Ընդարձակ ցիկլային ձևով է գրված «Երկու ափ» պոեմը (1952) ա կապելլա երգչախմբի համար: Լայն ժողովրդականություն են վայելում «Երևան–էրեբունի», «Արփա– Սևան», «Սարդարապատ» երգերը: Դրել է երաժշտություն նաև կինոնկարների հա– մար [«Հյուսիսային ծիածան», «Հույսի աստղ» («Մխիթար սպարապետ») ևն]: Երի– տասարդության համաշխարհային VI փա– ռատոնի (Մոսկվա, 1957) դափնեկիր է: Եղել է ՀՍՍՀ VI և VII գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ: Խաղաղու– թյան պաշտպանության սովետական կո– միտեի անդամ է, Տիտոգրադ քաղաքի (Հարավսլավիա) պատվավոր քաղաքա– ցի: Արժանացել է ՀՍՍՀ պետ. մրցանակի (1967), ՍՍՀՄ պետ. մրցանակի (1979): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով: Գրկ. Գասպարյան Ի., էդգար Հով– հաննիսյան, Ե., 1969: TeHHHa JI., Sflrap OraHHCflH, M., 1959; TurpaHOB I, ApMJIHCKHH My3MKajIbHbIH TeaTp, KH. 3, E., 1975. Ռ. Աթայան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Թունիկ (Հարու– թյուն) Սարգսի (1908, Բոլնիս Խաչեն– 24.12.1941, Ցամ–Իժորա), հայ սովետա– կան կոմպոզիտոր: 1939-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (դասա– տու՝ Ք. Ս. Քուշնարյան): Գրել է սիմֆո– նիա, լարային քառյակ: «Դաշնամուրային վարիացիաներ», դաշնամուրի և ջութակի օրորոցային, պար, պոեմ, կլարնետի պոեմ, երգեր (Ս. Տարոնցու, Բզնունու, Խ. Դաշտենցի խոսքերով), ռոմանսներ (այդ թվում՝ Ե. Չարենցի «Հիշու՜մ ես, դու» բա– նաստեղծության տեքստով), նվագախմբի համար փոխադրել սոնատ (Բեթհովեն), երգեր, ռոմանսներ (Շուման, Չայկովսկի): Զոհվել է Հայրենական մեծ պատերազ– մում: Թաղված է Կոլպինոյի եղբայրական գերեզմանում: Գրկ. Կարագյուլյան է., Թունիկ Հովհաննիսյան, Ե., 1974:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լևոն Անդրեասի [ 13(25).2.1885, Թիֆլիս – 11.5.1970, Երե– վան], հայ սովետական թերապևտ: ՀՍՍՀ ԳԱ (1943) և ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմի– կոս, Բժշկագիտության պատմության մի– ջազգային ակադեմիայի անդամ (1962), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1940): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1909-ին ավարտել է Զար– կովի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: Աշխատել է Խարկովում, Թիֆլիսում, Ալա– վերդում: 1919-ից՝ Երևանի քաղաքային 1-ին հիվանդանոցի թերապևտիկական բաժանմունքի, 1923–67-ին՝ Երևանի բժշկ. ինստ–ի ներքին հիվանդություննե– րի պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, 1944–53-ին՝ ՀՍՍՀ ԳԱ բժշկագիտության և կենսաբանության պատմության, 1953– 1955-ին՝ բժշկագիտության, 1955–60-ին՝ սրտաբանության սեկտորի վարիչ: Հ. մեծ ավանդ է ներդրել Հայաստանում բժշկա– գիտության և առողջապահության զար– գացման ամենատարբեր բնագավառնե– րում: Հ–ի նախաձեռնությամբ ուսումնա– սիրվել են Արզնիի հանքային ջրերը (1920-ական թթ.), ստեղծվել առողջարան– ներ, 1960–61-ին հիմնվել սրտաբանու– թյան և սրտային վիրաբուժության ԳՀԻ (1972-ից կոչվում է Լ. Ա. Հովհաննիսյանի անվ.): Հ–ի գիտական աշխատանքները նվիրված են սրտաբանության, բալնեո– լոգիայի, կուրորտաբանության, մալա– րիայի և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության, բժշկագիտության պատմության հարցերին: Ռուսերեն է թարգմանել և հրատարակել Մխիթար Հե– րացու «Ջերմանց մխիթարություն»-ը (1968): Մ. Աբեղյանի և Ա. Տեր–Պողոսյանի հետ կազմել է «Լաաին–ռուս–հայերեն բժշկական բառարան»-ը (1951): Հ. ՀՍՍՀ ԳԱ հիմնադիրներից է, եղել է Թերապևտ– ների համամիութենական գիտական ըն– կերության պատվավոր անդամ, Հայաս– տանի թերապևտների գիտական ընկերու– թյան նախագահ: Պարգևատրվել է Աշ– խատանքային կարմիր դրոշի 2 շքանշա– նով: Երկ. Ներքին հիվանդությունների մսանա– վոր ախտաբանությունը, Ե., 1956: Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա, Ե., 1964: MnnepajibHbie hctohhhkh ApMeHHH, E., 1936; HcTOpHfl MeflHU,HHbI B ApMeHHH C flpeBHeHIHHX BpeMeH flo HaniHX flHeH, h. 1–5, 2 H3fl.f E., 1946–47; O B3aHMooTHorneHHHx Meatfly ncHXH- ’qecKoii H coMaraqecKOH c4>epaMH b Kjramoce BHyTpeHHHX 6ojie3HeH, E., 1961; O ncHXojiora- necKOM npotjmjie cepfle^Horo 6ojibHoro, E., 1963. Գրկ. JleoH AHflpeeBHq OraHecHH, Eho6h6jiho- rpa<J)Hfl, E., 1955; AicafleMHfl HayK Apmahckoh CCP sa 25 jieT, E., 1968.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Կոստանդին Լևոնի (ծն. 19.12.1911, Թիֆլիս), հայ սովետական ճարտարապետ: ճարտ. դ–ր (1967): ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1932-ին ավարտել է Երե– վանի պոլիտեխնիկական ինստ–ը: Աշխա– տել է Ա. Թամանյանի (1933–34-ին) և Ն. Բունիաթյանի (1934– 41-ին) ճարտ. արվեստանոցներում: Հեղինակ է բնակե– լի և հասարակական շենքերի նախագծե– րի: Որպես Արին բերդի հնագիտական արշավախմբի ղեկավար (1950–72) պե– ղել և հետազոտել է էրեբունի քաղաքի մնացորդները, նրա հիմնադրման արձա– նագրությունները: 1952–79-ին Հ. եղել է ճարտ. հուշարձանների պահպանության վարչության պետ, 1955–71-ին դասավան– դել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում: Երկ. էրեբունի, Ե., 1968: էրեբունիի որմնա– նկարները, Ե., 1973: ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Ե., 1978: Յօ/ւտա TpjjaT, E., 1951; ApXHTeKTypa Teinnedamffi, E., 1955. (ApxeojiorHHecKHe pacKonKH b ApMeHHH, .Nb 6, KapMHp Ejiyp IV); ApXHTeKTypa 3pe6yHH, E., 1961 (ApxeojioriraecKHe pacKonKH b ApMeHHH, N2 9, ApHH Eepfl I); OqepKH no hctophh ap- XHTeKTypbl flpeBHeH H CpeAHCBeKOBOH ApMe– HHH, E., 1978 (coaBTopM C.X. MHaijaicaHJiH, A. A. CaHHHH).

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հակոբ Գարեգինի (7.12.1875, Շուշի–22.12.1941), հայ սո– վետական քիմիկոս: Քիմ. գիտ. դ–ր (1903), պրոֆեսոր (1925), ՀԱՍՀ գիտ. վաստակա– վոր գործիչ (1935): ՍՄԿԿ անդամ 1917-ից: Ավարտել է Բեռլինի համալսարանի փի– լիսոփայության ֆակուլտետի քիմիայի բաժինը: 1904–07-ին քիմիա է դասավան– դել Շուշիի դպրոցներում: 1907–20-ին ղե– կավարել է Բաքվի քիմիա–մանրէաբանու– թյան լաբորատորիան: 1918-ին՝ Բաքվի կոմունայի, իսկ 1921-ին՝ Դիլիջանի ռազ– մաճակատի սովետական զորամասերի պարենավորման և մատակարարման կո– միսար. 1922–30-ին Երևանի համալսա– րանի ռեկտորն էր, 1930–36-ին՝ բժշկ. ինստ–ի, 1936-ի սեպտեմբերից՝ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանու– թյան ինստ–ի դիրեկտորը: 1924-ին հա– մալսարանում կազմակերպել և մինչև 1937-ը ղեկավարել է կենսաքիմիայի ամ– բիոնը (1930-ից՝ բժշկ. ինստ–ի կազմում): Հ–ի գիտական աշխատանքները հիմնա– կանում վերաբերում են վիտամին C-ի կառուցվածքի ուսումնասիրությանը: Հ. գործուն մասնակցություն է ունեցել նաև ՀԱԱՀ–ում քիմ. արդյունաբերության և գիտության զարգացման խնդիրների մշակման գործում: Գրկ. Մեր անվանի դասախոսները, մաս 1, Ե., 1970: Ա վ ա գ յ ա ն Վ. Լ., ՝‘Հայաստանի կոմունիստական կուսակցության պայքարը քիմիական արդյունաբերության ստեղծման ու զարգացման համար (1920–1965 թթ.), Ե., 1971, էջ 46:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Համո Գրիգորի (8.12. 1904, Վան–1937), կուսակցական աշխա– տող, լրագրող: ՍՄԿԿ անդամ 1924-ից: 1928-ին ավարտել է Մոսկվայի ժուռնա– լիստիկայի կոմունիստական ինստ–ի վե– րապատրաստման դասընթացները, 1932– 1935-ին սովորել Մոսկվայի կարմիր պրո– ֆեսուրայի պատմա՜փիլիսոփայական բա– ժանմունքում: 1921–24-ին ՀՍԱՀ տարբեր շրջաններում եղել է կոմերիտմիության շրջկոմի քարտուղար, 1924–28-ին՝ «Ավան– գարդ», 1928–32, 1935–37-ին՝ «Խորհըր– դային Հայաստան» թերթերի խմբագիր: Հ. ընտրվել է ՀԿԿ ԿԿ և ՀՍՍՀ Կենտ– գործկոմի անդամ: Հեղինակ է կուսակցա– կան կյանքին, սոցիալիստական շինարա– րությանը, տնտեսագիտությանը, մշակույ– թին նվիրված ուսումնասիրությունների [«Կապիտալիզմի անհավասարաչափ զար– գացման հարցի շուրջը» (1935), «Հին ին– տելիգենցիայի հարցի շուրջը» (1931) ևն]: Հ. Ամիրխանյւսն

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայրապետ Հակոբի [28.2.1878, գ. Հանդամեջ (այժմ՝ Նախի–