Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժըշտության դասատու: Կատարել է շարականների գրառումներ, չւաիածոյի վերածել արձակ խոսքերը (մերժվել է Կ. Պոլսի երաժշտական հանձնաժողովի կողմից): Գ. Երան յանի հետ ձեռնարկել է եվրոպական նոտագրությամբ հայ առաշին երաժշտական հանդեսի՝ <Քնար արևեչյանի» հրատարակությունը (1857, տևել է մեկ տարի): Գրել է հոգևոր թեմաներով երգեր, «Լևոն առաշին իշխան Կիլիկիո և որդի նորին կույր Ռուբեն» երգախառն թատերգության (բեմ.՝ 1872) երաժշտությունը, որոնք չեն պահպանվել:

Մ. Մուրադյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմենակ Արսենի [ծն. 28.2.1913, գ. Մեծ Մալա (ՌԱՖՍՀ)]Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում], գվարդիայի սերժանտ, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (8.8.1944, 27.2. 1945, 19.5.1945): 1939–41-ին եղել է ՀամԼԿԵ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրշանի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ: 1941–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Փառքի շքանշանների է արժանացել Դնեստր գետի արմ. ափին հենակետ գրավելու, Վիսլա գետի արմ. ափին նվաճված հենակետը ընդարձակելու, թշնամու գերազանց ուժերին դիմադրելու և Բեռլինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության համար: Զորացրվելուց (1946) հետո Հ. մոտ 20 տարի աշխատել է Հյուսիսային Կովկասի շինարարական կազմակերպություններում

Ս.Մատիշկին

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Մատակյան) Գայանե Հարությունի (1852, Թիֆլիս 11.10.1900, Կ. Պոլիս), հայ մանկավարժ: Կրթությունն ստացել է ընտանիքում, ապա՝ ֆրանս. պանսիոնում: Դասավանդել է Թիֆլիսի Գայանյան դպրոցում (1871–78), որպես տեսուչ աշխատել Քութայիսի հայոց երկսեռ դպրոցներում (1878–80): 1881-ին ժնևում (Շվեյցարիա) ուսումնասիրել է նախադպրոցական դաստիարակության տեսական և գործնական հարցերը: 1882-ին Թիֆլիսում հիմնել է «Ֆրեբելյան ընկերություն» միաժամանակ ստանձնել Զրկինենց եկեղեցուն կից առաշին հայկ. մանկապարտեզի ղեկավարությունը: Որպես օրիորդաց դպրոցների տեսչուհի հրավիրվել է Երևան, հիմնել առաշին մանկապարտեզը (1883): Ամուսնու (իրավաբան Հայկ Մատակյան) մահից հետո մեկնել է Կ. Պոլիս (1887) և բացել ծաղկոցներ հայկ. թաղերում, կազմակերպել է կիրակնօրյա միամյա դասընթացներ, որոնք հետագայում դարձել են աղջիկների կիրակնօրյա վարժարան: Ֆրանսերենից թարգմանել է Ա. Վիլիենի «Համառոտ պատմություն ֆիզիկական աշխարհագրության» (1872) դասագիրքը: Նախադպրոցական դաստիարակությանը նվիրված բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել Կ. Պոլսի «Հայրենիք» պարբերականում: Հ–ի մասին նյութեր են պահպանվում Բրանդենբուրգ (Գերմանիա) քաղաքի Ֆրեոբելի անվ. թանգարանում:

Ա. Իգնատյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գավիթ Բարսեղի (ծն. 6.1.1927, Բուխարեստ), հայ օպերային երգիչ (բարիտոն): ՌԱՀ վաստակավոր արտիստ (1952): 1947-ին սովորել է Բուխարեստի Չ. Պորումբեսկուի անվ. կոնսերվատորիայում, 1952-ին ավարտել Կլուժ–Նապոկայի «Գ. Դիմա» կոնսերվատորիան: 1950-ից՝ Կլուժ–Նապոկայի, 1958-ից՝ Բուխարեստի, 1968–77-ին՝ միաժամանակ Համբուրգի օպերային թատրոնների մեներգիչ: Հ. տիրապետում է ընդարձակ ձայնածավալի թավ, տպավորիչ ձայնի. կատարմանը բնորոշ է զուսպ առնականությունը, կերպարի խորը հոգեբանական մեկնաբանումը: Դերերգերից են՝ Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Դ. Հովհաննիսյանը էդիպ արքայի դերում (Ջ. էնեսկուի «էդիպ արքա») Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլետտո», «Աիդա»), Մկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Բորիս Դողունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ֆիգարո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Մոսի [Ա. Տիգրանյանի «Անուշ»-ի համերգային կատարում, «Կոմիտաս» երգչախմբի և նվագախմբի հետ, Կ. Զոբյանի (Սարո), Ա. Սվաճյանի (Անուշ) մասնակցությամբ, դիրիժոր՝ Կ. Հարությունյան, 1962]: Գլուխգործոցը էդիպ արքայի դերերգն է (էնեսկուի «էդիպ արքա»), որը Բուխարեստի օպերային թատերախմբի հետ հրավիրվել է կատարելու արտասահմանյան մի շարք բեմերում: Հյուրախաղերով եղել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում՝ Վիեննա, Փարիզ, Համբուրգ, Մոսկվա, Լենինգրադ և այլուր: 1958-ից պարբերաբար ելույթներ է ունենում Երևանում՝ հանդես գալով նաև համերգային ծրագրով: Արժանացել է ՌՍՀ պետ. մրցանակի (1952), ինչպես և ձայնապնակի՝ Դրան պրի (1974, Փարիզ) ու 1-ին մրցանակի (1976, Տոկիո):

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Գարչո Հովհաննեսի [ծն. 10.5.1912, գ. Զաշուռ (այժմ՝ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում)], սովետական կուսակցական և պետական աշխատող: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1953): ՍՄԿԿ անդամ 1931-ից: 1948-ին ավարտել է Երևանի |ս. Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը և ՍՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը: 1938–41-ին եղել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար: Հ. պատասխանատու աշխատանք է վարել ՀԿԿ Կենտկոմում (1941 և 1948–49-ին), ընտրվել ՀԿԿ Շահումյանի (1949–61), Աբովյանի (1961-62) և էջմիածնի (1962–68) շրջկոմների առաջին քարտուղար: 1968–70-ին եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հացամթերումների և համակցված կերերի արտադրության, իսկ 1970-ից արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետ. կոմիտեների նախագահ: ՀԿԿ X–XXVI համագումարների պատգամավոր: 1954-ից ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀՍՍՀ III–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ էդգար Սերգեյի (ծն. 14.1.1930, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1972): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1953-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Գ. Եղիազարյանի դասարան), 1957-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկ.՝ Ա. Խաչատրյան): 1962–68-ին՝ Ա. Ապենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի դիրեկտոր, 1956–73-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ, 1974-ից՝ ՄՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ: Հ. հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական, ինքնատիպ ներդրումով՝ նոր, համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայկ. ժող. և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից: Մտեղծագործական հիմնական մոտիվներն են՝ ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ խստաշունչ վիպականությամբ ու առնացի հերոսականությամբ, դինամիկուզական և հոգեբանական–փիլիսոփայական կերպարներով: Կարևոր տեղ են գրավում բալետները («Մարմար», 1957, «Երկնագույն նոկտյուրն», 1964, «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969 և «Սասունցի Դավիթ», 1976), որ առանձնանում են երաժշտության խոր սիմֆոնիկացումով՝ ընդգրկելով սոնատային ալեգրոյի, սիմֆոնիկ վարիացիաների, պասսակալիայի և ծավալուն ադաջոյի ձևեր: Սովետական երաժշտության մեջ Հ. առաջիններից է, որ դիմել է բալեա–օպերայի ժանրին («Անտունի»): Երաժշտաբեմական արվեստի ժամանակակից միտումներին համահնչուն բազմաժանրային-սինթեաիկ ստեղծագործության ցայտուն օրինակ է «Սասունցի Դավիթ» բալետ–օպերան, որի երաժշտաբեմական բարդ հյուսվածքը պայմանավորված է պարողների, մեներգիչների, ասմունքողի և երգչախմբի փոխգործակցությամբ: Հ–ի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունը առանձնանում է բարոյական-փիլիսոփայական ընդհանրացումներով: Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային երաժշտական լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955), Սիմֆոնիային (1957), թավջութակի Սոնատ–էպիտաֆիային (1975): Սիմֆոնիկ և կամերային երկերում ավանդական ցիկլային ձևերը զուգակցվում են Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ–պատմողականությանը (Սիմֆոնիա, Կվարտետ № 2, Թավջութակի մենանվագ սոնատ): Հայ ժող. երաժշտական մշակույթի տարբեր շերտերին դիմելը Հ–ի ստեղծագործության մեջ, որպես կանոն, իմաստավորված է երկի կոնկրետ բովանդակությամբ [Ա. Իսահակյանի խոսքերով ժող. երգերի օգտագործու