Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1966–73-ին աշխատել է "տՍՍՏ ԳԱ Փի– լիսոփայության և իրավունքի ինստ–ում՝ որպես ավագ գիտաշխատող: 1973-ից Երևանի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: Երկ. Ամուսնությունը և ամուսնալուծությու– նը Հայկական ՍՍՌ օրենսդրությամբ, Ե., 1965: Ամուսնաընտանեկան իրավունքը վաղ ավա– տական Հայաստանում (IV–IX դդ.), Ե., 1976:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան Հովհաննեսի (ծն. 12.8.1921, գ. Աշտարակ), հայ սովե– տական հոգեբույժ: Բժշկ. գիտ. դ–ր (1971), պրոֆեսոր (1972): ՍՄԿԿ անդամ 1950-ից: 1944-ին ավարտել է Երևանի բժշկ. ինստ–ի բուժական ֆակուլտետը: Երկար տարիներ ղեկավարել է հանրապետական նյարդա– հոգեբուժական դիսպանսերը, նրա նա– խաձեռնությամբ կազմակերպվել են Լենի– նականի և Կիրովականի նյարդա–հոգե– բուժական դիսպանսերները: 1964-ից աշ– խատում է Երևանի բժշկական ինստ–ի հո– գեբուժության ամբիոնում: Հ–ի գիտա– կան հետազոտությունները հիմնականում նվիրված են Հայաստանի պայմաններում ծայրամասային ախտաբանություն հա– մարվող մալարիային պսիխոզների, ինչ– պես նաև հաշիշամոլության ու ալկոհո– լամոլության բազմակողմանի ուսումնա– սիրություններին, բուժման ու կանխար– գելման հարցերին: Հ. Հայաստանի նյար– դախտաբանների ու հոգեբույժների գի– տական ընկերության նախագահության պատասխանատու քարտուղարն է:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան (Թովմաս) Պողոսի [1.9.1894, Նոր Շեն (այժմ՝ Ծղալթ– բիլա, Ախալցխայի գավառ)– 10.11.1977, Վենետիկ – Ս. Ղազար], հայ գրող, ման– կավարժ, հոգևոր գործիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1908– 13-ին սովորել է Վենետիկի Մխի– թարյանների մոտ, 1913-ին դարձել միա– բանության անդամ: 1922-ին ավարտել է Հռոմի համալսարանի փիլ. ֆակ–ը: 1924– 1926-ին դասավանդել է Մուրատ–Ռափա– յելյան վարժարանում, հետագայում եղել է նույն վարժարանի տնօրենը (1930–31), ավելի ուշ՝ տեսուչ (1957–60), 1929– 1930-ին խմբագրել է «Բազմավեպ» ամսա– գիրը: 1931–37-ին եղել է ուսուցիչ Փարիզի Սամուել–Մուրադյան վարժարանում: 1937–41-ին ղեկավարել է Ադիս Աբեբայի (Եթովպիա) Գևորգյան հայկ. վարժարանի աշխատանքները: Իտալա–եթովպական պատերազմի ժամանակ անգլիացիների կողմից գերվել է Քենիայում (1941–47): 1947-ին Վենետիկում հիմնադրել է «Մխի– թարյան ընտանիք» ամսագիրը, խմբագրել ընդհատումներով: 1948–56-ին եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօ– րենը: Բազմիցս այցելել է Աովետական Հայաստան: Հրատարակել է «Հայրենի կրակարան» (1930), «Սրտերու երգը. Վանքի ծաղիկներ» (1939), «Մարեմա– կան» (1954), «Հայրենի հող» (1962), «Մաշտոցական» (1963), «Հոգիներու հանգրվան» (1970) և այլ բանաստեղծա– կան ժողովածուներ: Գրել է նաև վեպեր («Անիեն քար մը բեր», 1971, «Արգինայի զանգակները», 1971, «Լեռներու երգը», 1971 ևն): Սփյուռքահայ դպրոցների հա– մար կազմել է «Պատմություն հայոց» բազմահատոր դասագիրքը: Հեղինակել է «Տավրոսի առյուծը» (1960), «Դեպի Ավա– րայր» (1962), «Շուշան Վարդենի» դրամա– տիկական գործերը: Նրա բանաստեղծու– թյունների մի ստվար հատոր տպագրվել է իտալ.: 1965-ին Հ. ընտրվել է Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ: Ս. Ջոչանշյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վլադիմիր Աբրահամի [1905, Բաքու– 6.8.1943, ք. Կարաչաև (Բրյանսկի.մարզում), ՌՍՖՍՀ], գվարդիայի ավագ լեյտենանտ, Սովետական Միու– թյան հերոս (27.8.1943, ետմահու): ՄՄԿԿ անդամության թեկնածու 1941-ից: 1941-ին մասնակցել է Սմոլենսկի մարզի Ելնյա, Ցարցևո քաղաքների պաշտպանական կռիվներին: Նրա ղեկավարած դասակը Օրյոլ–Կուրսկի ուղղությամբ ծավալված մարտերում ոչնչացրել է 63 և գերի վերց– րել 18 գերմ. զինվոր, անձամբ ոչնչացրել է 38 զինվոր ու սպա: Ուլյանովսկ շրջանային կենտրոնի համար մղած մարտերում Հ–ի ստորաբաժանումը ոչնչացրել է 360 և գերի վերցրել 70 զինվոր ու սպա: Հ. զոհվել է Կարաչաև քաղաքի համար մղված մար– տերում: Ռ. Գրիգորյան,

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Տիգրան Ներսեսի (1.3. 1865, Թիֆլիս–– 1921, Երևան), հայ թարգ– մանիչ, գրական գործիչ, իրավաբան: 1885-ին ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1894-ին՝ Մոսկվայի համալ– սարանի իրավաբանական բաժինը: Երե– վանում եղել է թեմական դպրոցի տեսուչ (1895–97), աշխատել է Թիֆլիսի և Բաքվի օկրուգային դատարաններում, կյանքի վերջին տարիներին ծառայել ՀՍԽՀ ժող– կոմխորհի իրավաբանական բաժնում: Վա– րել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության և Բաքվի Գրասերների ըն– կերության նախագահի պաշտոնները: Գրականագիտական, իրավաբանական, թարգմանական գրվածքներով հանդես է եկել «Մշակ», «Գործ», «Մուրճ» պարբե– րականներում: Ռուս և համաշխարհային գրականությունից կատարել է թարգմանու– թյուններ (Լ. Տոլստոյի «Հարություն», Հ. Սենկևիչի «Առանց դավանանքի» վե–* պերը ևն): Հ. Դավթյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ–ծԱՆԳԱՐԱՆ, գործում է 1948-ից, էջմիածնում, որտեղ երկար տարիներ ապրել և սա եղծա գոր– ծել է բանաստեղծ Հովհաննես Հովհան– նիսյանը: Մեկ և կես հարկանի շենքի 4 սենյակներից աշխատասենյակն ու ննջա– րանը մնացել են նախնական տեսքով: Մյուս երկուսում ցուցադրված են գրողի գրական–հասարակական, մանկավարժա– կան գործունեությանը վերաբերող փաս– Հ. Հովհաննիսյանի տուն–թանգարանը տաթղթեր, երկերի հրատարակություն– ներ, կյանքին ու գործին նվիրված ուսում– նասիրություններ, լուսանկարներ, իրեր: Տուն–թանգարանի ֆոնդում պահվում են բանաստեղծի շուրջ 500 արխիվային նյու– թեր (ձեռագրերը): Տանը կից պարտեզում կանգնեցված է գրողի կիսանդրին: Ա. Ս. Հովյան

ՀՈՎՅԱՆ Արմենուհի Մմբատի (7.11.1891, Թիֆլիս– 1944), պրոֆեսիոնալ հեղափո– խական: ՄՄԿԿ անդամ 1911-ից՝. Սովորել է Բաթումի գիմնազիայում, Օդեսայի հա– մալսարանի ֆիզիկա–մաթեմատիկական ֆակուլտետում և Մոսկվայի էներգետի– կայի ինստ–ում: Հեղափոխական գործու– նեությունն սկսել է 1905-ից՝ մասնակցե– լով գիմնազիայում ստեղծված ս–դ. կազ– մակերպության աշխատանքներին: Օդե– սայում ուսանելու շրջանում կապեր է հաս– տատել տեղի ս–դ. կազմակերպության հետ, մասնակցել նրա աշխատանքներին: 1910-ին դասադուլին մասնակցելու հա– մար ենթարկվել է հետապնդումների և հեռացել Օդեսայից: 1910–12-ին Թիֆլի– սում Ե. Ստասովայի և Ս. Սպանդարյանի ցուցումներով շարունակել է հեղափոխա– կան գործունեությունը: 1912-ին ձերբա– կալվել և աքսորվել է Սիբիր (Կանսկի գա– վառի Ագինսկոյե գյուղը), որտեղ միացել է Ս. Սպանդարյանի գլխավորած «Պրավ– դիստների» խմբակին: 1916-ին, հիվանդու– թյան պատճառով, տեղափոխվել է Մի– նուսինսկ, մասնակցել արհմիությունների և սովետների կազմակերպման աշխա– տանքներին: Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ հեղափոխությունից հետո Ղրիմում մասնակցել է (1918) սպիտակ– գվարդիականների դեմ մղվող մարտերին: 1918-ի վերջին մեկնել է Մոսկվա, նշա– նակվել է Ղրիմի հեղկոմի լիազոր ներկա– յացուցիչ: 1920–22-ին եղել է Ղրիմի մար– զային կոմիտեի հայկ. սեկցիայի քարտու– ղարը: 1922– 28-ին կուսակցական–սովե– տական աշխատանք է տարել Մոսկվայի և Ղրիմի մարզային կոմիտեներում: 1931– 1936-ին սովորել է Մոսկվայի էներգետի– կայի ինստ–ում: Ա. Ղուքասարյան

ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ, XVII– XIX դդ. հայ նկարիչների ընտանիք: Տոհ– մի հիմնադիրը բանաստեղծ, նկարիչ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն էր: Որդի– ներից Հակոբ Հ. (XVII դ. վերջ– 1757) եղել է աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ: Նկարազարդել է «Քաղուածք 6ավետարանաց»-ը (1720, Երևանի Մես– րոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JNS 8645): Հեղինակ է հաստոցային նկարների («Մանդուխտ կույսը», 1727, «Թադևոս աասքյալը», «Ղազարոսի հարու– թյունը», երկուսն էլ՝ 1729, «Աստվածամոր