յոթ վերքը», 1729, բոլորը՝ Հայաստանի պետ. պատկերասրահ, Երևան): Մեծ ուշադրություն է դարձրել մարմնաձևերի կերպավորմանը և մանրամասների նյու– թական վերարտադրմանը: Մյուս որդին՝ Հ ա ր ու թ յ ու ն Հ. (Հ ա ր ու թ յ ու ն Շոռոթեցի, ծն. և մահ. թթ. անհտ.), առավել հակված է եղել դեպի դեկորատիվ գեղանկարչությունը (ձևավորել է Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրքը», 1731, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JNP 2162): Հակոբ և Հարություն Հ–ները միասին նկարազարդել են մի Հայսմավուրք (1725–30 թթ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N. 1522), որտեղ թողել են նաև իրենց ստորագրությունները, ձևավորել Ապրա– կունիսի Ս. Կարապետ վանքը (1740), էջ– միածնի վանքի Ղազարապատ հյուրանոցը (1741), Վեհարանը: Հակոբ Հ–ի որդին էր Հովնաթան Հովնաթան յանը: Տոհմի չորրորդ սերնդի շնորհալի ներկա– յացուցիչն էր Մ կ ր տ ու մ Հ. (1779, Թիֆլիս–1845/46, Թիֆլիս), որը դիմա– նկարիչ էր, ուներ արվեստանոց, աշա– կերտներ: Պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմա– նկարները (Հայաստանի պետ. պատկե– րասրահ), հայ թագավորների դիմանկար– ների շարքը (Հայաստանի պետ. պատկե– րասրահ և էջմիածնի վանքի Վեհարան): Ինչպես այս աշխատանքներում, նույնպես և Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու նկարա– զարդումներում (1834–35) առկա են կլա– սիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժա– մանակի գեղագիտական ճաշակի արտա– հայտություններ են: Մկրտում Հ–ի որդի– ներն էին Հակոբ Հովնաթանյանը և Աղաթոն Հ. (1816, Թիֆլիս– 1893, Պետերբուրգ), որը դիմանկարիչ էր, գրա– ֆիկ: 1843-ին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կ. Բրյուլլովի արվեստանոցում: Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիա– բուծական պետ. վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան: Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հ–ի գեներալ Զասի (1836), Մ. Ս. Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պա– մերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչա– կովի դիմանկարը» (1869), Մ. Սալտիկով– Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը (1870) ևն: Հովնաթանյան նկա– րիչների տոհմը նոր աստիճանի է բարձ– րացրել հայ կերպարվեստը: Ւաւրըսխ– ված լինելով հայկ. միջնադարյան արվես– տի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդ– ների մշակույթներից իրենց գեղարվեստա– կան ընկալումներին հոգեհարազատ տար– րեր, դրանք զուգակցելով նոր ժամանակ– ների հայ արվեստի պահանջներին՝ Հ–նե– րը կարողացել են սկզբնավորել հայկ. գեղանկարչության մի շարք ժանրեր, ըս– տեղծել արտահայտչականության գաղա– փարա–գեղարվեստական որոշակի կանոն– ներ, որոնք օրինակելի են դարձել ժամա– նակի կովկասյան գեղանկարչության հա– մար: Պատկերազարդումը աևս 569-րգ էջից առաջ՝ ներդիրում; Գրկ. Չոպանյան U., Նաղաշ Հովնա– թան աշուղը ն Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910: Ա կ ի ն յ ա ն Ն., Հովնաթան Նաղաշ և Նաղաշ Հովնաթանյանք և իրենց բանաստեղծական և նկարչական աշ– խատությունք, Վնն., 1911: Հովսեփ– յան Գ., Նյութեր և ոաումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ Հ, Անթիլիաս, 1951: Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVIl–XVJH դարերում, Ե.է 1974; Լևոնյան Գ., Հովնաթանյան Նաղաշները հայ նկարչության պատմության մեջ, «Խորհրդային արվեստ», 1938, Jsfe 1, 2, 4: K a յ a p a h M., Xyaojkhhkh OBHaTaHHHw, M., 1968. Մ. Ղազարյան,
ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ Կարո Թոմասի (21.10. 1902, Բաքու –29.6.1970, Դոնեցկ), հայ սովետական վիրաբույժ, բժշկ. գիտ. դ–ր (1937), պրոֆեսոր (1943), Ուկր. ՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1963): 1927-ին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բժշկ. ֆա– կուլտետը: Մինչև 1941-ը աշխատել է Բաք– վի հոսպիտալային վիրաբուժության կլի– նիկայում: 1941–43-ին ծառայել է սովե– տական բանակում: 1943-ից եղել է Հյու– սիս–օսեթական բժշկ. ինստ–ի ընդհանուր վիրաբուժության, իսկ 1953-ից՝ Դոնեցկի բժշկ. ինստ–ի ֆակուլտետային վիրաբու– ժության ամբիոնի վարիչ: Նրա ղեկավա– րությամբ մշակվել են սրտի ձեռքբերովի արատների, ստոծանու, լյարդի, լեղուղի– ների, փայծաղի, բարակ աղիքների ուռուցքների վիրահատության հարցերը: Հ. զբաղվել է նաև ուրոլոգիայով: ՍՍՀՄ–ում առաջինն է մշակել տեղային հիպոթեր– միայի մեթոդը երիկամների և շագանա– կագեղձի վիրահատությունների ժա– մանակ: 1963-ին հիմնադրել է անեսթե– զիոլոգների և ռեանիմատոլոգների Դոնեց– կի մարզային գիտ. ընկերությունը: Հ–ի «Լյարդի և լեղուղիների ասկարիդոզ» (1952) մենագրությունն արժանացել Է Ս. Ի. Սպասոկուկոցկու անվ. համամիու– թենական մրցանակի (1952): Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով ու մե– դալներով: Երկ. XnpyprHHecKMe ocjioxmeHHH acicapH- flo3a, M., 1970; Onyxojra: h khctbi cpeflocie- hhh, K.t 1971 (coaBxop Kpaq;eB B.M.).
ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ Հակոբ Մկրտումի (1806, Թիֆլիս–1881, Թեհրան), հայ նկարիչ: Սովորել է հոր՝ Մկրտում Հ–ի մոտ, որի հետ նկարազարդել ու վերանորոգել Է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի կաթողիկե, Ս. Նշան, Նորաշեն ևն) ներսի հարդա– րանքը, կատարել դիմանկարներ (Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը): 1841-ին Հ. Պետերբուրգի գեղարվեստի ակադե– միայի խորհրդին է ներկայացրել Կովկասի քաղաքացիական վարչության կառավա– րիչ Ե. Ա. Գոլովինի դիմանկարը և ստա– ցել «Ոչ դասական նկարչի» կոչում: Ար– ժանացել է ոսկե մեդալի և 14-րդ դասի աստիճանավորի կոչման (1842), 1865-ից տեղաՓոխվել է Իրան, ապրել ու ստեղծա– գործել Թավրիզում, ապա՝ Թեհրանում: Եղել է շահի պալատական նկարիչը, կրել «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը, աիժանացել «Էլմի» (գիտու– թյուն) շքանշանի: Հ. հիմնականում դի– մանկարիչ Էր. զարգացրել է դիմանկարի Հ. Մ. Հովնաթան– յան այն տեսակը, որը հիմնավորվել էր դեռևս պապի՝ Հովնաթան Հովնաթանյանի ժա– մանակ: Նրա պատվիրատուները Թիֆլիսի մոքալաքները (տոհմիկ քաղաքացիներ), գիմնազիստները, վաճառականները, աս– տիճանավորներն ու նրանց կանայք էին: Հ–ի կտավները փոքրաչաֆ են: Պահպանե– լով բնորդի արտաքին, վավերական գծե– րը՝ նկարիչը զգալի տեղ է հատկացրել պատկերվողի տարազին, նրա գունային և դեկորատիվ հնչեղությանը, նա հեռացել է կերպավորման հարթապատկերային սկզբունքներից, որին ապավինում էին նրա նախորդները, ձգտել ծավալաձևերի մոդելավորման, նյութականության, պատ– կերվողի հոգեբանական գծերի շեշտադըր– ման: Հ–ի արվեստն ամվւոփելով տոհմի գեղանկարչական նորամուծությունները, տեղի գեղագիտական պահանջները միա– հյոաել է Արևելքի (հատկապես Իրանի) գեղարվեստական ըմբռնումներին, որա– կական նոր աստիճանի բարձրացրել գե– ղանկարչության ազգային մտածողությու– նը: Այն նոր երևույթ էր Կովկասի մշակու– թային կյանքում և երկար ժամանակ իշ– խող է եղել տեղական արվեստի ձևավոր– Հ.Մ. Հ ո վ ն ա թ ա ն յ ա ն. Ե. Դ. Գուրգեն– բեկովայի դիմանկարը (1830–40-ական թթ., Հայաստանի պետական պատկերասրահ, Երե– վան)