Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1976-ին հրատարակվել է նրա «Ավետիք Իսահակյան» հուշապատումը:

ՀՈՎՆԱՆ ՒՈՒԹԷՏԻ (ծն. թ, անհտ.– 852), արաբական խալիֆայության դեմ հայերի մղած ազատագրական պատե– րազմի ղեկավար: 851-ին Հ. իյ–ու գլխավո– րությամբ Խութ գավառի ապստամբները հաղթել են խալիֆայի զորքին և սպանել Ցուսոսի զորապետին: Նրա հաջորդի՝ Բուղայի արշավանքի ժամանակ գերի է վերցվել, մերժել է հավատուրացության առաջարկը և գլխատվել: Ն. Ադոնցը են՞ թադրում է, որ Հ. Iv-ու կերպարը մտել է «Սասնա ծռեր»-ի մեջ ի դեմս Օհանի, որի «Զենով» մականունը համապատասխա– նում է ժող. ապստամբության կազմակերպ– եի դերին: Հ. Խ–ու գեղարվեստական կեր– պարը տրված է Ծերենցի «Երկունք Թ դա– րու» վեպում: Գբկ, Թովմա Արծրունի և Անա– ն ու ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1978: Adontz N., Etudes armeno–byzanti- nes, Lisbonne, 1965, p. 33–34.

ՀՈՎՆԱՆ ՄՇԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատա– գրական շարժման գործիչ: Եղել է Մշո Ս. Կարապ ետ վանքի վանահայր: 1760–ակա)յ թթ. սկզբին նամակագրական կապ է հաստատել Հովսեփ էմինի հետ, հավանություն տվել Հայաստանի ազա– տագրության նրա ծրագրին: Ստանալով վրաց. զորքի հարձակման և Ռուսաստանի ռազմ, աջակցության մասին Հ. էմինի հավաստիացումները՝ Հ. Մ. ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանում Թուր– քիայի դեմ ապստամբության կազմակերպ– ման: Տեղեկացրել և գալիք ապստամբու– թյանը նախապատրաստել է նաև Կ. Պոլսի, Զմյուռնիայի, Կեսարիայի, Թոխաթի, Դիարբեքիրի և հայաբնակ մյուս վայրերի հայ գործիչներին, ինչպես նաև եզդինե– րին ու ասորիներին: Հ. էմինին հղված մի նամակում Հ. Մ. հավաստիացնում է՜, որ Արևմտյան Հայաստանն ի վիճակի է ոտքի հանել 40 հզ. զինված մարդ: 1764-ի մար– տին վրաց թագավոր Հերակլ II-ը խրա– խուսական և խոստումնալից նամակ է հղել Հ. Մ–ուն, սակայն նամակատարը (մահտեսի Գրիգորը) բռնվել է, նամակը ընկել է Երևանի խանի ձեռքը: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը հարկադրված Հե– րակլ II-ին հորդորել է դադարեցնել գոր– ծակցությունը Հ. Մ–ու հետ: 1764-ի վեր– ջին, երբ վերացավ Վրաստանի վրա Թուր– քիայի հարձակման վտանգը, Հերակլ II-ը խզեց կապը Հ. Մ–ու հետ: Հ. Մ. ստիպ– ված դադարեցրեց ապստամբության նա– խապատրաստությունը: Գրկ.MoaHHHCflH A.P., Hoch4> 3mhh, E., 1946.

ՀՈՎՆԱՆԱՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, Լեջանի արե– վելյան ստորոտին, շրջկենտրոնից 18 կմ արևելք: Միավորված է Կողեսի կոլտնտե– սության հետ: Ունի ակումբ, գրադարան: Հիմնադրվել է 1867-ին: 1948-ին բնակչու– թյան մի մասը տեղափոխվել է ՀՍՍՀ Հոկ– տեմբերյանի շրջան, Կիրովական, Ստե– փանավան:

ՀՈՎՆԱՆՅԱՆ Բելա Օգսենի (ծն. 12.8. 1935, Երևան), բալետի հայ սովետական արտիստուհի: ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1976): 1955-ին ավարտել է Երևանի պա– րարվեստի ուսումնարանը, աշխատել Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում (1955–79): Հ–ի առաջին դե– րապարը Գայանեն էր (Ա. Խաչատրյանի «Դայանե»): Լավագույն դերապարերից են՝ Գյուլնար (Ռիմսկի–Կորսակովի «Շա– հարազադե»), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխ– րոտ»), Ռոզիտա (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆրիգիա (Ա. Խաչատրյանի «Մպարտակ»): Հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ և արտասահմանյան մի շարք երկրների թատրոններում: 1964-ից դասավանդում է Երևանի պարարվեստի ուսումնարանում: Գ. Սաեփանյան

ՀՈՎՆԱՆՅԱՆ ԴՊՐՈՏ, Մարիամյան– Հովնանյան օրիորդաց դըպ– ր ո ց, հիմնվել է 1877-ի նոյեմբերին, Թիֆ– լիսում, Անանյանի (Հովնանյանի) նախա– ձեռնությամբ և միջոցներով: Կոչվել է Հայ օրիորդաց Անանյան ուսումնարան: Ըն– դունվել են բացառապես հայ աղջիկներ չքավոր ընտանիքներից և որբերից: Են– թարկվել է հայ հոգևոր իշխանությանը և ղեկավարվել Թիֆլիսի հայ բնակչու– թյան կողմից ընտրված հոգաբարձուական խորհրդի կողմից: Դասավանդվել են կրոն, հայ եկեղեցու պատմություն, հայոց և ռուսաց լեզուներ: Ռուսաստանի պատմու– թյունն ու աշխարհագրությունը դասա– վանդվել են ռուսերեն: 1884-ին եղել է հինգդասյան միջնակարգ դպրոց: 1885-ին փակվել է ցարական կառավարության հրամանով, վերաբացվել 1886-ին որպես երկդասյան տարրական դպրոց: 1887-ից Անանյանի խնդրանքով դպրոցը կոչվել է Թիֆլիսի Մ. Մտեփանոս կուսատանը կից հայ օրիորդաց Մարիամյան–Հովնանյան ուսումնարան (կնոջ և իր անունով): 1888-ին ունեցել է 246 աշակերտուհի: 1896-ին նորից է փակվել, վերաբացվել 1900-ին՝ կառավարության կողմից հաս– տատված նոր կանոնադրության համա– ձայն, ըստ որի բոլոր առարկաները (կրո– նից ու հայոց լեզվից բացի) դասավանդ– վել են ռուսաց լեզվով: 1908–09 ուս. տար– վանից դպրոցը նորից դարձել է միջնա– կարգ՝ ունենալով յոթ հիմնական դասա– րան կամ տասը տարվա դասընթաց: 1912–13 ուս. տարվանից բացվել է 8-րդ մանկավարժական դասարան՝ ուսուցչու– հիներ պատրաստելու համար: Ուներ 430 աշակերտուհի: 1921-ին դարձել է 2-րդ աս– տիճանի դպրոց: Տարբեր տարիներ տե– սուչներ են եղել Տ. Ռաշմաճյանը, Մ. Մալ– խասյանը, Հ. Տեր–Միրաքյանը: Դասա– վանդել են Մ. Աբեղյանը, Մ. Եկմալյանը, Դ. Դեմիրճյանը, Ի. Հարությունյանը, Խ. Կանայանը, Ն. Մարգս յանը: Ս. Խուղոյան

ՀՈՎՆԱՆՅԱՆ Ղևոնդ (28.10.1817, Կ. Պո– լիս– 26.1.1897, Վիեննա), հայ բանա– սեր, լեզվաբան, թարգմանիչ: Ակզբնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի «Saint- Benoit» կաթոլիկական վարժարանում: 1835-ին մեկնել է Վիեննայի Մխիթարյան– ների մոտ ուսանելու: 1838-ից՝ այդ միա– բանության անդամ: Երկար տարիներ եղել է միաբանության տպարանապետ, ապա դասավանդել Կ. Պոլսի Մխիթարյան վար– ժարանում: 1868–70-ին իբրև թուրքերե– նի ասիստենտ պաշտոնավարել է Վիեն– նայի «Արևելյան ակադեմիայում»: 1847– 1863-ին «Եվրոպա» պարբերականի գոր– ծուն մասնակիցներից էր, 1887–90-ին՝ «Հանդես ամսօրյա»-ի առաջին խմբա– գրապետը: Խորապես ուսումնասիրել է գրաբարն ու աշխարհաբարը, տիրապեւոել հունարենին, լատիներենին, գերմանե– րենին, ֆրանսերենին, արաբերենին և ժամանակակից այլ լեզուների: Հ–ի երա– խայրիքը Հ. Գաթըրճյւսնի և Ա. Գարա– գաշյւսնի ընկերակցությամբ ֆրանսերե– նից Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) և միայն իր՝ լատի– ներենից թարգմանած Կ. Նեպ ոտի «Վարք զօրավարաց անուանեաց» (1842) աշխա– տություններն են, որոնք մինչև այժմ չեն կորցրել իրենց նշանակությունը՝ իբրև V դ. առաջին թարգմանիչների «ոսկեդար– յան» գրաբարի վերակենդանացման նմուշ– ներ: Բանասիրության և մասնավորապես լեզվաբանության մեջ մեծ արժեք է ներ– կայացնում Հ–ի «Հետազօտութիւնք նախ– նեաց, ռամկօրէնի վրայ» աշխատությու– նը (մաս 1, տետր 1 և 2, 1897): Այստեղ հեղինակը հավաքել է հայ հին գրականու– թյան մեջ հանդիպող ռամկորեն (ժող. լեզ– վով գրված) հատվածները, ապա՝ ուշ շըր– ջանի (Ներսես Շնորհալու, Մխիթար Հե– րացու, Մմբատ Գունդստաբլի, Վարդան Այգեկցու, Մխիթար Գոշի և այլոց) երկե– րը և, մանրակրկիտ ուսումնասիրություն– ների հիման վրա, առաջին թարգմանիչ– ներից մինչև միջնադարի պատմիչները լեզուն բաժանել երկու շրջանի, նախնա– կան գրաբարը համարելով «ռամկախառն գրաբար», իսկ ուշ շրջանինը՝ «գրաբարա– խառն ռամկորեն»: Ուշագրավ է աշխատու– թյան «Նախաշավիղը», որտեղ հեղինակը հիմնավոր փաստերով հաստատում է հայկ. բարբառների գոյությունը V դ. և դրանից առաջ, ապա եզրակացնում, որ գրաբարը մշակվել, բարձրացել է առօրյա խոսակցական լեզվից: Հ–ի այս աշխատության 2-րդ մասը, որ կոչվում է «Միջնադարեան ազգային տա– ղաչափ ութի ւն ռամկախառն», մնացել է անտիպ: Նրանից մի քանի հատված տպա– գրվել է «Հանդես ամսօրյայի» էջերում: Երկ. Քերականութիւն գաղղիերէն լեզուի, հ. 1–3, Վնն., 1843–44: Մարտինոս Լուտե– րին վարուց և նորոգութեան պատմութիւնը, Վնն., 1850: Դաստիարակ մանկանց, Վնն., 1851: Պատմութիւն քաղաքականութեան եւրո– պական տէրութեանց, հ. 1–4, 1856–60: Գրկ. Վեր. հ. Ղևոնդ վ. Հովնանյան [մահա– խոսական], «ՀԱ», 1897, JVfe 2: Ադա յան է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958: Հ. Դավթյան Բ. Հովնանյա– ն ը Ֆրիգիայի դե– րում (Ա. Ի՚աչատըր– յանի «Սպարտակ»)