Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՀՈՎՆԱՆՅԱՆ Պողոս (12.9.1802, Կ. Պո– լիս –9.1.1884, Վիեննա), հայ լեզվաբան, պատմաբան, աշխարհագրագետ, մանկա– վարժ: Վիեննայի Մխիթարյան միաբանու– թյան անդամ (1824): Հիշատակության ար– ժանի են Հ–ի «Պատմութիւն տիեզերական ժողովոց եկեղեցւոյ, որք յարևելս գումա– րեցան» (1847), «Աշխարհագրութիւն ուսումնական, բնական, քաղաքական» (1835), «Հրահանգ աստեղագիտական ի վերայ գիսաւոր աստեղաց» (1841), «Առաջ– նորդ դաստիարակության» (1862) ուսում– նասիրությունները: Հ–ի «Մարդկային լե– զուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման և ազգային լեզուաց վրայ…» (1857) աշխատությունն ունի ընդհանուր լեզվաբանական բնույթ: Ըստ Հ–ի, նախա– պես եղել է մեկ լեզու, իսկ առանձին լե– զուների առաջացումը կապված է Բաբե– լոնյան աշտարակաշինության հետ: Նա լեզուն դիտել է որպես հասարակական երևույթ և նշել, որ լեզվի պատմությամբ կարելի է ուսումնասիրել մարդկային հա– սարակության պատմությունը: Հաստա– տել է հնդեվրոպական լեզուների ցեղակ– ցությունը՝ դրանց շարքը դասելով հայե– րենը: Հայ իրականության մեջ Հ. պատմա– համեմատական լեզվաբանության առա– ջին հետևորդն էր: Գրկ. Ա ղ ա յ ա ն է., Լեզվաբան Պողոս Հովնանյան, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ>, 1945, 3: Խ. Կաբաղեւյան

ՀՈՎՆԱՆՅԱՆ Սուրեն Վարդանի (ծն. 3.1. 1927, Կրասնոդար–21.9.1975, Երևան), հայ սովետական պատմաբան: Պատմա– կան գիտ. դ–ր (1969), պրոֆեսոր (1972): ՍՄԿԿ անդամ 1955-ից: 1949-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավար– ժական ինստ–ի պատմության ֆակուլ– տետը: 1954–59-ին դասախոսել է Երևա– նի հեռակա մանկավարժական ինստ–ում, 1959–69-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատ– մության ինստ–ում, որպես ավագ գիտա– կան աշխատող: 1969–75-ին աշխատել է Կիրովականի մանկավարժական ինստ– ում: Հ–ի հիմնական ուսումնասիրությունը վերաբերում է հայ–բուլղարական կապե– րի և բուլղարահայ գաղութի պատմու– թյանը: Երկ. Չեխոսլովակիայի սոցիալիստական շինարարության պատմությունից, Ե., 1963: no,m>eM padonero flBHHceHHH b Abctphh (1905– 1906 it.), M., 1957; ApMjrao-6ojirapcKHe hcto- pHHeCKHe CBH3H H apMAHCKHe KOJIOHHH B EOJI- rapiiH bo btopoh nojiOBHHe XIX Beica, E., 1968. Ա. ՀամբարյաԱ

ՀՈՎՍԵՊՈՍ ՓԼԱՎԻՈՍ (’Irio^Jtog OXa- i3iog, իսկական անունը՝ Հովսեփ բեն Մա– թաֆիա, 37/38–100-ից հետո), հին հրեա պատմագիր: Փլավիոս մականունն ընդու– նել է ի պատիվ Վեսպասիանոս Փլավիոս կայսեր: Մասնակցել է 66-ին ծագած հրեա– կան ապստամբությանը (տես Հրեական, պատերազմ 66–73), Գալիլեայում ղեկա– վարել է Յոտապատա բերդի պաշտպանու– թյունը: Հռոմեացիները գրավել են բերդը և գերել Հ. Փ–ին: 69-ին Վեսպասիանոս կայսրը ազատել է նրան գերությունից: 73-ին մեկնել է Հռոմ, նրան թույլատրվել է բնակվել կայսերական արքունիքում, շնորհվել է հռոմ. քաղաքացու իրավունք, կայսրից ստացել դրամական թոշակ: Հռո– մում գրել է իր հիմնական աշխատություն– ները: «Հրեական պատերազմի մասին» աշխատությունը (7 գիրք, հավանաբար ավարտել է 75–79-ին) ընդգրկում է Սելևկյան Անտիոքոս IV Եպիվւանեսի ժա– մանակից (մ. թ. ա. 175–164) մինչև հրեական պատերազմի ավարտն (73) ընկած ժամանակաշրջանը: 94-ին ավար– տել է իր ամենամեծ գործը՝ «Հրեական հնախոսությունը» (20 գիրք), որտեղ շա– րադրել է հրեաների պատմությունը աշ– խարհի ստեղծումից մինչև հրեական պա– տերազմի ծագումը (66): «Կենսագրության» մեջ նկարագրում է 66-ից մինչև II դ. սկզբի իրադարձությունները: «Ընդդեմ Ապիոնի» աշխատությունը (2 գիրք) պատասխան է «Հրեական հնախոսության» քննադատու– թյան, բացահայտում է I դ. լայնորեն տա– րածված հակասեմականությունը: Հ. Փ. իր նկարագրած շատ դեպքերի ականատեսն ու մասնակիցն էր, օգտա– գործել է նաև հավաստի աղբյուրներ և հին աշխարհի արժանահավատ հեղինակ– ներից է: Նրա աշխատությունները Արևել– քի երկրների պատմության հնագույն շըր– ջանի կարևոր սկզբնաղբյուրներ են: Նա օգտվել և մեծ ազդեցություն է կրել Հոմե– րոսի, Թուկիդիդեսի, Քսենոփոնի, Սո– վւոկլեսի, Պոլիբիոսի, Նիկողայոս Դամաս– կոսցու, Բերոսոսի գործերից: Հ. Փ–ի երկերում արժեքավոր տեղեկու– թյուններ կան Տիգրան Բ–ի, Սրտավազդ Բ–ի և Տրդատ Ա–ի ժամանակաշրջանների վերաբերյալ: Հայաստանի և հայերի մա– սին նրա տեղեկությունները ճշմարիտ են, առավել արժանահավատ և հակասում են հունա–հռոմեական պատմագիրների մի– տումնավոր տեղեկություններին: Հ. Փ–ի երկերը իբրև սկզբնաղբյուր օգտագոր– ծել է Մովսես 1սորենացին՝ բառացի մեջ բերելով նրա խոսքերը կամ վերաշարա– դրելով վկայությունները: 1660-ին Ատեփանոս Լեհացին լատինե– րեն թարգմանությունից գրաբար թարգ– մանել է «Հրեական պատերազմի մասին» գործը, որը տպագրվել է 1787-ին: 1760– 1761-ին Տայի–Աիմոնյան Աթանաս վարդա– պետը իտալերեն թարգմանությունից գրա– բար թարգմանել է «Հրեական հնախոսու– թյունը»: Երկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1, Ե., 1976: Ս. Կրկյաշարյան

ՀՈՎՍԵՓ, Հովսեվւ Ապօրինա– ծին, Հովսե փ–Ե պափրոդիտոս (ծն. թ. անհտ.–778), Պավչիկյան շարժման առաջնորդ՝ 748-ից: Արաբ, հալածանքնե– րից խուսափելով՝ իր հետևորդներով ապաստանել է Պոնտոսի Եպիսպարիս ավանում: Սակայն այնտեղ էլ հալածվել է Կրիկորակես իշխանից (հավանաբար՝ Գրիգոր Մամիկոնյան) և փախել Փռյու– գիա: Ապաստանելով Պիսիդիայի Անտիոք քաղաքում՝ 30 տարի վարդապետել է պավլիկյան ուսմունքը: Հիմնադրել է նաև Պավլիկյանների հայտնի վեց համայնքնե– րից մեկը (Փիլիպպեցվոց անունով): Հ. Րարթիկյան

ՀՈՎՍԵՓ (ծն.և մահ.թթ. անհտ.), Աղվանից կաթողիկոս (XI դ. առաջին կես): 1038-ին Անիում գլխավորել է հոգևորականներից ու աշխարհականներից գումարված ժո– ղովը և Հայոց կաթողիկոսական աթոռին վերահաստատել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին, որին շնորհազրկել էր 1022-ի Տրապիզոնի պայմանագրից դժգոհ Հովհաննես–Սմբաա թագավորը: 1040-ին Դվինի ամիրա Աբուլ Ասվարի՝ Կյուրիկ– յան թագավորություն ներխուժման ժա– մանակ Հ. 200 եպիսկոպոսներով մեկնել է Գուգարք և Հովհաննես–Սմբաւոի, Սյուն– յաց ու Ավւխազաց թագավորների հետ մեկտեղ օգնել թագավոր Գավիթ Անհո– ղինին՝ ջախջախելու ամիրայի բանակը: Գրկ. Մատթեոս Ուոհայեցի, ժա– մանակագրություն, Ե., 1973: Լ և ո, Երկ. Ժող., հ. 2, Ե., 1967: <. Սվազյան,

ՀՈՎՍԵՓ Ա ՎԱՅՈՅՁՈՐՅԻ, Հ n ղ n ց ի մ– ցի (ծն. թ. անհտ.– 25.7.454), Հայոց կաթողիկոս 440-ից: Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից: Եղել է Այրարատի եպիս– կոպոս, ապա Մեսրոպ Մաշտոցի պատվի– րանով դարձել կաթողիկոս: Հ. Վ–ու օրոք, 449-ին գումարվել է Արտաշատի ժողովը: Մասնակցել է Սասանյանների դեմ 450– 451-ին հայերի մղած ազատագրական պատերազմին: Ավարայրի ճակատամար– տից հետո ձերբակալվել և աքսորվել է Վրկան երկրամաս, ապա տեղաւիոխվել Ապար աշխարհ, ուր և նահատակվել է Ղևոնդյանց խմբի հետ:

ՀՈՎՍԵՓ ԱԴԹԱՍ՚ԱՐՏԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ գրիչ և մանրանկարիչ: Ապ– րել և ստեղծագործել է XV դ. վերջին և XVI դ. սկզբին՝ Վասպ ուրականում: Հոր անունը Ավագ է, մորը՝ Մեհրիաթ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում են պահվում Հ. Ա–ի նկարազարդած ձեռագրերից երեքը՝ 158 (1497 թ.), 3534 (1497 թ.) և 6326 (1499 թ.): Ենթադըր– վում է, որ նա է ծաղկազարդել նաև JSP 5398 (XV դ. վերջ) Գանձարանը: Հ–ի արվես– տում նկատելի է Վասպուրականի մանրա– նկարչության դպրոցի «դասական» շրջա– Հովսեւի Աղթամարցի. «Ծնունդ», մանրանկար 1497-ին պատկերազարդված Ավետարանից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեո. M 3534)