Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դակագործությունն m գեղանկարչությու– նը (Ֆ. Բենկովիչ, Բ. Բոբիչ, Ի. Ռանգեր): Կերպարվեստում կազմավորվել են աշ– խարհիկ ժանրերը: Գեղանկարչության ազգային դպրոցի ձևավորմանը նպաստել է Վ. Կարասի ստեղծագործությունը: XIX դ. 2-րդ կեսին զարգացել է ազգային թեմատի– կայով պատմական գեղանկարչությունը (Ֆ. Կիկերեզ, Վ. Բուկովաց, Ց. Մեդովիչ): XIX դ. վերջին–XX դ. սկզբին միասնա– կան նախագծով սկսվել է Զագրեբի հվ. շրջանների կառուցապատումը: Նեոռե– նեսանսի և նեոբարոկկոյի ոգով կառուց– վել են Հարավսլավոնական գիտություննե– րի և արվեստների ակադեմիան Զագրե– բում (1879–1880), թատրոններ Զագրե– բում, Սպլիտում, Դուբրովնիկում: XX դ. սկզբին սկսել է կազմավորվել ազգային ճարտ. դպրոցը: 1920-ական թթ. նեոկլա– սիկայի միտումները հետզհետե փոխա– րինվել են ֆունկցիոնալիզմի սկզբունք– ներով: Գեղանկարիչներ Մ. Կրալևիչի, 6ո. Ռաչիչի, գրաֆիկ Թ. Կրիզմանի աշ– խատանքներով դրվել են XX դ. գեղա– նկարչության հորվաթական դպրոցի հիմ– քերը: XIX դ. վերջից զարգացող քանդա– կագործությունը (Ռ. Վալդեցի դիմաքան– դակները, Ռ. Ֆրանգեշ–Միխանովիչի մո– նումենտները) նոր մակարդակի է հասել Ի. Մեշտրովիչի գործերում, որի ավան– դույթներին հետևել են Ա. Ավգուստինչի– չը, Ֆ. Կրիշինիչը, Վ. Ռադաուշը և ուրիշ– ներ: 1918-ին ստեղծված ինքնուրույն պե– տությունը՝ Սերբերի, հորվաթների և սլո– վենների թագավորությունը (1929-ից՝ Հա– րավսլավիա), նպաստել է Հ–ի ազգային մշակույթի վերելքին: «Երեքի խմբի» (հիմ– նըվել է 1929-ին, Վ.Բեցիչ, Լ. Բաբիչ, 6ո. Միշե) գեղանկարիչները օգտագործել են պոստիմպրեսիոնիզմի գուներանգային արտահայտամիջոցները: Գեղջկական կյանքի պատկերներ են ստեղծել «Հող» խմբի (1929-ին հիմնել է Կ. Խեգեդուշիչը) նկարիչները և նրանց հարող գյուղական նկարիչ–պրիմիտիվիստներ Ի. Գեներա– լիդ. Մ. Վիրիուսը, Ֆ. Մրագը: Վ. Կարաս. Ինքնանկար (1850- ական թթ., չի պահպանվել) Ֆ. Բենկովիչ, «Աբրահամի զոհա– բերությունը», հաաված (մոտ. 1720, Հարավսլա– վական ակադե– միայի պատկերա– սրահ, Զագրեբ) Հարավսլավիայում ժող. կարգերի հաս– տատումով (1945) Հ–ում սկսվել է նոր բնակելի շրջանների ստեղծումը, քաղաք– ների վերակառուցման նախագծումը: Հա– սարակական շենքերն առանձնանում են բազմազան արտահայտչամիջոցների, ալ– յումինի, ապակու օգտագործմամբ («Ռու– ջեր Բոշկովիչ* գիտ. կենտրոնը, 1950– 1965, ճարտ. Կ. Օստրոգովիչ, օդանավա– կայանը, 1965–67, ճարտ. Ի. Ուխլիկ, եր– կուսն էլ Զագրեբում, Սպլիտի «Մարիան* հյուրանոցը, 1965, ճարտ. Լ. Պերկովիչ ևն): Արդի կառույցները օրգանապես կապվում են բնությանը («Պալաս» հյու– րանոցի աստիճանաձև շենքը Դուբրովնի– կում, 1973, ճարտ–ներ՝ Ա. Չիչին–Շահին, Զ. Վինցեկ): ժող. Հ–ի կերպարվեստում զարգանում են ազգային առաջադիմա– կան ավանդույթները: ժողովրդա–ազա– աագրական պայքարին նվիրված մոնու– մենտներ և հաստոցային կոմպոզիցիա– ներ են ստեղծում քանդակագործներ Ա. Ավգուստինչիչը, Ֆ. Կրշինիչը, գրաֆիկ– ներ և գեղանկարիչներ Մ. Դետոնին, Ֆ. Մրազը, Զ. Պրիցան: 1950-ական թթ. վերջերից ուժեղացել է Արևմուտքի մո– դեռնիստական հոսանքների ազդեցու– թյունը: XX դ. հորվաթական դեկորատիվ–կի– րառական արվեստի զարգացմանը մե– ծապես նպաստել են Խ. Ցուխնայի խեցե– ղենը, Ց. Պեչարի կռածո երկաթից կերտ– վածքները, Ս. Սաբլյակի փայտե քանդա– կազարդումները, Դ. Բրյոսլերի և Մ. Կո– վաչևիչի գեղարվեստական գործվածքնե– րը: Տես նաև Հարավսչավիա, ճ. ա ր տ ա– րապետությունը և կերպար– վեստը մասը: Երաժշտությունը: Հ–ի երաժշտական մշակույթում կարևոր տեղ է գրավում ժող. արվեստը: Պահպանվել են ծիսական, էպի– կական, պարային, քնարական և այլ ժող. երգեր: Պրոֆեսիոնալ երաժշտության առաջին նմուշները Դալմաթիայի մենաս– տաններում ստեղծված պաշտամունքային երկերն են ^դ .): XVI դ. սկզբից երաժշտա– կան կյանքի կենտրոնը Դալմաթիան էր, XIX դ. 30–40-ական թթ.՝ Զագրեբը, որ– տեղ 1827-ին ստեղծվել է «Մուզիկֆերայն» (այժմ՝ «Հրվաթսկի գլազբենի զավոդ») Հ–ում առաջին երաժշտական ընկերու– թյունը՝ երաժշտական դպրոցով (հիմնվել է 1829-ին, 1916-ից՝ կոնսերվատորիա) և նվագախմբով: 1834-ին կառուցվել է թատ– րոնի շենք (հետագայում՝ Հորվաթական ազգային թատրոն): Հորվաթական ազգա– յին երաժշտական առաջին ներկայացու– մը Ի. Կուկուլևիչ–Սակցինսկու «Ցուրան և Սոֆիա» հերոսական զինգշպիլն է (երա– ժըշտությունը՝ Ֆ. Լիվադիչի, բեմ.՝ 1840): Հորվաթական երաժշտական արվեստի հիմնադիրն է Վ. Լիսինսկին, զարգացմա– նը նպաստել է Ֆ. Կուհաչի, Ի. Զայցի՝ Հոր– վաթական ազգային թատրոնի օպերային խմբի հիմնադրի (1870) և ղեկավարի գոր– ծունեությունը: Օպերային թատրոնի ծաղ– կումը (1890-ական թթ.) կապված է դիրի– ժոր Ն. Ֆալլերի անվանը: Միացյալ պե– տության ստեղծումից (1918) հետո հաս– տատվեց հորվաթական ազգային կոմպո– զիտորական դպրոցը: Կոնսերվատորիան 1922-ին վերափոխվեց Երաժշտական ակա– դեմիայի: Բացվեցին երաժշտական դըպ– րոցներ, Զագրեբի ֆիլհարմոնիան (1920)՝ սիմֆոնիկ նվագախմբով ևն: 1920– 1930-ական թթ. գրվեցին երաժշտա–բե– մական, սիմֆոնիկ և կամերա–գործիքա– յին երկեր (Կ. Բարանովիչ, Յա. Գոտո– վաց, Ա. Դոբրոնիչ և ուրիշներ): Մեծ նշա– նակություն ունեցավ Պ. Մարկովացի երա– ժըշաա գիտական և հրապարակախոսա– կան գործունեությունը: ՀԺՖՀ–ի հռչակու– մից (1945) հետո ստեղծվեցին բազմաթիվ երաժշտական ուս. հաստատություններ: Անց են կացվում երաժշտական Փառատո– ներ, այդ թվում՝ միջազգային: 1940– 1950-ական թթ. կոմպոզիտորներից են՝ Ն. Դևչիչը, Մ. Կելեմենը, Բ. Մակաչը, 1960–70-ական թթ.՝ Մ. Հորվաթը, Դ. Դե– տոնին, դաշնակահարներից՝ Ի. Մաչեկը, ջութակահարներից՝ Ի. Օգիմը, երգիչնե– րից՝ Տ. Ներալիչը: |Թատրոնը: Թատերարվեստի տարրեր պարունակել են սլավոնական ցեղերի ծեսերը: Մպլիտ և Զադար քաղաքներում XIV–tXV դդ. սկսել է կազմավորվել եկե– ղեցական թատրոնը: XVI– XVII դդ. Դուբ– րովնիկում բուռն ծաղկման է հասել սի– րողական թատրոնը:tXVII–* XVIII դդ. զարգացել է դպրոցական թատրոնը: 1797– 1834-ին Զագրեբում գործել է առա– ջին մշտական «Ամադեուսի թատրոն»-ը: 1834-ին կառուցվել է «Հին թատրոն»-ը, ուր 1850–60-ական թթ. բեմադրվել են հորվաթերեն պիեսներ: 1861-ից թատրոնը կոչվել է Ազգային: 1896–98-ին գործել է դերասանական առաջին դպրոցը: XIX դ. վերջին –XX դ. սկզբին թատրոնում բե– մադրվել են ազգային դրամատուրգների, ինչպես նաև համաշխարհային և ռուս դասականների պիեսներ: 1895-ից Ազգա– յին թատրոնը ներկայացումներ է տվել նոր շենքում: Խաղացանկը նորացվել է: 1920–30-ական թթ. թատերախմբում գոր– ծել են դերասաններ Խ. Նուչիչը, Տ. Ստրոց– ցին, է. Հաֆները, ռեժիսոր Բ. Գավել– լան, որը նշանակալի դեր է կատարել ոչ միայն հորվաթական, այլև ողջ հարավ– սլավական թատրոնի համար: 1945-ից հետո Ազգային թատրոնի գործունեու– թյունը վերսկսվել է, գործել են նոր կազ– մակերպված թատրոններ (Բ. Գավել– լայի անվ. դրամատիկ, մանկական և տիկ– նիկային): Ազգային թատրոնի առաջա– տար գործիչներից են՝ ռեժիսորներ Կ. Ապաիչը, Գ. Պարոն, դերասաններ Բ. Կրալևան, Տ. Լոնցան, Ն. Ռոշիչը և ուրիշներ: 1950-ից Զագրեբում գործում է թատրոնի, երաժշտության, կինոյի և հե– ռուստատեսության ակադեմիան: 1943-ին Գիտությունների և արվեստների Հարավ– սլավոնական ակադեմիային (Զագրեբ) կից ստեղծվել է գրականության և թատրո– նի ինստ.: 9ti^.Hctopim lOrocjiaBHH, t. 1–2, M., 1963; E p o m ji e h IO.B., CTaHOBJieHHe 4>eofla- jiH3Ma b XopBanffl, M., 1964; <J>pefifl30H B.H., Eopi>6a xopBaTCKoro Hapofla 3a HaijHO-