HajibHyio cBo6oay. IToAteM ocBodoflHTejibHoro ABHMceHHH b 1859–1875 it., M., 1970; K p a b- II, O B H . H., OcHOBHbie TeHfleHmiH B pa3BHTHH xopBaTCKOH jiHTepaTypw koh. XlX–Haq. XX Beica, b kh.:tCjiaBHHCKaatֆւաօոօոա,tb. 7, M., 1968; A ji e ա h h a JI. C., Hbop- c k a a H. B., HcicyccTBO lOroc^asira, M., 1966; r a b e ji ji a E,, .ZljpaMa h TeaTp, M., 1976.
ՀՈՐՎԱԹՆԵՐ, ազգ Հարավսլավիայում: Թիվը՝ 4,5 մլն (1971), որից ավելի քան 3,5 մլն՝ Հորվաթիայում: Բնակվում են նաև Բոսնիայում, Հերցեգովի նայում, Աեր– բիայում, ե^կրի այլ հանրապետություն– ներում, մյուս երկրներից՝ Ավստրիայում (գրադիշչանյան Հ.), Հունգարիայում, Ամերիկայի երկրներում (գլխավորապես՝ ԱՄՆ–ում) և Ավսարալիայում: Խոսում են սերբա–հորվաթերեն: Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են, աննշան քա– նակությամբ՝ ուղղափառներ, բողոքական– ներ և մահմեդականներ: VI–VII դդ. Հ–ի նախնիները (կաչիչներ, շուբիչներ, սվա– չիչներ ևն) բնակվել են Հյուսիսային Դալ– մաթիայի մերձափնյա շրջաններում, Հա– րավային Իստրիայում, Բոսնիայի հս–ում, Սափս և Դրավա գետերի միջև: IX դ. կազ– մավորվել է Հորվաթական պետությունը (925-ից՝ թագավորություն): 1102-ից Հ–ի հիմնական կորիզը (Հորվաթիայի և Սլովե– նիայի բնակիչները) եղել է Հունգարիա– յի, այնուհետև՝ Թուրքիայի և Ավստրիայի տիրապետության տակ: 1918-ին Հ. միա– վորվեցին սերբերի, սլովենների և Հ–ի թագավորության (1929-ից՝ Հարավսլա– վիա) կազմում: 1945-ին Հ. Հարավսլա– վիայի Ֆեդերատիվ ժողովրդական Հան– րապետության կազմում ստացան ինքնա– վարություն և ձևավորվեցին որպես սոցիա– լիստական ազգ: Այժմ ունեն զարգացած արդյունաբերու– թյուն, գյուղատնտեսություն, գիտություն և մշակույթ (տես Հորվաթիա, Հարավաա– վիա հոդվածներում):
ՀՈՖՄԱՆ (Hofmann) Ավգուստ վիլհելմ (8.4.1818, Հիսեն – 5.5.1892, Բեռլին), գերմանացի քիմիկոս–օրգանիկ: Ցու. Լի բիխի աշակերտը: Ավարտել է Հիսենի հա– մալսարանը: 1845– 64-ին աշխատել է Անգլիայում (1845-ին հիմնադրված Լոն– դոնի թագավորական քիմ. կոլեջի առա– ջին դիրեկտոր), 1861–64-ին՝ Լոնդոնի քիմ. ընկերության պրեզիդենտ: 1868-ին հիմնադրել է Գերմանիայի քիմ. ընկերու– թյունը և մինչև կյանքի վերջը եղել դրա նախագահը: 1841-ին քարածխի խեժում հայտնաբերել է անիչին և քինոչին: 1845-ին քարածխի խեժից անջատել է բեն– զոլ, ազոտական և ծծմբական թթուների խառնուրդով մշակելիս փոխարկել նիտ– րոբենզոլի, իսկ վերջինս ջրածնով վերա– կանգնելիս ստացել անիլին: Հայտ նա գոր– ծել է ճարպային շարքի առաջնային, երկ– րորդային և երրորդային ամինների ըս^ տացման եղանակներ (1850, 1881, տես Հոֆմանի ռեակցիաներ): Սինթեզել է (1858) անիլի նային կարմիր (ֆուքսին) ներկանյութը և պարզել դրա բաղադրու– թյունը (1861), ստացել (1863) մի շարք տրիֆենիլմեթանային ներկանյութեր: 1871-ին (Կ. Ա. Մարցիուսի հետ) հայտնա– գործել է CeHsNHCHa–>CH3– C6H4NH2 վերախմբավորումը:
ՀՈՖՄԱՆ (Hoffmann) էռնստ Թեոդոր Ամա– դեուս (1776–1822), գերմանացի գրող, կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, դիրիժոր, բեմանկարիչ: Հ–ի «Ասպետ Գլյակը» (1809), «Ցոհան Կրայսլերի, խըմ– բավարի երաժշտական տառապանք– ները» (1810), «Դոն ժոան» (1813) նովել– ները հետագայում ամփոփվել են «Ֆան– տազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ (հ. 1–4, 1814–15): «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհն, ասես, պատ– կերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ: «Սատանայի էլիքսիրը» (1815–16) վեպում իրականությունը ներ– կայացվում է որպես գերբնական չար ուժե– րի տարերք: Հ. գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքնե– րը» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1–2, 1817),«Սերապիոն եղբայրներ» (հ. 1–4, 1819–21), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր: Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804–07), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերու– թյուն, սիմֆոնիկ նվագախումբ: 1807– 1813-ին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամ– բերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոննե– րում: Հ. ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է: Նրա ազդեցությունն են կրել Կ. Մ. Վեբերը, Ռ. Շումանը, Ռ. Վագները: Հ–ի բանաստեղ– ծական կերպարները մարմնավորվել են Ռ. Շամանի («Կրայսլերիանա»), Ռ. Վագ– ների («Թռչող հոլանդացին»), Պ. Ի. Չայ– կովսկու («Շչելկունչիկ»), Ա. Շ. Ադանի («ժիզել»), Լ. Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում: Նրա գործերի սյուժեներով («Արքայադուստր Բրամբիլլա» ևն) գրվել են օպերաներ: Նա ժ. Օֆենբախի «Հոֆ– մանի հեքիաթները» (1881) և Գ. Լաչչե– տիի «Հոֆման» (1912) օպերաների հե– րոսն է: Գերմ. առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերայի, սիմֆոնիա– ների, «Ավրորա» օպերայի, խմբերգերի, կամերային երկերի, երաժշտագիտական հոդվածների հեղինակ է: Երկ. Թուղթ խաղացողի բախտը, Թ., 1882: Զինվոր Հակոբ, Թ., 1897:
ՀՈՖՄԱՆ (Hofman) Իոսիֆ (Ցուզեֆ Կա– զիմեժ, 1876, Պոդգուժե, Կրակովի մոտ – 1957, Լոս Անջելես), լեհ դաշնակահար, մանկավարժ և կոմպոզիտոր: Մ. Մոշկովս– կու և Ա. Գ. Ռուբինշաեյնի աշակերտը: 1898-ից ապրել է ԱՄՆ–ում, 1924–38-ին՝ Ֆիլադելֆիայի Կյորտիս երաժշտական ինստ–ի պրոֆեսոր և դիրեկտորը: Համերգ– ներ է տվել 1894– 1946-ին (Ռուսաստա– նում՝ 1896–1913-ին): Աշխարհի խոշորա– գույն դաշնակահարներից է: Նրա նվագն առանձնացել է դասական պարզության և ռոմանտիկական բանաստեղծականության զուգորդումով: Առանձնապես հաջողու– թյամբ է կատարել Ֆ. Շոպենի, Ռ. Շումա– նի, Ֆ. Մենդելսոնի, Շուբերտ–Լիստի, Մոշ– կովսկու պիեսները: Գրել է հիմնականում սալոնային պիեսներ, ինչպես և «Դաշնա– մուրային նվագ: Դաշնամուրային նվագի մասին հարցերի պատասխաններ» գիրքը (1915):
ՀՈՖՄԱՆ (Hoffman) Կուրտ (ծն. 12.11. 1910, Ֆրայբերգ), գերմանացի կինոռեժի– սոր (ԳՖՀ): 1950–60-ական թթ. ստեղծել է երգիծական երաժշտական ֆիլմեր՝ «Մենք հրաշամանուկներ ենք» (1958), «Ուրվա– կանները Շպեսարտ դղյակում» (1961): Հ–ի կինոնկարները մերկացնում են ֆա– շիզմի հակամարդկային էությունը: Այլ ֆիլմերից են՝ «Սիրո շեփորներ» (1951), «Տունը Կարպֆենհասեի վրա» (1964), «Վաղը ժամը յոթին աշխարհը դեռևս կար– գին կլինի» (1968): Լավագույն էկրանա– վորումներից են՝ «Ավանտյուրիստ Ֆե– լիքս Կրուլի խոստովանությունը» (1957, ըստ Թ. Մաննի), «Պարոն Միսիսիպիի ամուսնությունը» (1960, ըստ Ֆ. Դյուր են– մաթի): Արժանացել է է. Լյուբիչի անվ. մրցանակի (1958):
ՀՈՖՄԱՆԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, այդ անվամբ հայտնի են երեք ռեակցիա, որոնք առա– ջարկ ել է գերմանացի քիմիկոս Ա.Վ. Հոֆմանը: 1. Առաջնային ամինների սին– թեզ՝ կարբոնաթթուների ամիդների վրա բրոմ և ալկալի ազդելով: Առաջացած ամիններն ածխածնի մեկ ատոմ պակաս են պարունակում, քան ելային ամիդները՝ RC0NH2+Br2+0H--+RNH2+C02+ +H20+Br~~: Այդ ռեակցիայի արդյունքում կարող են ստացվել ալիֆատիկ, ճարպարոմատիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ ամիններ: Ռեակցիան սպիրտի միջավայրում իրա– կանացնելիս առաջանում են ուրետաններ՝ RNHOCOR: 2. Ալիֆատիկ ամինների սին– թեզ՝ ամոնիակի վրա ալկիլացնող նյու– թեր (հալոգենալկիլներ, դիալկիլսուլֆատ– ներ ևն) ազդելով: Արդյունքում առաջա– նում է (աղերի ձևով) առաջնային, երկ– րորդային, երրորդային ամինների և չոր– րորդային ամոնիումային աղի խառնուրդ, օրինակ, CH3I օգտագործելիս ստացվում են, համապատասխանաբար՝ [CH3NH3]I, [(CH3)2NH2]I, [(CH3)3NH]I h[(CH3)4N]I: 3. Չորրորդային ամոնիումային հիմքերի ջերմային քայքայմամբ երրորդային ամի– նի և օլեֆինի առաջացում՝ [RCH2CH2NR՝R"R՝"]OH- -^RCH = CH2+ + R՝R"R",N+H20: Եթե չորրորդային հիմքի ազոտին կապված են տարբեր տեղակալիչներ, ապա առա– ջանում են օլեֆիններ, որոնք կրկնակի կապով ածխածնի մոտ պարունակում են ամենաքիչ թվով տեղակալիչներ (Հոֆմա– նի կանոն): Հ. ռ. օգտագործում են, հիմ– նականում, ալկալոիդների կառուցվածք– ներն ուսումնասիրելու համար: Ս. Քոչար յան
ՀՈՏՄԱՆՍ ՓԱ L (Hofmansthal) Հուգո ֆոն (1874–1929), ավստրիացի գրող, էս– սեիստ: Տուրք է տվել իմպրեսիոնիզմին, սիմվոլիզմին, նեոռոմանտիզմին: Հ–ի մեկ գործողությամբ չափածո դրամաներին («Երեկ», 1891, «Տիցիանի մահը», 1892) բնորոշ են կյանքի ու մահվան խնդիրները, գեղեցկության ու վայելքի պաշտամուն– քը: «Բանաստեղծություններ և փոքր դրա– մաներ» (1907) ժողովածուում արտահայտ– ված է լիարժեք կյանքի երազանքը: Հ–ի քնարերգությունը («Ընտիր բանաստեղ– ծություններ», 1903, «Բանաստեղծություն– ների ժողովածու», 1907) սիմվոլիստական բնույթի է: Ռ. Շտրաուսի մի քանի օպերա–