Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս


(1781 թ.): Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777 թ.) և մետաղալարերի (1784 թ.) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները: Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (տես Կուլոնի օրենք): 1781 թ.-ին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները: Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները: Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար: Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն):

ԿՈՒԼՈՆ (ֆրանսիացի ֆիզիկոս Շ. Կուլոնի անունով), 1. էլեկտրականության քանակի (էլեկտրական լիցքի) միավորը Միավորների միջազգային համակարգում (ՄՀ): Կրճատ նշանակվում է կ (միջազգային նշանակումը՝ C): 1 Կ. էլեկտրականության այն քանակն է, որն անցնում է հաղորդիչի լայնական հատույթով 1 վրկ–ում 1 ա անփոփոխ հոսանքի դեպքում (1Կ. = 1 ավրկ): 1Կ. = 3 • 109 CGSE միավոր = 0,1 CGSM միավոր: 2. էլեկտրական շեղման հոսքի (էլեկտրական ինդուկցիայի հոսքի) միավորը ՄՀ–ում: 1 Կ. էլեկտրական շեղման հոսքն է 1 կ ազատ լիցք պարունակող փակ մակերևույթի միջով: 1Կ. ≈ 4π • 3 • 109 CGSE միավոր = 0,4π CGSM միավոր:

ԿՈՒԼՈՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Վերլուծության էլեկարաքիմիական եղանակներ:

ԿՈՒԼՈՆԻ ՕՐԵՆՔ, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը. արտահայտում է երկու անշարժ կետային լիցքերի (լիցքավորված մարմիններ, որոնց չափերն անհամեմատ փոքր են դրանց հեռավորությունից) փոխազդեցության ուժի կախումը

լիցքերի մեծությունից և հեռավորությունից: Սահմանել է Շ. Կուլոնը, 1785 թ.-ին: Կուլոնի օրենքի համաձայն, իրարից r հեռավորության վրա գտնվող q1 և q2 կետային լիցքերի փոխազդեցության F ուժը վակուումում ուղիղ համեմատական է դրանց արտադրյալին և հակադարձ համեմատական r հեռավորության քառակուսուն.

F=

k-ն համեմատականության գործակից է, որի մեծությունը կախված է միավորների համակարգի ընտրությունից. CGSE համակարգում k=l, իսկ Միավորների միջազգային համակարգում՝ 1/4πε0–ի (ε0-ն Էլեկտրական հաստատունն է): Եթե լիցքերը գտնվում են դիէլեկտրիկում, ապա փոխազդեցության ուժը փոքրանում է ε անգամ՝

F=

(ε-ը միջավայրի դիէլեկտրիկ թափանցելիությունն է): F-ը ուղղված է լիցքերը միացնող ուղղի երկայնքով: Տարանուն լիցքերի դեպքում այն ձգողության ուժ է, իսկ նույնանուն լիցքերի դեպքում՝ վանոդության: Փորձնական եղանակով լիցքերի փոխազդեցության ուժն ուսումնասիրելու համար Կուլոնն օգտագործել է իր պատրաստած սարքը՝ ոլորակշեռքը (նկ.): Վերջինիս մեջ իջեցված թեթև լծակը պտտվում է այնքան, մինչև որ լիցքերի փոխազդեցության ուժը հավասարակշռվում է ոլորված լարի առաձգականության ուժով: Ըստ լծակի պտտման անկյան կարելի է դատել ազդող ուժերի մեծության մասին: Նույն սկզբունքով սահմանվել է նաև երկու մագնիսների փոխազդեցության ուժը: Եթե մագնիսներին վերագրվի որոշակի «մագնիսական զանգված» (m), ապա նրանց փոխազդեցության ուժը՝

F=

f-ը համեմատականության գործակից է, որի արժեքը կախված է միավորների համակարգի ընտրությունից:

Երկ. Taмм И.E., Oсновы теории электричества, 9 изд., иcnp., М., 1976. Ա. Ավետիսյան

ԿՈՒԼՏ ՈՒՉԴԵՐԵ, գյուղ ՌԱՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոնից հարավ–արևելք: Բնակչությունը՝ հայեր, ռուսներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո, առողջարան, բուժկայան: Հիմնադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1884 թ.-ին:

ԿՈՒԼՏԻՎԱՏՈՐ, հողի մակերևութային շերտը փխրեցնող, մոլախոտերը ոչնչացնող և հողը պարարտացնող սարք: Ըստ օգտագործման բնույթի կուլտիվատորները լինում են ցելային (հողի համատարած մշակման համար), միջշարքային տարածությունների մշակման (միջշարքերում փխրեցնում են հողը, քաղհանում մոլախոտերը), ունիվերսալ (օգտագործվում է հողի համատարած և միջշարքերի մշակման համար), բուսասնիչ (միջշարքերը մշակող և միաժամանակ պարարտացնող): Կան կցվող և կախվող (տրակտորի վրա հավաքվող) տիպի կուլտիվատորներ: ՍՍՀՄ–ում արտադրվում են հիմնականում կախվող տիպի կուլտիվատորներ: Աշխատանքային օրգաններն են՝ թաթիկները, թմբավորող օրգանները, սնուցող դանակները, ասեղնավոր սկավառակները: Քաղհանող թաթիկները լինում են սլաքաձև կամ միակողմանի կտրող (ածելի), հարթ կտրող (հողը մշակում են մինչև

6 սմ), ունիվերսալ (մինչև 10–12 սմ խորությամբ), փխրեցնող (12–22 սմ խորությամբ): Համարյա բոլոր կուլտիվատորների աշխատանքային օրգանները շրջանակին միանում են ծխնիաձև:

ԿՈՒԼՏԻՎԱՑՈՒՄ (< ուշ լատ. cultiva – մշակում եմ), մշակված հողի փխրեցումը (առանց շրջելու) մոլախոտերի ոչնչացման հետ միասին: Կուլտիվացման շնորհիվ բարելավվում է հողի օդային և ջրային ռեժիմը, ուժեղացվում նրա միկրոօրգանիզմների գործունեությունը, ապահովվում են առավել նպաստավոր պայմաններ մշակովի բույսերի սերմերի համաչափ ծլման, աճման և զարգացման համար: Կուլտիվացումը հողի մակերևույթին ստեղծում է փուխր շերտ, որը արգելակում է մազանոթներով խոնավության վեր բարձրանալուն և ինտենսիվ գոլորշացմանը, հարթեցնում է վարած հողը: Կուլտիվացումը մոլախոտերի դեմ պայքարելու արդյունավետ միջոց է: Փխրեցումը կատարվում է կուլտիվատորներով: Կուլտիվացումը լինում է համատարած, երբ մշակվում է դաշտի ողջ մակերեսը, և միջշարքային, երբ փխրեցվում են միայն միջշարքերը: Համատարածը կիրառվում է աշնանավարը և ցելը մշակելիս: Աշնանավարը մշակում են վաղ գարնանը, որպեսզի փխրեցվի ձմռան ընթացքում ամրացած հողի շերտը, ուժեղացվի աերացիան, արագացվի հողի տաքացումը և ոչնչանան մոլախոտերի ծիլերը: Գարնան նախացանքային կուլտիվացումը կատարվում է ակոս հանելուց մի քանի օր հետո, որպեսզի մոլախոտերի ծիլերը ոչնչացվեն և փուխր հողի տակ նպաստավոր պայմաններ ստեղծվեն սերմերի աճի համար: Մոլախոտերի դեմ պայքարելու համար ուշ գարնանացան կուլտուրաների աշնանավարը փխրեցնում են 2–3 անգամ: Կուլտիվացումը մեծ նշանակություն ունի հատկապես երաշտի ենթակա շրջաններում, որտեղ հողը շրջելիս խոնավության մեծ կորուստ է նկատվում: Հողի մակերևույթը լավ հարթեցնելու և խոնավությունը պահպանելու նպատակով, փխրեցնելուն զուգընթաց, այն տափանում են: Ցելի առաջին կուլտիվացումը գարնանը կատարում են մեծ խորությամբ (10–12 սմ), հաջորդների խորությունն աստիճանաբար կրճատում են մինչև 6–8 սմ:

ԿՈՒԼՏՈՒՐ–ԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՆՈՄԻԱ, 20-րդ դարի սկզբին ավստրիական սոցիալ–դեմոկրատիայի որոշ գործիչների առաջ քաշած ավստրոմարքսիզմի բաղադրիչ մասը կազմող օպորտունիստական ագգայնական տեսություն: