Հ., օրինակ, մուսկարինի, ֆիզիոսսփգմինի և խոլինէրգիկ համակարգերը խիստ դրդող այլ նյութերի համար հակաթույն է ատրոպինը, որն ընկճում է այդ համակարգերը: Հ–ի հետ մեկտեղ օգտագործում են նաև բազմաթիվ միջոցներ (փսխեցնող, լուծողական, միզամուղ), որոնք վերացնում են թունավորման առանձին ախտանշանները կամ նպաստում օրգանիզմից թույնի հեռացմանը: Հ. պետք է օգտագործել թույնը օրգանիզմ թափանցելուց հետո հնարավորին չափ շուտ: Կարելի է կիրառել նաև մի շարք ընդհանուր միջոցառումներ՝ ստամոքսի լվացում, արյան փոխներարկում, արհեստական շնչառություն:
ՀԱԿԱԺԱՆՏԱԽՏԱՅԻՆ ԿԱՅԱՆ, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության Կարանտինային I հիվանդությունների գլխավոր վարչության ենթակայության մասնագիտացված գիտա–գործնական հիմնարկություն (Երևանում): Կազմակերպվել է 1941-ին՝ հանրապետական դեզկայանի բազայի վրա, մինչև 1942-ը կոչվել է տուլարեմիայի կայան: Հիմնական նպատակը սանիտարա–կանխարգելիչ և հակահամաճարակային կոմպլեքս միջոցառումների կիրառումն է՝ ժանտախտի, խոլերայի և այլ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներբերումը, բռնկումներն ու տարածումը կանխելու և վերացնելու համար: Հ. կ. ունի բակտերիալոգիական և զոո-պարազիտոլոգիական բաժիններ, որոնք ուսումնասիրում են նշված հիվանդությունների հարուցիչների կրողների (կրծողներ) և փոխանցողների (լվեր, տզեր) ֆաունայի, էկոլոգիայի հարցերը, բնական օջախայնության օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Հ. կ. իր ենթակայության տակ գտնվող երեք բաժանմունքների (Լենինականի, Ղափանի, Մարտունու) հետ ներկայումս զբաղվում է նաև կրծողների մեջ բռնկող ժանտախտի համաճարակների դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերով:
ՀԱԿԱԼՈԳԱՐԻԹՄ, Լոգարիթմի տվյալ արժեքին համապատասխանող թիվ: N թիվը կոչվում է a-ի Հ., եթե lgN=a: Սովորաբար դիտարկվում է տասական լոգարիթմի Հ.:
ՀԱԿԱԾԻՆՆԵՐ, անտիգեններ, օրգանական ծագում ունեցող բարձրամոլեկուլային նյութեր, որոնք մարդու և կենդանիների օրգանիզմ ներարկելիս կարող են առաջացնել յուրահատուկ նյութեր՝ հակամարմիններ; Հ. կարող են լինել սպիտակուցները, բազմաշաքարները, ինչպես նաև արհեստականորեն սինթեզված բարձրամոլեկուլային նյութերը: Հ. ընդունված է բաժանել 2 խմբի, լիարժեք և ոչ լիարժեք: Լիարժեք Հ. ընդունակ են ինքնուրույն գոյացնել հակամարմիններ, իսկ ոչ լիարժեք Հ.՝ հապտենները, ակտիվ փոխազդեցության մեջ են մտնում առաջացած հակամարմինների հետ, սակայն չեն գոյացնում նման հակամարմիններ: Հապտենները միացություններ են, որոնք Հ–ին որոշակի առանձնահատկություն են տալիս և կարող են փոխարկվել լիարժեք Հ–ի, եթե նրանց վրա սպիտակուց ավելացվի: Որոշ դեղանյութեր (անտիպիրին, քինին, յոդ ևն) օրգանիզմում կարող են միանալ սպիտակուցի հետ և ձեռք բերել հակածինային հատկություն: Ախտաբանության մեջ էական նշանակություն ունեն ախտաբանական Հ., որոնց առկայությունն ապացուցված է քաղցկեղի, այրվածքների, ճառագայթային հիվանդության ևն ժամանակ: Հ. լայնորեն կիրառվում են վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար: Այդ նպատակով կիրառվող Հ. կոչվում են ախտորոշիչ գործոններ: «ՀԱԿԱԿՈՄԻՆՏԷՐՆՅԱՆ ՊԱԿՏ», պայմանագիր՝ կնքված Գերմանիայի և ճապո– նիայի միջև 1936-ի նոյեմբերի 25-ին, Բեռ– լինում, նպատակն էր՝ Կոմինտերնի դեմ պայքարի պատրվակով հաստատել այդ պետությունների համաշխարհային գե– րիշխանություն: Կողմերը պարտավոր– վում էին ինֆորմացիա փոխանակել Կո– մինտերնի գործունեության վերաբերյալ և համատեղ պայքար մղել նրա դեմ: Լրացուցիչ գաղտնի հատուկ համաձայ– նագիրը նախատեսում էր համատեղ պայ– քարի միջոցներ ընդդեմ ՍՍՀՄ–ի: 1937-ի նոյեմբ. 6-ին «Հ. պ.»-ին միացավ Իտա– լիան, 1939-ի փետր. 24-ին՝ Հունգարիան և Մանչժոու–Գո խամաճիկ պետությու– նը, 1939-ի մարտի 27-ին՝ Իսպանիան: 1939–40-ին «Հ. պ.» վերածվեց Գերմա– նիայի, Իտալիայի և ճապոնիայի բացա– հայտ ռազմ, դաշինքի (տես Բեռչինի էցակա 1940): 1941-ի նոյեմբ. 25-ին «Հ. պ.» երկարաձգվեց 5 տարով, և նրան միացան Ֆինլանդիան, Դանիան, Հորվաթիան, Ռու– մինիան, Ալովակիան և Բուլղարիան, ինչ– պես նաև ճապոնիայի օկուպացրած՝ Չի– նաստանի տերիտորիայում գտնվող Վան Ցզին Վեյի «կառավարությունը»: Երկրորդ համաշխարհային պատերազմում ՍՍՀՍ և հակահիտլերյան կոալիցիայի հաղթա– նակով «Հ. պ.» վերացավ:
ՀԱԿԱԿՈՄՈՒՆԻԶՄ, իմպերիալիզմի գա– ղափարական–քաղաքական գլխավոր զեն– քը, «…որի հիմնական բովանդակությունն է սոցիալիստական կարգերը զրպարտելը, կոմունիստական կուսակցությունների քա– ղաքականությունն ու նպատակները, մարքսիզմ–լենինիզմի ուսմունքը կ եղծե– լը» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 79): Լինելով իմպերալիզմի խոր ճգնաժամի արդյունք, Հ. ուղղված է արդիականության երեք հեղաՓոխական ուժերի՝ սոցիալիս– տական համագործակցության, միջազգա– յին կոմունիստական ու բանվորական, ազ– գային–ազատագրական շարժումների դեմ: Հ. ներթափանցում է իմպերիալիստական պետությունների ներքին և արտաքին քա– ղաքականության մեջ՝ ազդելով վերջինիս նպատակների ձևավորման և դրանց իրա– կանացման մեթոդների վրա: Որպես գաղափարախոսություն, Հ. խե– ղաթյուրում է արդիականության տնտ., քաղ., սոցիալական պրոբլեմները՝ սո– ցիալական դեմագոգիայի միջոցով դրանք հրամցնելով ժողովրդական զանգվածնե– րին: Ձգտելով վերջիններիս ուշադրու– թյունը շեղել իմպերիալիզմի հակասու– թյուններից՝ Հ–ի գաղափարախոսները (Զ. Բժեզինսկի, Հ. Կան, Դ. Բել և ուրիշ– ներ), ի տարբերություն գռեհիկ Հ–ի ներ– կայացուցիչների, որոնք բացահայտ ու անվերապահորեն ժխտում են մարքսիզմը, փորձում են արդիականության կարևորա– գույն հասարակական–պատմական, փիլ., սոցիոլոգիական պրոբլեմները նենգա– փոխել երկրորդական կամ կեղծ ու մտա– ցածին հարցերով: Նրանք մարքսիզմը համարում են «հնացած», հասարակական զարգացման արդի օրինաչափություննե– րին «չհամապատասխանող» տեսություն: Այդ նպատակին են ծառայում բուրժ. սո– ցիոլոգիայի նորագույն ուղղությունները՝ ֆոււոուրուոգիան, «Սարքսոլոգիան» են: Հ. արտահայտվում է նաև բուրժ. հա– սարակության որոշակի մասի առօրեական գիտակցության ձեով՝ որպես կոմունիս– տական գաղափարների, նպատակների ու արժեքների, սոցիալիստական ապրելա– կերպի վերաբերյալ զանազան նախապա– շարմունքներ: Հ., լինելով իմպերիալիզմի գաղափարական զենքը, ինֆորմացիայի զանազան միջոցներով փորձում է հակա– կոմունիստական նախապաշարմունքներ սերմանել հասարակական և անհատական գիտակցության մեջ: Հ–ի մեջ հատուկ տեղ է հատկացվում հակասովետիզմին, որը միավորում է առավել հետադիմա– կան, ռազմատենչ ուժերին՝ ընդդեմ ՍՍՀՍ–ի ու սոցիալիստական համագոր– ծակցության երկրների: Հակասովետիզ– մի տեսաբանները՝ «սովետոլոգները» (Ցու. Բոհենսկի, Կ. Մեներտ, Գ. Վետ– տեր և արիշներ), ՍՍՀՄ տնտ., հասա– րակական ու պետական կարգը գըր– պարտելու միջոցով նպատակ են հետա– պնդում պառակտել միջազգային հեղափո– խական շարժումը: Հ–ի՝ առաջ քաշված փաստարկների ամբողջությունը ակնհայ– տորեն հանգում է ընդգծված պրոպագան– դիստական նպատակների «ապացուցել» կոմունիստական իդեալի անիրականանե– լիությունը, թուլացնել այդ իդեալի ձգո– ղական ուժը՝ աղճատելով կոմունիզմի և կոլեկտիվիզմի մասին մարքսիստական պատկերացումները, վերագրել նրան հա– կահումանիստական ուղղվածություն: Համաշխարհային–հեղափոխական պրո– ցեսի զարգացման շնորհիվ գնալով սահ– մանափակվում է Հ–ի սոցիալ–քաղաքական և գաղափարական ազդեցության ոլորտը: Կոմունիստները, իմպերիալիզմի ու ռեակ– ցիայի դեմ հանդես եկող բոլոր ուժերն իրենց առաջնահերթ խնդիրն են համարում «մեկուսացնել և հաղթել հակակոմունիզ– մը» (տես KoHepeHi;Hfl KoMMyHHCTHHe- CKHXHpa6oHHx napTHH EBponbi. BepjiHH, 29–30 moHg 1976 r., IIoJiHTH3£aTf 1977 r.). Գրկ* Այվազյան Վ.Հ., Հակակոմու– նիզմը իմպերիալիզմի գաղափարախոսու– թյունը և քաղաքականությունն է, Ե., 1977: KpHTHKa HfleOJIOrHH aHTHKOMMyHH3Ma, M., 1965; Ckbopuob JI. B., Hfleojiorna k TaKTHKa aHTHKOMMynn3Ma, M., 1967; Mo* flpKHHCKafl E.#., JIeHHHH3M H COBpe- MeHHaa HfleojionraecicaH 6opb6a, 2 H3A., M., 1972; KopiyHOB B.B., HfleoJioriifl h noJiHTHKa, M., 1974; 9L k y ա e b c khS H. T., .ZJnajieKTHKa h «ccraeTOJioriwi», JI., 1975; Ahth- C0BeTH3M Ha cjiyac6e HMnepHajra3Ma, M., 1976; BayspMaH P., Hmu,eTa «Mapicco- յւօոա», nep. c HeM», M., 1976. Բ. Ղարիբշանյան
ՀԱԿԱԿՈՌՈձԻՈՆ ՊԱՏՎԱԾՔ, շինվածք– ների բարակ շերտով պատվածք՝ արտա–