քին միջավայրի ներգործության հետևան– քով կոռոզիայից պաշտպանելու և դրանց դեկորատիվ տեսք տալու համար: Լինում է մետաղական (ցինկապատում, կադմիա– զօծում, նիկելապատում, քրոմապատում, անագապատում են), լաքաներկային, ինչ– պես նաև արծնապակու, օքսիդային թա– ղանթների (մղտագունում, անոդային մշա– կում են), ռետինապաավածքի, պլաստ– մասսայե և բիտումային քսուքների տես– քով:
ՀԱԿԱԿՈՒ, Հակակ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրու– թԻ շրջանում, շրջկենտրոնից հյուսիս: Միավորված է Տողի սովետական տըն– տեսության հետ: Զբաղվում են այգեգոր– ծությամբ: Ունի տարրական դպրոց, գրա– դարան: Հ–ում կա Ս. Աստվածածին եկեղե– ցի (XVIII դ.):
ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ, մարտավարական (օպերատիվ) կամ ռազմավարական (ստրատեգիական) հարձակման տեսակ, որին դիմում է պաշտպանվող կողմը՝ հակառակորդի հարձակումը կասեցնելուց հետո: Ի տարբերություն սովորական հար– ձակման նախապատրաստվում է պաշտ– պանական մարտերի ընթացքում: Ռազմ, արվեստի պատմության մեջ քիչ չեն դեպ– քերը, երբ Հ. վերածվել է պաշտպանվող զորքերի ընդհանուր հարձակման՝ հաս– նելով ռազմավարական մեծ նպատակնե– րի: Հ–ի օրինակներ են 1918–20-ի Քաղա– քացիական պատերազմում Կոլչակի, Դե– նիկինի, Յուդենիչի և բուրժուա–կալվա– ծատիրական Լեհաստանի դեմ կարմիր բանակի մարտերը, ինչպես նաև Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) Մոսկվայի, Ատալինգրադի, Կուրսկի ճակատամարտերը, որոնք ավարտվեցին թշնամու ջախջախումով և սովետական զորքերի ընդհանուր հար– ձակմամբ: Հ. Դրիգորյան
ՀԱԿԱՀԱՐՎԱԾ, պաշտպանական մարտե– րում պաշտպանությունը ճեղքած և նրա մեջ մխրճված հակառակորդի զորքերին հասցված հարված, որի նպատակն է վե– րականգնել կորցրած օպերատիվ դրու– թյունը: Ձեռնարկվում է մեկ կամ երկու ուղղություններով՝ բանակային միավո– րումների երկրորդ էշելոնների ուժերով ե, որպես կանոն, հարձակվող թշնամու թեերի վրա: Հ–ի զորքերի գործողություն– ներին աջակցում են ավիացիան, հրետա– նին և այլ կրակային միջոցներ: Երբ պաշտպանվող կողմը ի վիճակի չէ վերա– կանգնել կորցրած դրությունը, Հ. հետա– պնդում է սահմանափակ նպատակներ՝ կանգնեցնել հակառակորդի հարձակու– մը, ազատել շրջապատման մեջ ընկած իր զորամիավորումները, հակառակորդի ուշադրությունը և ուժերը ՛շեղել հարձակ– ման գլխավոր ուղղությունից: Հ. պաշտպա– նական մարտերի կարեոր նախապայման– ներից է, և նրա կիրառումը ակտիվություն ու կայունություն է տալիս պաշտպանությա– նը (տես նաև Հակահարձակում): Հ–ի լա– վագույն օրինակ է 1943-ին Կուրսկի ճա– կատամարտում 5-րդ տանկային բանակի՝ Պրոխորովկայի շրջանում մղած մարտը: Դրիգորյան
ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, հետադիմա– կան հասարակական պրոցես, որի ժա– մանակ հեղափոխության, շնորհիվ իշխա– նությունից զրկված (զրկվող) դասակար– գերը փորձում են վերականգնել կամ պահ– պանել իր դարն ապրած հասարակարգը: Հ. տրամագծորեն հակառակ է հեղափո– խությանը: Պատմության ողջ ընթացքը հաստատում է, որ տիրապետող դասակարգը երբեք կամովին չի զիջում իշխանությունը, այդ իսկ պատճառով էլ ամեն մի հեղափոխու– թյան անխուսափելիորեն ուղեկցում է Հ–յան այս կամ այն դրսևորումը: Իր զար– գացմամբ արդեն, նշել է Կ. Մարքսը, հե– ղափոխությունը ծնում է Հ.: Հեղափոխու– թյան և Հ–յան հակամարտությունը դա– սակարգային պայքարի օբյեկտիվ օրի– նաչափությունն է, և յուրաքանչյուր առան– ձին դեպքում այդ հակամարտության ելքը նախապես հայտնի չէ, այն կախված է հակամարտ կողմերի ուժերի հարաբերակ– ցությունից, հակառակորդին ճիշտ որոշե– լու և ուժերը համախմբելու նրանց կարո– ղությունից, հաճախ նաև արտաքին միջա– մտությունից: Երբեմն Հ. հաղթում է, և հեղափոխությունը պարտվում (1848– 1849-ի հեղափոխությունը Գերմանիայում, 1871-ի Փարիզի կոմունան, 1930-ական թթ. դեմոկրատական հեղափոխությունը Իս– պանիայում, 1970-ական թթ. սկզբի դեմո– կրատական հեղափոխությունը Չիլիում): Ռեստավրացիան երբեմն լինում է լրիվ, այսինքն՝ ամբողջությամբ վերականգնը– վում է հեղափոխությունից առաջ գոյու– թյուն ունեցած կացութաձևը: Երբեմն հե– ղափոխական ցնցումն այնքան ուժեղ է լինում, որ թեև տեղի է ունենում վերա– դարձ դեպի նախկին կացութաձևը, բայց տվյալ երկրի կառավարման համակար– գում պահպանվում են հեղափոխությամբ ձեռք բերված առաջադիմական տեղա– շարժերը: Իսկ երբ հակամարտ դասա– կարգերի պայքարում հետադիմական ուժերը ջախջախվում են, ապա հաղթում է հեղափոխությունը, ինչպես, օրինակ, Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխությունը 1917-ին, հեղափոխություն– ները Եվրոպայի և Ասիայի մի շարք երկըր– ներում 1940-ական թթ., Կուբայում՝ 1959-ին: Հ. դրսևորվում է տարբեր ձևերով՝ զին– ված դիմադրություն, քաղաքացիական պատերազմ, խռովություններ, դավադրու– թյուններ, սաբոտաժ և դիվերսիա, օտար– երկրյա ներխուժում, շրջափակում: Հ–յան սոցիալական բազան ամենից առաջ տապալված հետադիմական շահագործո– ղական դասակարգերն են: Հ. օգտվում է նաև հեղաՓոխական դասակարգերի և կուսակցությունների սխալներից: Հ–յանը հաղթելու համար անհրաժեշտ է ժամանա– կին նրան զրկել իր ազդեցության աղբյուր– ներից (ունեցվածքի բռնագրավում), մեկու– սացնել մասսաներից (ազատազրկում կամ արտաքսում երկրից): Դրանք ձեռք են բերվում Հ–յան օջախները վերացնելու համար հեղափոխական ուժերի վճռական, համարձակ և արագ գործողությունների, հեղափոխական արմատական վերափո– խումների իրականացման շնորհիվ: Պատ– մական լայն հեռանկարով բոլոր Հ–ները դատապարտված են պարտության, քանի որ հակասում են պատմական անհրաժեշ– տությանը: Սակայն, նրանք կարող են ժամանակավորապես կասեցնել, դանդա– ղեցնել հասարակության առաջընթացը: Հեղափոխական մեծ վերափոխումների արդի դարաշրջանում իմպերիալիզմն ան– սքող դիմում է Հ–յան արտահանման քա– ղաքականության: Սոցիալիստական եր– կըրները, համաշխարհային բանվորական ու կոմունիստական շարժումը վճռականո– րեն պայքարում են դրա դեմ, բազմատե– սակ աջակցություն ցույց տալիս զինված ագրեսիայի զոհերին, հեղափոխական զարթոնք ապրող ճնշված ժողովուրդների պայքարին:
ՀԱԿԱՀԵՏԱԽՈհձՈԻԹՅՈհՆ, պետության հատուկ մարմնի գործունեությունը՝ ուղըղ– ված մի այլ պետության հետախուզության դեմ: Կապիտալիստական երկրներում կենտրոնական կամ ծայրամասային բազ– մաթիվ մարմինների համակարգ է, հա– ճախ տարակենտրոնացված տարբեր գե– րատեսչություններում: Այն գործում է բո– լոր (այդ թվում՝ բարեկամական) պետու– թյունների հետախուզությունների դեմ, ակտիվ աշխատանք է տանում կոմունիս– տական, բանվորական և առաջադիմա– կան այլ կազմակերպությունների գործու– նեությունը կազմալուծելու համար: Կա– պիտալիստական երկրների Հ–յան քայ– քայիչ գործունեությունը հիմնականում ուղղված է կապիտալիստական երկրնե– րում գտնվող ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների կազմակերպությունների ու քաղաքացիների դեմ: Սոցիալիստական երկրներում Հ. պայքարում է կապիտա– լիստական պետությունների հետախու– զության և այլ հատուկ ծառայությունների լրտեսական, դիվերսիոն, տեռորիստական գործունեության դեմ, վայելում աշխատա– վորների վստահությունն ու պաշտպանու– թյունը:
ՀԱԿԱՀՈՐՄՈՆՆԵՐ, բնական և սինթե– տիկ նյութեր, որոնք ունակ են արգելա– կելու համապատասխան հորմոնների ազ– դեցությունը: Ըստ կանադացի գիտնական Զ. Կոլիպի տեսության, օրգանիզմում յու– րաքանչյուր հորմոնին համապատասխան արտադրվում են Հ. (1934): Հետագայում ապացուցվեց, որ Հ–ի առաջացումը իմու– նոլոգիական ռեակցիա է (տես Իմունոչո– գիա)է որն ի հայտ է գալիս սպիտակու– ցային օտար պատրաստուկների ներար– կումից:
ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐ, շենքի կամ կառույցի մի մասից դեպի մյուս մա– սերը կրակի տարածումը կանխող հար– մարանքներ: Հ. ա–ից են հակահրդեհա– յին պատերը (հրդեհապատեր), չայրվող ծածկերը և վարագույրները: Հակահրդե– հային պատերի կառուցման անհնարինու– թյան դեպքում ստեղծվում են հակահրդե– հային գոտիներ՝ շենքի հատվածներ, որոնք պատրաստվում են հրահեստներից և շենքը բաժանում են սեկցիաների:
ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ, տես Հըր– շեջ տեխնիկա:
ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, աես Հակաօդային պաշտպանություն:
ՀԱԿԱՄԱՍՆԻԿՆԵՐ, տարրական մասնիկ– ների համախումբ: Ցուրաքանչյուր տար– րական մասնիկի համապատասխանում է հակամասնիկ՝ օժտված հակառակ նշանի