գու անմահության նկատմամբ: Այս ամենը
նպաստել է մ. թ. ա. II–I դդ. Իզիդայի,
Օզիրիսի, Կիբեչայի արլ. պաշտամունքնե–
րի ներթափանցմանը: Մ. թ. ա. I դ. քա–
ղաքացիական պատերազմների առաջ
բերած աղետների հետևանքով տարած–
վել են տարբեր մարգարեություններ, հա–
վատը «ոսկե դարի» վերադարձի նկատ–
մամբ, աստղագուշակությունը, մոգու–
թյունը: Միաժամանակ, հուն, փիլիսոփա–
յության ազդեցությամբ նվազել է հավատը
բուն հռոմ. աստվածների նկատմամբ,
կրոնին տրվել են ռացիոնալիստական
բացատրություններ, մոռացվել հին ծիսա–
կատարությունները: Օգոստոս կայսրը
հռչակել է «վերադարձ դեպի նախնիների
բարքերը» և վարձել վերականգնել հին
հռոմ. կրոնն ու պաշտամունքը: Մակայն
պրինցիպատի հաստատմամբ գնալով ավե–
լի մեծ ազդեցություն է ձեռք բերել իշխող
կայսեր և աստվածացված նախկին կայս–
րերի հովանավոր ոգու (գենիոսի) պաշտա–
մունքը:
Ստրուկներն ու աղքատները պաշտոնա–
կան աստվածություններին հակադրել են
պետ. դիցաբան չմտած աստվածներին՝
Աիլվանոսին, Պրիապոսին (բանջարանոց–
ների, այգիների աստված), Պանին (արո–
տավայրերի, հովիվների աստված): Աճել
է արևելյան աստվածների պաշտամունքի
հետևորդների թիվը: Այդ պաշտամունք–
ները կապված էին հոգու անմահության
և ոմն փրկչի գալստյան հույսի հետ (Միթ–
րայի, Դիոնիսոսի, Իզիդայի միստերիա–
ները): Հռոմ. կրոնը աստիճանաբար ան–
կում է ապրել, տարածվել է քրիստոնեու–
թյունը: IV դ. վերջին Թեոդոսիոս I արգե–
լել է հեթանոսական ծիսակատարություն–
ները, հռոմ. կրոնը դադարել է գոյություն
ունենալ:
Փիլիսոփայությունը: Հռոմ. փիլիսո–
փայությունը զարգացել է հելլենիզմի դա–
րաշրջանի հուն, փիլիսոփայության ազ–
դեցությամբ, փոխառնելով նրա հասկա–
ցութային ապարատը, տերմինաբանու–
թյունը և կարևորագույն ուղղությունները,
այն ընդհանրացրել է Հ–ի յուրահատուկ
սոցիալական փորձը: Հռոմ. փիլիսոփա–
յության սկզբնական շրջանը (մ. թ. ա.
Ill–I դդ.) կապված է պոլիսային գաղա–
փարախոսության ճգնաժամի, կրոնի և
դիցաբանության ազդեցությունից մտքի
ազատագրման հետ (լուսավորության կամ
աշխարհականացման շրջան): Հռոմ. պե–
տության գրեթե պաշտոնական ուսմունք է
դարձել սաոիցիզմը [Ակիպիոն Կրտսերի
(Աֆրիկացի) խմբակ]: Պրագմատիկական
կողմնորոշում ունեցող հռոմ. էկլեկտիկա–
կան փիլիսոփայությունը ներկայացրել է
Ցիցերոնը: Հռոմ. էպիկուրականության
մատերիալիստական ուսմունքը շարադրել
է Լուկրեցիոսը: Սկեպտիցիզմի և էկլեկ–
տիզմի հետևորդներ էին Վառոնը և
Աեքստիոսների դպրոցի ներկայացուցիչ–
ները: Շատ մտածողներ էպիկուրականու–
թյունից գնում էին դեպի ստոիցիզմ (բա–
նաստեղծներ Վիրգիլիոսը և Հորացիոսը):
Պետ. իշխանության աստվածացումը և
կայսեր պաշտամունքը դարձել են փիլիսո–
փայության սակրալացման (կրոնին են–
թարկվածության) սկիզբը: Հ–ում սկսել է
լայնորեն տարածվել ստոիկյան պլատո–
նականությունը (Սենեկա, էպիկտետոս,
Մարկոս Ավրելիոս): Այդ շրջանի ստոիցիզ–
մը դրսևորվում է գիտելիքների ամենա–
տարբեր բնագավառներում (աստղագի–
տություն, դիցաբանական մեկնաբանու–
թյուններ, պատմագիտություն ևն): Ստոի–
ցիզմի զուտ պրակտիկ ուղղությունը ներ–
կայացնում էին Կատոն Կրտսերը, Պետոս
Թրազեան և Հելվիդիոս Պրիսկոսը: II–
III դդ. զարգացած սակրալացման շրջանն
է: Պլատոնականությունը սկսում է վճռա–
կան պայքար ստոիցիզմի դեմ, օգտագոր–
ծելով Արիստոտելի և պյութագորասակա–
նության ուսմունքները: III–Մդդ. Փիլի–
սոփայության սակրալացման բարձրակետն
է, նեոպլատոնականության տիրապետու–
թյան շրջանը: Նեոպլատոնականության
հիմնադիր Պլոտինոսը գործել է Հ–ում,
այդ պատճառով նեոպլատոնականության
սկզբնական փուլը կրում է հռոմ. նեոպլա–
տոնականություն անվանումը, նրա ավան–
դույթները շարունակել է Ավգուստինիոսը:
IV–V դդ. փիլիսոփաները հիմնականում
թարգմանել են հույն վւիլիսաիաների գոր–
ծերը, մեկնաբանել Պլատոնին, Արիստո–
տելին, զբաղվել ավելի պատմափիլիսո–
փայական և պատմակրոնական նյութերի
հավաքումով, քան սեփական ուսմունք–
ների մշակմամբ: Աակրալացված հռոմ.
փիլիսոփայությունը չափազանց կենսու–
նակ էր և տարբեր ձևերով արտահայտվել
է նույնիսկ Հռոմեական կայսրության և
հունահռոմեական հեթանոսության ան–
կումից հետո: Այն ընկել է միջնադարի
աստվածապետական գաղափարախոսու–
թյան հիմքում, դրսևորվել նոր ժամանակ–
ներում, հատկապես այն բանից հետո,
երբ Լուկրեցիոսի, Ցիցերոնի, Սենեկայի,
Մարկոս Ավրելիոսի և Ապուլեյոսի ուս–
մունքները մեծ ճանաչում ստացան:
Իրավագիտությունը: Իրավունքը Հ–ում
արտահայտել և ամրապնդել է հռոմ.
ստրկատիրական հասարակության սո–
ցիալ–տնտեսական և քաղ. կարգերը (տես
Հռոմեական իրավունք): Հնագույն շրջա–
նում, երբ իրավունքի աղբյուրները սովո–
րույթներն ու փոքրաթիվ օրենքներն էին
(leges latae), ակնառու էր համայնքային
հարաբերություններից և կրոնից իրա–
վունքի կրած ազդեցությունը, նրա
ինստ–ների պարզունակությունը, ձևա–
պաշտությունը: Այն տարածվում էր միայն
քվիրիտների՝ բնիկ հռոմ. քաղաքացիների
(cives romani) վրա և կոչվում էր քվիրի–
տային (jus Guiritium) կամ քաղաքացիա–
կան (jus civile) իրավունք: Այդ շրջանի
իրավունքի կարևոր աղբյուրը Հ սսներկու
աղյուսակներն էին: Հռոմ. իրավունքը
ծաղկում է ապրել մ. թ. ա. III–մ. թ. III դդ.:
ՆերթաՓանցված լինելով ավանդույթնե–
րով, քաղաքացիական իրավունքը ան–
կարող էր հարմարվել այն պայմաններին,
որոնք առաջացել էին ստրկատիրության
և ապրանքադրամական հարաբերություն–
ների արագ զարգացման հետևանքով:
Այդ պատճառով մագիստրատների իրավա–
ստեղծ գործունեության պրոցեսում, քա–
ղաքացիական իրավունքին զուգահեռ,
ձևավորվեց իրավական նորմերի հատուկ
ձև՝ պրետորական իրավունքը (տես
էդիկա), որը, դուրս գալով ազգային նեղ
շրջանակներից և ընդգրկելով նվաճված
ժողովուրդների սովորույթները, վերա–
ճեց այսպես կոչված համաժողովրդական ի–
րավունքի (jus gentium): Քաղաքացիական
և համաժողովրդական իրավունքների մեր–
ձեցման հետևանքով հռոմ. իրավունքը,
թոթափելով չափից ավելի ձևապաշտու–
թյունը, ընդգրկել է նոր ինստ–ներ, առա–
վել ճկուն արձագանքել գույքային շրջա–
նառության պահանջներին: Այդ պրոցեսի
հետևանքով է զարգացել հռոմ. իրավունքը,
մասնավոր սեփականության վյւա հենվող
իրավունքի ամենակատարյալ ձևը (Ֆ. Էն–
գելս, Անտի Դյուրինգ, 1967, էջ 138):
Հռոմ. իրավունքի ստեղծման գործում
բացառիկ դեր են ունեցել հռոմ. իրավա–
բանները (Հունիոս Բրուտոս, Քվինտոս
Մուցիոս Սցևոլա, Աքվիլիոս Գալլոս և
ուրիշներ): Իրավագիտությունը զարգաց–
ման բարձրակետին է հասել I– III դդ.:
Այդ շրջանում ձևավորվել են երկու հիմ–
նական ուղղություններ՝ պրոկուլյաններ
(հանրապետության կողմնակիցներ) և սա–
բինյաններ (պրինցիպատի կողմնակից–
ներ): Այս ուղղությունների ներկայացու–
ցիչների ելակետային դիրքերի արմա–
տական տարբերությունը պայմանավորել
է քաղաքացիական և պետ. իրավունքի
հարցերը լուծելու նրանց միանգամայն
հակառակ տեսակետները: Երկու ուղղու–
թյուններն էլ իրավագիտության և դատա–
կան պրակտիկայի զարգացման գործում
նկատելի հետք են թողել: Օգոստոս կայս–
րից սկսած անվանի իրավաբաններն իրա–
վունք ունեին տալ պարտադիր ուժ ունե–
ցող կոնսուլտացիաներ (jus respondendi),
իսկ նրանց աշխատությունները ձեռք բե–
րեցին իրավունքի աղբյուրների նշանա–
կություն: 426-ի օրենքով Գայոսի, Պապի–
նիանոսի, Հուլիոս Պաուլոսի, Ուլպիանոսի
և Մոդեստինոսի աշխատություններին
տրվեց պարտադիր իրավական ուժ: Դործ–
նականության, կյանքի կոնկրետ իրադրու–
թյունը նրբորեն ըմբռնելու շնորհիվ հռոմ.
իրավաբանները կատարելության հասց–
րին իրավական տեխնիկան, ապահովե–
ցին մասնավոր սեփականության համա–
կողմանի պաշտպանությունը: Ծառայելով
կայսրերին, իրավաբանները պաշտպա–
նում էին անսահմանափակ իշխանության
հասնելու նրանց ձգտումները: IV– V դդ.
հռոմ. իրավաբանների իրավաստեղծ գոր–
ծունեությունը դադարել է, օրենսդրական
ֆունկցիաներն անցել են կայսրերին,
որոնց հրապարակած ակտերը (էդիկտ–
ներ, դեկրետներ ևն) դարձել են իրավուն–
քի հիմնական աղբյուրներ: Սակայն այդ
շրջանում կարգավորվել և համակարգվել
է հռոմ. իրավունքը: III դ. վերջին – V դ.
սկզբին երևան են եկել իրավունքի մի
շարք ժողովածուներ (Codex Gregorianus,
Codex Hermogenianus, Codex Theodo-
sianus): Հռոմ. իրավունքի բազմակողմա–
նի համակարգումն իրագործվեց կայս–
րության անկումից հետո՝ բյուգանդական
կայսր Հուստինիանոսի օրոք (տես Դի–
գեսաներ, Հուսաինիանոսի օրենսգիրք):
Պատմագիտությունը: Հին հռոմ. պատ–
մագրության հնագույն նմուշները քրմերի
կազմած (մ. թ. ա. մոտ V դ. կես) աննաւ–
ներն են (տարեգրություններ): Մ. թ. ա.
մոտ 130-ին հրապարակվել է Հ–ի հիմնա–
դրումից ի վեր կազմված բոլոր տարե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/602
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
