Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կայում, 308–311), էիկինիոս (308 – 324), Կոսաանդին I Մեծ (306–337), Կոստանդին II (337–340), Կոստանդ (337–350), Կոստան– ցիոս (337-361), Մագնենտիոս (350–353), Հուլիանոս (361–363), Հովիանոս (363–364), Վալենտինիանոս I (364–375), Վաղես (364– 378), Գրատիանոս (367–383), Վալենտինիա– նոս II (Կրտսեր, 375–392), Մագնոս Մաքսի– մոս (383–388), Փլավիոս Վիկտոր (384–388), Եվգենիոս (392–394), Թեոդոսիոս I Մեծ (379–395): Արևմտյան Հռոմեական կայս– րության կայսրեր Հոնորիոս (395–423), Կոստանդին III (407–411), Պրիսկոս Ատտալոս (409–410, 414–415), Կոստանցիոս III (421), Հովհան– նես (423–425), Վալենտինիանոս III (425– 455), Պետրոնիոս Մաքսիմոս (455), Ավիտոս (455–456), Մայորիանոս (457–461), ԼիբիոԱ Սներոս III (461–465), Պրոկոպիոս Անթեմիոս (467-472), Օլիբրիոս (472), Գլիկերիոս (473 – 474), Նեսյոս (474–475), Հռոմուլոս Օգոստու– լոս (475-476): Արևելյան Հռոմեական կայսրության կայսրերի անվանացանկը տես Բյուզան– դիա հոդվածում: Դաստիարակությունը և լուսավորու– թյունը Հ–ում տարրական դպրոցները (ludi), ըստ պատմաբան Տիտոս Լիվիոսի, առա– ջացել են մ. թ. ա. V դ., ուր սովորել են (համատեղ) գլխավորապես ագատների երեխաները (7 տարեկանից, 4–5 տարի): Երեխաներին սովորեցնում էին լատինե– րեն և հունարեն, գրել–կարդալ, հաշվել: Հ–ի՝ միջերկրածովյան խոշոր տերու– թյուն դառնալուց հետո կրթության ավան– դական համակարգը փոխվել է: Պետ. ընդլայնված ապարատում անհրաժեշտ էին կրթված մարդիկ, որոնց պատրաստում էին մեծատոհմիկների և ունևորների ըն– տանիքներից սերող պատանիներից՝ տնա– յին ուսուցիչների ու դաստիարակների (հիմնականում գերի վերցված ուսյալ հույ– ներ) օգնությամբ: Հ. են բերվել հուն, գրադարաններ (Լուկուլլոսի առաջին հան– րային գրադարանը, մ. թ. ա. I դ.), արվես– տի առարկաներ ևն: Աստիճանաբար ձևա– վորվել է դպրոցական կրթության նոր համակարգը: Մ. թ. ա. II դ. 60-ական թթ. Հ–ում կազմավորվել են բարձր տիպի քե– րականական դպրոցները և հռետորական դպրոցները, ուր սովորում էին մեծատոհ– միկների և ունևորների երեխաները: Մ. թ. ա. I դ. կեսին Հ–ում հաշվվում էր մոտ 20 քերականական դպրոց, որը մեծ տարա– ծում է ստացել նաև իտալիկների շրջանում և գավառներում: Նրանցում սովորում էին 11–15 տարեկան երեխաները, ստանում լայն հումանիտար կրթություն և նախա– պատրաստվում քաղ. և դատավարական հռետորական գործունեության: Մ. թ. I դ. քերականական դպրոցներ են հիմնվել նաև աղջիկների համար: Հռետորական դպրոցներում (յուրատեսակ բարձրագույն ուս. հաստատություններ) սովորում էին 13–14-ից մինչև 16–19 տարեկան դեռա– հասներն ու պատանիները՝ ձեռք բերելով հռետորական հմտություններ: Այս տիպի առաջին դպրոցներում ուսուցումը հունա– րեն էր, մ. թ. ա. 1 դ. սկզբին հիմնադրվել են լատիներեն դպրոցները, որոնք լայն տարածում են ստացել Կեսարի օրոք: Սովորողները ծանոթանում էին իրավուն– քին, փիլիսոփայությանը, պատմությանը, պոեզիային: Հռետորական կրթության ըմ– բռնումը համակարգել և մշակել է Ցիցե– րոնը իր տրակտատներում: Հռետորական արվեստի տեսաբան Քվինտիլիանոսը կազմել է դասավանդման ծրագիր: Մ. թ. II դարից երևան են եկել իրավագետների խմբեր (իրավագիտություն ուսուցանող), որոնք, աստիճանաբար առավել կայուն դառնալով, սկսել են կոչվել իրավունքի «ամբիոններ»: Այդպես են ձևավորվել նաև հռետորության և փիլիսոփայության, ապա՝ բժշկության և ճարտարապետու– թյան «ամբիոնները»: Այդ շրջանում են ստեղծվել մի քանի բարձրագույն դպրոց– ներ («Աթենեում» բարձրագույն դպրոցը Հ. քաղաքում ևն): Մարկոս Ավյւելիոս կայսեր (II դ.) օրոք հետագա զարգացում է ապրել Աթենքի բարձրագույն դպրոցը, ուր ուսանելու էին գալիս կայսրության տար– բեր ծայրերից: Բարձրագույն դպրոցները տարածում են գտել նաև Հռոմեական կայս– րության արմ. պրովինցիաներում: Հան– րապետության շրջանում ուսուցումը մաս– նավոր էր, պետությունից անկախ, սա– կայն կայսրության շրջանում այն վերց– վեց պետ. հսկողության տակ, ուսուցիչ– ները դարձան պետ. ծառայողներ և աշ– խատավարձ էին ստանում: Անաոնինոս Պիոս կայսրը (II դ.) յուրաքանչյուր քա– ղաքի համար (ելնելով բնակչության թվից) սահմանեց որոշակի թվով քերականներ ու հռետորներ, իսկ ուսուցիչներին տվեց մի շարք արտոնություններ: 362-ից ուսու– ցիչներին հաստատում էր կայսրը, 370-ի էդիկտով նրա հսկողության տակ էին գտնվում նաև սովորողները: Հին հռոմեական մշակույթը Հին հռոմ. մշակույթը (նախապես՝ հռոմ. համայնքի, քաղաք–պետության) անցել է զարգացման բարդ ուղի՝ Հ–ի՝ միջերկրա– ծովյան խոշոր տերություն դառնալուն զուգընթաց իր տարածման սահմանների մեջ առնելով հուն, գիտական և մշակու– թային այնպիսի ավանդական կենտրոն– ներ, ինչպես Աթենքը, Ալեքսանդրիան, Պերգամոնը ևն, միաժամանակ էտրուս– կյան, հուն, և հելլենիստական մշակույթ– ների ազդեցությամբ փոխելով իր բնույթը: Կրոնը և դիցաբանությունը: Վաղ ան– ցյալում հռոմեացիների կրոնի հիմքում ընկած էին առանձին իրերին ու մարդ– կանց հատուկ ներքին ուժերի մասին պատկերացումները և հավատը ոգիների նկատմամբ: Ոգիները (տեղի, գործողու– թյունների, վիճակների պահապաններ և հովանավորողներ) ընկալվում էին որպես բազմություն, որից հետագայում երբեմն անջատվում էր մի աստվածություն: Ոգի– ներին էին պատկանում գենիոսները (մար– դուն ամբողջ կյանքում ուղեկցող և նրա գործողություններն ու մտածմունքները ղեկավարող հովանավոր ոգիներ), պենա– տեսները (ընտանիքի և օջախի պահա– պան ոգիներ), քաղաքի անշեջ կրակի պա– հապան աստվածուհին՝ Վեստան, որին սպասարկում էին վեստաւուհիները, լա– րեսները (յուրաքանչյուր ընտանիքի հո– վանավոր ոգիները), լարվաները (բռնի սպանվածների չար ոգիները) ևն: Ոգինե– րը սկզբում անդեմ էին և ոչ մարդակերպ, հետագայում հարևան իտալիկների (հատ– կապես էտրուսկների) և հուն, կրոնների ազդեցությամբ ձեռք բերեցին մարդկային կերպարանք: Զոհաբերությունները և կրո– նական ծիսակատարությունները կատար– վում էին կամ առանձին ընտանիքներով (նախկինում հավանաբար տոհմերով), կամ քաղաքացիների առանձին խմբերով: էտրուսկներից են փոխառնվել Սատուր– նոս աստվածը, հավանաբար նաև անտառի աստված Սիլվանոսը, երկնային պատ– րիկական երրորդությունը՝ 6ուպիտերըք Ցունոն (ամուսնության հովանավոր աստվածուհի), Միներ վան (իմաստության, արվեստների և գիտությունների աստվա– ծուհի), ի պատիվ որի Հ–ի Կապիտոլիում բլրի վրա կառուցվել է տաճար (այստե– ղից էլ՝ Կապիտոլիումի երրորդություն անվանումը): Այս երրորդությանը հակա– դրվել են պլեբեյական երրորդությունը՝ Կերերիսը (Ցերերիս, բույսերի աստվածու– հի), Լիբերը (այգիների աստված, հետա– գայում՝ Բաքոսի մականունը) և Լիբերան (ստորերկրյա թագավորության տիրուհի): Պատրիկների և պլեբեյների իրավունք– ների հավասարեցումից հետո այդ աստ– վածները դառնում են համապետական: էտրուրիայի միջոցով է Հ. թափանցել տրոյական հերոս էնեասի (Հ–ի հիմնա– դիրներ Հռոմուլոսի և Հռեմոսի նախնին) մասին առասպելը: Համաիտալիկական աստվածություններ էին Մարսը (պատե– րազմի աստված), Դիանան (որսորդու– թյան աստվածուհի), Վեներան (Վենուս, սիրո աստվածուհի), երկրի աստվածուհի Ֆերոնիան (նրա տաճարում ազատագրում էին ստրուկներին), որոնք պաշտվում էին նաև Հ–ում: Որոշ աստվածների պաշտա– մունքը տարածված էր առավելապես միև– նույն խավի կամ զբաղմունքի տեր ան– ձանց շրջանում (հեծյալները պաշտում էին ծովի աստված Նեպտունոսին, արհեստա– վորները՝ Միներվային, ստրուկները՝ առա– վելապես Դիանային, ճակատագրի աստ– ված Ֆորտունային): Կրոնական պաշտա– մունքը և ծիսակատարությունը ղեկավա– րում էին քրմական կոլեգիումները, ինչ– պես և Ցուպիտերի, Մարսի և այլ աստվա– ծությունների տաճարների ֆլամինեսները (քրմերը): Կայսրության շրջանում գերա– գույն քուրմը կայսրն էր, ապա պաշտա– մունքի հսկողությունը իրականացնում էր պոնտիֆեքսների կոլեգիումը: Հուն, աշխարհին մերձենալուն զուգըն– թաց պետ. դիցարան են ընդգրկվել նաև հուն, աստվածներ էսկուլապիոսը (բժըշ– կության աստված), Ապոլլոնը, ինչպես նաև Հերկուլեսը: Հռոմ. աստվածները– նույնացվում էին հունականներին, պատ– կերվում վերջինների նմանողությամբ, նը– րանց էին հարմարեցվում հուն, դիցաբա– նության առասպելները: Հ. թափանցեցին նաև պաշտամունքի, զոհաբերության, տո– նահանդեսների հուն, ձևերը: Մ. թ. ա. IY–III դդ., նույնպես հունականի ազդե– ցությամբ, տարածվել է աստվածացված առաքինությունների՝ Համաձայնության, Արիության, Ազատության, Պատվի, Հա– վատարմության ևն պաշտամունքը: Հասարակական կյանքի բարդացման և հին հարաբերությունների թուլացման հետ մեկտեղ աճել է պակաս ձևայնացված կրո– նի պահանջը, ամրապնդվել հավատը հո–