մեղքերի քավումը և հին հանրապետու– թյան վերածնունդը: Նրանց գեղագիտա– կան իդեալն էր մոնումենտալությունը, ներդաշնակությունն ու պարզությունը: Նը– րանք նրբորեն մշակեցին բանաստեղծա– կան լեզուն, ոճը, չափը, կոմպոզիցիան («հռոմ. պոեզիայի ոսկեդար»): Կայսրության ծաղկման ու ճգնաժամի շրջանում (մ. թ. I–III դդ.) հռոմ. մշակույ– թը զարգանում էր հունականին զուգըն– թաց, բայց արդեն միանգամայն ինքնու– րույն կերպով, մրցակցելով նրա հետ և զարգացնելով «ոսկեդարի» գրողների դը– րած հիմքերը: Մշակույթի տարածումն ընդգրկում էր ոչ միայն Հ. և իտալիկական շրջանները, այլն գավառները, որոնք այդ ժամանակի ականավոր շատ գրողներ տը– վեցին: Մակայն նոր պայմաններում գրա– կանության հասարակական նշանակու– թյունը նվազում էր, նրա գաղափարական բովանդակությունը կմւմ սնվում էր օպո– զիցիոն տրամադրություններով, կմւմ հան– գում էր կիսապաշտոնական գովերգու– թյան: Օգոստոսի դարաշրջանի վերջին մեծ բանաստեղծ Օվիդիոսն աքսորվել է իր սիրային ու դիցաբանական պոեմների («Սիրո գիտությունը», «Կերպարանափո– խություններ» ևն)՝ կայսեր համար ան– ցանկալի ապոլիտիզմի պատճառով: Գրա– կանությունն աստիճանաբար վերասեր– վել է ոճի ինքնաբավ խաղի: Ըստ այդ ոճա– կան փորձերի, այդ շրջանում կարելի է առանձնացնել երեք փուլ: Առաջին փ ու լ ը (մ. թ. I դ. 1-ին կես) հռետորա– կան դպրոցներում մշակված «նոր ոճի» տիրապետությունն է (Սենեկա, Լուկանոս, Պերսիոս Ֆլակքոս): Տիրապետող գրելա– ձևից մի կողմ էին կանգնած Պետրոնիոսը, Ֆեդրը: Երկրորդ փ ու լ ը (մ. թ. I դ. վերջ – II դ– սկիզբ) ընդդիմությունն է «նոր ոճի» նկատմամբ, նեոդասականու– թյան տիրապետությունը, «ոսկեդարի» ոճի վերածնունդը [Քվինտիլիանոս (մոտ 35–100), Պլինիոս Կրտսեր (62–113), Ստացիոս (մոտ 40–96), Միլիոս Իտալի– կոս (մոտ 25–101), Վալերիոս Ֆլակքոս (մ. թ. I դ.)]: «Նոր ոճի» ավանդույթներն առավել կենսունակ եղան Մարցիալիսի էպիգրամներում, Տուվենաւիսի պաթետիկ երգիծանքում, Տակիտոսի պատմական արձակում: և ր ր ո ր դ փուլը (II դ.– III դ. սկիզբ) արխաիզմի տիրապետու– թյունն է: Հռոմ. կայսրության մեջ հուն, գրականության բուռն վերածնունդը լատ. գրականությունը մղեց երկրորդ պլան, հռոմ. շատ գրողներ (Մարկոս Ավրելիոս, էլիանոս) սկսեցին գրել հունարեն, հին լեզվի ու ոճի վերածնության հուն, մոդայի նմանությամբ Հ–ում սկսեցին էննիոսին գերադասել Վերգիլիոսից, Կատոնին՝ Ցիցերոնից: Այդ ժամանակի առավել աչքի ընկնող գրողն է Ապուլեյոսը (II դ.)՝ «Կեր– պարանափոխություններ» («Ոսկե էշ») վեպի հեղինակը: III դ. սոցիալ–քաղաքա– կան ճգնաժամին ուղեկցում էր գրականու– թյան գրեթե լիակատար ամլությունը: Միայն IV դ. սկսվեց գրական նոր վերելք, բայց արդեն մշակութային այլ հիմքի վրա, որը նախապատրաստեց միջին դարերի գրականությունը: IV–tV դդ. առաջին պլան մղվեց քրիս– տոնեական գրականությունը: Նախկինում դոգմատիկ և բանավիճական երկերով սահ– մանափակված այդ գրականությունն այժմ յուրացնում էր հռոմ. ճարտասանության ու պոեզիայի գրական տեխնիկան: Գե– ղարվեստական մեծ արժեք ներկայացնող ստեղծագործություններ են Ամբրոսիոսի (մոտ 337–397) քարոզներն ու օրհներ– գերը, Հիերոնիմոսի (մոտ 340–420) նա– մակները և հատկապես Ավգուստինոսի (354–430) «Խոստովանությունը», որը գրականության մեջ հայտնադործում էր անտիկ ժամանակների համար անմատ– չելի հոգեբանական խորությունը: Երկ– րորդ պլան մղվեցին հեթանոսական գրա– կան ավանդույթները շարունակող հեղի– նակները: Գրականությունն աստիճանա– բար պարՓակվեց առանձին պրովինցիա– ների, իսկ այնուհետև՝ առանձին բարբա– րոսական թագավորությունների շրջա– նակներում: Գալլիան տվեց բանաստեղծ Ռուցիլիոս Նամացիանոսին (IV– V դդ.), Իտալիան՝ բանաստեղծ և փիլիսոփա Բոե– ցիոսին (475–524), Աֆրիկան՝ այսպես կոչված «լատինական անթոլոգիայի» (VI դ.) բանաստեղծներին: VI դ. վերջերին անտիկ գրական ձևերի և անտիկ մշակու– թային ժառանգության ավանդույթներն արագորեն թուլացան ու անհետացան: Մկսվեց այսպես կոչված «խավար դարերի» շրջանը՝ միջին դարերի լատինական գրա– կանության առաջին փուլը: Թատրոնը: Թատերարվեստի ծագումը Հ–ում կապված է բերքահավաքի տոների հետ, որոնք ուղեկցվում էին ֆեսցենինե– րի՝ երկխոսության ձևով կոպիտ կատակա– յին վւոխերգերի կատարումով: Դրանց հետագա զարգացումը եղան սատուրա– ները (երգ ու պարով, երկխոսությամբ կենցաղային տեսարաններ): Հավանա– բար, մ. թ. ա. մոտ 300-ին խաղացվել են առաջին ատելանաները՝ 4 մշտական դի– մակ–գործող անձերով ժող. իմպրովիզա– ցիոն բնույթի կատակերգությունները: Մ. թ. ա. III դ. վերջից տարածում է գտել ժող. ներկայացումների մեկ այլ տեսակ՝ միմոսը: Մ. թ. ա. 240-ին առաջին անգամ Լիվիոս Անդրոնիկոսը բեմադրել է իր պիեսը, որով սկսվել է հռոմ. թատրոնի պատմության նոր փուլը: Դրամատուրգ Գնեոս Նևիոսը ստեղծել է հին հռոմ. սյուժեով ողբերգության ժանրը՝ պրե– տեքստան: Մեծ հաջողություն են ունեցել պալլիատաները՝ հուն, կենցաղից, և հուն, զգեստներով կատակերգությունները, որոնք նոր ատտիկյան կատակերգության վերամշակումներ էին: Պալլիատաների նշանավոր հեղինակներից էին Պլավտոսը և Տերենտիոսը: Մ. թ. ա. II դ.– I դ. սկզբին բեմադրվել են տոգատաներ՝ հռոմ. սյու– ժեով դրամաներ: Հետագայում ներկա– յացվել են (մինչև մ. թ.ա. I դ. կեսը) ատե– լանաների և միմոսների գրական մշա– կումները: Հ–ում ներկայացումները տրվել են ամե– նամյա պետ. տոների ժամանակ՝ Հռո– մեական, Պլեբեյական, Ապոլլոնյան ևն խաղերում, սկզբում տաճարների մոտ (թատրոնի մշտական շենքեր չեն եղել): Առաջին քարե թատրոնը կառուցել է Պոմ– պեոսը մ. թ. ա. 55–52-ին: Մ. թ. ա. I դ. վերջին կառուցվել են ևս երկուսը՝ Մար– ցելլոսի և Բալբոսի (Balbi theatrum) թատ– րոնները: Հռոմ. դերասանները ազատար– ձակներ կամ ստրուկներ էին՝ տերերի ղեկավարությամբ միավորված թատերա– խմբերում, որոնք կազմակերպում էին ներ– կայացումները, տնօրինում դրամական պարգևները, հաճախ կատարում գլխավոր դերերը: Մ. թ. ա. Ill– II դդ. դերասանները խաղում էին առանց դիմակի, որն սկսեց կիրառվել մ. թ. ա. մոտ I դ.: Կանանց դերերը խաղում էին տղամարդիկ: Հան– րապետության վերջին դարում հանրա– հայտ էին ողբերգակ Կլավդիոս Եզոպոսը և կատակերգակ Քվինտոս Ռոսցիոսը: Կայսրության դարաշրջանում ներկա– յացումները տրվել են հաճախ, սակայն հիմնականում ունեցել են զվարճանքի բնույթ, բեմահարթակ են հանվել հեծե– լազորի, հետևակի ջոկատներ, գերիների խմբեր, ցուցադրվել են գազաններ: Մեծ ընդունելության են արժանացել պանտո– միմոսը (դիցաբանական սյուժեով դրա– մատիկական մենապար), պարող–պարու– հիների անսամբլով կատարվող պիրրի– խան (ռազմապար), հատկապես միմոսը, որը կենցաղային փոքր տեսարանից աս– տիճանաբար դարձել է մեծ պիես, մոգա– կան ներկայացում՝ հետաքրքրական, հա– ճախ խճճված սյուժեով, մեծաթիվ գործող անձերով: Ավելի տարածված էին կրկե– սային ներկայացումներն ու գլադիատոր– ների մարտերը, որոնք կազմակերպվում էին Կոլիզեումում և այլ ամֆիթատրոն– ներում: Ցուցադրվում էին նաև ծովային մարտեր: Գեղարվեստական դրամայի ան– կումը, արյունալի տեսարանների բուռն հակումը, դերասանների կյանքի իրավա– կան ծանր պայմանները կայսրության դարաշրջանի թատերական մշակույթը անկման հասցրին: Հռոմ. թատրոնը և դրամատուրգիան մե– ծապես նպաստել են համաշխարհային թատրոնի զարգացմանը: Հ–ի թատրոնը մեծ ազդեցություն է գործել նաև թատերա– կան ճարտ–յան վրա: Երաժշտությունը: Հելլենիստական մշակույթի ազդեցությամբ զարգացած Հ–ի երաժշտական արվեստում կազմավորվել են կենցաղին կապված երաժշտական–բա– նաստ եղծական ժանրեր՝ հաղթանակի, հարսանիքի, հիշատակի երգեր, որոնք հաճախ կատարվում էին տիբիայի (ավ– 1ոսի լատ. անվանումը) նվագակցությամբ: Հին հռոմ. երաժշտական մշակույթում էական տեղ են գրավել սալիների և ար– վալյան եղբայրների (հռոմ. քրմերի կո– լեգիաներ) մեղեդիները: Մարսին նվիր– ված տոնակատարության ժամանակ սա– լիները կատարում էին ռազմ, խաղ՜պա– րեր: Արվասան եղբայրների տոնակա– տարությունը նվիրված էր բերքին (պահ– պանվել են աղոթքներ, եղբայրների նշա– նավոր հիմնը): Հ–ի երաժշտական կյան– քը, հատկապես կայսրության շրջանում, առանձնանում էր խայտաբղետությամբ, մայրաքաղաքում ժողովվում էին տարբեր երկրների կատարողներ: Պոեզիան և երա– ժըշտությունը սերտորեն կապված էին: Չափածո երկերը, այդ թվում՝ Հորացիոսի օդաները, Վերգիլիոսի էկլոգները, Օվի– դիոսի պոեմները, երգվում էին լարային կսմիթավոր գործիքների նվագակցու– թյամբ: Հռոմ. դրաման ընդգրկում էր
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/604
Արտաքին տեսք