քանդակները Հ. քաղաքում, մարմար,
81), որոնք հատկապես բնորոշ են Տրայա–
նոսի շրջանին, երբ ձևավորվել է մար–
տապատկերային բարձրաքանդակը (Տրա–
յանոսի սյան բարձրաքանդակները Հ–ում,
մարմար, 111–114): Հունա–հելլենիսսա–
կան ավանդույթների ազդեցությունը իր
գագաթնակետին է հասել Ադրիանոսի
շրջանում: Դեկորատիվ գեղանկարչու–
թյան մեջ (մինչև 63-ը) գերակշռող է եղել
այսպես կոչված երրորդ ոճը (թեթև գրա–
ֆիկական զարդապատկերներ և ոչ մեծ
սյուժետային նկարներ), որին Փոխա–
րինել է չորրորդ կամ «ֆանտաստիկ ճար–
տարապետության» ոճը (բարդ, պատ–
րանք այ ին–ա ար ածական ճարտ. կոմպո–
զիցիաներ): Կառուցման բազմապլանայ–
նությունը հատուկ է նաև խճանկարչու–
թյանը, որի գունապատկերը հարստաց–
վել է ճոխ նրբերանգների գունախճերով
(սմալտա): Կայսերական շրջանի դեկո–
րատիվ–կիրառական արվեստում առանձ–
նանում են դրոշմապատկերները, ռելիեֆ
զարդապատկերներով «կարմրափայլ»
խեցեգործությունը, ապակե առարկանե–
րը, կնիքները:
Կայսրության անկման շրջանում (III–
IV դդ.) հին հռոմ. արվեստում նկատվում
են անկումային գծեր: Այդ շրջանի
ճարտ–յանը բնորոշ են կառույցների ան–
սովոր խոշոր մասշտաբները, ճոխ էֆեկտ–
ները, հարդարանքի շքեղությունը և որ–
մերի անհանգիստ պլաստիկան: Շինա–
րարական գործունեությունը ծավալվում
էր գլխավորապես պրովինցիաներում, ուր
կառուցվում էին նոր ֆորումներ, հսկա–
յական տաճարային համալիրներ (Բւսաւ–
բեկ): Հին հռոմ. ճարտ. ավանդույթները
օրգանապես շարունակվել են Հ. քաղա–
քի (Կարակալլայի, 206–217, և Դիոկղե–
տիանոսի, 306, թերմերը, Մակսենցիոսի
բազիլիկը, 315) և որոշ պրովինցիաների
[Դիոկղետիանոսի պալատը, մոտ 300,
Սպլիտում (Հորվաթիա)] կառույցներում:
Ուշ հռոմ. դիմաքանդակը մարդու իրա–
կան գծերը չի վերապատկերել, արտաքին
հատկանիշները կերպավորվել են ընդ–
հանրացված գծերով: Քանդակագործու–
թյան մեջ պայմանականության և ոճավոր–
ման տարրերի երևան գալը վկայում է
արլ. պրովինցիաների արվեստի ազդեցու–
թյունը: III– IV դդ. գեղարվեստական
կերտվածքներում առանձնանամ են ման–
րանկար դիմապատկերները ոսկե նըր–
բաթիթեղի վրա, սյուժետային բարձրա–
քանդակներով մարմարյա սարկոֆագնե–
րը: Քրիստոնեական պաշտամունքի հետ
են կապված որմնազարդ կատակոմբները:
Ուշ հռոմ. գեղարվեստական մտածողու–
թյունը մեծ ազդեցություն է ունեցել եվրո–
պական միջնադարյան արվեստի վրա:
Պատկերազարդումը տես 512–513-րդ
էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ
XII–XIII:
Աղբյուրներ. Պլուտարքոս, Զուգա–
կշիռք, հ. 1 –5, Վնտ., 1832–34: Մովսես
ւսորենացի, Պատմություն Հայոց, Ե.,
1968: ^HOflOp ChIJHJIHHCKHH, HC-
TopnqecKaa 6n6jiHOTeKa, t. 1–6, CIIB, 1774–
1775; Ո o ji h 6 h h, Bceo6man hctophh b
copoKa KHHrax, t. 1–3, M., 1890–99; JI h-
B H H ThT, PHMCKaH HCTOpHH OT OCHOBaHHH
ropoga, nep. c JiaT#, 2 t. 1–3, M,, 1897–
1901; A □ n h a h, PnMCKan hctopha, «Beer-
hhk flpeBHeii hctophh», 1950, .Ns 2–4; C b e-
T O H H H TpaHKBHJIJI, }fCH3Hb flBeHafl-
n,aTH u;e3apeH, nep. c ji& ., M., 1966; T a ո h t
KopHejtuii, Coq., t. 1–2, JT., 1970.
Գրկ. Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր
սեփականության ն պետության ծագումը, Ե.,
1965: Լենին Վ. Ի., Պետության մասին,
Երկ., հ. 29: MapKC K., OopMM, npefl-
raecTByrom,He KarraTajracTH^ecKOMy np0H3B0fl-
ctby, MapKC K., Srorejibc Փ., Coq., 2 H3fl., t.
46, h. 1; Հայ ժողովրդի պատմություն, հ. 1,
Ե., 1971, էջ 521–880: Ռոլեն Գաղղիա–
ց ի, Պատմութիւն Հռովմէական, հ. 1–6,
Վնտ., 1816–17: Գալֆայան Ամբրո–
սի ո ս, Համառօտ պատմութիւն հռովմայեց–
ւոց, Վնտ., 1850: Աստ արյան Հ., Քա–
ղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաս–
տանի և Հռովմա, Վնտ., 1912: Հրանտ
Արմեն, Մեծն Տիգրան, Կահիրե, 1947:
T h 6 6 օ h 3., Hctophh ynaflica h pa3pyineHHfl
Phmckoh HMnepHH, դ. 1–7, M., 1883–86;
Momm3ch T., Hctophh PHMa, t. 1–3, 5,
M., 1936–49; P a h o b h A.B., Boctoh-
Hue npoBHHi^HH Phmckoh HMnepHH b I–III bb.,
M.–JI., 1949; EoKinaHHH A. ., Ilap-
Փ™ hPhm, [h.] 1–2, M., 1960–66; Y t h e h-
k o C. JI., KpH3Hc h naaeHHe Phmckoh pec-
ny6jiHKH, M., 1965; Hctophh gpeBHero PHMa,
M., 1971; ա t a e p m a h E. M. [h a p.],
Pa6cTBO b 3anaflHMX npoBHHijHHX Phmckoh
HMnepHH b I–III bb., M., 1977; MapHHo-
B H *1 Jl.n. [Hflp.j, PadcTBO B BOCTOHHMX
npoBHHi^H^x Phmckoh HMnepHH b I–III bb.,
M., 1977; TopflHeBHH O., Bbicmee օ6-
pa30BaHHe b PuMe bo BpeMeHa HMnepaTopoB,
KneB, 1894; MejinxoB B.A., OqepK boc-
HHTaHHH H ody^eHHH B flpeBHeM PHMe, Դ. 1,
XapbKOB, 1913; CepreeHKo M.E., ^Kh3h&
ApeBHero PHMa, M. – JI., 1964; Xboctob
B. M., Hctophh pHMCKoro npaBa, 7 H3fl.,
[M.], 1919; Hctophh phmckoh: jnrrepaTypbi,
nofl pefl. C. H. Co6ojieBCKoro [h flp.], t. 1–2,
M., 1959–62; Cokojiob r., Hckycctbo
.Z^peBHero PHMa, M., 1971; Bceo6man hctophh
apxHTeKTypw, [2 H3#.], t. 2, M., 1973; M o-
KyjibCKHii C., Hctophh 3anaflHO-eBpo-
nencKoro TeaTpa, t. 1, M., 1956; T p y 6 e p P.,
Bceodman hctophh My3MKH, 3 H3fl., M., 1965;
Abbertini A., L’ Empire Romain, 2 ed. f
P., 1936; Sanctis G. de, Storia dei Romani
[2ed.], v. 1–4, Firenze, 1953–56; Gage J.
G., Les classes socales dans l’Empire romain,
P., 1964.
ՀՌՈՄ (Roma), Իտալիայի մայրաքաղաքը,
երկրի քաղաքական, մշակութային գըլ–
խավոր և տնտեսական նշանակալի կենտ–
րոնը, աշխարհի հնագույն և պատմական
ու մշակութային հուշարձաններով հա–
րուստ քաղաքներից մեկը: Հռոմի նահան–
գի և Լացիո մարզի վարչական կենտրոնն
է: Հ–ի սահմաններում է պապական Վա–
Տեսարան Հ ռոմից
աիկան քաղաք–պետությունը: Գտնվում է
Տիբերի գետաբերանի մոտ: Տարածու–
թյունը 208,7 կմ2 է, արվարձաններով՝
1507,6 կմ2, բն.՝ 2,9 մլն, արվարձաններով՝
3,8 մլն (1978): Բարձր կետը Մարիոն է
(139 it): Կլիման միջերկրածովյան է, հուն–
վարի միջին ջերմաստիճանը 6,8°C է, հու–
լիսինը՝ 25,8°C, տարեկան տեղումները՝
508 ւէւէ: Վարչական կառուցվածքը բարդ է.
կենտրոնական մասը բաժանվում է 22
շրջանի, պատմական կենտրոնը շրջապա–
տող տարածքը բաղկացած է 35 թաղամա–
սից, արվարձանային գոտին՝ վարչական
6 միավորից:
Քաղաքը կառավար ու մ է ընտ–
րովի խորհուրդը (80 անդամ), որն իրա–
վասու է ընդունելու քաղաքի բյուջեն, որո–
շումներ կայացնելու մունիցիպալային կա–
ռավարման (տրանսպորտ, կոմունալ սպա–
սարկում ևն) հարցերով: Խորհրդի կազ–
մից ընտրվում է քաղաքագլուխ և գործա–
դիր կոմիտե՝ ջունտա: Քաղաքագլուխը
միաժամանակ կառավարության պաշտոն–
յա է: Քաղաքի կառավարումը վերահսկում
են Հռոմի նահանգի պրեֆեկտն ու վար–
չական ջունտան:
Պատմական ակնարկ: Քաղաքն անունն
ստացել է Հռոմուչոսից, որն, ըստ ավան–
դության, այն հիմնել է մ. թ. ա. 754(753)-ին
(թեև Հ–ի տեղում հայտնաբերվել են ավելի
վաղ բնակության հետքեր): Հ. Ապենին–
յան թերակղզում և նրա սահմաններից
դուրս կատարած նվաճումների հետևան–
քով դարձել է միջերկրածովյան խոշոր
տերության մայրաքաղաք (տես Հռոմ
Հին) և հին աշխարհի խոշորագույն
քաղաքներից մեկը (մոտավոր հաշվում–
ներով կայսրության ժամանակաշրջանում
ունեցել է 600 հազարից մինչև 2 մլն բն.):
330-ին Հռոմ. կայսրության մայրաքաղա–
քը Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո Հ.
կորցրել է քաղ. կենտրոնի իր նշանակու–
թյունը: 410-ին Հ. գրավել են վեստգոթե–
րը, 455-ին՝ վանդալները: YI դ. 1-ին կեսին
բյուզանդա–օստ գոթական պատերազմնե–
րի հետևանքով անկում է ապրել տնտեսու–
թյունը: 552-ից գտնվել է Բյուզանդիայի
գերիշխանության տակ: Իտալիայի բյու–
գանդական կառավարիչ հայազգի Նար–
սեսը VI դ. 50–60-ական թթ. ձեռնարկել է
Տիբերի հունը մաքրելու, Հ–ի նավահան–
գիստը վերականգնելու, հասարակական
շենքերը նորոգելու աշխատանքներ, սա–
կայն այդ միջոցառումները տնտեսապես
չվերականգնեցին Հ.: YI–VIII դդ., Բյու–
զանդիայի տիրապետության պայմաննե–
րում, Հ., ըստ էության, կառավարել են
Հ–ի եպիսկոպոսները՝ պապերը (տես
Պապ Հռոմի): 756-ից Պապական մարզի
կենտրոնն էր: Այս ընթացքում Հ. ստացել
է Արևմտյան Եվրոպայի եկեղեցա–քաղա–
քական կենտրոնի նշանակություն: Հ–ին
տիրելու համար պայքարել են պապերը և
«Հռոմեական սրբազան կայսրության>
կայսրերը (որոնք իրենց համարել են
հռոմ. կայսրերի հետնորդներ), քաղաքում
պայքարը իշխանության համար մղվել է
արիստոկրատական տարբեր տոհմերի
միջև: 1084-ին քաղաքն զգալիորեն ավե–
րել են նորմանները: XI– XII դդ. Հ. ստա–
ցել է ֆեոդալական քաղաքի տեսք՝ ավեր–
ված անտիկ շենքերի տեղում կառուցվել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/606
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
