Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մարքս–լենինյան գաղափարները Հ. շ. թափանցել են դեռևս Հոկտեմբերյան հե– ղափոխությունից առաջ: Դրանց տարածու– մը շրջանի աշխատավորության շրջանում առաջ էր բերում քաղ. հուզումներ, որոնք, սակայն, տեղական բնույթ էին կրում: Կոմունիստական կուսակցության առաջին բջիջները ստեղծվել են 1921-ին, սովետա– կան կարգերի հաստատումից հետո: 1920–30-ական թթ. Հ. շ–ում ակտիվ կու– սակցական գործունեություն էր ծավալվել Ռևդամալ (Ջրառատ), Քարվանսարա (Աթարբեկյան), Ներքին Ախտա (Հրազ– դան), Վերին Ախտա (Լեռնանիստ), Թայ– չարուխ (Մեղրաձոր), Դարաչիչակ (Ծաղ– կաձոր) և այլ գյուղերում: Շրջանում հա– ջողությամբ իրականացվեց գյուղատնտե– սության կոլեկտիվացումն ու մեքենայա– ցումը (ՄՏԿ–ների ստեղծումը և ամրա– պնդումը): Մինչև 1930-ի սեպտ. 9-ը շրջա– նային կուսկազմակերպությունը մտնում էր Նոր Բայազեւոի գավառային կազմա– կերպության կազմի մեջ: 1930–59-ին, իբրև ինքնուրույն կուսկազմակերպու– թյուն, գործել է Ախտայի շրջանային կազ– մակերպություն անվանումով: 1959-ի հու– նիսի 30-ից կոչվում է Հրազդանի շրջանա– յին կուսկազմակերպություն: Մինչև 1979-ը տեղի է ունեցել Հրազդանի շրջա– նային կուսկազմակերպության 38 կոն– ֆերանս: 1980-ի հունվ. 1-ի դրությամբ Հ. շ–ի 130 սկզբնական կուսկազմակերպու– թյուններում ընդգրկված էին 3590 կուսան– դամն 211 կուսթեկնածու, ԼԿԵՄ 161 սկըզբ– նական կազմակերպություններում՝ 14148 կոմերիտական: Հ. շ–ի հնագիտական և ճարտ. հուշար– ձաններից առավել արժեքավոր են քարե– դարյան կայանները (Հրազդան, Չարեն– ցավան, Ջրաբեր, Ֆանտան), բրոնզեդար– յան բնակատեղիները, դամբարանները, ուրարտ. ջրանցքը, պաշտպ. աշտարակներով կիկլոպյան ամրոցները (Դյումդւշ, Քաղսի, Սոլակ): Վաղ միջնադարից պահպանվել են միանավ եկեղեցիներ Գյումուշում (IV– V դդ.), Կարենիսի վանքում (VII դ.), փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցիներ Բջնիում (Ս. Սարգիս, VII դ.), Ալափարսում (Մ. Հով– հաննես, VII դ.), Արտավազդավանքում (VII դ.): Հայ միջնադարյան ճարտ. լա– վագույն համալիրներից են Բջնիի Մ. Աստ– վածածին վանքը և բերդը (XI դ.), Մաքրա– վանքը (XIII դ.), Ծաղկաձորում՝ Կեչա– ռիսի (XI–XIII դդ.), Արզականի մոտ՝ Նեղուցի (XIII դ.) վանքերը: Տնտեսությունը: Մինչև Հայաստանում սովետական կար– գերի հաստատումը Հ. շ–ի տարածքի տըն– տեսությունն ուներ հետամնաց ագրարա– յին բնույթ: Աովետական իշխանության տարիներին այն դարձել է արդյունաբերա– կան–գյուղատնտեսական շրջան: Արդ. առաջին ձեռնարկություններն էին 1920-ական թթ. վերջերին կառուցված Ախտայի «Ջուլհակ» արտելը (35 բանվո– րով) և փոքրիկ պանրագործարանը: Շըր– ջանի տնտ. վերելքը կապված է 1950-ական թթ. Աթարբեկյանի և Դյումուշի ՀԷԿ–երի կառուցման հետ (տես Աթարբեկյանի հիղ– րոէչեկտրակայան, Գյումուշի հիդրոէւեկ– տրակայան): Հ. շ–ի տնտեսության առա– ջատար ճյուղերն են լեռնահանքային ար– դյունաբերությունը, մետաղամշակումը, հաստոցաշինությունը, գործիքաշինու– թյունը, հանքային ջրերի արտադրությու– նը ևն: Գործում են արդ., շինարարական, տրանսպորտի, կապի և այլ ձեռնարկու– թյուններ, որոնք հիմնականում կենտրո– նացած են Հրազդան և Չարենցավան քա– ղաքներում: 1958-ին Չարենցավանում շարք մտան ներտաշ հաստոցների (տես Հաստոցաշինական գործարան Չ ա ր և ն– ց ա վ ա ն ի), երկաթբետոնե կառուց– վածքների (թողարկում է մոտ 500 արտա– դրատեսակ՝ ՄՍՀՄ խոշոր կառույցների համար), 1964-ին՝ գործիքաշինական (տես Գործիքաշինական գործարան Չ ա ր և ն– ց ա վ ա ն ի), «Կենտրոնաձուլ» (թողար– կում է թուջի ձուլվածք), 1967-ին՝ հո– սանքի քիմիական աղբյուրների ԳՀԻ–ի փորձնական (արտադրում է ավելի քան 150 տեսակ սարքավորումներ և հոսքային գծեր), 1977-ին՝ դարբնոցային (արտա– դրում է դրոշմվածքներ և կոփվածքևեր) և «Բջնի» հանքային ջրերի (734000 հզ. շիշ, 1978) գործարանները, 1974-ին՝ «Լիզին» արտադրական միավորումը: Չարենցա– վանում գործում են շինարարական իրերի կոմբինատ, կարի ֆաբրիկա, քարհանք վարչություն: Հրազդան քաղաքում են գտնվում «Հայգյուղտեխնիկայի» շրջանա– յին բաժանմունքը, անտառտնտեսությու– նը: Շրջանի էներգետիկայի հիմքը Հրազ– դանի ՊՇԷԿ–ն է: Հ. շ–ում կա 6 կոլեկտիվ և 8(3-ը՝ Հրազ– դան քաղաքում) սովետական տնտեսու– թյուն, 2 միջտնտեսային ձեռնարկություն: Գյուղատնտեսության բնագավառում աշ– խատում են բարձրագույն կրթությամբ 120 մասնագետ: Գյուղատնտեսության հիմ– նական ուղղությունը անասնապահու– թյունն է, որը տալիս է գյուղատնտ. ար– տադրանքի մոտ 60% –ը: 1978-ին շրջա– նում կար 14639 գլուխ խոշոր (այդ թվում կով՝ 4880), 40897 գլուխ մանր եղջերավոր անասուն, 282 հզ. թռչուն: Մսա–կաթնա– տու անասնապահական համալիրներ կան Մեղրաձորում, Ջրառատի և Աթարբեկ– յանի սովետական տնտեսություններում: Կառուցվում են Լեռնանիստի, Հանքավա– նի, Բջնիի, Հրազդանի համալիրները: Շրջանի հողային ֆոնդը 90000 հա է, որի 1/5-ը անտառապատ է: Ոռոգելի է 4372 հա: Մշակում են հացահատիկային (5443 հա) և կերայիև (6542 հա) կուլտուրաներ, բան– ջարեղեն (215 հա), ծխախոտ (160 հա), կարտոֆիլ (98 հա) ևն: Պտղատու այգի– ները զբաղեցնում են 750 հա, խոտհարք– ները՝ 4975 հա, արոտավայրերը՝ 13840 հա տարածություն: ՊՇԷԿ–ի արտադրած շո– գու բազայի վրա գործելու է ջերմոցային տնտեսություն (տարեկան կտա 68 հզ. ա բանջարեղեն): Զարգանում է մեղվաբու– ծությունը: Կառուցվում է ջրհան կայան՝ Քաղսի, Աոլակ, Բջնի և Ալափարս տնտե– սությունների 2750 հա հողատարածու– թյուն ջրարբիացնելու համար: Շրջանի տնտեսության զարգացման համար կարե– վոր նշանակություն ունեցավ 1957-ին շարք մտած Երևան–Աևան երկաթուղու կառու– ցումը (գլխավոր կայանը՝ «Հրազդան»): Կառուցվում է Երևան–Աղստաֆա երկա– թուղու Մեղրաձոր–Մար գահ ովիտ (Գու– գարքի շրջան) 8,5 կմ–աԿոց թունելը: խճու– ղային ճանապարհների երկարություն]! 179 կԱ է, որից կոշտ ծածկով՝ 150 կմ (1979): Շրջանի տարածքով են անցնում Երևան–Մևան միութենական մայրուղին, Ղարադաղ– Երևան գազամուղը, բարձրա– վոլտ լարվածության էլեկտրագծեր: Բո– լոր բնակավայրերը ավտոմոբիլային (մա– սամբ՝ նաև երկաթուղային) հաղորդակցու– թյամբ կապված են շրջկենտրոնի և Երե– վանի հետ, ունեն կապի բաժանմունք: Առողջապահությունը: Նախասովետա– կան շրջանում Հ. շ–ի տարածքում բուժա– կան հիմնարկներ չկային: Կար միայն 1 բուժակ: 1979-ին շրջանում գործում էր 2 հիվանդանոց (Հրազդանում և Չարենցա– վանում՝ 568 մահճակալ), ծննդատուն (Հրազդանում՝ 100 մահճակալ), 4 դեղա– տուն (Հրազդանում, Չարենցավաևում, Ծաղկաձորում), 4 պոլիկլինիկա (Հրազ– դանում, Չարենցավանում, Ծաղկաձո– րում), շրջանային սանիտարա–հակահա– մաճարակային և արյան փոխներարկման կայաններ (Հրազդանում): Բոլոր բնակա– վայրերում կան բուժկայաններ: Բուժա– կան հիմնարկներում աշխատում են 56 բժիշկ (առանց Հրազդան քաղաքի): Շըր– ջանում գործում են 38 պիոներական ճամ– բար, 30 հանգստյան տուն, պանսիոնատ և մանկական առողջարան (Ծաղկաձորում, Մարմարիկի և Դալարի հովիտներում): Հ. շ–ում է գտնվում համամիութենական նշանակության Ծաղկաձորի սպորտային համալիրը: Շրջանում հատուկ աշխատանք– ներ էն տարվում բնական միջավայրն ու մթնոլորտը պահպանելու ուղղությամբ: Որոշ արդ. ձեռնարկություններում գոր– ծում են ջրի մաքրման կայաններ և օդի էլեկտրական զտիչներ: Մշակույթը: Նախասովետական շըր– ջանում Հ. շ–ի տարածքում գործում էին Ախտայի, Ալավւարսի և Ռնդամալի ծխա– կան դպրոցները: 1978/79 ուս. տարում Հ. շ–ում կային 17 միջնակարգ, 6 ութամյա (10287 աշակերտ), երաժշտական (Չարեն– ցավանում) դպրոցներ, հաստոցաշինա– կան տեխնիկում և պրոֆտեխնիկական ուսումնարան: Աշխատում էին 595 ուսու– ցիչ (500-ը՝ բարձրագույն կրթությամբ), Քաղսի, Լեռնանիստ, Բջնի, Սոլակ, Մեղ– րաձոր և Չարենցավան բնակավայրերում գործում են կուլտուրայի տներ: Շրջանում կա 11 ակումբային հիմնարկ, 19 գրադա– րան, 12 ստացիոնար կինոսարքավորում: Շրջանը գազիֆիկացված է, օգտվում են ռադիո– և հեռուստատեսային հաղորդում– ներից: Լույս է տեսնում <Հրազդան> շըր– ջանային թերթը: Պատկերազարդումը տես 512–513-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIV: Մ. Հարությունյան ՀՐԱձԵՆ, զենք, որի գնդակը (արկը) փողից դուրս է նետվում պայթուցիկ նյու– թի քիմիական տարրալուծման էներգիա– յի հաշվին: ժամանակակից Հ–ները բա– ժանվում են հրետանային զենքի (հաու– բից, թնդանոթ, ականանետ ևն) և հետևա– կային զենքի (ատրճանակ, ավտոմատ, հրացան, գնդացիր ևն): Առաջինը նախա– տեսված է հեռու կամ թաքստոցում գտնը– վող, իսկ երկրորդը՝ համեմատաբար մո– տիկ տարածությունից բաց օբյեկտ խոցե– լու համար: