Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ–ի զարգացման պատմությունը տես Զենք և Հրետանի հոդվածներում:

ՀՐԱԹԵՓ, օքսիդացման վերջնանյութ. առաջանում է պողպատի և մի քանի ուրիշ համաձուլվածքների մակերևույթին, օդում կամ թթվածին պարունակող այլ միջավայ– րերում տաքացնելիս: Կազմված է մետաղ– ների օքսիդներից: Հ. վատացնում է մակե– րևույթի որակը և առաջացնում մետաղի կորուստներ: Հ. հեռացնում են մեխանիկա– կան և քիմ. (տես խածատում) ճանապար– հով:

ՀՐԱԿԱՅՈՒՆ ԱՊԱՐՆԵՐ, բնական նյու– թեր, որոնք առանց Փոփոխության դիմա– նում են ուժեղ տաքացմանը՝ չկորցնելով իրենց ամրությունը: Օգտագործվում են վառարանների կառուցման և բարձր ջեր– մաստիճանային արտադրություններում օժանդակ իրերի (հալոցներ, մուֆելներ) պատրաստման համար: Այդ կապակցու– թյամբ Հ. ա–ին, բացի հրակայունությու– նից, ներկայացվում են նաև դիմակայու– թյան պահանջներ՝ գազերի, շլակների և մշակվող հալված զանգվածի քիմ. ներ– գործության նկատմամբ: Գլխավոր Հ. ա. են՝ քրոմիտային երկաթաքարը, մագնե– զիտը և դոլոմիտը, հրակայուն կավերը, քվարցը և քվարցային ապարները, գրա– ֆիտը, բոքսիտը, ասբեստը ևն: Հ. ա. օգտագործվում են ինչպես հում (քրոմիտ, կավեր) վիճակում, այնպես էլ հատուկ պատրաստված և մշակված իրերի ձևով (մագնեզիտային աղյուս, շամոտ), ՀԱԱՀ–ում հայտնի է Թումանյանի հրակա– յուն կավերի հանքավայրը: Տես նաև Հրա– կայուն նյութեր:

ՀՐԱԿԱՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐ, 1580°0ից ոչ ցածր հրահեստություն ունեցող նյութեր (շինվածքներ), որոնք պատրաստվում են հիմնականում միներալային հումքից: Ըստ քիմիական–միներալային բաղադրու– թյան՝ հիմնականում տարբերում են սի– լիկահողային, ալյումասիլիկատային և մագնեզիալ Հ. ն.: Միլիկահողա– յ ի ն Հ. ն–ից են դինասը (տես Դինասա– յին հրահեստ շինվածքներ) և քվարցա– յին ապակին: Ալյումասիլիկա– տային Հ. ն. լինում են երեք տեսակի՝ կիսաթթվային, շամոտային և բարձրկա– վահողային: Այս դասին է պատկանում բ ա կ ո ր (պարունակում է 33– 36% Zr02, մոտ 50% Ճ1շ03) հրահեստ նյութը: Մագնեզիալ Հ. ն. (մագնեզիտային, դոլոմիտային, ֆ որսա երի տա յին) բաղկա– ցած են հիմնականում պերիկլազ մինե– րալից (MgO): Հ. ն., բացի քիմ. բաղա– դրությունից և հրահեստությունից, բնու– թագրվում են ամրությամբ, դեֆորմաց– ման ջերմաստիճանով (բեռնվածքի դեպ– ք ում), ջերմակայունությամբ, խարամա– կայունությամբ, չափերի Փոփոխություն– ներով (տաքացման դեպքում), ջերմահա– ղորդականությամբ, իսկ չկաղապարված Հ. ն.՝ նաև դիսպերսության աստիճանով ն այլ ցուցանիշներով: Հ. ն–ի և շինվածք– ների մեծ մասի արտադրության տիպային սխեման հետևյալն է. ելանյութերի նախա– պատրաստում, թրծում՝ եռակալված կի– սաֆաբրիկատ ստանալու նպատակով, վերջինիս մանրացում, կապակցող բա– ղադրանյութերի ավելացում, խառնում, շինվածքների կաղապարում և թրծում թու– նելային կամ այլ վառարաններում՝ 1300– 1750°Շ–ի պայմաններում: Չկաղապարված Հ. ն–ի արտադրությունում պրոցեսն ավարտվում է բաղադրանյութերի մանրա– ցումով և խառնումով: Հ. ն. կիրառվում են ջերմաագրեգատների, մետաղների ստաց– ման ու հալման վառարանների կառուց– ման, կիսաֆաբրիկատների տաքացման, կոքսի ստացման, ցեմենտի թրծման հա– մար ևն: Հ. ն–ի մեծ մասը սպառում է սև և գունավոր մետալուրգիան:

ՀՐԱԿԱՎ, շամոտ (ֆրանս. chamotte), մինչև պլաստիկության կորուստն ու քի– միապես կապված ջրի հեռացումը թրծած U այս կամ այն չափով եռակալած հրակա– յուն կավ կամ կաոչին: Երբեմն Հ. են ան– վանում նաև Փոշիների (հաճախ կավա– խառն) կտորագոյացման և նյութերի (բարձրկավահողային, կորունդային, ցիր– կոնի ումային Հ.) հատկությունների կա– յունացման նպատակով թրծված, հրա– հեստների (տես Հրակայոմւ նյութեր) արտադրության համար նախատեսված որոշ այլ ելանյութերը: Հ. ստանում են ժապավենավոր, գրտնակավոր և այլ մամ– լիչներով պատրաստված, բնական կտոր– ների և բրիկետների ձև ունեցող հումքը պտտվող, հորանաձև և այլ վառարաննե– րում թրծելով (առավելապես 1300– 1500°C-nuf): Հ–ի եռակալման աստիճա– նը բնորոշվում է ջրակլանումով, որը, սո– վորաբար, 2–3-ից մինչև 8– 10% է («ցածր թրծված» կավի համար 20–25%): Ջար– դումից և մանրումից հետո Հ. կիրառում են որպես հրակավային զանգվածը վտիտաց– նող (պլաստիկության և կծկման Փոքրա– ցում՝ չորացման և թրծման դեպքում) բաղադրիչ՝ շինվածքների կաղապարման դեպքում, որպես հրահեստ բետոնի (տես Բետոն) լցանյութ ևն: XX դ. կեսերից Հ. սկսել են կիրառել նաև քանդակագործու– թյան մեջ, հիմնականում՝ արձանիկներ ու ոչ մեծ արձաններ կերտելիս: 1950-ական թթ. մեծ կիրառում է գտել սովետահայ քանդակագործության և խեցեգործության մեջ:

ՀՐԱԿՆԱՏ, բաց (երբեմն^ կափարիչով Փակվող) անցք պաշտպանական կառույց– ներում և զրահապատ աշտարակների վրա՝ հրազենից կրակելու համար: Հ–ի ձևն ու չափերը կախված են հրազենի տեսակից, գնդակոծման տեսադաշտից և պայմաննե– րից՜*

ՀՐԱՀԱՏ, Ա ր ա տ ի ո ս (’Apdxiog, ըստ Ն. Ադոնցի՝ Կամսարական) (ծն. և մահ. թթ. անհտ.), VI դ. բյուգանդական հայազգի զորավար: Պարսից արքա Կա– վադ I-ի ժամանակ ծառայել է պարսկ. բանակում, իր եղբայր Ներսեսի հետ պար– տության մատնել բյուգանդական զորա– վարներ Բեյիսարիոսին և Աիտտասին: Հետագայում անցել է ծառայության բյու– գանդական բանակում: 538–539-ին Բե– լիսարիոսի հրամանատարության ներքո մասնակցել է գոթերից Իտալիայի նվաճ– մանը, իսկ 549–550-ին կռվել սլավոնների դեմ: Գւխավորել է Հուստինիանոս 1-ի կողմից հոների մոտ ուղարկված դեսպա– նությունը և կասեցրել նրանց ներխուժու– մը: Հ. Բարթիկյան

ՀՐԱՀԱՏ IV (ծն. և մահ. թթ. անհտ.), Պար– թևաց արքա մ. թ. ա. մոտ 38/37–2-ին: Բրոդես //-ի որդին: Իշխանության առա– ջին տարիներին սպանել է տվել ծերացած հորը և գահի հավակնորդ եղբայրներին: Մակաստան և Արախոսիա կատարած ար– շավանքներով ամրացրել է երկրի արլ. սահմանները: Պետության մայրաքաղաքը տեղափոխել է Տիգբոն, միջամտել Միջեր– կըրական ծովի արլ. աՓի երկրների քաղ. իրադարձություններին: 36-ին Ատրպատա– կանի Փրաասպա (այժմ՝ Թախթ–ի Աոլեյ– ման) քաղաքի մոտ ջախջախել է Անտոնիո– սի զորքը: Պարթևական գահի հավակնորդ ոմն Տրդատ, Օկտավիանոսի օգնությամբ, 31-ին ապստամբել է Հ. IV-ի դեմ, գրավել Միջագետքը: 30-ին արմ. սակերի օգնու– թյամբ Հ. IV վերահաստատել է իր իշխա– նությունն ամբողջ երկրում: Հ. IV-ի օրոք Կրասոսի պարտությունից 33 տարի անց պարթևները վերադարձրին հռոմ. լեգեոն– ների ծառանում գրաված արծվակիր դրոշ– ները: Գրկ,!} ebevoise N. C., A Political History of Parthia, Chicago, 1938. Ն. Արզումանյան

ՀՐԱՀԵՍՏ ԲԵՏՈՆ, տես Բետոն:

ՀՐԱՀԵՍՏՆԵՐ, տես Հրակայուն նյութեր:

ՀՐԱՀԵՍՏՈՒԹՅՈՒՆ, նյութերի և շինվածք– ների՝ առանց հալվելու բարձր ջերմաս– տիճանների ազդեցությանը դիմանալու հատկությունը: Հ. արտահայտում են այն ջերմաստիճանով (°C), որի դեպքում տըվ– յալ նյութից պատրաստված փորձանմուշը (30 մմ բարձրության եռանիստ հատած բուրգ, որի հիմքերի կողմերը հավասար են 8 և 2 մմ), փափկելու պատճառով թեք– վում և վերևի մասով հպվում է տակդիրի մակերևույթին:

ՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ, լայն իմաստով՝ ընդգրկում է սպորտային հրաձգությունը (գնդակային ու ստենդային) և նետաձգու– թյունը: Հրաձգություն գնդակա– յին, հրաձգություն հրազենային կամ օդաճնշական ակոսափող հրացաններով կամ ատրճանակներով: Վարժությունների Ժամանակակից ծրագիրն ընդգրկում է՝ սովորական հրաձգություն (1– 3 /ւ կրակոցի համար), կոնցենտրիկ 10 շրջանակներով թիրախին, արագընթաց հրաձգություն՝ կրակոցի համար 3 վրկ կամ 5 կրակոցով սերիաներ (20, 10, 8, 6, 4 վրկ)՝ ձևավոր (ուրվագծային) և շարժվող թիրախներին («վարազ», «եղջերու»): Գնդակային հրաձ– գության առաջին մրցումները կայացել են Շվեյցարիայում, 1824-ին:tXIXtդ. 2-րդ կեսին գնդակային հրաձգությունն ընդ– գրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում (բացառությամբ 1904 և 1928), 1897-ից անցկացվում են աշխարհի առաջնություն– ներ (1954-ից՝ 4 տարին 1 անգամ): 1952-ից ՄՄՀՄ հրաձիգները մասնակցում են օլիմ– պիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնատներին: 1959-ին հիմնվել է Գնդակային հրաձգության ԱԱՀՄ ֆեդե– րացիան (1924–59-ին՝ սեկցիա, որը 1952-ից Միջազգային հրաձգային միու– թյան անդամ է): 1969-ից, բացի չեմպիո– նատներից, անցկացվում են ԱԱՀՄ առաջ– նության ամենամյա մրցումներ (պատա– նիների միջև), 1973-ից՝ երիտասարդա– կան մրցումներ օլիմպիական խաղերի ծրագրով (4 տարին 1 անգամ): Համաշ–