Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. Հրաչյա մարման», «Երկու հիսնապետներ», «Պիեռ դ’Արեցցո», «Կատրին Հովարդ», «Քույր Թերեզա» ևն): Բեմական կյանքի առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ–ռոման– աիկական խաղացանկիև, հակում է ցույց ավել դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը: Դերասա– նուհու այդ ձգտումը հիմնավոր հող է գտել սկսած 1880-ական թվականներից, երբ խաղացել է Թիֆլիսի հայկ. թատերա– խմբում: Այս շրջանի լավագույն դերերն են՝ Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), ժանևա դ’Արկ (Շիլլերի «Օռլեանի կույ– սը»), Պորցիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Նինա (Լերմոնտո– վի «Դիմակահանդես»), Կլարա (ժ. Օնեի «Դարբնոցապետ»), Մարգարիտ Գոթիե (Ա. Դյումա–որդու «Կամելիազարդ տի– կինը»): 1883-ին թողել է բեմը, 1893– 1894-ին դարձյալ խաղացել է Թիֆլիսի հայկ. թատերախմբում, 1890– 1900-ական թթ.՝ Բաքվի հայկ. թատրոևում: Ա. Հրաչյան քույր Թերեզայի դերում (Լ. Կամո– լետտիի «Քույր Թերեզա») Հ. դասական ռեալիզմի խոշոր վարպետ– ներից է հայ նախահեղափոխական թատ– րոնում: Նրա արվեստին բնորոշ է եղել խորը հուզականությունն ու դրամատիկա– կան զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոցիալական և հոգեբանական շերտերի օրգանական համադրումը: Հ. արմատապես հրաժարվել է դերասանա– կան խաղի մելոդրամային ոճից, իր խոս– քերով ասած, «էֆեկտներու դպրոցից», նկատելի հակում ցուցաբերելով դեպի XIX դ. վերջի և XX դ. սկզբի հոգեբանա– կան թատրոնը: Երկ. Իմ հիշողություններս, Փարիզ, 1909: Գրկ. Ստեփանյան Գ., Ուրվագիծ արև– մտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե.» 1962: Հ. Հովհաննիսյան.

ՀՐԱՉՅԱՆ Խաչիկ [Մեսրոպյան Խաչիկ Թադևոսի, ծն. 1.7.1912, գ. Նորաշեն (այժմ՝ ՀՍՍՀ Արտաշաաի շրջանում)], հայ սովետական գրող, թարգ– մանիչ: 1934-ին ավարտել է Երևանի կեր– պարվեստի տեխնիկումը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Բանաս– տեղծությունների առաջին ժողովածուն («Շեփորներ») լույս է տեսել 1931-ին, այնուհետև՝ «Զվարթ երգեր» (1938), «Գա– րուն» (1957), «Ամենալավ գործը» (1971) ևն: Հ–ի արձակ գործերից են «Ուրցի Մա– րան» (1961) վեպը, «Ռոմանտիկները» (1963) վիպակը, «Չորրորդ հարկի պատու– հանից» (1965) պատմվածքների ժողովա– ծուն: Հրատարակել է «Երեքից մինչև տասներեք» (1973) չափածո և արձակ գոր– ծերի հատընտիրը: Թարգմանել է Մ. Մար– շակի, Վ. Մայակովսկու, Ա. Կոնան–Դոյլի, Ա. Տվարդովսկու, Կ. Չապեկի, Մ. Տվենի, Բ. Բրեխտի, Մ. Լիքոքի, Կ. Պաուստովսկու և Վ. Սարոյանի երկերից:

ՀՐԱՊԱՐԱԿ, ճարտարապետորեն կազ– մակերպված, շենքերով և այլ կառույցնե– րով կամ տնկարկներով երիզված բաց տարածություն: Քաղաքային Հ–ների նա– խատիպերը եղել են Կրետեի, Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի պալատային և տաճարային համալիրների շքահանդեսա– յին բակերը: Դրանց ուղղանկյուն հատա– կաձևը և պարագծային կառուցապատումը պահպանել են հին հուն, ագորաները, հին հռոմ. ֆորումները: Նման պարփակ բը– նույթ (գրեթե միշտ անկանոն հատակա– գծով) ունեցել են XII–XIV դդ. եվրոպա– կան քաղաքների Հ–ները. գլխավորը եղել է առևտրական Հ.: Վերածննդի ժամանա– կաշրջանում ստեղծվել են հիմնականում կանոնավոր երկրաչափական ձևերով Հ–ներ: Րարոկկո ոճը քաղաքաշինության պրակտիկա է ներմուծել բոլորաձև, բազ– մանկյուն և բարդ ուրվագծերով Հ–ներ: Միջնադարյան ռուս. քաղաքներում ստեղծվել են կրեմլյան, առևտրական, տաճարային Հ–ներ: XVIII դ. լայն տարա– ծում են գտել բաց, տարածական կոմպո– զիցիայով Հ–ները: Միջնադարյան Հայաս– տանի քաղաքային Հ–ները (Վան, Կարս, Անի, Երևան ևն) նույնպես ունեցել են հասարակական և քաղաքաշինական մեծ դեր. Երևանի Հ–ներից (Խանբադի, Հու– սեյն Ալի խանի կամ Մզկիթի, Զալ խանի, Ֆահլա–բազարի) Գլխավորը՝ Մեծը կամ Շուկայինը (Ղանթար), ունեցել է բազմակի նշանակություն (առևտուր, ժամանց, նույ– նիսկ մարզական միջոցառումներ) և եղել քաղաքի գլխավոր հասարակական կենտ– րոնը: Ըստ X դ. արաբ պատմիչ ալ Մու– կադդասի, Դվինի Հ. եղել է խաչաձև: ժամանակակից քաղաքաշինության մեջ քաղաքային Հ–ները ստորաբաժանվում են երկու տիպի՝ տրանսպորտային և հետիոտ– ների: Տրանսպորտային Հ–ները կատարում են քաղաքային տրանսպորտի շարժման հանգուցակետի դեր: Շարժման մեծ ին– տենսիվությամբ Հ–ները կառուցվում են մի քանի հարկով՝ գետնի մակերեսի վրա, ստորգետնյա, վերգետնյա: Տրանսպոր– տային Հ–ները հաճախ ունեն հատուկ նշանակություն՝ ստեղծվում են կայարան– ների, խոշոր գործարանների, ստադիոն– ների, հանդիսասրահների, ցուցասրահնե– րի առջև, ավտոմեքեևաների ընդարձակ կանգառներով: Հետիոտների համար նա– խատեսված Հ–ները նույնպես կարող են ունենալ հատուկ նշանակություն՝ գլխա– վոր Հ., թատերական, առևտրի, մեմորիալ (ի* պատիվ պատմական մեծ իրադարձու– թյունների, պետ. ականավոր գործիչների ևն): Նման Հ–ների հորինվածքում հաճախ տեղ է տրվում մոնումենտալ քանդակա– գործության և գեղանկարչության ստեղծա– գործությունների: Գլխավոր Հ. կամ գըլ– խավոր Հ–ների համակարգերը քաղաքի կենտրոնի միջուկն են և սովորաբար ունեն մեծ չափեր, առավել տպավորիչ, մոնու– մենտալ կառուցապատում (օրինակ, հա– մապետական ու քաղաքային հիմնարկու– թյունների շենքեր), այստեղ անց են կաց– վում շքերթներ, տոնական ցույցեր, մի– տինգներ, ժող. զբոսանքներ: Տարբեր նշանակություն ունեցող Հ–ները կարող են կանաչապատված լինել կենտրոնում, պա– րագծով և խառը: Տես նաև Քաղաքաշի– նությունԼենինի հրապարակ է Կարմիր հրապարակ: Գրկ. B y h h h A. B., Hctophh rpaflocTptm- TejibHoro ncicyccTBa, t. 1, M., 1953; Bapa- hob H. B., KoMno3Hn,Hii ijeHTpa ropoaa, [M., 1964]; Ochobh coBeTCKoro rpaflocTpon- TeJibCTBa, t. 2, 4, M., 1967–69.

ՀՐԱՊԱՐԱԿԱՒՈՍՈհԹՏՈհՆ, գրական ըս– տեղծագործության տեսակ՝ նվիրված ժա– մանակի հասարակական կյանքի հրա– տապ հարցերին ու երևույթներին: Պարու– նակում է Փաստական նյութ, հեղինակի գնահատականը՝ հասարակական–քաղա– քական, գաղափարական տեսանկյունից, ինչպես նաև նշում առաջարկված նպատա– կին հասնելու ուղիներն ու միջոցները: Հ. հատուկ է գեղարվեստական գրակա– նությանն ու լրագրությանը (տեսժոսշնա– չիսաիկա) և դրանց հետ առնչվող հեռուս– տատեսությանն ու ռադիոյին, ինչպես նաև կինոարվեստին, մասնավորապես՝ վա– վերագրականին (տես Փասաա–վավերա– գրական կինո), լուսանկարչությանը ևն: Հ. ժամանակի կյանքի տարեգրությունն է: Հ. նպաստում է հասարակական կարծիքի ձևավորմանը, պայքարում առաջադիմու– թյան, սոցիալական բարձր իդեալի իրա– կանացման համար: Նրան բնորոշ են խոր կենսիմացությունը, քաղաքացիականու– թյունը, նյութի գիտական–հանրամատչե– լի վերլուծությունը, ոճական բազմազա– նությունը, բանավիճելու կիրքը: Հրապա– րակախոսը հասարակական–քաղաքական գործչի հատկությունները զուգորդում է գիտնականի և գեղագետի հատկություն– ներին: Բանավոր Հ. առնչվում է հռետորու– թյանը և նույնպես հետապնդում է գործնա– կան նպատակներ: Մ.թ.ա. V–I դդ. զար– գացած է եղել բանավոր Հ. (Սոկրատես, Դեմոսթենես, Ցիցերոն): Հ. զարգացման նոր փուլ է մտել Վերածննդի ժամանակա– շրջանում և, հատկապես, գրքի տպագրու– թյան գյուտից հետո՝ կապված հասարա– կական–քաղաքական շարժումների հետ: Ռուս. Հ. սկիզբ է առել XI– XII դդ. (Իլա– րիոնի, Կիրիլ Տուրովսկու քարոզներ ևն), վերելք ապրել հետագա դարերում և առանձնապես բարձր աստիճանի հասել XIX դ. 40–60-ական թթ. (Ա. Ի. Գերցեն, Վ. Գ. Բելինսկի, Ն. Գ. Չեռնիշևսկի):