Հայաստան ու մ Հ. սկզբնավորվել է հնագույն ժամանակներում (Մեսրոպ Մաշտոց և ուրիշներ): Հայկ. Հ–յան ցայտուն օրինակ է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» «Ողբը»: Հայ իրականության մեջ երևելի հրապարակախոսներ են եղել XVIII դ. և XIX դ. Սկզբի հնդկահայ գաղթօջախի գործիչներ Մ. Բաղրամյանը, Շ. Շահամիրյանը, Հ. Շմավոնյանը, Մ. Թաղիադյանը, որոնք էլ դարձել են ազգային հրապարակախոսության սկզբնավորողները՝ խոր հետք թողնելով հայ հասարակական մտքի զարգացման պատմության մեջ: XIX դ. Հ. զարգացավ ի դեմս Խ. Աբովյանի գործունեության: Հեղափոխական դեմոկրատական գաղափարների ազդեցությամբ հայ Հ. առաջ մղեց «Հյուսիսափաղը»: Մ. Նալբանդյանը, Ս. Նազարյանը, Մ. Ոսկանը, Հ. Սվաճյանը, Դ. Չիլինկիրյանը, այնուհետև Գ. Արծրունին, Մ. Մամուրյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Արասխանյանը դարձան հայ Հ–յան դասականներ: Հ–յամբ հանդես են եկել Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն, Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Հ. Քոչարը, Պ. Սևակը, Ս. Կապուտիկյանը, Վ. Պետրոսյանը: Կ. Մարքսը, Ֆ. էնգելսը, Վ. Ի. Լենինը հիմնադրեցին նոր Հ.՝ խարսխված դասակարգայնության, կուսակցականության, բարձր գաղափարայնության ու գիտականության վրա: Հայտնի մարքսիստ հրապարակախոսներ են եղել Ս. Շահումյանը, Բ. Կնունյանցը, Ս. Սպանդարյանը, Ա. Մյասնիկյանը: Հ–յան զարգացումը պայմանավորված է քաղ. կարգի դեմոկրատիզմով, ժողովրդի հասարակական գիտակցության աճով, քաղաքացիական ակտիվությամբ, խաղաղության և սոցիալական առաջադիմության համար մղվող պայքարով: Հ–յանը հատուկ է ժանրայիև բազմազանությունը: Մ. Մեչքոնյան
ՀՐԱՎԻՐԱԿ», պարբերաթերթ: Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) կենտրոնական վարչության հրատարակություն: Լույս է տեսել 1925–26-ին, Երևանում: Հիմնավորել է ՀՕԿ-ի ստեղծման անհրաժեշտությունը, նրա նպատակևերը, լուսաբաևել կատարած աշխատանքները: «ՀՕԿ–ը գաղութներում» բաժինը պատմել է ՍՍՀՄ հայաշատ վայրերում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Մոսկվայում և այլուր կազմակերպության ծա վալա ծ գործունեության մասին: «Վերածնվող Հայաստանը» բաժինը մեծ տեղ է հատկացրել սովետական կարգերի շնորհիվ տնտեսության և մշակույթի ասպարեզներում ՀՍՍՀ–ի ձեռք բերած հաջողություններին: Ե, Հարությունյան ՀՐԱՏ, Մարս մոլորակի հայկական անվանումը:
ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾ, մշակույթի և արաադրությաև բնագավառ, որ զբաղվում է գրքերի, հանդեսների, թերթերի, պատկերազարդ նյութերի և տպագիր արտադրանքի այլ տեսակների պատրաստմամբ, հրատարակմամբ և տարածմամբ: Գրահրատարակման առաջին փորձը վերագըրվում է չին դարբին Բի Շենին (1041–48): Գրահրատարակչության եվրոպական եղանակի հայտնադործումը 8ո. Գոաենքերգի կողմից (XV դ. կես) նոր դարագլուխ բացեց գրքի պատմության մեջ: Հրատարակչությունը, որպես տպագիր արտադրանք թողարկ ող ձեռնարկություն, առաջացել է Եվրոպայում XVI դ.: XVI–XVII դդ. հանդես եկան տպագրիչ–հրատարակիչ– ներ: Հրատարակչությունների ձևավորման ընթացքը և դրանց քանակական աճը մեծ թափ են ստանում XVIII–XIX դդ. կեսերին: Ընդլայնվում է խմբագրական, ինֆորմացիոն–մատենագիտական, ռեկլամային, ինչպես և գրավաճառայիև գործունեությունը: XIX դ. կեսերին նոր հզոր տեխ. բազայի առաջացմամբ Հ. գ–ում սկըսվում է հրատարակչական և պոլիգրաֆիական ձեռնարկությունների մասնագիտացման պրոցես: Հ. գ. բոլոր ժամանակներում կրելդասակարգային բնույթ: Կապիտալիստական հասարակարգում հրատարակչություններն առավելապես մասնավոր սեփականություն են, սովետական հասարակարգում Հ. գ. ունի համաժողովըրդական բնույթ, սոցիալիստական մյուս երկրներում գերակշռում են պետ. կամ հասարակական հրատարակչությունները: Ըստ թողարկած արտադրանքի տեսակի հրատարակչությունները լինում են գրքային, գրքահանդեսային, թերթահանդեսային, ըստ բնույթի՝ գիտական, հանրա– մատչելի, մանկական, պատանեկան ևն, ըստ թեմատիկայի՝ ունիվերսալ և ճյուղային:
Հրատարակչական գործը Ռուսաստանում: Գրքի պատրաստումն ու տարածումը Ռուսաստանում հայտնի էր X դ. վերջին XI դ. սկզբին: Սլավոնական առաջին տպագիր գիրքը (կիրիսան տպատառով) հրատարակել է Շվայպոլտ Ֆիոլեն Կրակովում, XV դ. վերջում: Մոսկովյան Ռուսիայում գրահրատարակումն սկսվել է XVI դ. կեսերին: Թվագրված ռուս, առաջին տպագիր գիրքը՝ «Առաքյալ»-ը (1563– 1564), լույս է տեսել Իվան Ֆեոդորովի և Պյոտր Մստիսլավեցի ղեկավարած թագավորական տպարանում՝ Մոսկվայի մամուլի պալատում: Մինչև XVIII դ. սկիզբը Հ. գ. կենտրոնացված էր գլխավորապես Մոսկվայում, Պյոտր I-ի բարեփոխումներից հետո Պետերբուրգում և Մոսկվայում ստեղծվեցին նոր տպարաններ: Կիրիլիցային փոխարինեց քաղաքացիական տառատեսակը: XYIII դ. կեսերին Հ. գկենտրոնն էր Պետերբուրգի ԳԱ: Հետաքըրքրական էին Կիևի, Լվովի, Չեռնոգովի և այլ տպարանների հրատարակությունները: XVIII դ. Հ. գ. զարգանում է Բելոռուսիայում, Լիտվայում, էստոնիայում, Լաավիայում, Հայաստանում, Վրաստանում;
1853-ին Լոնդոնում Ա. Գերցենը հիմնեց Ազատ ռուս, տպարանը: Գերցենի օրինակին հետևեցին Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատները: Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց ընդլայնվեց Հ. գ. և պոլիգրաֆիական արտադրությունը. երևան եկան խոշոր կապիտալիստական հրատարակչական ֆիրմաներ, արագորեն աճեց տպարանների թիվը: XIX դ. 30-ական թթ. կեսերին տպագրվող գրքերի քանակով Ռուսաստանն աշխարհում 3-րդն էր: XIX դ. վերջը նշանավորվում է բնագիտության դասականների աշխատությունների, հասարակական գիտությունների, պատմության և աշխարհագրության վերաբերյալ հետազոտությունների, տեխնիկայի, ժող. կրթության վերաբերյալ գրականության, բազմահատոր համապարփակ հանրագիտարանների հրատարակմամբ: Մեծ նշանակություն ունեցավ 90-ական թթ. հիմնված «Զնանիե» հրատարակչությունը, որը միավորեց (Մ. Գորկու մասնակցությամբ) ռեալիստ գրողներին: Չնայած ցարական գրաքննությանը, հրատարակվում էին Մարքսի, էնգելսի, Լենինի և Պլեխաևովի աշխատությունները: Հ. գ–ի առավել զարգացմանը նպաստեց 1905–07-ի առաջին ռուս, հեղափոխությունը, հռչակվեց մամուլի ազատություն, հիմնվեց ավելի քան 350 նոր հրատարակչություն: 1906-ին Պետերբուրգում ստեղծվեց «Վպերյոդ» բոլշևիկյան հրատարակչությունը: 1910– 14-ի հեղաՓոխական շարժման նոր վերելքի ընթացքում Հ. գ. դարձյալ աշխուժացավ: 1913-ին ստեղծվեց բոլշեվիկյան «Պրիբոյ» հրատարակչությունը: Մինչհեղափոխական շրջանի գրահրատարակչությունները հիմնականում կենտրոնացված էին Մոսկվայում և Պետերբուրգում, ինչպես նաև Կիևում, Օդեսայում, Բաքվում, Կազանում, Մինսկում, Պոլտավայում, Դոնի Ռոստովում, Թբիլիսիում, Խարկովում, Նիժնի Նովգորոդում: Գրքերի ավելի քան 90%-ը լույս էր տեսնում ռուսերեև:
Հրատարակչական գործը ՍՍՀՄ–ում: Հոկտեմբերյաև սոցիալիստական մեծ հեղափոխության շնորհիվ պետությանն անցավ Հ. գ–ի նյութատեխնիկական բազան՝ տպարանները, թղթի գործարանները, տառաձուլական և պոլիգրաֆիական մյուս ձեռնարկությունները, ստեղծվեցին Հ. գ–ի զարգացման աննախադեպ պայմաններ: Աովետական Հ. գ–ի կարևորագույն ըսկըզբունքը ինտերնացիոնալիզմն է: Կոմունիստական կուսակցությունը և սովետական կառավարությունն առաջին իսկ քայլերից մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին սովետական Հ. գ–ի ստեղծման և կազմակերպման համար: 1918-ին «Պրիբոյ», «ժիզն ի զնանիե», «Վոլնա» հրատարակչությունների միավորմամբ ստեղծվեց սովետական առաջին խոշոր՜ կուսակցական «Կոմունիստ» հրատարակչությունը (Մոսկ–