Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան մասի, հետևակային հրազենի ու ռազմամթերքի կառուցվածքի հիմունքներ, պայթուցիկ նյութեր և վառոդներ, հրե– տանային արտադրության տեխնոլոգիա, Հ–ու մարտական կիրառում ևն: Հ. բազմադարյան պատմություն ունի: Այն փոխարինելու եկավ Հին Արևելքի երկրներում՝ Եգիպտոսում, Մեսոպոտա– միայի պետություններում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր ծնունդ առած պարսպակործանման և նետման տեխնի– կային: Հրազենի երևան գալու վերաբեր– յալ առաջին հավաստի տեղեկությունները հանդիպում են արաբների մոտ և վերա– բերում են XIII դ. վերջին– XIV դ. սկըզ– բին: Արաբներից հրազենը Փոխ առան Արմ. Եվրոպայի բոլոր առաջավոր երկըր– ները: XIV դ. 20–40-ական թթ. հրազենի առաջին նմուշները հայտնվեցին Իտալիա– յում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգ– լիայում: Առաջին հրանոթները կառուց– վածքով պարզունակ էին. դրանք ողորկ պատերով երկաթյա կռած խողովակներ էին՝ խուլ լցամասով (Փողի առավել զանգ– վածեղ վերջամաս), որի վրա լիցքի բոցա– վառման համար հրանցքեր կային: Այս հրանոթները լիցքավորվում էին Փողա– բերանից, իսկ Փողն ամրացվում էր Փայտե կոճղի վրա: Հրաձգությունը կատարվում էր քարե, կապարե, երկաթե ռմբագնդերով և մանրագնդակով:tXIV–tXVtդդ., երբ Եվրոպայի երկրներում յուրացվեց ձուլ– ման տեխնիկան, հրանոթները սկսեցին ձուլել պղնձից ու բրոնզից: Դա հնարավո– րություն տվեց նշանակալիորեն արագաց– նել և դյուրացնել հրանոթների պատրաստ– ման պրոցեսը, բարելավել դրանց կառուց– վածքը. հայտնվեցին դարձյակները, դել– ֆինները (բռնակներ հրանոթի Փողի վրա) և պարզագույն նշանառու հարմարանքներ (նշանահատիկ և փորակ): Որպես արկեր ծառայում էին ռմբագնդերը, մանրագնդա– կով հրետանառումբերը և նռնակները: XV դ. բոլոր զարգացած բանակների Հ–ում սկսեցին կիրառվել առաջին անվավոր հե– նոցները, որոնք նշանավորեցին անցումն անշարժ Փայտե կոճղերից շարժական հրետա սայլերին: Քաղաք–ամրոցների սպառազինությունում գտնվող առաջին հրանոթները կազմեցին քաղաքային Հ.: Այնուհետև հայտնվեցին ամրոցների գրավ– ման (պաշարման) համար նախատեսված հրանոթները, որոնք կազմեցին պաշար– ման Հ.: XIV և XV դդ. սահմանագծում քաղաքային Հ–ու հրանոթների մի մասը սկսեց առանձնանալ՝ դաշտային մարտե– րին մասնակցելու նպատակով, ծնունդ առավ դաշտային Հ.: XV– XVI դդ. պետու– թյունների տնտ. ամրապնդումը, զորքի սպառազինության հետագա զարգացումը, Հ–ու կիրառման մարտական փորձի ձեռք բերումը հանգեցրին Հ–ու Փոխակերպմանը զենքի տեսակից՝ զորքի տեսակի (հետևա– կի և հեծելազորի հետ): XVI–XVII դդ. ծնունդ առավ հր ետանա գիտությունը, երե– վան եկան Հ–ու վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները՝ իտալացի Ն. Տարտալիայի «Նոր գիտության մասին» (1534), իսպանացի Դ. Ուֆանոյի «Տրակ– տատ հրետանու մասին» (1613) աշխատու– թյունները ևն: XVII դ. տնտեսապես առա– ջավոր երկրներում լայն տարածում ստա– ցավ հրանոթների և արկերի ձուլումը թու– ճից» դրանց պատրաստման պրոցեսում նկատվեց ստանդարտացում, աճեց Հ–ու դերը պատերազմներում: XVII դ. 60-ական թթ. Ռուսաստանում ստեղծվեցին ակոսա– վոր և ողորկ պատերով նոր տեսակի հրա– նոթներ, որոնք նշանակալից երևույթ էին Հ–ու զարգացման գործում:tXVIIItդ. 50-ական թթ. Հ–ու կարևոր վերափոխու– թյունների ժամանակաշրջան դարձան: Եվրոպայի զարգացած բոլոր բանակնե– րում ձևավորվեց գնդային, դաշտային, պաշարման և ամրոցային Հ., ստանդար– տացվեցին ու զգալիորեն թեթևացվեցին բոլոր ւորամաչափերի հրանոթները, նը– շանակալիորեն պարզեցվեց դրանց ար– տադրությունը, կիրառման մեջ մտցվեցին նշանառու նոր հարմարանքներ: XIX դ. կեսերին բոլոր զարգացած բանակները զինվեցին ավելի կատարելագործված, ակոսավոր, ետնամասից ւիցքավորվող հրանոթներով, որոնք Փոխարինելու եկան հետևակի և հեծելազորի դեմ պայքարին չհարմարեցված ողորկ պատերով հրանոթ– ներին: Դա արմատական հեղաշրջում էր Հ–ու պատմության մեջ. մեծացավ հրա– ձգության հեռահարությունը (1,5-ից մինչև 4 հզ. t/), դիպուկությունը և արագաձգու– թյունը: XIX դ. 2-րդ կեսին լայն զարգա– ցում ստացավ հրետանագիտությունը, որ– տեղ մեծ ծառայություններ ունեն ռուս հրետանագետները: Հրանոթի պողպատե փողերի ձուլման մեթոդների յուրացումը, ինչպես նաև Փողերի ամրակցման տեսու– թյան մշակումը հնարավորություն տվեցին XIX դ. 80-ական թթ. բոլոր պետություննե– րի բանակները վերազինել պողպատե հե– ռա հար Հ–ով: 1904–05-ի ռուս–ճապոնա– կան պատերազմը Հ–ու հետագա զարգաց– ման ազդակ ծառայեց: Այդ պատերազմում առաջին անգամ կիրառվեց փակ դիրքերից կրակ վարելու եղանակը, ծնվեց հրետա– նային սպառազինության նոր տեսակ՝ ականանետը: Այս պատերազմից հետո Եվրոպայի բոլոր երկրներում սկսեցին տարվել ծանր, գլխավորապես հաուբիցա– յին համակարգի Հ–ու ստեղծման աշխա– տանքներ: Առաջին համաշխարհային պա– տերազմի ընթացքում բոլոր բանակներում Հ–ու քանակական աճի հետ բարելավվեց նաև որակը, մեծացան հրանոթների հե– ռահարությունը և հզորությունը, կազմա– վորվեց հետևակին ուղեկցող թեթև Հ.: Տանկերի և ավիացիայի երևան գալու հետ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել հակատանկային և զենիթային Հ.: Պա– տերազմի ընթացքում սկսեցին օգտագոր– ծել մեխանիկական քարշուժը, որը մեծաց– րեց Հ–ու շարժունակությունը: Անտեսանե– լի թիրախներով հրաձգությունը ճշտելու նպատակով սկսեցին կիրառել ինքնա– թիռներ և դիտման օդապարիկներ: XX դ. 20–30-ական թթ. բոլոր երկրնե– րում տարվում էին Հ–ու արդիականացման, ինչպես նաև թեթև ու ծանր Հ–ու հրանոթ– ների, հակատանկային, զենիթային գըն– դացիրների նոր նմուշների ստեղծման աշ– խատանքներ: Հ–ու հետագա զարգացումը կապված է Հայրենական մեծ պատերազ– մի հետ, որի ընթացքում այն (հետևակի և տանկերի հետ) ցամաքային զորքերի հիմ– նական տեսակներից Էր: Այդ տարիներին արագ տեմպերով զարգացան հատկապես ռեակտիվ, զենիթային, հակատանկային, ինքնագնաց Հ. և ականանետները: Առաջավոր երկրներում Հ–ու ետպատե– րազմյան զարգացումն ընթանում է հեռա– հարության, արագաձգության և շարժու– նակության հետագա մեծացման ուղիով: Այդ երկրների բանակներում լայնորեն ներդրվում է Հ. հրաձգության նախապատ– րաստելու և կրակը կառավարելու պրոցես– ների ավտոմատացումն ու մեքենայացու– մը, ստեղծվելն շարունակում են ստեղծվել միջուկային լիցքերով հրետանային ար– կեր: Բանակի լիակատար մոտորացումը հանգեցրեց ինքնագնաց Հ–ու ստեղծմանը: Հետագա զարգացում ստացավ մաթեմա– տիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կիբեռնե– տիկայի, Էլեկտրոնիկայի և այլ գիտու– թյունների նորագույն նվաճումների վրա հենվող հրետանագիտությունը: Ստեղծվե– ցին թնդանոթային, հաուբիցային, զենի– թային Հ–ու և ականանետների նոր նմուշ– ներ: Հատկապես արագ է զարգանում բարձր հեռահարությամբ, մեծ դիպուկու– թյամբ և հզոր համազարկով օժտված ռեակտիվ Հ., որը զորքերին հնարավորու– թյուն է տալիս կարճ ժամանակամիջոցում հաջողությամբ ոչնչացնել բազմապիսի թի– րախներ: Մեծ ուշադրություն է դարձվում տանկերի դեմ պայքարի հրետանային միջոցների զարգացմանը, ստեղծվել է նոր, արդյունավետ միջոց՝ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկեր, որոնք մեկ արձակումով ապահովում են ցանկացած տանկի ոչնչացումը՝ մի քանի tyt/–ից: Չնայած վերջին ժամանակներս որոշ երկրներում զարգացում է ստացել հրթի– ռա՜միջուկային զենքը, այնուամենայնիվ Հ. մնում է զորքերի մարտական գործողու– թյունների կրակային ապահովման կա– րևորագույն միջոց՝ հատկապես մոտոհրա– ձգային և տանկային զորամասերին ու միավորումներին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու դեպքում և հակառակորդի տանկերի դեմ պայքարե– լիս: Առանց ոչնչացման միջուկային մի– ջոցների մարտական գործողություններ վարելիս, Հ. առաջվա պես կլինի ժամա– նակակից բանակի կրակային հիմնական հարվածային ուժը:

ՀՐԹԻՈ–, թռչող ապարատ, տարածության մեջ տեղաշարժվում է սեփական զանգվա– ծի հրթիռային մասի (աշխատանքային մարմնի) արտանետման ժամանակ առա– ջացած ռեակտիվ քարշուժի շնորհիվ: Ընդ– հանուր դեպքում Հ. ընդգրկում է հետևյալ հանգույցները, մեկ կամ մի քանի հրթիռա– յին շարժիչ, սկզբնական Էներգիայի աղ– բյուր, աշխատանքային մարմնով տարո– ղություններ, օգտակար բեռ: Հ–ի թռիչքի համար շրջապատող միջավայր չի պա– հանջվում, որով Հ. դառնում է տիեզերք թռչելու համար միակ պիտանի ապարատը: Հ–ի հիմնական Էներգետիկ և շահագործ– ման բնութագրերը որոշվում են հրթի– ռային շարժիչի տիպով և վառելիքի տեսա– կով: Գործնականում ժամանակակից բո– լոր Հ–ներն ունեն քիմ. վառելիքով աշխա– տող շարժիչներ (տես Հեղուկա–հրթիռային շարժիչ): Հ–ի համար կարևոր է Հ–ի շար– ժիչի զարգացրած քարշուժը և ծայրափո– ղակից ռեակտիվ շիթի արտահոսման արա–