Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գությունը. տիեզերական թռչող ապարատ– ների արձակման համար շարժիչի քար– շուժը հասնում է 10 ՄՆ, ռեակտիվ շիթի արտահոսման արագությունը՝ 3000– 4500 մ/վրկ: Հ. կիրառվում է ռազմական գործում (տես Հրթիռային զենք), գիտա– կան հետազոտությունների և տիեզերա– կան ապարատների արձակման համար: Բազմաստիճան հ ր թ ի ո. /, 5, 8. 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների հեղուկային հրթիռային շարժիչներ, 2. կայունա– րար, 3, 6, 9. 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների վառե– լիքի բաքեր, 4, 7,10. 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի օք– սիդիչի բաքեր, //.կառա– վարման համակարգի ա– պարատուրայով սարքի հատվածամաս, 12. օգտա– կար բեռ, 13. գլխամասի շրջահոսիչ, 14. տիեզերա– կան օբյեկտի անջատման մեխանիզմ, 15. 2-րդ և 3-րդ աստիճանների կցում, 16. 1-ին և 2-րդ աստիճաննե– րի կցում Լինում է չկառավարվող (հակատանկային, զենիթային, ավիացիոն Հ–ների որոշ տե– սակներ) և կառավարվող: Կառավարվող Տ. ունի սարքավորումների համալիր, որի օգնությամբ այն կարող է թռիչքի ընթաց– քում հարկադրաբար փոխել շարժման բնութագրերը: Ըստ կարևորագույն կոն– ստրուկտիվ հատկանիշների Հ. լինում է միաստիճան և բազմաստիճան (բաղկա– ցած է մի քանի հրթիռային աստիճաննե– րից): ժամանակակից միաստիճան Տ. սո– վորաբար բաղկացած է գլխավոր (տեղա– դրվում է օգտակար բեռը), սարքերի (գտնվում են կառավարման համակարգե– րը և այլ սարքեր), վառելիքի և շարժիչի հատվածամասերից: Ի տարբերություն հե– ղուկային շարժիչով Տ–ների, կարծր վա– ռելիքով Հ–ներում վառելիքի և շարժիչի հատվածամասերը համատեղված են, քա– նի որ վառելիքի ամբողջ պաշարը տեղա– դրված է շարժիչի խցում:

ՀՐԹԻՌԱԿԱՅԱՆ, տես Տիեզերակայան:

ՀՐԹԻՌԱՅԻՆ &ԵՆ£, համակարգ, որտեղ ոչնչացման միջոցները նպատակակետին են հասցվում կառավարվող կամ չկառա– վարվող հրթիռներով, ներառում է միջու– կային կամ սովորական լիցքով հրթիռ, արձակման տեղակայանք, ստուգման–ար– ձակման սարքավորումներ, նշանառու– թյան, հրթիռի թռիչքի կառավարման, տրանսպորտային և այլ միջոցներ: Հ. զ–ի հիմնական հատկություններն են. թռիչքի մեծ հեռավորությունն ու արագությունը, որը հնարավորություն է տալիս մի քանի տասնյակ րոպեում անցնել հազարավոր կիլոմետրեր, ահռելի կործանիչ ուժ ունե– ցող լիցքը նպատակակետին հասցնելու կարողությունը, մեծ դիպուկությունը, մա– նևրայնությունը և նվազ խոցելիությունը: Հ. զ–ի նախատիպերը, ըստ երևույթին, եղել են Հնդկաստանում և Չինաստանում (X–XII դդ.) ամրոցների պաշարման ժա– մանակ օգտագործվող հատուկ նետերը, որոնց ամրացվում էին թղթե պարկուճներ՝ լցված բաղադրությամբ վառոդին մոտ պայ– թուցիկ նյութով: XVIII դ. հնդկական զոր– քը անգլիական գաղութարարների դեմ Սերինգապատամի պաշարման ժամա– նակ օգտագործում էր մետաղյա պարկու– ճով հրթիռներ՝ 3–6 կգ զանգվածով, 1,5– 2,5 կմ հեռահարությամբ: XIX դ. շատ եր– կըրներ մշակեցին և զինվեցին զանազան կառուցվածքի վառոդային հրթիռներով: Հրթիռներ օգտագործվել են անգլո–դա– նիական պատերազմում (1807– 14), Լայպ– ցիգի (1813) և Վաթեռլոոյի (1815) ճակա– տամարտերում, ռուս–թուրքական պատե– րազմներում (1828–29 և 1877–78), Ղրի– մի պատերազմում (1853–56): Սակայն ակոսավոր հրետանու արագ զարգացման հետևանքով հրթիռները հանվեցին սպա– ռազինությունից և մոռացվեցին: XX դ. 20–30-ական թթ. սովետական և արտասահմանյան գիտնականների նվաճումները հանգեցրին հրթիռային տեխնիկայի բուռն զարգացմանը: 30-ական թթ. ՍՍՀՄ–ում մշակվեցին հրթիռներ (ռեակտիվ արկեր), որոնք ավիացիան կի– րառեց Խալխին–Գոլի ճակատամարտում 1939-ին: Միաժամանակ ցամաքային զոր– քերի համար մշակվեցին արձակման բազ– մալիցք տեղակայանքներ, այսպես կոչ– ված <Կատյուշաներ>, որոնք լայնորեն օգտագործվեցին Հայրենական մեծ պա– տերազմում (1941–45): 1942-ից հրթիռնե– րով սկսեցին զինվել ԱՄՆ–ի և Մեծ Բրիտա– նիայի, իսկ 1943-ից՝ նաև Գերմաևիայի ռազմաօդային ուժերը: Գերմանիան օգ– տագործում էր նաև կառավարվող բալիս– տիկ հրթիռ՝ Ա–4 (ՖԱՈԻ–2), որի մարտա– կան մասը պարունակում էր 1000 կգ պայ– թուցիկ նյութ: 1944-ին նա այս հրթիռնե– րով ռմբակոծում էր Եվրոպայի մի շարք քաղաքներ, հիմնականում Լոնդոնը: 1950–60-ին ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտա– նիան, Ֆրաևսիան, ավելի ուշ Չինաստանը ստեղծեցին և զիևվեցին զանազան նշա– նակության հրթիռներով: Հ. զ. ստացան նաև ՆԱՏՕ–ի և Վարշավայի պայմանագրի երկրները: Կախված մեկնարկի և նպատակակետի տեղերից՝ հրթիռները բաժանվում են հե– տևյալ դասերի, «երկիր–երկիր*, «երկիր– օդ», «օդ–երկիր», «օդ–օդ»: Յուրաքանչյուր նշված դասի հրթիռ արձակվում է համա– պատասխանաբար երկրի մակերևույթից կամ ինքնաթիռից՝ վերերկրյա կամ օդա– յին օբյեկտներ խոցելու համար: Ամեն մի դաս իր հերթին բաժանվում է ենթա– դասերի: Հրթիռները կարող են կրել մի– ջուկային կամ սովորական լիցք: Հ. զ. ըստ նշանակության, օգտա– գործվող հրթիռի դասի, լիցքի հզորության և կատարելիք խնդրի ընդունված է բաժա– նել ստրատեգիական, օպերատիվ–տակ– տիկական և տակտիկական դասերի: Սովետական բանակում ստրատե– գիական Հ. զ–ով զինվում են ստրա– տեգիական նշանակության հրթիռային զորքերը, ռազմաօդային ուժերը, ռազմա– ծովային նավատորմը: Այն նախատեսված է հակառակորդի կարևոր ստրատեգիա– կան օբյեկտներ (միջուկային հարձակման միջոցներ, վարչա–քաղաքական և ռազմար– դյունաբերական կենտրոններ, զորքերի խոշոր միավորումներ) ոչնչացնելու հա– մար: Ստրատեգիական հրթիռները կարող են արձակվել ստորերկրյա հորաններից, ինքնաթիռներից, ստորջրյա և վերջրյա ռազմանավերից: Օ պ և ր ա տ ի վ–տ ակտիկական Հ. զ–ով զինվում են ցամաքային զորքե– րը, ռազմաօդային ուժերը և ռազմածովա– յին նավատորմը: Այն նախատեսված է հակառակորդի միջուկային հարձակման միջոցներ, օդանավակայաններ, երկաթու– ղային հանգույցներ, մատակարարման կայաններ և օպերատիվ–տակտիկական գոտում գտնվող այլ օբյեկտներ ոչնչացնե– լու համար: Տակտիկական Հ. զ–ով զինվում են զանազան զորատեսակներ: Այն նե– րառում է արձակման ինքնագնաց տեղա– կայանքներ, հակատանկային կառավար– վող և չկառավարվող հրթիռներ: Ցամա– քային զորքերի տակտիկական Հ. զ–երը նախատեսված են հակառակորդի տակտի– կական գոտում գտնվող օբյեկտներ ոչըն– չացնելու համար: Արձակման բազմալիցք ինքնագնաց տեղակայանքները գտնվում են անմիջականորեն մարտական դիրքե– րում և աջակցում ընդհանուր զորամասե– րի և ստորաբաժանումների վարած մար– տին: Հակատանկային կառավարվող հըր– թիռները (տես Հակատանկային կառավար– Ա Մ Ն–ի զինված ուժերի որոշ հրթիռների բնութագրերը Հրթիռների ան– վանումը Նշանակումը Հեռահ արությունը, կմ Մարտական մասը Շարժիչը (ըստ վառելիքի տեսակի) «Մինիթմեն–2* «Տիտան–2* <Պոլարիս Ա–3» «Պոսեյդոն* «Պերշինգ* «Սերժանտ* «Լանս* «Օնեստ Ջոն> Ստրատեգիական > > > Տակտիկական > ► ► մոտ 11000 մոտ 11000 4600 4600 185-740 41-140 5-120 9-40 Միջուկային Ջերմամիջուկային Միջուկային > > > Սովորական Միջուկային Պինդ վառե– լիքային Հեղուկ > Պինդ » > > Հեղուկ > Պինդ > Հեղուկ » Պինդ >