Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման մեջ էին դրվում շոգիով: 1892-ին Գեր– մանիայում ստեղծվեց մեխանիկական հըր– շեջ պոմպ ունեցող ավտոմոբիլ, իսկ 1907-ին ի հայտ եկավ ավտոմոբիլին մոն– տաժված աոաջին հրշեջ սանդուղքը: Եր– կար ժամանակ կրակմարիչ հիմնական միջոցը ջուրն էր, որի կիրառումը որոշ դեպքերում անհրաժեշտ արդյունք չէր տալիս (օրինակ, այրվող յուղերը, նավթը մարելու դեպքում): XX դ. սկզբում Բաքվի գիմնազիայի ուսուցիչ Լորանը առաջար– կեց մարման նոր միջոց՝ քիմ. փրփուր, որն առաջանում էր կրակմարիչում: Սովետական իշխանության հաստատ– ման առաջին ամիսներից մեծ ուշադրու– թյուն էր հատկացվում Հ. տ–ի ստեղծմանը ՍՍՀՄ–ում: Երկրում կազմակերպվեց փըր– փըրարաադրիչների, վւրփրափոշիների և Փրփրասարքերի արտադրություն: 1928-ից սկսվեց հրշեջ ավտոմոբիլների սերիական արտադրությունը: ՍՍՀՄ–ին է պատկանում այրվող գազանավթային շատրվանները պայթյունով մարելու տեխնիկայի և մե– թոդների մշակման առաջնությունը, որը լայն կիրառում է գտել ամբողջ աշխար– հում: 1967-ից ՍՍՀՄ–ում սկսեցին կիրառել Հ. տ–ի նոր միջոցներ՝ գազաջրային մար– ման տեղակայանքներ, որոնք գազանավ– թային այրվող շատրվանները հանգցը– նում են տուրբոռեակտիվ շարժիչների բանած գազերով U ջրային գոլորշիներով: ՀՐՈ ԵՐԿԻՐ (Tierra del Fuego), արշի– պելագ Հարավային Ամերիկայի հարա– վում: Մայր ցամաքից բաժանվում է Մագե– րսնի նեղուցով: Արլ. մասը պատկանում է Արգենտինային, արմ–ը՝ Չիլիին: Տարա– ծությունը՝ մոտ 72 հզ. կմ2: Ընդգրկում է Հ. ե. (կամ Իսլա Գրանդե, 48 հզ. կմ2) գլխավոր կղզին և բազմաթիվ այլ կղզիներ: Հս–արլ–ում բլրա–մորենային հարթավայր է, հվ. և արմ. մասում ֆյորդերով խիստ մասնատված Անդյան լեռներն են: Կլիման բարեխառն է, օվկիանոսային, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 10–11°C, հուլի– սինը՝ 0–2°C: Լեռներում տարածված են տերեաթափ մշտականաչ անտառներ, հս– արլ–ում մարգագետնատափաստանային բուսածածկույթ է: Շատ են ճահիճները: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: Հս–ում կա նավթի և գազի արդյունահանում: Գլխավոր բնակավայրը Ուշուայան է: Հ. ե. հայտնագործել է Ֆ. Մագելանը, 1520-ին և այնտեղ երևա– ցող կրակների առատության պատճառով այն անվանել Հ. ե.:

ՀՐՈԵՐԿՐԱՑԻՆԵՐ, Հրո երկրի (Հարա– վային Ամերիկայում) հիմնական բնակ– չությունը: Հ–ին են պատկանում 3 հնդկա– ցի ցեղեր (ալկալուֆներ, յագաններ, օնա): Ալկալուֆներն ու յագանները հիմնակա– նում զբաղվում են կակղամորթներ հայթայ– թելով, ծովային գազանների (ծովառյուծ, փոկ, կետ), ջրասամույրի ևնի, օնա ցեղը՝ աղվեսների, բադերի որսով, ինչպես նաև ծովային արդյունաբերությամբ: Դեռևս XIX դ. կեսին հաշվվում էին 10 հզ. Հ., այ– նուհետև, արգենտինական և չիլիական ոչխարաբույծների կողմից նրանց հողերը զավթելու հետևանքով, սկսեցին արագո– րեն ոչնչանալ: XX դ. 50–60-ական թթ. կային մոտ 150–200 ալկալուֆներ, 40– 50 յագաններ և օնա: Հ–ի կրոնում մեծ տեղ ունեն շամանականությունն ու կախարդու– թյունը: ՀՐՈձՆԻ (Hrozn^) Բեդրժիխ (1879–1952), չեխ խեթագետ, արևելագետ: Չեխոսլո– վակիայի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Վիեննայի համալսարանում: Ուսումնա– սիրել է շումերական առասպելաբանու– թյունը, Բաբելոնի մշակույթն ու տնտեսու– թյունը: 1915-ին խեթական արձանագրու– թյունների գաղափարագրերը համեմատե– լով նույն կամ համանման կոնտեքստում դրանց հաջորդող հնչյունագրերի հետ, պարզել է խեթերենի մի շարք բառերի ու ձևերի նշանակությունը և, հենվելով ստաց– ված արդյունքների վրա, բացահայտել նրա հնդեվրոպական բնույթը: Հետագա տարիներին հրատարակել է խեթերեն տեքստերը՝ թարգմանություններով և մեկ– նաբանություններով, իսկ խեթական օրենքների 1922-ի նրա հրատարակու– թյունը օրինակելի է ցայսօր: Հ–ուն է պատ– կանում Անիտտաս թագավորի խեթերեն հնագույն սեպագիր արձանագրության առաջին լրիվ թարգմանությունը: Հեղինակ է նաև Հին Արևելքի պատմությունն ընդ– հանրացնող աշխատության: Երկ, Die Sprache der Helhiter, Lfg. 1–2, Lpz#, 1916–17; Code hittite…, P,, 1922; Les inscriptions hittites hieroglyphiques, Praha – P#–Lpz., 1933-37. 9րկ. iyHaeBCKaa H. M., Peflep U. r., B. rpo3Hblft, *BeCTHHK flpesHeft hcto-* բւա>, 1953, Mq 3.

ՀՐՈՎԱՐՏԱԿ (պահլ. fravartak– նամակ, գրություն), 1. թագավորների պաշտոնա– կան գրավոր դիմումները, հայտարարու– թյունները, որոնք պարունակում էին ող– ջույն, ենթարկման կոչ, հրաման, կար– գադրություն (օրինակ, Արշակ, Վաղար– շակ թագավորների Հ–ները, Հազկերտի կրոնափոխության Հ.% հայերին): 2. Հա– սարակական–քաղաքական կամ միջազգա– յին բնույթի կարևոր փաստաթուղթ* խար– տիա (Ազատությունների մեծ խարտիան, չարտիստների ժող. խարտիան ևն): 3. Որևէ կազմակերպության քաղ. հայացք– ներ պարունակող դեկլարացիա, հանդի– սավոր դիմում: 4. Պետության գլխի կամ իշխանության բարձրագույն մարմնի ակտը՝ ուղղված ժողովրդին՝ քաղ. որևէ խոշոր իրադարձության կապակցությամբ: 5. Օրենքներ, կարգադրություններ և գոր– ծարար բնույթի այլ գրավոր ակտեր Ռու– սիայում՝ X– XYI1I դդ.: 6. Այժմ՝ դիվանա– գիտական ներկայացուցչի լիազորությու– նը հավաստող հավատարմագիր, ինչպես նաև այս կամ այն անձին պատվավոր կոչում շնորհելու պատվոգիր:

ՀՐՈՏԻՑ, հայկական հեթանոսական տո– մարի 12-րդ ամսվա անունը: Ենթադրվում է, որ առաջացել է «հուր» բառից: Անշարժ (Սարկավագադիր) տոմարով Հ–ի 1-ը հա– մապատասխանում է հուլիսի 7-ին:

ՀՐՎԱՆԴԱՆ, ծովի, լճի կամ գետի մեջ մխրճված ցամաքի հատված՝ կազմված արմատական ապարներից կամ ջրաբե– րուկներից:

ՀՐՎԻԺԱԿՆԵՐ, պրոտու բերան ց– ն և ր (< լատ. protubero – ուռչել, աճել), տես Արեգակ:

ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ, մեծ քանակությամբ շա– քար պարունակող սննդամթերք, աչքի է ընկնում բարձր կալորիականությամբ և մարսելիությամբ, հաճելի համով ու բույ– րով, ինչպես նաև որակի երկար պահպա– նումով: Հ–ի պատրաստման համար օգ– տագործում են սննդահումքի բազմազան տեսակներ՝ շաքար, մաթ, մեղր, մրգեր և հատապտուղներ, ցորենի ալյուր, կաթ և յուղ, ճարպեր, օսլա, կակաո, ընկույզ, ձու, սննդաթթուներ, անուշահոտություն U դոնդողային հատկություններ հաղորդող նյութեր: Հ–ի սննդարարությունը պայմա– նավորված է ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների զգալի պարունակու– թյամբ: Հ–ի շատ տեսակներ վիտամինաց– վում են: Կիրառվող հումքից, արտադրու– թյան տեխնոլոգիայից U ստացվող ար– տադրանքի հատկություններից կախված՝ Հ. բաժանվում է 2 հիմնական խմբի, շա– քարային (կարամել, կոնֆետ, շոկոլադ ևն) և թխվածքային (պաքսիմատ, քաղցրա– բլիթ, վաֆլի, տորթ ևն): Դիետիկ և բու– ժական տեսակի Հ. սովորականից տար– բերվում է քիմ. բաղադրությամբ:

ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, թողարկում է հրուշակեղեն: Ռուսաստա– նում դեռևս XV– XVI դդ. զբաղվել են բլի– թագործությամբ, իսկ XVIII դ. 2-րդ կեսին Պետերբուրգում և Մոսկվայում գործում էին հատուկ «հրուշակարաններ»: XIX դ. 2-րդ կեսին քաղաքային բնակչության և արդ. կենտրոնների աճի հետևանքով ձևավորվեց հրուշակեղենի ֆաբրիկային արտադրությունը: Մինչհեղափոխական ժամանակաշրջանի ձեռնարկություններից առավել հայտնի էին «էյնեմա» (այժմ՝ «Կրասնի օկտյաբր»), Սիու (այժմ՝ «Բոլշե– վիկ»), Աբրիկոսովի (Մոսկվայում), ժորժ Բորմանի (Պետերբուրգում և խարկովում) ֆաբրիկաները: ՍՍՀՄ–ում Հ. ա. մեծ զարգացում է ստա– ցել մինչպատերազմյան հնգամյակների տարիներին (1929–40), երբ տարբեր քաղաքներում կառուցվեցին 50 նոր ֆաբ– րիկաներ, միաժամանակ վերակառուց– վեցին հները: 1964–70-ին շարք մտավ մոտ 60 (հիմնականում ունիվերսալ տիպի) ֆաբ– րիկա, իսկ 1969-ին գործարկվեց Կույբի– շևի շոկոլադի ֆաբրիկան, որը խոշորա– գույններից է Եվյւոպայում (տարեկան ար– տադրական հզորությունը 16 հզ. տ): ժա– մանակակից Հ. ա. բնորոշվում է արտա– դրության պրոցեսների մեքենայացման բարձր աստիճանով, ներդրված են հա– մալիր մեքենայացված անընդհատ հոս– քային գծեր, ավտոմատ սարքեր: 1978-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 3,7 մլն ա հրու– շակեղեն: ՀՍՍՀ Հ. ա. ներառնում է Երևանի հրու– 1 շակեղենի–մակարոնի կոմբինատը, Լենի– նականի հրուշակեղենի ֆաբրիկան, «Հայ– կոոպի» ու ՀՍՍՀ սննդարդյունաբերու– թյան մինիստրության հացի գործարան– > ների մասնագիտացված արտադրություն– ները, ՀՍՍՀ առևտրի մինիստրության հա– • սարակական սննդի արտադրամասերը: Բնորոշվում է արտադրական պրոցեսների ■ մեքենայացման բարձր մակարդակով: Թո– , ղարկում է քաղցրաբլիթ, տորթ, կարկան– դակ, Փքաբլիթ, ազգային հրուշակեղեն՝ • «Երևանյան», «Ղարաբաղի>, «Հայկական»

գաթա ևն
1978-ին, 1940-ի համեմատ,