Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վող ռեակտիվ արկեր) արձակվում են շար– ժական կամ ինքնագնաց արձակման տե– ղակայանքներից: Բեկորային և հակա– տանկային չկառավարվող հրթիռներով զինվում են ցամաքային զորքերի և ավիա– ցիայի զանազան զորատեսակներ, այս Տ. զ–երը նախատեսված են հակառակոր– դի տանկերի և զրահապատ այլ օբյեկտ– ների դեմ պայքարելու, ինչպես նաև անձ– նակազմի U ռազմ, տեխնիկայի ոչնչաց– ման համար: Զենիթային կառավարվող հրթիռներով, որ հակաօդային պաշտպա– նության զորքերի հիմնական զենքն է, զինվում են բոլոր զորատեսակները: Արտասահմանյան երկրների զինված ուժերում Հ. զ. առանձնապես զարգացած է ԱՄՆ–ում (տես աղյուսակը):

ՀՐԹԻՌԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ (ՀՇ), ռեակտիվ շարժիչ, որն իր աշխատանքի համար օգ– տագործում է տեղաշարժվող ապարատի (թռչող, վերերկրյա, ստորջրյա) պաշարում ունեցած նյութերը և էներգիայի աղբյուր– ները: Կախված էներգիայի տեսակից, որը ՀՇ–ում փոխակերպվում է ռեակտիվ շիթի կինետիկ էներգիայի, տարբերում են քիմ. (ջերմաքիմ.), միջուկային, էլեկտրական ՀՇ–ներ: Առավել լայն տարածում են ստա– ցել քիմիական ՀՇ–ները (աշխատում են քիմ. հրթիռային վառելիքով): Հայտնի են մեծ թվով այդպիսի շարժիչներ, որոնք տարբերվում են վառելիքի բաղադրամա– սերով և դրանց ագրեգատային վիճակով, ռեակտիվ քարշուժի մեծությամբ, կառուց– Հրթիռայ՚ին շարժիչների սխե– մաներ. ա. քիմիական, բ. միջուկային, 7. հեղուկ օքսիդիչով բաք, 2. հեղուկ վառելիքով բաք, 3. հեղուկ ջրածնով բաք, 4. պոմպ, 5. այրման խուց, 6. ծայրափողակ, 7. գազերի արտանետումը տուրբինից, 8. տուրբին, 9. ջերմանջատիչ տարրեր, 10. կառավարման ձո– ղեր, 11. պաշտպանական էկրան վածքով, նշանակմամբ ևն: Սակայն զա– նազան տիպի քիմ. ՀՇ–ների սկզբունքա– յին սխեմաներն ու աշխատանքային պրո– ցեսները գործնականորեն նման են: Նը– րանցից յուրաքանչյուրն ունի հիմնական ագրեգատ, որը բաղկացած է այրման խցից և ռեակտիվ ծայրափողակից (նկ., ա): Խցում կատարվում է վառելիքի օքսիդա– ցում և ռեակցիայի արդյունքի՝ շիկացած գազերի անջատում: Ռեակտիվ ծայրա– փողակում գազերը ցրվում են (ընդարձակ– ման հետևանքով) և մեծ արագությամբ արտանետվում, գոյացնելով ռեակտիվ շիթ, այսինքն՝ ստեղծելով շարժիչի ռեակ– տիվ քարշուժ: Բոլոր քիմ. ՀՇ–ները (փոքր բացառություններով) աշխատում են ան– ընդհատ ռեժիմով, շարժիչի աշխատանքի ժամանակ այրման խցում գազի ճնշումը մնում է մոտավորապես հաստատուն: Որոշ քիմ. ՀՇ–ներ (ըստ չափսերի ամենա– փոքրերը) աշխատում են իմպուլսային ռե– ժիմով: Ըստ վառելիքի ագրեգատային վի– ճակի՝ քիմ. ՀՇ–ները լինում են հեղուկա– յին, պինդ վառելիքով, հիբրիդային (հա– մակցված), դոնդողանման և այլ վառելիք– ներով աշխատող: Պինդ վառելիքով աշ– խատող ՀՇ–ները բոլոր ՀՇ–ների առաջնեկն են, կիրառվում են ազդանշանային, հրա– վառության, մարտական հրթիռների ար– ձակման համար, ինչպես նաև տիեզերա– գնացության մեջ: ժամանակակից ՀՇ–նե– րից առավել կատարելագործված են հե– ղուկ ա–հրթի ռային շարժիչները՝. Համակց– ված վառելիքով աշխատող ՀՇ–ներում միա– ժամանակ կիրառվում են վառելիքի հե– ղուկ և պինդ բաղադրամասեր: Այս շար– ժիչների այրման խցում սովորաբար տե– ղավորվում է պինդ վառելիքը, իսկ օքսի– դիչ հեղուկը մատուցվում է բաքից, երբեմն այրման խցում տեղավորում են պինդ օք– սիդիչը, իսկ բաքում՝ հեղուկ վառելիքը: Միջուկային ՀՇ–ներում (գտնվում են ուսումնասիրման փուլում) կարելի է ըս– տանալ քիմ. ՀՇ–ի՛ իմպուլսը գերազանցող տեսակարար իմպուլս: Ռեակտորում ան– ջատվող ջերմությունը ծախսվում է աշխա– տող մարմնի տաքացման վրա, այսինքն՝ ի տարբերություն քիմ. ՀՇ–ների, այդ ՀՇ–ներում էներգիայի աղբյուրը և աշ– խատող մարմինն անջատված են իրարից (նկ., բ): Ըստ հրթիռային և տիեզերական տեխնիկայում կիրառման բնույթի ՀՇ–ները կարող են լինել երթային, կառավարող, արգելակային, ճշգրտիչ, կողմնորոշիչ, կա– յունացնող ևն: Ավիացիայում ՀՇ–ները կիրառվում են որպես հիմնական և օժան– դակ (ստարտային, արագացուցիչ) շար– ժիչներ:

ՀՐԻՏԱԿ, ժառանգի (ժառանգների) վրա կտակարարի որոշակի պարտավորություն– ներ դնելը՝ հօգուտ այլ անձի (անձանց): Օրինակ, կտակարարը կարող է պարտա– վորեցնել ժառանգորդին ժառանգություն ստացած բնակարանը (կամ մի մասը) ցմահ օգտագործման հանձնելու ժառանգ– ներից որևէ մեկին կամ այլ անձի: ժառան– գորդը պարտավորվում է Հ. կատարել ժառանգած գույքի իրական արժեքի սահ– մաններում՝ դուրս եկած կտակարարի պարտքերը: Եթե մինչև ժառանգության բացումը ժառանգորդը հրաժարվում է նրանից կամ մահանում է, պարտավորու– թյունն անցնում է գույքն ընդունող մյուս ժառանգին: Պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձինք Հ. կատարելու պարտա– վորություն ստանձնում են պարտադիր բաժնի սահմանը գերազանցող գույքի չա– փով: Գ. Ղւսրաիսսնյան

ՀՐԿԵԶ, [Աիսական Ա լ ո յ ա ն, 1876, գ. Երանոս (այժմ՝ ՀՍԱՀ Մարտունու շըր– ջանում)–1943, գ. Երանոս], հայ սովե– տական գուսան: Խոհախրատական, հայ– րենասիրական երգերի («Արբեցություն», «Հայրենիք», «Սիրելիք, ես գիտեմ») հե– ղինակ: Դրել է նաև մուհամմա–հանելուկ– ներ, դաստաններ: Ուշ շրջանի ստեղծա– գործություններում պատկերել է սոցիա– լիստական գյուղի առօրյան: Շ. Գրիգորյան

ՀՐԿԻԶՈՂ ՆՅՈՒԹԵՐ, հրատեխնիկական բաղադրություններ, ինչպես նաև այրվող նյութեր կամ դրանց խառնուրդներ, որոնք օգտագործվում են ռազմական գործում՝ հրկիզող ռազմամթերքները (ռումբ, արկ, ական, փամփուշտ ևն) լիցքավորելու հա– մար: Հ. ն. են նաև հրանետ խառնուրդնե– րը: Լայն տարածում են գտել համաշխար– հային երկրորդ պատերազմի (1939–45) ժամանակ: Բաժանվում են երկու խմբի՝ 1. օքսիդիչներ պարունակող՝ մետաղների օքսիդներով (օրինակ, թերմիտ), նիտ– րատներով կամ գերքլորատներով^ՇւՕՅ, KCIO4 ևն), 2. օքսիդիչներ չպարունակող, որոնք այրվում են օդի թթվածնի հաշվին (թանձրացած նավթամթերքներ, օրինակ, նապաչմ, ~90% Mg պարունակող «էլեկ– տրոն», համաձուլվածք, սպիտակ ֆոսֆոր ևն): Հ. ն–ի այրման արագությունը կախ– ված է խառնուրդի չափաքանակից և ռազ– մամթերքի կազմից:

ՀՐՇԵՋ ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ, տեխնիկական միջոցների համալիր, որը նախատեսված է հրդեհը հայտնաբերելու և այդ մասին հրշեջ տեղամաս ազդարարելւււ ծամար: Հ. ա–ման հիմնական տարրերն են. ծա– նուցիչները՝ ձեռքի միացման կամ ավտո– մատ (ջերմությանը, ծխին, լույսին արձա– գանքող), ձայնային և օպտիկական ազ– դանշաններով ընդունիչ ապարատները, սնուցող սարքերը, կապի գծերը:

ՀՐՇԵՋ ՏԵԻՆԻԿԱ, մարդկանց փրկելու, նյութական արժեքները և բնական հա– րը ստությունները հրդեհից պաշտպանելու տեխնիկական միջոցներ: Հ. տ–ի հիմնա– կան միջոցները հրշեջ մեքենաներն են (հրշեջ ավտոմոբիլներ, գնացքներ, նավեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ): Հ. տ–ին են պատկանում նաև հրշիջման, հրշեջ ազդանշանման ստացիոնար տեղակա– յանքները, կրակմարիչները և հրդեհի վայրը հրշիջման միջոցների տեղափոխ– ման սարքավորումը: Հ. տ. ստեղծելու փորձերը վերաբերում են վաղ անցյալին: Դեռևս մ. թ. ա. հույն գյուտարար, մեխանիկ Կտեսիբիոսը կառուցել է մի մեքենա, որը ըստ հռոմեա– ցի ճարտ. Վիտրուվիոսի նկարագրի, ունակ էր «ջուրը վեր նետելու»: Այդ մեքենան ուներ մխոցավոր երկգլանանի ւկոմպի բո– լոր կոնստրուկտիվ տարրերը: Սակայն Կտեսիբիոսի գյուտը մոռացվեց, և միայն XVI դ. Աուքսբուրգում (Դերմանիա) ան– վանի վարպետ Անտոն Պլատները կառու– ցեց ձեռքի նույնատիպ հրշեջ պոմպ, որի օգնությամբ ջրաշիթը կարելի էր հասցնել այդ մեքենայից 6–8 մ հեռավորության: 1672-ին Ամստերդամում հոլանդացի Ցան վան դեր Հեյդեն պատրաստեց դուրս նետվող փողրակով պոմպ, որը երկար ժա– մանակ օգտագործվում էր որպես հրշիջ– ման հիմնական միջոց: Հրշիջման ջրթափ խողովակները Ռուսաստանում սկսեցին կիրառվել առաջին անգամ XVII դ.: Շոգեմեքենայի գյուտից հետո, 1829-ին, Լոնդոնում պատրաստվեց հրդեհի մար– ման տեղակայանք, որի պոմպերը շարժ–