ցումը կապված է հրեա ժողովրդի սոցիալ– քաղաքական և մշակութային պատմու– թյան հեա: Ծագելով բազմաստվածու– թյան ձևով, մ. թ. ա. I հազարամյակում Հ. աստիճանաբար ձևափոխվել է միաստ– վածային կրոնի: Հ. հիմնական դոգմաները, այն ձևով, ինչպես ընդունվել են հետագայում, հաս– տատում է հավատը միասնական աստծու՝ Եհովայի նկատմամբ: Ըստ Հ–յան, իսրա– յելական ցեղերի և Եհովայի միջև կնքվել է «պայմանագիր» («կտակ»)՝ առաջիններն իբր պարտավորվել են չպաշտել այլ աստ– վածների և կատարել Եհովայի ցանկու– թյունները, իսկ Եհովան՝ նրանց իշխանու– թյուն տալ Պաղեստինում: Հ. հաստատում է նաև հավատը ետմահու վարձատրու– թյան, մեսիայի գալստյան, աշխարհի վեր– ջի մոտեցման և հանգուցյալների հարու– թյան մասին: Հ–յան պաշտամունքի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը, տոները և պասերը: Հրեական սփյուռքի ընդլայնման ըն– թացքում տաճարների ժամերգությունը փոխարինվել է ժողովարաններում (սի– նագոգա) կատարվող աղոթքային հավաք– ներով, որը ղեկավարում են կրոնական օրենքի ուսուցիչները՝ ռաբբիները (վեր– ջիններս սովորաբար ղեկավարել են նաև կրոնական համայնքի անդամների քաղա– քական–իրավական կյանքը): Հ–յան դավանաբանությունը շարա– դրված է Աստվածաշնչի Հին կտակարա– նում և Թաւմուդում: Հ–յան ներսում առաջացել են տարբեր հոսանքներ և կրոնական խմբավորումներ (Հեսեները և Փարիսեցիք, մ. թ. ա. II– մ. թ. I դդ., միստիկ և ավանտյուրիստ Սաբատ Ցեվի շարժումը, XVII դ., հասի– Դիզմը, XVIII դ. ևն): XIX դ. 2-րդ կեսից Գերմանիայում, ԱՄՆ–ում և այլ երկրնե– րում Հ., բուրժ. հասարակության պահանջ– ներին հարմարեցնելու համար, ենթարկ– վել է ռեֆորմի (հիմնականում ծիսակար– գային): Սակայն ուղղափառ Հ. մնում է հրեաների տիրապետող կրոնը: Այն Իս– րայելի պաշտոնական կրոնն է, սիոնիզմի գաղափարական զենքերից մեկը: Հ., ինչ– պես և մյուս կրոնները, տիրապետող դա– սակարգերը դարձնում են աշխատավոր– ների հոգևոր և սոցիալական ճնշման մի– ջոց: Գրկ. Տ և ր–Մ ի ն ա ս յ ա ն ց Ե., Կրոնների պատմություն, էջմիածին, 1909, էշ 272–381: Ի ս ա յ ա ն Թ., Գիտական աթեիզմի հիմունք– ներ, Ե., 1972, էջ 89–107: Կոսիդովս– կ ի Ջ., Բիբլիական ավանդապատումներ, Ե., 1970: PaHOBHH A., OqepK hctophh ApeBHeeBpeticicoft pejinrora, M., 1937; KpH- thke nyAeftcKOH pejiHTHH (C6. ct.), M., 1962; ToxapeB C.A., Pejmraa b hctophh Ha- poflOB MHpa, 3 H3fl., Hcnp. h flon., M., 1976, c. 349–381.
ՀՈՒԴԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, հրեա– կան հնագույն պետություն Հարավային Պաղեստինում մ. թ. ա. 928–586-ին: Ստեղծվել է Իսրայել–Հուդայի թագավորու– թյան (մ. թ. ա. XI դ. վերջ–մ. թ. ա. X դ. Վերջ) տրոհումից հետո: Մայրաքաղաքը Երուսաղեմն էր: Հ. թ–ում իշխել են Դավթի հետնորդները: Հ. թ–յանը բնորոշ էին հիմ– նականում միևնույն սոցիալ–տնտ եսական երևույթները, ինչպիսիք Իսրայեփ թագա– վորությունում էին: Առաջին թագավորը Սողոմոն Իմաստունի որդի Ռոբովամն էր (մ. թ. ա. մոտ 928–911), որի օրոք Հ. թ. են ներխուժել եգիպտացիները՛ փարավոն Շեշոնկի գլխավորությամբ: Ռոբովամի, Աբիայի (Աբիամ, մ. թ. ա. մոտ 911–908), Ասայի (մ. թ. ա. մոտ 908–867) օրոք Իսրայելի թագավորության դեմ մղված պատերազմները թուլացրել են Հ. թ.: Հով– սափատի ժամանակ (մ. թ. ա. մոտ 867– 842) հաշտություն է կնքվել Իսրայելի թա– գավորության հետ, անցկացվել են դա– տական և կրոնական բարեփոխումներ: Ազարիան (Ոզիա, մ. թ. ա. մոտ 785–733) Եդովմից (երկիր Հ. թ–ից հվ.) վերագրավել է մի նավահանգիստ Կարմիր ծովի աՓին, վերականգնել ծովային առևտուրը Արա– բիայի և այլ երկրների հետ: Նրա օրոք Հ. թ–յանը հարկատու են դարձել Մովաբը (թագավորություն Հ. թ–ից արլ.) և փղշտա– ցիները (Հ. թ–ից արմ. բնակվող ցեղեր): Եզեկիան (մ. թ. ա. մոտ 727–698) Եսայի մարգարեի ազդեցության տակ անցկաց– րել է ռազմ., տնտ., սոցիալական, կրո– նական բարեփոխումներ՝ ամրապնդելու համար երկիրը Ասորեստանի հնարավոր հարձակման դեպքում: Եգիպտա–ասորես– տանյան հակամարտությունների ընթաց– քում հարել է հակաասորեստանյան խըմ– բավորմանը, սակայն անհաջողության մատնվելով՝ դարձել Ասորեստանին հար– կատու: Հովսիայի օրոք (մ. թ. ա. 639– 609) Հ. թ. ազատվել է Ասորեստանի լծից, իրեն ենթարկել նախկին Իսրայելի թագա– վորության տարածքի մի մասը: Հովսիան թեթևացրել է ստրուկ–պարտապանների վիճակը, Երուսաղեմում կենտրոնացրել Եհովայի պաշտամունքը: Հ. թ–յան վեր– ջին թագավորները հրաժարվելով բաբե– լոնյան կողմնորոշումից, փորձել են հեն– վել Եգիպտոսի վրա: Մ. թ. ա. 587 կամ 586-ին Հ. թ. գրավել է Բաբելոնի թագա– վոր Նաբուգոդոնոսոր II: Երուսաղեմը և Սողոմոնի կառուցած տաճարը հրկիզվել են, բնակչության զգալի մասը գերեվար– վել Բաբելոն (այսպես կոչված, բաբելոն– յան գերություն): Տես նաև Պաղեստին: ՀՈՒԴ&ՈՆ, Հ ադսոն (Hudson), Հենրի (մոտ 1550–1611), անգլիացի ծովագնաց: 1607– 11-ին արկտիկական ծովերում կա– տարել է և նավարկություն, որի նպատակն էր գտնել Ատլանտյանից Խաղաղ օվկիա– նոս տանող հս–արլ. և հս–արմ. ծովային ուղիները: Հասել է մինչև Գրենլանդիա, հետազոտել Հյուսիսային Ամերիկայի ափերը, հայտնագործել իր անվամբ հայտ– նի (Հուդզոնի) գետի գետաբերանը, նե– ղուցն ու ծոցը: 1611-ին, վերադարձի ճա– նապարհին, նավի անձնակազմը խռովու– թյուն է բարձրացնում, Հ–ին որդու և յոթ նավաստու հետ նավակով իջեցնում ծով, որտեղ նրանք անհայտ կորչում են: ՀՈՒԴ&ՈՆ, Հ ա դ ս ո ն (Hudson), գետ ԱՄՆ–ի արևելքում: Երկարությունը 520 կմ է, ավազանը՝ 34,6 հզ. կմ2: Ակիզբ է առնում Ադիրոնդակ զանգվածից (Ապալաչներ), թավւվում Ատլանտյան օվկիանոս: Սնումը ձնաանձրևային է, հորդանում է գարնանը: Տարեկան միջին ծախսը միջին հոսանքում (Մեկանիկվիլ) 210 մ3/վրկ է, առավելա– գույնը՝ 3500 մ3/վրկ: Հոսքը կարգավորված է ամբարտակներով: Նավարկելի է գե– տաբերանից 240 կմ: Ջրանցքներով միա– ցած է էրի և Շամպլեյն լճերին: Ավազանում կան խոշոր ՀԷԿ–եր: Գետաբերանում է գտնվում Նյու Ցորքը: ՀՈՒԴ&ՈՆ Ի ԾՈՑ (Hudson Bay), միջերկրա– կան ծով Հյուսիսային սառուցյալ օվկիա– նոսում: Հյուսիսից խորը մտած է Կանա– դայի տարածքի մեջ, արլ–ից Հուդզոնի նե– ղուցով կապված է Ատլանտյան օվկիանո– սին: Տարածությունը 819 հզ. կմ2 է, առա– վելագույն խորությունը՝ 301 մ: Կլիման արկտիկական է: Հոկտեմբերից հուլիս սառցակալված է: Մակընթացությունը կե– սօրյա է (ալիքի բարձրությունը՝ մինչև 7,9 մ): Կա ձկնորսություն: Նավահան– գիստներն են Չերչիլը, Պորտ Նելսոնը: Հայտնագործել է անգլիացի ծովագնաց Հ. Հուդզոնը, 1610-ին: ՀՈՒԴ&ՈՆԻ ՆԵՂՈՒՑ (Hudson Strait), Հյուսիսային Ամերիկայի հյուսիս–արևել– յան աՓին, Լաբրադոր թերակղզու և Բա– ֆինի երկրի միջև: Հուդզոնի ծոցը միաց– նում է Ատլանտյան օվկիանոսին: Երկա– րությունը մոտ 800 կմ է, լայնությունը՝ 115–240 կմ, միջին խորությունը՝ 200– 600 մ: Տարվա մեջ մոտ 8 ամիս խցանվում է դրեյֆող սառույցներով: Հ. ն. առաջին անգամ այցելել է Մ. Կաբոտը, 1517-ին:
ՀՈՒԴԻԹ, 6 ու դ ի թ, ըստ աստվածա– շնչյան ավանդության՝ հրեա հերոսուհի, Մանասե Բետիղուացու այրին: Աշշուրա– բաբելական աշխարհակալ թագավոր Նա– բուգոդոնոսոր I, մ. թ. ա. VI դ. սկզբին նվաճելով Հրեաստանը, պաշարել է նրա մայրաքաղաք Երուսաղեմը: Հ. թափանցել է թշնամու զորաճամբարը, իր գեղեցկու– թյամբ հրապուրել Հողոփեռնես զորավա– րին, ապա, քնած ժամանակ գլխատելով նրան, վերադարձել է Երուսաղեմ: Հողո– փեռնեսի գլուխը վարսելով քաղաքի պա– րըսպին, հրեական բանակը հարձակվել և հաղթել է դեպքից զարհուրած ու խուճա– պահար թշնամուն: Հ–ի կերպարն արտացոլվել է Վերածնըն– դի դարաշրջանի գեղանկարիչների կտավ– ներում:
ՀՈՒԴՈՆ (Houdon) ժան Անտուան (1741– 1828), ֆրանսիացի քանդակագործ, եվրո– պական դիմապատկերի խոշորագույն ներ– կայացուցիչներից մեկը: 1764–68-ին եղել է ֆրանս. ակադեմիայի կրթաթոշակառու Հռոմում, ուր ուսումնասիրել է անտիկ ար– վեստ ու անատոմիա: Հ–ին ճանաչում է բերել «Դիանա» արձանը (գիպս, 1776, Գռթայի դղյակի թանգարան, ԳԴՀ), ուր բնորդի ազնվականական նրբագեղու– թյունը մարմնավորել է կլասիցիստական խիստ ձևերի մեջ: Հետագայում Հ. ստեղ– ծել է Լուսավորականության և Ֆրանսիա– կան մեծ հեղափոխության շրջանի հայտնի ներկայացուցիչների դիմաքանդակների շարք [ժ. ժ. Ռուսոյի կիսանդրին (գիպս, 1778, Գեղարվեստական թանգարան, Շվերին), Բ. Ֆրանկլինի (1778) և Օ. Գ. Միրաբոյի (1791, երկուսն էլ թրծակավ, Լուվր, Փարիզ) կիսանդրիները, Վոլտ երի կիսանդրին (1778) և արձանը (1781, մար– մար, էրմիտաժ, Լենինգրադ)]: Հ–ի դիմա– քանդակներին բնորոշ է հոգեբանական նրբագծերի հարստությունը, շեշտված արտահայտչականությունը: Բնականու– թյամբ և պարզությամբ են առանձնանում