Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Ժ. Ա. Հուդոն Հուլիոս Կեսար մանուկների ու կանանց քնարական բնույ– թի քանդակները («Կնոջ դիմաքանդակը», գիպս, 1787, Լուվր): 1805–25-ին դասա– վանդել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում: ՀՈՒԵ (Hue), քաղաք Վինտնամում, Հա– րավ–Չինական ծովի մոտ: Տհիատհեն պրովինցիայի վարչական կենտրոնն է: 209 հզ. բն. (1973): Տրանսպորտային հան– գույց է, անտ. կենտրոն: Կան բրնձի մա– քըրման և փայտասղոցման ձեռնարկու– թյուններ, տեքստիլ արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն: Հ–ում պահպանվել են Տհայհոա պալատը, Նգո– մոն ամրոցի գլխավոր դարպասը՝ երկհար– կանի տաղավարով (1833) և կայսերական դամբարաններ:

ՀՈՒԼԱՎՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱ, կառավարող դինաստիա իշխանությունում (1256– XIV դ. կես): Կոչվել է հիմնադիր Հուշավու խանի անունով: Իշխել է Իրանում, Հայաս– տանում և Առաջավոր Ասիայի մեծ մա– սում: Հ. դ–ի ամենաակնառու ներկայա– ցուցիչը Ղազան խանն էր, որի օրոք վերա– ցավ ձևական կախումը մոնղ. կենտրոնա– կան պետությունից: Իրական իշխանու– թյամբ օժտված վերջին իլխանը Աբու– Սաիդ Բահաւռուր խանն էր: Հաջորդ ութ իլխանները գործիք էին միմյանց հետ մըր– ցակցող ամիրայական հզոր տոհմերի՝ Չոբանյանների և Զելայիրյանների ձեռ– քին: Ըստ հայկ. աղբյուրների, Հ. դ–ի որոշ ներկայացուցիչներ (Աբաղա, Արդուն և ուրիշներ) սիրաշահել են քրիստոնյանե– րին, օգտվել հայերի ծառայություններից՝ մամլուքների դեմ եվրոպական պետու– թյունների հետ բանակցություններ վարե– լու ժամանակ: Հ. դ–ի ժամանակաշրջա– նում պահպանվել է Կիլիկիայի հայկ. պե– տության հետ մոնղոլների կնքած զինա– դաշինքը: Հ. դ–ի կարևոր ներկայացուցիչների Հուլավու (1256–65), Աբաղա (1265–82), Ահմադ (Թագոլդար, 1282–84), Արղուն (1284–91), Քեյղաթու (1291–95), Բայդոլ (1295), Մահմուդ Ղազան (1295–1304), Ուլ– շեյթոլ Մուհամմադ Ւասդաբանդա (1304 – 16), Աբոլ–Սաիդ (1316–35): Գրկ. աես Իշխանություն հոդվածի գրակա– նությունը: Վ. Վարդանյան

ՀՈՒԼԱՎՈՒ, Հու լա ղու (1217–1265), Հուշավյան դինաստիայի և պետության (իշխանության) հիմնադիրը (1256-ից): Չինգիզ խանի թոռը: 1256-ին գրավել է Իրանը, Իրաքը, 1257-ին՝ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը ևն: Ձևականորեն ճանաչել է մոնղ. կենտրոնական պետու– թյան մեծ խանի գերակայությունը, նրա– նից ստացել «իփւանի» (ժողովրդի պետ) տիտղոս: Հայաստանի Բագրևանդ գա– վառում (Բագավանից հվ.) հիմնել է աթո– ռանիստ քաղաք: 1258-ին գրավել է Բաղ– դադը և վերացրել Աբբասյան խալիֆայու– թյունը: Հ–ի արշավանքներին մասնակցել են նաև հայ իշխանները. 1258-ին Բաղդադի վրա արշավանքին՝ Զաքարյան Շահևշահի որդի Զաքարեն, Պռոշ իյաղբակյանը, Սե– վադա Խաչենցին, Թաղիադին Կյուրիկյա– նը և ուրիշներ, է յուրյանների դեմ՝ խաղ– բակյան Պռոշ իշխանի գւխավորած հայկ. զորագնդերը, Եգիպտոսի և Ասորիքի դեմ՝ Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա: Հայոց զորքը մասնակցել է նաև 1262-ին Ոսկե Հորդայի դեմ Հ–ի մղած կռիվներին (Շամախու, Դերբենդի և Թերեքի մոտ): Հ–ի օրոք, երկարատև պատերազմների պատճառով, Հայաստանի և հարևան եր– կըրների դրությունը վատթարացավ: Գրկ. տես Իշխանություն հոդվածի գրակա– նությունը:

ՀՈՒԼԻԱՆՈՍ ՈՒՐԱՑՈՂ Փլավիոս Կլավ– դիոս (Flavius Claudius Julianus Apos- tata) (331–363), հռոմեական կայսր 361-ից: Կոստանդին Մեծի եղբայր Հու– լիոս Կոստանդիոսի որդին: Հաջորդել է Կոստանդիոս Il-ին: Ատացել է հեթանո– սական կրթություն: 355-ին հռչակվել է կեսար (կայսերակից) և ուղարկվել Գա– լիա՝ ընդդեմ ֆրանկների ու ալեմանների: Կայսր դառնալուց հետո շարունակել է նախորդի սկսած պատերազմը պարսիկ– ների դեմ, 363-ին ներխուժել Պարսկաս– տան: Արշավանքից վերադառնալիս ռազմ, ընդհարման ժամանակ վիրավորվել է և մահացել: Հ. Ու. Հռոմեական կայսրության հզո– րության հիմքը տեսնում էր քաղաքային զորեղ դասի մեջ. իր դարն ապրած պո– լիսային համակարգի գաղափարախոսն էր: Հենվելով Հռոմի օպոզիցիոն արիս– տոկրատիայի և ազատ գյուղացիության որոշ շերտերի վրա՝ փորձել է հեթանոսա– կան կրոնը դարձնել պետական: Դադարեց– րել է հեթանոսների հալածանքը, վերա– դարձրել հեթանոսական տաճարներից խըլ– ված ունեցվածքը, իշխանությունից հեռաց– րել քրիստոնյաներին: Հ. Ու–ի փորձը վերջին քայլն էր ի պաշտ– պանություն հեթանոսության: Քրիստո– նեական եկեղեցին նրան անվանել է «Ուրացող»: Երկ. IlHCbMa, «BecraHK ^peBHeii Hctophh*, 1970, JMs 1–3. Հ. Րարթիկյան

ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ Գայոս (Gaius Julius Caesar, մ. թ. ա. 102 կամ 100–մ. թ. ա. 15.3.44), հռոմեական պետական, քաղա– քական և ռազմական գործիչ: Հուլիոսների պատրիկական տոհմից: Վաղ հասակից հարել է դեմոկրատական քաղ. հոսանքին: Պրոսկրիպցիաների ժամանակ հեռացել է Հռոմից: 81–78-ին ծառայել է Փոքր Ասիա– յում: 73-ին ընտրվել է պոնտիֆեքս, 63-ին՝ մեծ պոնտիֆեքս և պրետոր: 61-ին ստա– ցել է Հեռավոր Իսպանիայի կառավարու– մը, հևազաևդեցրել լուզիտաններին և կարգավորել պրովինցիայի տնտ. և քաղ. վիճակը: 60-ին վերադարձել է Հռոմ, ընտրվել կոնսուլ: Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ կազմել է աոաջին եռապետությունը: ժող. ժողովի միջոցով անցկացրել է Իտալիայի դեռևս չբաժան– ված հողերը աղքատ քաղաքացիներին բա– ժանելու ագրարային օրինագիծ: 58– 51-ին Հ. Կ. նվաճել է ամբողջ Անդրալպյան Գալիան՝ Բելգիկայից մինչև Աքվիտա– նիա: Պոմպեոսը և ծերակույտը, վախեևա– լով Հ. Կ–ի ազդեցության մեծացումից, Հ. Կ–ից պահանջել են ցրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Հ. Կ. մերժել է, որի համար հայ– տարարվել է հայրենիքի թշնամի: 49-ի հունվարի 10-ին անցել է սահմանային Ռուբիկոն գետը, մտել Իտալիա, ապա՝ Հռոմ և հռչակվել դիկտատոր (ժամանա– կավորապես): Սկսվել է քաղաքացիական պատերազմ (49–45) Հ. Կ–ի և Պոմպեոսի գլխավորած հաևրապետականների միջև: Հ. Կ. Իսպանիայում ջախջախել է Պոմպեո– սի կողմնակիցներին (Իլերդայի ճակատա– մարտ 49), Հունաստանում՝ Պոմպեոսի կրկնակի գերազանց զորքը (Փարսալոսի ճակատամարտ 48, որտեղ Պոմպեոսին օգնության էր եկել հայկ. մի զորամաս): 48-ի վերջին–47-ի սկզբին Հ. Կ., միջա– մտելով Եգիպտոսի գահակալական պայ– քարին, պարտության է մատնել եգիպտա– կան թագավորական զորքը («Ալեքսանդ– րիայի պատերազմ») և Եգիպտոսի թա– գուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: 47-ի գարնանը Փոքր Ասիայում պարտության է մատնել Միհրդատ VI Եվպատորի որդուն՝ Փառնակեսին և այդ առիթով Հռոմ ուղար– կած նամակում գրել. «Եկա՝, տեսա՝, հաղթեցի՝» («Veni, vidi, vici»): 46-ին ԱֆրիկայոււՐ Թապսոսի ճակատամարտում («Աֆրիկյան պատերազմ»), իսկ 45-ին Իսպանիայում, Մունդայի ճակատամար– տում («Իսպանական պատերազմ») ջախ– ջախել է հանրապետականներին: Հ. Կ. ստացել է տրիբունի անձեռնմխելիության իրավունք և հռչակվել դիկտատոր՝ անո– րոշ ժամանակով (48), սենատից և ժողո– վըրդից ճանաչվել <հայր հայրենյաց» («pater patriae»), ապա՝ ցմահ դիկտատոր (44), ստացել «իմպերատոր» տիտղոսը և հանրապետության բոլոր զորքերի հրա– մանատարությունը, մշտապես դափնե– պսակ կրելու և ծիրանի թիկնոց հագնելու իրավունք: Հ. Կ. փաստորեև դարձել է միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը: Ի տարբերու– թյուն Մարիոսի և Սուլլայի, Հ. Կ. չհալա– ծեց իր քաղ. հակառակորդներին, այլ աշ– խատեց իր կողմը գրավել նրանց: Մի շարք միջոցառումներով աշխուժացրել է տնտ. կյանքը, կարգավորել պրովինցիաների կառավարումը, հարկային համակարգը, անցկացրել վարչ., դրամ., տոմարական (լուսնային տարին Փոխարինվել է արե– գակնային տարով, հուլյան տոմար) ռե– ֆորմներ ևն: Հունաստանում կազմա– կերպել է հատուկ բանակ, որով Հ. Կ. Հայաստանի վրայով արշավելու էր Պար– թևաստան: Նրանից դժգոհ հանրապետա– կան ծերակուտականները (ավելի քան 80 հոգի, այդ թվում՝ Մարկոս Բրուտոսը) Հ. Կ–ին դավադրաբար սպանել են ծերա– կույտի նիստում: Հ. Կ–ի քաղաքականու– թյան հիմքը հասարակական տարբեր խըմ– բավորումների միջև խուսանավելն էր (կեսարականություն):