անհնարին դարձավ: Իշխանության համար
աշխատավորության զինված պայքարը
օրակարգի հարց դարձավ:
Գnկ.JleHT^B. B.H., ITojih. co6p. COH.,
5 H3fl, (տես CnpaBOHHbiH tom, h. 1, c. 210);
ffiecTofi CT>e3A PC/JPIT ((xxzibineBmcoB), IIpo-
tokojh>i, M., 1958; PeBOjnoimoHHoe flBH»eHHe
b Pocchh b mo^e 1917 r. HioJibCKirii icpranc,
M., 1959 (b cepra; BejraKaa OKTadpbCKan co-
ipiajiHCTHHecKaH peB0JH0n,HJi).
ՀՈՒԿ (Hooke) Ռոբերա (1635, Ուայթ կըղ–
զի – 1703, Լոնդոն), անգլիացի բնախույզ,
Լոնդոնի թագավորական ընկերության
անդամ (1663): 1653-ին ընդունվել է Օքս–
ֆորդի համալսարան, որտեղ հետագայում
եղել է Ռ. Բոյչի ասիստենտը: 1665-ից՝
Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր,
1677–83-ին՝ Լոնդոնի թագավորական ըն–
կերության քարտուղար: Իր աշխատանք–
ներում անդրադարձել է բնագիտության
բազմազան հարցերի: 1659-ին պատրաս–
տել է օդային պոմպը: Ք. Հյուգենսի հետ
հաստատել է (մոտ 1660-ին) ջերմաչափի
հաստատուն կետերը՝ սառույցի հալման
և շրի եռման կետերը: Կաւոարելագործել
է բարոմետրը, հայելային աստղադիտա–
կը* դիտախողովակն օգտագործել ան–
կյունները չափելու համար, նախագծել
քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի
բաժանող մեքենա և այլ սարքեր: Հ.
1660-ին սահմանել է առաձգական մարմ–
նին կիրառված ուժի U այդ մարմնի դե–
ֆորմացիայի համեմատականության
օրենքը (տես Հուկի օրենք): Հ. արտա–
հայտել է այն միտքը, որ բոլոր երկնային
մարմիններն իրար ձգում են, և տվել է մո–
լորակների շարժման ընդհանուր պատկե–
րը: Նա կռահել է Ի. Նյուտոնի տիեզերա–
կան ձգողության օրենքը: 1679-ին ենթա–
դրություն է արել, որ եթե ձգողության
ուժը հակադարձ համեմատական է հեռա–
վորության քառակուսուն, ապա մոլորակը
պետք է շարժվի էլիպսով: Հ. կողմնակից
էր լույսի ալիքային տեսությանը և վի–
ճարկում էր մասնիկային (կորպուսկուլա–
յին) տեսությունը, ջերմությունը համա–
րում էր նյութի մասնիկների մեխանիկա–
կան շարժման արդյունք:
Իր կատարելագործած միկրոսկոպով Հ.
դիտել է բույսերի կառուցվածքը և առաջին
անգամ ցույց տվել խցանի բջջային կա–
ռուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ»
տերմինը մտցրել ԷՀ.), ինչպես նաև նկա–
րագրել է կտտկենու, սամիթի, գազարի
բջիջների կազմությունը:
Հ. հայտնի էր նաև որպես ճարտարա–
պետ: Նրա նախագծերով կառուցվել են
մի քանի շենքեր, գլխավորապես Լոնդո–
նում:
ՀՈՒԿ1* ՕՐԵՆՔ, առաձգական մարմնի
լարվածային վիճակի և ղհֆորմացիայի
միջև կապ հաստատող հիմնական օրենք:
Սահմանել է Ռ. Հուկը (1660): Ձողի ձըգ–
ման կամ սեղմման պարզագույն դեպքում
ձողի A1 բացարձակ երկարացումը (կար–
ճացումը) ուղիղ համեմատական է P ձգող
(սեղմող) ուժին, այսինքն՝ Al=kP, որ–
տեղ k= – (1-ը ձողի երկարությունն
է, Տ–ը՝ լայնական հատվածքի մակերեսը,
E-ն՝ առաձգականության մոդուլը): Հ. օ.
հարմար է ներկայացնել նաև cr= Ee տես–
p
քով, որտեղ a= -ջ–՜Q նորմալ լարումն
է, e= •–-–ը՝ ձողի հարաբերական երկա–
րացումը (կարճացումը):
Սահքի դեպքում Հ. օ. գրվում է t=Gy
տեսքով, որտեղ t-ն շոշափող լարումն է,
7-ն՝ սահքը, G-ն՝ սահքի մոդուլը: Սահքի
դեպքում շոշափող լարումն ուղիղ համե–
մատական է սահքին:
Ընդհանրացված Հ. օ. կամայական մար–
մընի համար պնդում է, որ դիտարկվող
կետի շրջակայքում լարվածային վիճակը
որոշող 6 մեծությունները (տես Լարում
մեխանիկական) գծայնորեն արտահայտ–
վում են դեֆորմացիան որոշող 6 մեծու–
թյամբ: Այդ առնչություններում համեմա–
տականության գործակիցները կոչվում են
առաձգականության մոդուլներ (տես Մո–
դովներ առաձգականության): Անիզո–
տրոպ մարմիններում, օրինակ, բյուրեղ–
ներում, առաձգականության մոդուլները
տարբեր ուղղություններով տարբեր են:
Այդ պատճառով պինդ մարմնի առաձգա–
կան հատկություններն ընդհանուր դեպ–
քում բնութագրվում են 21 առաձգական
հաստատուններով: Իզոտրոպ մարմիննե–
րի համար անկախ առաձգական հաստա–
տունները երկուսն են:
Հ. օ. խախտվում է, երբ որոշ լարումներ
(կամ դեֆորմացիաներ) հասնում են սահ–
մանային արժեքների և մարմինն անց–
նում է առաձգական–պլաստիկ վիճակի:
Հ. օ. կառուցվածքների և կոնստրուկցիա–
ների ամրությունն ու դեֆորմացիաները
հաշվարկելու հիմնական առնչությունն է:
Գրկ. Hjibioiiihh A. A., JleHCKHH
B. C., ConpoTHBJieHHe MaTepnaJioB, M., 1959.
ՀՈՒՄԱՏՈհՆՆԱՄԵ» (Արքայական գիրք), միջնադարյան իսլամական գրականու– թյան մի քանի երկեր, հիմնականում պատ– մագրական բնույթի: Երկու ստեղծագոր– ծություն՝ մեկն արձակ, մյուսը՝ չափածո, «Հ.» են կոչվել, որովհետև նվիրված են եղել մոնղ. թագավոր Հումայունին (1530– 1556): Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենա– դարանի պարսկերեն եզակի ձեռագրե– րից մեկում պահպանված է իլխանական պետության նշանավոր գործիչներ Ջու– վեյնի եղբայրներին նվիրված մի ընդար– ձակ չափածո ստեղծագործություն՝ Ֆիր– դուսու «Շահնամեի» չաւիով ու ոճով, որը նույնպես կրում է «Հ> անունը: «Հ.» վեր– նագրով հայտնի մյուս գործը «Քալիլա և դիմնա»-ի թուրք, թարգմանությունն է, որ XVI դ. կատարել է Ալի Չելեբը սուլթան Աուլեյման 11-ի (1520–66) համար: Գրկ. ՓաՓազյան Հ., Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի պատմագրական ար– ժեքը, «ԲՄ», 1958, JSfe 4: Ն. Գ1արդյան
ՀՈՒՄԱՆԻԶՄ (< լատ. humanitas – մարդ– կայնություն), ֆեոդալա–կղերական աշ– խարհայացքի դեմ մղվող պայքարում ձևա– վորված հասարակական մտքի հոսանք, որը կողմնորոշված է դեպի երկրային կյանքը, ջատագովում է մարդուն, քարո– զում է մարդկանց ազատության և երջան– կության իդեալները: Հ–ի առանձին գաղա– փարներ դրսևորվել են հոգևոր մշակույ– թի զարգացման վաղ շրջաններում (ժող. բանահյուսության, դիցաբանության, հա– կաֆեոդալական, աղանդավորական գա– ղափարների մեջ, առանձին մտածողների աշխարհայացքում), սակայն որպես հա– յացքների ամբողջական համակարգ և հասարակական մտքի հոսանք այն ձևա– վորվել է Վերածննդի դարաշրջանում: Հ. դարձել է արվեստի, փիլիսոփայության, գրականության, բնական և հասարակա– կան երևույթների արժեքավորման, մար– դու էության բացահայտման, կղերաֆեո– դալական գաղափարախոսության դեմ պայքարի և աշխարհիկ կյանքի իմաստա– վորման հիմնական չափանիշ: Որպես այդպիսին XIV--XV դդ. Հ. տարածվել է Իտալիայում (Ֆ. Պետրարկա, Ջ. Բոկաչչո, Լորենցո Վալլա, Պիկո դելլա Միրանդոլա, Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքե– լանջելո և ուրիշներ), ապա՝ Ֆրանսիա– յում (Մ. Մոնտեն, Ֆ. Ռաբլե), Անգլիայում (Վ. Շեքսպիր, Ֆ. Բեկոն), Իսպանիայում (Լ. Վիվես, Մ. Սերվանտես), Գերմանիա– յում (Ու. Գուտեն, Ա. Դյուրեր), Նիդեր– լանդներում (էրազմ Ռոտերդամցի): Հ–ի գաղափարները ժառանգել և զարգացրել եև XVII դ. բուրժ. առաջադեմ մտածողնե– րը և հատկապես XVIII դ. ֆրաևս. լուսա– վորիչևերը (Ֆ. Վոլտեր, Ժ.-Ժ. Ռուսո, Դ. Դիդրո, Կ. Հելվեցիուս, Պ. Հոլբախ և ուրիշևեր): Սակայև բուրժ. Հ., չևայած իր առաջադիմական բնույթին, իդեալա– կանացրեց մասնավոր սեփականության և շահագործմաև վրա հիմնված հասարա– կական հարաբերությունները՝ դրանով իսկ բացահայտելով նաև իր պատմական սահմանափակությունը: Մարդուն և նրա առաքելությունը» նրա իրավունքները վե– հացնող շատ գնահատականներ բուրժ. հասարակության պայմաններում մևում էին և չէին կարող չմնալ պատրանքային: Համեմատաբար գործուն ու հեռանկարա– յին էին ուտոպիստ սոցիալիստներ ժ. Մե– լիեի, Գ. Մաբլիի, Մորելլիի, իսկ XIX դ.՝ Սեն–Սիմոնի, Շ. Ֆուրիեի, Ռ. Օուենի և նրանց հետևորդների հումանիստական գաղափարները: Նրանք ժխտեցին կամ էապես սահմանափակ եցին մասնավոր սե– փականության սկզբունքը՝ այն դիտելով որպես մարդկային անհատի ստրկացման աղբյուր, որը հակասում է նրա իսկական ազատությանը, հավասարությանը և իևք– նահաստատմանը: Հ–ի իդեալները հասա– րակական–քաղաքական խնդիրների հետ զուգակցեցին ռուս հեղափոխական դեմոկ– րատները՝ Վ. Գ. Բելինսկին, Ա. Ի. Գեր– ցենը, Ն. Դ. Չերնիշևսկին, Ն. Ա. Դոբրո– Աուբովը և նրանց գաղափարական հա^ մախոհները: Հումանիստական իդեալնե– րի կապակցումը սոցիալիզմի հետ (թեկուզ ուտոպիական) Հ–ին հաղորդեց առավել ռեալիստական և գործնական բնույթ: Սա– կայն պետք է բարձր գնահատել նաև մշա– կույթի երախտավորների և մարդկային մտքի այլ մեծերի հումանիստական ժա– ռանգությունը, որոնք, սակայն, չէին հասել սոցիալիզմի գաղաւիարին: Ի դեպ, նույ– նիսկ մեր օրերում, բուրժ. և մանրբուր– ժուական Հ., եթե այն հանդես է գալիս պատերազմների դեմ, պայքարում է հա– նուն խաղաղության և զինաթափման, ընդ– դեմ ռասայականության, ֆաշիզմի, հե– գեմոնի զմի, ընդդեմ միջավայրի (կենսո– լորտի) թունավորման, ապա նվաճում է