1970; II օ n օ b C.H., CoijHajiH3M h ryMa- HH3M, M., 1974; HaBacapAJiH P. ., OopMHpoBaHHe MapKCHCTCKoft KOHijeimHH *re- jiOBeKa, E., 1976; ^opՓyHKeJII> A.X., ryMaHH3M H 1^77րՓա10<;օՓււյ1 HTajIbHHCKOrO Bo3poHCAeHH«, M., 1977; KyApflmosa M. C., Coi^Ha^HCTHqecKHft ryMaHH3M h cob- peMeHHaa HfleojiorimecKaH 6opb6a, M., 1979.
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, հասարա– կական գիտությունների (փիլիսոփայու– թյուն, պատմություն, բանասիրություն, իրավունք, տնտեսագիտություն, արվես– տաբանություն ևն) բնագավառի գիտե– լիքների և դրանց հետ կապված գործնա– կան ունակությունների ու կարողություն– ների ամբողջություն: Հ. կ. աշխարհայաց– քի ձևավորման կարևորագույն միջոց է, մեծ դեր է խաղում մարդկանց ընդհանուր զարգացման, նրանց մտավոր, բարոյա– կան և գաղափարա–քաղաքական դաստիա– րակության գործում: Սոցիալիստական եր– կըրներում Հ. կ–ի գաղափարական և մե– թոդաբանական հիմքը մարքսիզմ–լենի– նիզմն է: Հ. կ. լինում է ընդհանուր և մաս– նագիտական: Ընդհանուր Հ. կ. տալիս է միջնակարգ հանրակրթական դպրոցը, որ– տեղ բնագիտական առարկաներից բացի ուսումնասիրվում են մայրենի և օտար լե– զուներ, գրականություն, պատմություն, հասարակագիտություն, արվեստի տար– բեր տեսակներ ևն: ՍՍՀՄ–ում հումանի– տար առարկաներ դասավանդվում են նաև պրոֆտեխնիկական և միջնակարգ մաս– նագիտական ուս. հաստատություններում: Ընդհանուր Հ. կ. ավելի բարձր մակար– դակով են ստանում բուհերի ուսանողնե– րը, հասարակական գիտությունների (փի– լիսոփայության, քաղաքատնտեսության, գիտական կոմունիզմի, ՍՄԿԿ պատմու– թյան ևն) և որոշ սոցիալ–տնտեսագիտա– կան առարկաների ուսումնասիրման ըն– թացքում: ՍՍՀՄ–ում աշխատավորների ընդհանուր Հ. կ–յան բարձրացմանը և հասարակական գիտությունների բնագա– վառում նրանց հետաքրքրությունների բա– վարարմանը նպաստում են մարքսիզմ– լենինիզմի համալսարանները, ժող. հա– մալսարանները և այլ կուլտ –լուս. հիմ– նարկներ: Փիլիսոփայական, պատմական, բանա– սիրական, տնտեսագիտական, իրավա– բանական, մանկավարժական գիտու– թյունների, արվեստաբանության, արվես– տի տարբեր տեսակների, մշակույթի և այլ բնագավառների մասնագիտական Հ. կ. իրագործվում է հիմնականում համալսա– րաններում և ճյուղային բուհերում, իսկ մի շարք մասնագիտությունների գծով՝ նաև միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում (տես Բարձրա– գույն կրթություն, Միջնակարգ մասնագի– տական կրթության, Մ անկավարժական կրթություն): Քանի որ գիտատեխնիկա– կան առաջընթացին զուգընթաց հումա– նիտար գիտությունների մեջ ավելի լայն են թափանցում բնական և տեխ. գիտու– թյունների մեթոդևերը, իսկ բնագիտու– թյան և տեխնիկայի զարգացումն իր հեր– թին մասնագետից պահանջում է հասա– րակական գիտությունների ավելի խորը իմացություն և մեթոդաբանական պատ– րաստ վածություն, կրթության բաժանումը հումանիտարի, բնագիտականի և տեխնի– կականի որոշ չափով դառնում է պայմա– նական:
ՀՈՒՄԲՈԼԴՏ (Humboldt)Ալեքսանդր Ֆրիդ– րիխ Վիլհելմ (1769, Բեռլին– 1859, Բեռ– լիև), գերմանացի բնախույզ, աշխարհա– գրագետ, ճանապարհորդ: Վ. Հումբուղաի եղբայրը: Բեռլինի (1800-ից) ԳԱ անդամ, Պետերբուրգի (1818-ից) ԳԱ պատվավոր անդամ: 1799–1804-ին ճանապարհորդել է Կենտրոնական և Հարավային Ամերիկա– յի երկրներում, 1829-ին՝ Օւրալում, Ալ– թայում և Կասպից ծովի շրջանում: Հ–ի ուսումնասիրությունների մեթոդն ու աշ– խատությունները մեծ չսոիով նպաստել են XIX դ. բնագիտության զարգացմանը: Տվել է մի շարք կարևոր տեսական ընդ– հանրացումներ ֆիզիկա–աշխարհա գրա– կան երևույթների և երկրի մակերևույթի վրա դրաևց տեղաբաշխման մասին, հիմ– նավորել բուսական զոնաների գաղափա– րը, հիմք դրել երկրագիտությանը, լանդ– շաֆտագիտությանը և բույսերի աշխար– հագրությանը, ճշտել մի շարք լեռնագրա– կան ու կլիմայական օրինաչափությունն ներ: Մշակել է իզոթերմների մեթոդը և կազմել Հյուսիսայիև կիսագնդում իզո– թերմների տարածման սխեմատիկական քարտեզը: Զբաղվել է նաև երկրի մագմա– տիզմով ու հրաբխականությամբ, հրատա– րակել հարյուրավոր գիտական աշխատու– թյուններ և մենագրություններ: Հ–ի մշա– կած մեթոդաբանական սկզբունքները բնության միասնության և մատերիակա– նության, երևույթների և պրոցեսների Փո– խադարձ պայմանավորվածության ու զար– գացման մասին բարձր է գնահատել Ֆ. էնգելսը: Նա Հ–ին դասում է այն գիտ– նականների շարքը, որոնց գործունեու– թյունը նպաստել է բնագիտության մեջ մատերիալիստական ուղղության զար– գացմանը: Հ. հումանիզմի և բանականու– թյան ջատագով էր, հանդես է եկել ռա– սաների և ժողովուրդների անհավասարու– թյան, զավթողական պատերազմների դեմ: Հ–ի անունով են կոչվում աշխարհա– գրական մի շարք օբյեկտներ՝ գետեր, լեռնաշղթաներ, սառցադաշտեր, բույսեր, Լուսնի վրա՝ խառնարան: C a Փ օ H օ b B.A., A. TyMdojibflT, M., 1959; EcaKOB B.A., A. TyMdcwibflT b Pocchh, M., 1960 (6h6ji.); Teppa P. n, e, A.TyMfxMbaT vl ero BpeMH, nep, c HeM., M.( 1961. Հ. Խաչատրյան
ՀՈՒՄԲՈԼԴՏ (Humboldt) Վիլհելմ (1767– 1835), գերմանացի բանասեր, փիլիսոփա, լեզվաբան, պետական գործիչ: Ստացել է իրավաբանական կրթություն: Ա. Հում– բուդաի եղբայրը: 1801–10-ին եղել է Պրուսիայի ռեզիդենտը պապի պալա– տում, դավանության և լուսավորության դեպարտամենտի դիրեկտոր: Անց է կաց– րել մի շարք բարեփոխումներ՝ տարրա– կան դպրոցը հանել է եկեղեցու իրավասու– թյունից, այնտեղ կիրառել Պեսաաչոցցիի մեթոդները, վերակառուցել Պրուսական ԳԱ, հիմնադրել Բեռլինի համալսարանը (այժմ՝ Հումբոլդտի անվ. համալսարան ԳԴՀ–ում), 1810–19-ին եղել է դիվանա– գիտական ծառայության մեջ: 1819-ին, երբ ներքին գործերի երկու մինիստրնե– րից մեկն էր, Փորձել է բարեփոխել Պրու– սիայի սահմանադրությունը: Ա. Ֆ. Հումբոլդտ Վ. Հումբոլդտ Ցո. Գյոթեի և Ֆ. Շիլլերի ժամանակա– շրջանի գերմ. դասական հումանիզմի ականավոր ներկայացուցիչևերից է: 6ո. Հերդերի նման նա պատմության նը– պատակը տեսնում է «մարդասիրության» գաղափարի իրականացման մեջ: Անհա– տի և ազգի ազատ ներքին ինքնազարգաց– մամբ է պայմանավորում պետության գոր– ծունեության սահմանները, որի խնդիրն է միայն արտաքին սահմանների պաշտ– պանությունը և ներքին կարգ ու կանոնի ապահովումը («Պետության գործունեու– թյան սահմանների մասին», 1792): Նրա գեղագիտական հիմնական գործերն են «Գյոթեի «Հերման և Դորոթեա»-ի մասին» (1799) և «Ֆրանսիական ժամանակակից ողբերգական թատրոնի մասին» (1800) աշխատ ությունևերը: Հ., ըստ էությաև, լեզվի Փիլիսովւայու– թյան՝ իբրև ինքնուրույն առարկայի, հիմ– նադիրն է: Նա լեզուն հասկանում է ոչ թե որպես ինչ–որ քարացած բան, այլ որպես հոգեկան ստեղծագործությաև անընդմեջ գործողություն, որպես «մտքի ձևավոր– ման օրգան», որն արտահայտում է ժողո– վըրդի անհատական աշխարհայեցողու– թյունը և դրանով իսկ որոշում մարդու բոլոր հոգեկան կապերը աշխարհի հետ: Հ–ի այս գաղափարները, որ ամՓոփված են «ճավա կղզու Կավի լեզվի մասին» (1836–39) եռահատոր աշխատության առաջաբանում, մեծ ազդեցություն եև գործել լեզվաբանության հետագա զար– գացման վրա (XIX դ. հոգեբանական դըպ– րոց՝ Հ. Շտայնթալ, Ա. Պոտեբնյա, գերմ. նեոհումբոլդտականություն, XX դ. ամեր. էթևոլինգվիստիկա): Կ. Դուրգարյան
ՀՈՒՄԻՏՆԷՐ, տես Ածուխներ:
ՀՈՒՄՄԷԹ» («Եռանդ»), ադրբեջանական սոցիալ–դեմոկրատակաև խումբ: Ստեղծ– վել է 1904-ի վերջին, ՌՍԴԲԿ Բաքվի կո– միտեին կից՝ մահմեդական աշխատավո– րության շրջաևում քաղ. գործունեություն ծավալելու, նրանց հեղափոխական պայ– քարի մեջ ներգրավելու, պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարա– կելու նպատակով: Լինելով մասսայական կազմակերպություն, «Հ.» հանդիսացել է տեղական բոլշևիկյան կազմակերպության բաղկացուցիչ մաս: Տակտիկական նկա– տառումներով երբեմն հանդես է եկել որպես ինքնուրույն կազմակերպություն: «Հ.»-ի ստեղծմաևը մասնակցել են Պ. Ջա– փարիձեն, Ա. Ստոպաևին և Ս. էֆենդիևը: «Հ.»-ի ղեկավար գործիչներն են եղել նաև Մ. Ազիզբեկովը, Ա. Ախունդովը, Ն. Նա– րիմանովը, Մ. Շահումյանը և ուրիշներ: 1905–07-ի ռուս, հեղափոխության շրջա–