լեա, Աինոպե (այժմ՝ Աինոպ), Տրապե–
զուս (այժմ՝ Տրապիզոն), Կերասուս (այժմ՝
Կերասունւո), Փասիս, Թեոդոսիա,Պանւոի–
կապեոն (այժմ՝ Կերչ), Օլվիա են]: Հուն,
գաղութները սկզբնապես եղել են մեծ մա–
սամբ ագրարային–առևարական բնակա–
վայրեր: Գաղութ ստեղծած քաղաքի՝ մետ–
րոպոլիայի և գաղութի միջև կապը սերտ
էր, թեն ուշ շրջանում նրանց միջև եղել են
ընդհարումներ: Հ–ից հեաս գտնվող գա–
ղութները դաոնում էին անկախ պոլիսներ
և վարում ինքնուրույն քաղաքականու–
թյուն: Գաղութացման հետևանքով մ. թ. ա.
VII–VI դդ. հույների ձեռքն անցան միջ–
երկրածովյան առևտրի կարևոր ուղիները:
Հուն, գաղութները հասել են տնտ. զար–
գացման բարձր մակարդակի: Նրանց հե–
տագա պատմությունը սերտորեն կապված
է դասական Հ–ի, հեչւենիզմի և Հռոմի տի–
րապետության ժամանակաշրջանի, Փոքր
Ասիայի, Աև ծովի ափերին ձևավորվող
պետությունների պատմության հետ:
Հուն, պոլիսները եղել են օլիգարխիա–
կան (օրինակ, Ապարտայում), որտեղ հո–
ղագործությունը հիմնված էր ստրկական
աշխատանքի վրա, և դեմոկրատական
(օրինակ, Հին Աթենքում), որտեղ հո–
ղագործությունը հիմնված էր արիստոկրա–
տիային հաղթած ազատ քաղաքացիների
աշխատանքի վրա, իսկ ստրուկների աշ–
խատանքն օգտագործվել է արհեստների և
առևտրի մեջ: Միջպոլիսային և միջազգա–
յին հարաբերությունների զարգացմանը
զուգընթաց ստեղծվել է համահունական
սրբությունների և աստվածների պաշտա–
մունքը, առաջացել են համահուն. սրբա–
վայրեր (Օլիմպիա, Դելփիք, Համահոնիա–
կան):
Մ. թ. ա. VII– VI դդ. դեմոսի և արիստո–
կրատիայի միջև պայքարը ծայր աստի–
ճան սրվել է: Աթենքում սոցիալական
պայքարը մղվել է եվպաարիղների և դե–
մոսի միջև: Այդ պայքարի հետևանքով
հրապարակվել են Դրակոնյան օրենքնե–
րը, իրականացվել Սոչոնի ռեֆորմները:
Դեմոսի պայքարը արիստոկրատիայի դեմ
մայրցամաքային Հ–ի և Հոնիայի պոլիս–
ներում ծնել է տիրանների (բռնապետ)
իշխանություն (Կորնթոսում՝ Կիպսելոս,
Պերիանդրոս, Մեգարայում՝ Թեագենես,
Աթենքում՝ Պիսիստրատոս ևն), որը հեն–
վել է չքավոր խավերի վրա և աջակցու–
թյուն ստացել առևտրականներից ու ար–
հեստավորներից: Տիրանների ռեֆորմնե–
րի հետևանքով մի շարք պոլի սևերում
վերացել են տոհմական ավագանու ար–
տոնությունները:
Այս ժամանակաշրջանում հուն, պոլիս–
ների միջև պայքար է մղվել Հ–ում գերիշ–
խանություն ձեռք բերելու համար: Մ. թ. ա.
VI դ. վերջին Ապարտան հիմնել է Պեչո–
պոնեսյան միությունը, դարձել Հ–ի գերիշ–
խող ուժը և միջամտել պոլիսների ներքին
գործերին, աջակցել պոլիսների արիստո–
կրատիային:
Մ. թ. ա. Y–IV դդ. Հ–ի զարգացումը
կապված էր Աթենքի վերելքի հետ, որը հե–
տևանք էր հույն–պարսկական պատե–
րազմներում աթենական դեմոկրատիայի
հաղթանակի և պարսիկների դեմ պայքա–
րի ընթացքում Աթենքի գլխավորությամբ
Դելոսյան կամ Աթենական առաջին ծո–
վային միության ստեղծման:
Հույն–պարսկական պատերազմների
ընթացքում ձեռք բերվեցին հսկայական
քանակությամբ ստրուկներ, որոնց օգտա–
գործումը խթանեց Հ–ի անա. զարգա–
ցումը:
Ստրուկների աշխատանքն օգտագործ–
վում էր հանք երում (հիմնականում պետ.
ստրուկներ), արհեստանոցներում, գյու–
ղատնտեսության մեջ: Նրանց ազատ ար–
ձակելը (ինչպես Հին Հռոմում) Հին Հ–ում
տարածված չէր: Ներքին շուկայի սահ–
մանափակության հետևանքով առաջնա–
հերթ էր դարձել արտաքին առևտուրը:
Աթենական առաջին ծովային միությու–
նում Աթենքի տիրապետությունը հնարա–
վորություն տվեց նրան իր ձեռքը վերցնե–
լու Եգեյան ծովի ավազանի, նեղուցների
առևտրի հսկողությունը: Աթենքի հզորա–
ցումը, որով թուլանում էր Ապարտայի ազ–
դեցությունը, առաջ բերեց պայքար Հ–ի
քաղ. այդ երկու հզոր ուժերի միջև՝ Հ–ում
գերիշխանության համար: Պայքարն
սկսվել էր դեռևս հույն–պարսկ. պատե–
րազմների ժամանակ: Մ. թ. ա. V դ.
60-ական թթ. Աթենքը դաշինք կնքեց Պե–
լոպոնեսում Ապարտայի հակառակորդ
Արգոսի, ապա՝ Թեսալիայի հետ, Մեգա–
րային հարկադրեց դուրս գալ Պելոպո–
նեսյան միությունից: Մ. թ. ա. 457-ին
Ապարտան մեծ զորք ուղարկեց Միջին
Հ.: Բեովտիայում Ապարտայի կողմն ան–
ցան Թեբեն և այլ քաղաքներ: Սակայն
Աթենքը կարողացավ վերականգնել իր
ազդեցությունը Բեովտիայում: Մ. թ. ա.
V դ. կեսին եվրոպական Հ–ի մեծ մասը,
Եգեյան ծովի կղզիները, Թրակիայի, Փոքր
Ասիայի առափնյա քաղաքները մտնում
էին Աթենական ծովային միության մեջ:
Պելոպոնեսյան և Աթենական միություն–
ների միջև երկարատև պայքարը դադարեց
445-ին կնքված հաշտությամբ (30 տարով):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/647
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
