443-ին Աթենական պետության ղեկավարն
էր Պեյւիկւեսը, որի կառավարման տարի–
ները (մ. թ. ա. 443–429) աթենական ստըր–
կատիրական դեմոկրատիայի ծաղկման
ժամանակաշրջանն են: 431-ին վերսկսվեց
Աթենական և Պելոպոնեսյան միություն–
ների միջև պատերազմը (տես Պեչոպոնես–
յան պատերազմ մ. թ. ա. 431–404, Աչ–
քի բ ի աղես), որն ավարտվեց Աթենքի պար–
տությամբ: Գերիշխանությունը Հ–ում ան–
ցավ Ապարտային: Պելոպոնեսյան պա–
տերազմը ուժեղացրեց գյուղացիության,
արհեստավորների, մանր առևտրական–
ների քայքայումը: ժողովրդական աշխար–
հազորը կորցրեց իր նշանակությունը,
նրան փոխարինեցին վարձկան ջոկատնե–
րը. բանակը աստիճանաբար դարձավ
կադրային: Սրվեցին հակասություննե–
րը ունևորների և ունեզուրկների միջև:
Ներքին շուկայի սահմանափակությունը
դժվարացնում էր ստրկատիրական հասա–
րակարգի հետագա զարգացումը: Պոլիսը
չէր համապատասխանում ստրկատիրա–
կան տնտեսության զարգացմանը:
Ապարտայի գերիշխանությունից ազատ–
վելու հուն, պոլիսների ձգտումը մ. թ. ա.
395-ին առաջ բերեց Կորնթոսյան պատե–
րազմը, որն ավարտվեց Պարսկաստանի
միջնորդությամբ: Պատերազմից հետո
Ապարտան միառժամանակ պահպանեց
իր ազդեցությունը Հ–ում, սակայն մ. թ. ա.
379-ից, երբ Թեբեից վտարվեց Սպարտա–
յի կայազորը, Թեբեն, Պելոպիդասի և
էպամինոնդասի ժամանակ, Սպարտայի
դեմ ռազմ, հաջող գործողություններ ձեռ–
նարկեց և ժամանակավորապես դարձավ
Հ–ի հեգեմոնը: Պելոպոնեսյան միությու–
նը քայքայվեց: Մ. թ. ա. 378-ին Աթենքը
ստեղծեց Աթենական երկրորդ ծովային
միությունը: Դաշնակիցների նկատմամբ
ճնշման քաղաքականությունը Աթենքի
դեմ հանեց նրանց: Մ. թ. ա. 357–355-ի
«Դաշնակցային պատերազմից» հետո Աթե–
նական երկրորդ ծովային միությունը քայ–
քայվեց: Հ–ի պոլիսների տնտ. և քաղ. ճըգ–
նաժամից, սոցիալական և միջպոլիսային
պայքարից օգտվեց Մակեդոնիան, որը
նվաճեց Հ. (տես Մ ակեդոնիա Հին): <Սըր–
բազան պատերազմի> ժամանակ Մակե–
դոնիայի թագավոր Փիլիպոս II (Փ/ւշ/ւ–
պոս II Մակեդոնացի) անմիջականորեն
միջամտում էր Հ–ի ներքին գործերին:
Հուն, պոլիսներում ձևավորվել էր քաղ*
երկու հոսանք՝ հակամակեդոնական և
պրոմակեդոնական: Աթենքում հակամա–
կեդոնական խմբավորումը գլխավորում
էր Հին Հ–ի հռչակավոր հռետոր Դեմոս–
թենեսը, պրոմակեդոնականը՝ Իսոկրա–
տեսը: Քերոնեայի ճակատամարտում (մ.
թ. ա. 338-ի օգոստոս) Աթենքի, Թեբեի,
Կորնթոսի, Մեգարտյի և այլ պոլիսների
դաշնակցային զորքը պարտվեց: Մ. թ. ա.
337-ին Կորնթոսում Փիլիպոս II-ի հրա–
վիրած համաժողովում (Սպարտան ներ–
կայացուցիչ չէր ուղարկել) հիմնվեց հել–
լենական միություն՝ Մակեդոնիայի գեր–
իշխանության տակ: Հ–ի և Մակեդոնիայի
անունից Պարսկաստանին հայտարարվեց
սրբազան պատերազմ՝ իբրև հատուցում
մ. թ. ա. Y դ. պարսկ. արշավանքների:
Փիլիպոս II-ի մահից (336) հետո Աթեն–
քում վերածնվեց հակամակեդոնական
խմբավորումը, սակայն, երբ Աչեքսանդր
Մակեդոնացին ներխուժեց Բեովտիա, վե–
րահաստատվեց համահուն. միությունը՝
Մակեդոնիայի գլխավորությամբ: Ալեք–
սանդր Մակեդոնացու նվաճումներն Արև–
ելքում սկզբնավորեցին հելլենիզմի դա–
րաշրջանը: Ալեքսանդր Մակեդոնացու
մահից (323) հետո նրա ստեղծած պետու–
թյունը քայքայվեց, սակայն Հ. մնաց Մա–
կեդոնիայի գերիշխանության տակ: Մ.
թ. ա. 323-ին Աթենքը պայքար սկսեց
Մակեդոնիայի դեմ (Լամիական պատե–
րազմ մ. թ. ա. 323–322): Աթենքին միա–
ցան Փոկիսը, էտոլիան և այլ պոլիսներ:
Պատերազմն ավարտվեց հուն, պոլիսնե–
րի պարտությամբ: Մ. թ. ա. 267-ին Աթեն–
քը և Ապարտան դաշինք կնքեցին Եգիպ–
տոսի թագավոր Պտղոմեոս II Փիլադել–
փոսի հետ՝ ընդդեմ Մակեդոնիայի: Մ.
թ. ա. 266–262-ին Քրեմոնիդյան պատե–
րազմում (աթենական գործիչ Քրեմոնի–
դեսի անունից) հակամակեդոնական խըմ–
բավորումը պարտվեց: Մ. թ. ա. III դ.
կեսին Մակեդոնիայի դեմ հուն, պոլիսնե–
րի պայքարը ղեկավարում էին էտոլիա–
կան և Աքայական միությունները: էտո–
լիական միությունը ստեղծվել էր մ. թ. ա.
367-ին, նրա մեջ ֆեդերատիվ հիմունք–
ներով մտնում էին Միջին Հ–ի մեծ մասը,
Թեսալիայի, Պելոպոնեսի մի մասը և մի
շարք կղգիևեր: Աքայական միությունը,
որը տրոհվել էր IV դ. վերջին, մ. թ. ա.
մոտ 280-ին վերականգնվեց իբրև հակա–
մակեդոնական ուժ: Նրա մեջ ֆեդերա–
տիվ հիմունքներով մտան Հյուսիսային
Պելոպոնեսի պոլիսները: էտոլիական և
Աքայական միությունների պայքարի հե–
տևանքով Հ–ում ժամանակավորապես թու–
լացավ Մակեդոնիայի ազդեցությունը:
Այս ընթացքում երկպառակտչական պայ–
քար էր գնում Սպարտայի և էտոլիական
միության, Սպարտայի և Աքայական միու–
թյան, էտոլիական և Աքայական միու–
թյունների միջև: Այդ պատերազմները
քայքայում էին Հ–ի տնտեսությունը, ավե–
րում քաղաքները: Հակամակեդոնական
պայքարի ընթացքում հուն, պոլիսներն
աստիճանաբար հակվեցին դեպի Հռոմը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/648
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
