Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դել են հետագա շրշանի ւիիլ. մաքի վրա, ելակետ դարձել Արեմտյան Եվրոպայի Փիլիսոփայության զարգացման համար: Հայ ՓհւիսոՓայությունն իր ձևավոր– ման և հետագա զարգացման ընթացքում սերտ աղերսներ է ունեցել հին հունակա– նի հետ, կրել է նրա ազդեցությունը: Այս կապը, որ սկսվել է դեռևս դիցաբանական մտածողության գաղափարական ընդհան– րություններից, ավելի է որոշակիացել V դ. հայ փիլիսոփայության ձևավորման ընթացքում: Հունաբան դպրոցի գործիչ– ները ոչ միայն յուրացրին անտիկ մշա– կույթն ու փիլիսոփայությունը, այլև թարգ– մանությունների (Փիլոն Ալեքսանդրացու, Պորփյուրի, Պլատոնի, Արիստոտելի և ուրիշների աշխատություններ), ուսումնա– սիրությունների ու մեկնությունների (հատկապես Դավիթ Անհաղթի աշխատու– թյունները) միջոցով հայ մտավոր կյանքը հաղորդակից դարձրին հուն .փիլիսոփա– յությանը: Հայ վւիլիսոՓայության տար– բեր ուղղություններում հաճախ արծարծ– վել են անտիկ ւիիլիսոՓայության մշակած գաղափարները, մեկևվել, վերլուծվել, պաշտպաևվել կամ քննադատվել են Պլա– տոնի, Պորվւ յուրի, Արիստոտելի, էմպե– դոկլեսի, էպիկուրի, Փիլոն Ալեքսանդր ա– ցու և ուրիշների ուսմունքները: Այս բանն արտահայտվել է Դավիթ Անհաղթի, Անա– նիա Շիրակացու, Հովհաննես Սարկավա– գի, Դրիգոր Մագիստրոսի, Հովհան Որոտ– նեցու, Դրիգոր Տաթևացու, Մտեփանոս Լեհացու և ուրիշների աշխատություննե– րում: XIX դ. հայ առաջադեմ մտածող– ները կրոնի և իդեալիզմի դեմ մղած գա– ղափարական պայքարում որպես պատմա– կան նվաճում հաճախ վկայակոչել են ան– տիկ փիլիսոփայության առաջադիմական գաղափարները, մատերիալիստական փիլիսոփայության մեջ նրա ունեցած ներ– դրումը: Բնագիտական հայացքները: Հին հուն, առաջին գիտնականների հայրենիքը Փոք– րասիական Հոնիան էր, որը սերտորեն կապված էր հին հուն, գիտության վրա մեծ ազդեցություն թողած հին արևելյան աշխարհի մշակույթի հետ: Առաջին երկրա– չափական տեղեկությունները, կարկինի օգտագործումը, արևի խավարման կան– խագուշակումը կապված են միլեթյան դպրոցի (մ. թ. ա. VI դ.) հիմնադիր Թա~ ւեսի, կենդանական աշխարհի ուսումնա– սիրությունը՝ Անաքսիմանդրոսի անվան հետ, որը կազմել է նաև Էյկումենի հնա– գույն քարտեզը: Անաքսիմենեսին է պատ– կանում «հրավառ» երկնային լուսատու– ներից բացի «հողային կազմությամբ մուգ մարմինների» գոյության մասին միտքը: Բնական գիտությունների ճյուղերից առա– վել լայն զարգացում են ստացել մաթեմա– տիկան, ստատիկան, աստղագիտությու– նը և բժշկությունը: Երկրաչափության մեջ մաթ. հասկացությունների ճշգրիտ սահ– մանման և խիստ տրամաբանական ապա– ցույցների, ինչսյես նաև թվերի տեսու– թյան զարգացման սկիզբը կապված է Պյութագորասի և նրա դպրոցի անվան հետ: Դիտական զգալի նվաճումներով է բնութագրվում հուն, գիտության զար– գացման դասական շրջանը (մ, թ. ա, V– IV դդ.): Մ. թ. ա. V դ. կեսերին Անաքսա– գորասը և Դեմոկրիտը ավել են հեռանկա– րի տեսության առաջին ակնարկը: Մա– թեմատիկայի զարգացման գործում մեծ դեր է խաղացել պյութագորասյան դպրո– ցում իռացիոնալ (անհամաչափելի) մե– ծությունների հայտնադործումը: Մաթե– մատիկայի և փիլիսոփայության սահմա– նագծում տեղի ունեցող վեճերն արտացո– լում են գտել Զենոն Էչեացու «ապորիա– ներում»: Այդ ժամանակաշրջանին է վե– րաբերում շրջանի քառակուսացման, խո– րանարդի կրկնապատկման, անկյան եռատման հանրահայտ խնդիրների առա– ջադրումը: Մ. թ. ա. Y– IV դդ. սահմանա– գծում Լեկիպոսը և Դեմոկրիտը ձևակեր– պել են ատոմիստական ուսմունքի հի– մունքները: Մ. թ. ա. VI–V դդ. ստեղծվել են մի շարք բժշկական դպրոցներ, որոն– ցից մեկի հիմնադրին՝ էմպեդոկփսին է պատկանում մարդկային սաղմի զարգա– ցումը բացատրելու փորձը: Կոսի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչը՝ Հիպո– կրաաը, ընդհանրացրել է հիվանդների բուժման փորձը, մշակել ախտորոշման եղանակներ և նկարագրել շատ հիվան– դություններ: Դասական դարաշրջանի գիտության նվաճումները եզրաՓակել և դասակարգել է Արիսաոաեչը: Հելլենիզմի ժամանակներից ի վեր տեղի է ունեցել բնական գիտությունների և փիլիսոփայության աստիճանական առանձնացում: Աստղագիտությունը և մե– խանիկան դարձել են ճշգրիտ և համա– կարգված հետազոտության առարկա (էվկւիդես, Արքիմեդ, Ապոչւոնիոս Պեր– գացի, Արիսաարքոս Սամոսացի, Հիպար՜ քոս, Հերոն Ալեքսանդրացի և ուրիշներ): Հելլենիզմի դարաշրջանում բնագիտական հայացքների զարգացման մասին տես նաև ՀեԱենիաոական մշակույթ հոդվածում: Պատմագիտությունը: Պատմական բո– վանդակությամբ առաջին ստեղծագործու– թյունները Լոգոգրաֆների (մ. թ. ա. VI– V դդ.) երկերն են (որոնցից նշանավորը ՝Հեկաաեոս Միչեթացին էր): Առաջին խո– շոր պատմագիրը Հերոդոաոսն էր (մ. թ. ա. V դ.), որն իր «Պատմություն» (9 գիրք) աշխատության մեջ եույն–պարսկական պատերազմների (մ. թ. ա. 500–449) պատ– մությունը շարադրելուն զուգընթաց, հըս– կայական նյութ է տալիս հնագույն ժո– ղովուրդների քաղ. և տևտ. պատմության, կենցաղի ու սովորույթների մասին: Պե– լոպոնեսյան պատերազմների (մ. թ. ա. 431–404) իրադարձություններին է նվիր– ված Թուկիդիդձսի (մ. թ. ա. Y– IV դդ.) «Պատմություն»-ը (8 գիրք), որտեղ հե– ղինակը մեծ ուշադրություն է դարձնում հասարակական–քաղաքական պայքա– րին, բացահայտում երևույթների պատ– ճառա–հետևանքային կապերը, քննադա– տաբար վերաբերվում աղբյուրներին: Կաեսիաս Կնիդացին (մ. թ. ա. V–IV դդ.) գրել է «Պարսկականք» և «Հնդկականք» գործերը, որոնք չեն պահպանվել (այլ հեղինակների մոտ պահպանված հատված– ները պարունակում են ոչ հավաստի, առասպելական նյութեր): Քսենոփոնի (մ. թ. ա. V–IV դդ.) «Հունական պատմու– թյուն»^ շարունակում է Թուկիդիդեսի աշխատությունը և ընդգրկում մ. թ. ա. 411–362-ի ժամանակաշրջանը: Շարադըր– ված են Պելոպոնեսյան և Կորնթոսյան (մ. թ. ա. 395–387) պատերազմների իրա– դարձությունները՝ լակոնասեր դիրքերից: Նրա «Անաբասիս»-ը ասզմա–աշխարհա– գրական հուշագրության առաջնակարգ նմուշ է: Եվւորոսի (մ. թ. ա. մոտ 405– 330) «Պատմությունը» ընդգրկում է հուն, աշխարհի (այդ թվում՝ հուն, գաղութների) պատմությունը մինչև մ. թ. ա. 340-ը: Նա քննադատել է իր ժամանակի քաղաքակըր– թությունը և իդեալականացրել հասարա– կական–տնտեսական առավել ցածր աս– տիճանի վրա գտնվող ժողովուրդների կյանքն ու սովորույթները: Տիմեոսի (մ. թ. ա. IV– III դդ.) աշխատություննե– րը, որոնցից պատառիկներ են պահպան– վել, նվիրված են Սիկիլիայի, Իտալիայի և Կարթագենի պատմությանը: Մ. թ. ա. IV դ. հուն, պոլիսների պետ. կառուցված– քի մասին կարևոր տեղեկություններ կան Պրսաոնի (մ. թ. ա. V–IY դդ.) «Պետու– թյուն», «Օրենքներ» և Արիստոտելի (մ. թ. ա. IV դ.) «Աթենական պոլիտեա» աշխատություններում: Հունաստանի, Մակեդոնիայի, Փոքր Ասիայի, Ասորիքի Եգիպտոսի, Կարթագենի և Հռոմի «համ– ընդհանուր» պատմությունը շարադրել է Պոչիբիոսը (մ. թ. ա. II դ.)՝ «Պատմություն» (40 գիրք) աշխատության մեջ: Նա բացա– հայտ ել է երևույթների պատճառները և նրանց Փոխադարձ կապը: Պոլիբիոսի աշխատության շարունակությունն է Պո– սեյդոնիոսի (մ. թ. ա. II–I դդ.) «Պատմու– թյուն»^ (52 գիրք), որն ընդգրկում է մ. թ. ա. 146-ից մինչև մ. թ. ա. I դ. 80-ական թթ. իրադարձությունները: Հուն, պատմա– գիտությունը զարգացել է նաև հռոմ. տի– րապետության ժամանակաշրջանում (հու– նա–հռոմեական պատմագիտություն): Դիոդորոս Սիկիփացին (մ. թ. ա. I դ.) «Պատմական գրադարան» (40 գիրք) աշ– խատության մեջ տվել է հույներին հայտ– նի աշխարհի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մ. թ. ա. 58-ը: Հռոմ. ժամանակաշրջանի հույն պատմիչ– ներից են նաև Դիոնիսիոս Հաչիկառնաս– ցին (մ. թ. ա. I դ.), որը գրել է «Հռոմեա– կան հնություններ» աշխատությունը (20 ԳԻՐՔ» ընդգրկում է հնագույն ժամանակ– ներից մինչև մ. թ. ա. 264–241-ի ժամանա– կաշրջանը), Պչուաարքոսը (I–II դդ.), Արիանոսը (II դ.), Պավսանիասը (II դ.), Դիոն Կասսիոսը (II– III դդ.): Հույն պատմագիրներից շատերի (Հե– րոդոտոս, Քսենոփոն և ուրիշներ) երկե– րում արժեքավոր տեղեկություններ կան Հայաստանի ու հայերի վերաբերյալ: Գրականությունը: Հին հուն, գրակա– նությունը, որը հնագույնն է Եվրոպայում, խարսխված է հուն. ժող. բանահյուսու– թյան վրա: Գրականության առաջացումը (մ. թ. ա. VIII–VII դդ.) կապված է պոլի– սային համայնքի ներսում տոհմական կա– պերի քայքայման և անհատի ինքնագի– տակցության բարձրացման հետ: Այդ ժա– մանակ ստեղծվեցին Հոմերոսին վերա– գրվող «Իլիական» և «Ոդիսական» էպի– կական պոեմները, Հեսիոդոսը (մ. թ. ա. VIII–tVII դդ.) տվեց աշխարհի ու աստված– ների ծագումնաբանությունը («Թեոգո– նիա»), կազմեց բարոյա–տնտեսական ու կրոնական խրատների ժողովածու՝ թա–