Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գավորներից ճնշվող հողագործի տեսան– կյունով («Աշխատանք և օրեր»): Մ. թ. ա. VII--YI դդ. գրականության մեջ սկսեց զգալի դեր խաղաւ քնարերգու– թյունը: Հոնիայում կազմավորվել էր եր– կու ժանր՝ խրատական եղերերգը՝ ռազ– մա–քաղաքական, բարոյա՜խրատական ու սիրային թեմատիկայով (Կալլինոս, Ար*- քիլոքոս, Միմներմոս, մայրցամաքային Հ–ում՝ Տիրտեոս, Սոլոն, Թեոգնիս ևն), և խարազանող ծիծաղաշարժ յամբը (Ար– քիլոքոս, Սիմոնիդես, Հիպպոնաքս): Սա– բոս կղզու բանաստեղծները գրում էին քնարի նվագակցությամբ կատարվող մե– ներգեր (մոնադիական քնարերգություն): Ալկեոսի (մ. թ. ա. VI դ. սկիզբ) ստեղծա– գործություններում քաղ. մարտիկի ու վտարանդիի անհանգիստ կյանքի մո– տիվներն ընդունեցին տղամարդկանց ըն– կերակցության համար ավանդական կե– նաց երգի ձև. Սաֆոն արմատավորեց կա– նանց ընկերակցության պոեզիան՝ սի– րային ու հարսանեկան թեմատիկայի գերակշռումով: Նրանց օրինակով հոնիա– ցի Անակրեոնը (մ. թ. ա. VI– V դդ.) ստեղ– ծեց գլխավորապես խնջույքի ու սիրո սյուժեներով քնարական մանրապատկեր– ներ: Զարգանում էր խմբերգային հանդի– սավոր քնարերգությունը, հիմների պոե– զիան: 1«մբերգային քնարերգության ներ– կայացուցիչներից առավել հայտնի էին Ալկմանը, Ստեսիքորոսը, Աբիոնը, Իբի– կոսը, Սիմոնիդեսը, Բակխիլիդեսը, Պին– դարոսը: Մ. թ. ա. VI դ. Հոնիայում ծնունդ առավ փիլ. ու պատմողական արձակը: Առաջացավ բանահյուսական պատմված– քի մի նոր տեսակ՝ պատմական կամ կեն– ցաղային գործող անձերով նովելը: Ար– ձակ բանահյուսության ցայտուն դեմք է Եզոպոսը՝ կենցաղային անեկդոտի հերոս և, ըստ ավանդության, առակների հեղի– նակ: Աթենքի մշակութային առաջնության ժա– մանակը՝ մ. թ. ա. V–IV դդ., հին հուն, գրականության բարձրագույն ծաղկման շրջանն էր: Աթենքի դեմոկրատիայի զար– գացումը բարձրացրեց քաղաքացիների դերը որպես համայնքի լիիրավ անդամ– ների: Կենտրոնական տեղ գրավեցին դրա– մատիկ ժանրերը: Առաջատարը դիցաբա– նական սյուժեով ողբերգությունն էր: Աթենքի դեմոկրատիայի կազմավորման շրջանի բանաստեղծ էսքիչեսը պատկե– րեց դեմոկրատական կարգի հաղթանակը բռնատիրության նկատմամբ («Պարսիկ– ներ»), պետականության, դատարանի հաղթանակը՝ տոհմատիրական կարգերի նկատմամբ («Օրեստեա» եռերգություն, «Ցոթն ընդդեմ Թեբեի»), ընտանիքի սկըզ– բունքների («Դանայուհիներ») և քաղաքա– կրթության («Պրոմեթևսը շղթայված») հաղ– թանակը: Աստվածային ուժերի գործու– նեությունը ձուլվեց մարդու գիտակցված ընտրության և անձնական պատասխա– նատվության հետ: Աթենքի դեմոկրատիա– յի ծաղկման դարաշրջանի դրամատուրգ Սոֆոկփսի գործերում («Անտիգոնե», «Փի– լոկտետես», «էլեկտրա», «էդիպ արքա» ևն) մարդիկ միանգամայն ինքնուրույն են իրենց վարվեցողության մեջ: Աթենքի դեմոկրատիայի ճգնաժամի շրջանի դրա– մատուրգ Եվրիւցիդեսը [«էլեկտրա», «Հե– րակլես», «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Տրո– յուհիներ», «Իոն», «Հեղինե» («Հելլենե»)] ելնում է անհատի ինքնուրույն էթիկայից և քննադատում ավանդական առասպել– ները: Կատակերգությունը, որ առաջացել էր Սիկիլիայում (Եպիքարմոս, մ. թ. ա. YI– V դդ.)* բայց զարգացել Աթենքում (մ. թ. ա. V դ.), պահպանեց կառնավալա–խաղային հին ձևերը՝ դրանք տոգորելով հասարա– կական–երգիծական նոր բովանդակու– թյամբ: Արիստոփ անեսի (Արիսաոֆանի) կատակերգությունները համարձակ ու խոր ծաղրի են ենթարկում մ. թ. ա. V դ. վերջի և IY դ. սկզբի Աթենքի քաղ. ու մշա– կութային կյանքի, ստրկատիրական դե– մոկրատիայի ագրեսիվ արտաքին քաղա– քականությունը («Հեծյալներ», «Իշամե– ղուներ»), սոփեստական փիլիսոփայու– թյունը («Ամպեր»), Եվրիպիդեսի ողբեր– գությունները («Գորտեր»): Գործող ան– ձանց անհատականացնելու փոխարեն հին կատակերգությունն ստեղծում է ընդհան– րացված ծաղրական կերպարներ: Մ. թ. ա. V դ. 2-րդ կեսին սկսված պոլիսի ճգնաժամը գաղափարախոսական արտա– հայտություն ստացավ, այսպես կոչված, սոփեստական շարժման մեջ, որը հանգեց– րեց արձակի արագ զարգացման, արձա– կը գեղարվեստական բարձր մակարդակի հասավ պատմագրության (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենովւոն), փիլ. երկխո– սության (Պլատոն) և հռետորական ար– վեստի բնագավառներում: Մ. թ. ա. IV դ. ծաղկեց ճարտասանությունը՝ դատական ու քաղաքական (Լիսիաս, Դեմոսթենես), ինչպես նաև «հանդիսավոր» (Իսոկրա– տես): Մ. թ. ա. IV դ. հուն, հասարակու– թյան վերնախավերում տարածվեցին հա– կադեմոկրատական, նույնիսկ միապետա– կան միտումներ (Իսոկրատես, Քսենոփոն, Պլատոն), այստեղից էլ իդեալական իմաս– տուն թագավորի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը և բարոյականություն քարոզող վարքագրության զարգացումը: Գրական կերպարը պատմագրության (ՔսենոՓոն), ճարտասանության (իսո– կրատես) և փիլ. երկխոսության մեջ ժա– մանակի նվաճումներից մեկն է: Գրակա– նության տեսությունը նույնպես դարձավ որոնումների առարկա. Արիստոտելը «Բանաստեղծների մասին» տրակտատում և «Պոետիկա»-ում ամփովւեց նախորդ շըր– ջանի ուսումնասիրությունների արդյունք– ները: Հունաստանում մակեդոնական տիրա– պետության հաստատումը և հելլենիստա– կան պետության կազմավորումը (մ. թ. ա. III դ. սկիզբ) կտրուկ փոխեցին հուն, կեն– սակարգը: Հելլենիստական պետություն– ներում հաստատված միապետական ռե– ժիմը և հուն, դասական մշակույթի աստի– ճանաբար անկումը դրսևորվեցին հասա– րակական–քաղաքական նշանակալի խըն– դիրներից հեռանալու մեջ: Քաղ. ճարտա– սանությունը կորցրեց իր հենարանը: Գրա– կանությունը դիմեց ընտանեկան ու կեն– ցաղային թեմաներին: Պատմագրությունն ու դրամատուրգիան պատկերեցին պա– տահականության տիրապետությունը: Մ. թ. ա. IV–III դդ. սահմանագծում զար– գացավ ընաանեկան–կենցաղային և սի– րային թեմաներով «Նոր կատակերգու– թյունը»՝ հասարակական հակասություն– ների մարդասիրական մեկնաբանությամբ (Մենանդրոս և ուրիշներ) սյուժեներն ըս– կըսեցին կառուցվել ավանդական սխե– մաներով, բայց մշտական դիմակներն ավելի անհատականացած բնույթ ստա– ցան: Որոշ ժամանակ անց լուրջ դրամա– յի բոլոր տեսակներին դուրս մղեց միմը, կիսանատուրալիստական– կիսաֆ անտաս– տիկ ֆարսը: Հունա–արևելյան երկրամա– սերում, հատկապես Ալեքսանդրիայի ազ– դեցության ոլորտում, որտեղ հույների տիրապետությունը ժող. հիմք չուներ, զարգացավ դիցաբանական «գիտական» պոեզիան: Այսպես, Փիլիսոփա և բանաս– տեղծ Կալլիմաքոսը (մ. թ. ա. III դ.) ստեղ– ծեց քնարերգության և էպոսի փոքր ժան– րեր՝ գիտա–անտիկվարային և սիրային բովանդակությամբ: Առասպելը նյութ դար– ձավ սեռական–կենցաղային ծաղրական պատկերման համար: Ի հակադրություն Կալլիմաքոսի՝ Ապոլլոնիոս Հռոդոսացին նորացրեց մեծ էպոսը՝ նրա մեջ մտցնելով սիրո հոգեբանական վերլուծություն («Ար– գոնավորդները», պոեմ): Դիցաբանական թեմայով ժանրային պատկերները, քա– ղաքի ցածր խավերի կյանքից վերցված միմիկական տեսարանները, վերջապես հովվերգական բանաստեղծություններն են բնորոշ Թեոկրիտոսի «իդիլիաների» համար: Նատուրալիստական բնույթ ունեն Հերոնդասի միմիամբները (երգիծական տեսարանները): Բանաստեղծական փոքր ձևերից է սիրային, խրախճանական, դամ– բանական, երգիծական մակագիրը: Պատ– մագրական նշանակալի երկեր չեն պահ– պանվել. առաջացել են կեղծ պատմական ժանրեր՝ ֆանտաստիկ ճանապարհորդու– թյուն–ուտոպիա, արետալոգիա՝ որևէ աստծու և նրա մարգարեների «հզորու– թյան» ու «հրաշքի» պատմություն, պատ– մական, կենցաղային, երբեմն՝ երգիծա– կան բովանդակությամբ նովել: Հռոմ. նվաճումը (մ. թ. ա. II դ. կես) խորացրեց Հ–ի մշակութային կյանքի ան– կումը: Միայն մ. թ. I դարից հուն, մարզերի դրությունն սկսեց լավանալ: Հուն, հա– սարակության վերնախավը դիմեց իր ան– ցյալին, և Հռոմի քաղաքականությունը արձագանքեց այդ արխաիկ միտումնե– րին: Գրականության մեջ դրանք արտա– հայտվեցին ատտիցիզմի ձևով՝ դեպի ատ– տիկյան արձակի լեզուն կողմնորոշվելով: Բարոյախոս–պատմիչ Պլուտարքոսը (մ. թ. I–tII դդ.) իր «Զուգակշիռք»-ում ստեղծեց հուն, և հռոմ. անցյալի նշանավոր գործիչ– ների իդեալականացված կերպարներ: Հուն, արխաիզմի բարձրակետը պայմա– նավորված է II դ. մշակութային աշխու– ժացումով, որի տակ, սակայն, թաքնված էր ինքնուրույն ստեղծագործության բա– ցակայությունը: Այսպես կոչված երկրորդ սոփեստականությունը ծայրահեղության հասցրեց տպավորիչ խոսքի և բովանդա– կազուրկ արտասանության պաշտամուն– քը: Հանդիսավորության կողքին՝ հնա– զանդություն ճակատագրին, միստիցիզմ և սնապաշտություն: Գաղափարական տնկման այս գծերի քննադատությունն է բովանդակում Լուկիանոսի (II դ.) երգի– ծական ստեղծագործությունը: