են ընկնում հաոակ ււիթմաշարով, արտահայտիչ գծանկարով: Այս ոճով ստեղծվել են նաև թրծակավե արձանիկներ և քանդակազարդ անոթներ: Հոմերոսյան շըր– ջանի ճարա–յան մասին սուղ պատկերացում են տալիս մի քանի կառույցների մնացորդները, տաճարների թրծակավե մանրակերտները, գրականության մեջ պահպանված նկարագրությունները: Ըստ հնագիտական տվյալների, այդ ժամանակաշրջանի շինարարական տեխնիկան զիջում է Միկենյանին և Կրետականին:
Արխաիկ դարաշրջանը (մ. թ. ա. VIII– VI դդ.) բնորոշվում է պոլիսների կազմավորմամբ, քաղաքների ստեղծումով: Քաղաքաշինական կառուցվածքի հիմնական տարրերն էին սրբավայրը (ակրո– պոչիս) և առետրա–հասարակական կենտրոնը (ագորա), որոնց շուրջը տեղավորվում էին բնակելի թաղամասերը: Քաղաքների և սրբավայրերի կառուցապատման մեջ առաջնակարգ տեղը գրավում էին տաճարները («աստվածների բնակարանը»՝ ներսում կանգնեցված արձանով), որոնք սկզբում կառուցվել են փայտից, սկսած մ. թ. ա. VI դարից՝ կրաքարից, իսկ նույն դ. կեսից՝ ավելի հաճախ՝ մարմարից: Կառուցվող տաճարների տիպերից գերա կշռողը՝ պերիպտերոսը, երկարատև էվոլյուցիայի շնորհիվ առաջացել է մեգարոն հնագույն բնակարանի ձևից՝ սկզբում որպեսի «որ մնա ելուստ ավոր» (անտավոր) տաճարի տիպ, այնուհետև վերածվել պրոստիլոսի և ամֆիպրոստիլոսի: Տաճարների հետ մեկտեղ ստեղծվում էին հա սարակական կառույցներ՝ բուլևտերիոն– ներ (ժողովարան, խորհրդարան), ստոա– ներ, լեսխաներ (իջևանատներ), թատրոններ, ստադիոններ, պաչեսարաներ (մարզադպրոցներ, դպրոցներ), գիմնասիոններ ևն: Քարի կիրառմանը անցնելու հետ օրդերների հիմնական տիպերի կազմավո րումը նպաստեց հստակ արխիտեկտոնիկ ճարտ. կերպարի և մարդու համամասնություններին ներդաշնակ ճարտ. մասշտաբների ստեղծմանը: Դորիական օրդերով են կառուցված Հերայի (Օլիմպոս, մ. թ. ա. VII դ. վերջին տարիներ կամ VI դ. սկիզբ), Ապոլլոնի (Կորնթոս, մ. թ. ա. մոտ 550), Արտեմիսի (Կերկիրա կղզի, մ. թ. ա. VI դ. սկիզբ), Հերա I-ի (այսպես կոչված «Բազիլիկե», Պոսեյդոնիա, մ. թ. ա. YI դ. կես), «Դեմետրայի» (Պոսեյդոնիա, մ. թ. ա, VI դ. 2-րդ կես), «C» և «D» (Աելինուս, եր կուսն էլ VI դ.) տաճարները: Արխաիկ ժամանակաշրջանի դորիական տաճարների խստաշունչ կերպարները համահնչուն են հուն, պոլիսների ներքին, հաս. լարված պայքարով բնորոշվող ժամանակաշրջանին: Հոնիական օրդերը, որին մոտ է էո– լիականը, մ. թ. ա. VI դ. ստեղծվել է Փոքր Ասիայի հուն, քաղաքներում: Հոնիական օրդերը իր նրբաճաշակ խոյակով, սլացիկ համամասնություններով տարբերվում է դորիականից: Այն կիրառվել է հսկայական և բազմասյուն դիպտերոսներում [Արտեմիսի (Եվւեսոսում) և Հերայի (Աա– մոս կղզում) տաճարները, երկուսն էլ՝ մ. թ. ա. VI դ. կես] և որոշ փոփոխություն ներով, ԴելՓիքի գանձատներում: Քանդակագործները տաճարների ֆրիգ– ներն ու մետոպաները զարդարել են <Զի», «Տերակլեսը և Կենտավրոսը»-, բրոնզյա արձանիկներ Օլիմպոսից (մ. թ. ա. VIII դ., Մետրոպոլիտեն թանգարան, Նյու 8որք) «Իփիգենիայի զոհաբերումը», ըստ Տիման– փեսի բնօրինակի (մ. թ. ա. V–IV դդ. սահմանագիծ), կրկնօրինակ (մ. թ. I դ.). Պոմպեյի որմնանկար (Ազգային թանգարան, Նեապոլ) Պալատ Կնոսոսում (մ. թ. ա. II հազարամյակ) բարձրաքանդակներով, ճակտոնները՝ արձաններով, ֆիգուրատիվ և զարդապատ– կերային ակրոտերիոններով և անտեֆիք– սերով: Քարարձանները մարմնավորել են մարտնչող աստվածներին և հերոսներին (Թեսևս, Հերակլես, Պերսևս): Պերսևսի և Հերակլեսի կերպարները ներդաշնակո րեն համադրվել են արխաիկ տաճարների ճարտ. ձևերին: Հոնիական տաճարների ֆրիզների չընդհատվող քանդակաշարերն առանձնանում են դինամիկայով և բարդ կոմպոզիցիաներով: Վաղ շրջանի ֆրիզների միմյանց սակավ կապված քանդակապատկերները հետագայում փոխարինվել են ներդաշնակ կոմպոզիցիաներով: Սկըզբ– նական շրջանում արխաիկայի քանդակագործության մեջ ստեղծվել են «Թե– բեի Ապոլլոնը» տիպի բրոնզյա ոչ մեծ արձանիկներ, իսկ հետագայում մերկ աղաների (կուրոս) և երկարազգեստ աղջիկ ների (կորա) ւռիպի կերտվածքներ, որոնց մեշ առավել կատարյալները հասուն և ուշ արխաիկայի ատտիկյան ստեղծագործություններ են: Կուրոսներում պարզամտո րեն և ամբողջական կերպով արտացոլել են մարղու ֆիզիկական կատարելության մասին արխաիկայի գեղագիտական պատկերացումները, քաղաք–պետության (պոլիս) պաշտպանի քաջարի կերպարը, Ապոլլոն աստծո կատարելությունն ու հզորությունը: Անշարժ մարմնաձեերին («Դելոս– յան Արտեմիս», YII դ. կես) հաղորդվել են շարժման պայմանական նախանշաններ («Դելոսյան Նիկե», VI դ. կես, վերա գրվում է Արքերմոսին): Չնայած քանդակագործները դիմախաղը (այսպես կոչված արխաիկ ժպիտ) որպես արտահայտ չամիջոց սակավ են կիրառել, այնուամենայնիվ ծավալաձևերի կերպավորման, զգեստների հյութեղ մոդելավորման շնորհիվ հասել են կերպարի հուզական ար տահայտչականության: Արխաիկ քանդակագործության մեջ ի հայտ են եկել տե ղական տարբերակներ, հոնիական արձանները քնարական են, հայեցողական, դորիականը՝ խստաշունչ: Այս շրջանում վերջնականապես ձևավորվել են հին հուն, սափորների տարատեսակները (ամ– ֆորա, կրատեր, կիլիկ, հիդրիա ևն): VII դ. սափորանկարիչները ստեղծել են այսպես կոչված գորգային կոմպոզիցիաներ, ուր երկրաչափական ոճի գծերը և պայմանական զարդաձևերը փոխարկվել են ճկուն ուրվագծերով, ճոխ բուսամոտիվներով: VII դ. վերջին – VI դ. նախ Կորնթոսի, ապա և Աթենքի սափորանկարչությունում արմատավորվում է սևափայլ ոճը, որի առաջատար վարպետներն էին էքսեկիա– սը, Ամասիսը: Սևափայլ սափորանկար– չությունից կարմրափայլին անցնելը (մոտ 530) կապված է Անդոքիդեսի անվան հետ (տես Սափորանկարչությոմւ):
Դասական դարաշրջան ու մ (մ. թ. ա. V դ.-Մդ.՝ առաջին երեք քառորդ) բարգավաճել են հին հուն, քաղաք ները, կազմավորվել է կանոնավոր հատակագծման համակարգը (Միլետոս, Պի– րեա), որի գլխավոր սկզբունքներն ընդունված է վերագրել ՀիպպոդաՎոս Միլեթացուն: «Հիպպոդամոսյան համակարգը» ներդաշնակ էր հասարակական իդեալներին և համապատասխանում էր պոլիսի դեմոկրատական կառուցվածքին: Այս շըր– ջանին բնորոշ հորինվածք էր բակի շուրջը խմբավորված գլխավոր և օժանդակ սենյակներով, դեպի բակ տանող «պաստա– դով» (սյունավոր, ծածկված միջանցք) հում աղյուսաշեն բնակարանի տիպը: Դասական տաճարների (արդեն ոչ միայն որպես սրբություն, այլև պոլիսի յուրօրինակ խորհրդանիշ) ճարտ–յան մեջ զուգակցվել են ինչպես ընդհանուր տիպական, այնպես էլ անհատական հատկանիշները, միասնական օրդերային սխեման տարակերպվել է նույնատիպ կառույցների համամասնությունների և մասշտաբի փոփոխման միջոցով, քանի որ յուրաքանչյուր քաղաք–պետություն ձգտում էր գըլ–