Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ատտիցիզմը U սոփեառականությունը նպաստեցին պատմողական արձակի հել– լենիստական ժանրերի հետագա աճին: Պասսիվ, տառապող հերոսը այդ գրակա– նության սիրելի կերպարներից էր: Ան– տիկ աշխարհի վերջին պատմողական ժանրը՝ I–III դդ. հուն, վեպը (առավելա– պես սիրային), պատկերում էր իդեալա– կան սիրահարների, որոնք, չնայած ճա– կատագրի հարվածներին և զանազան գայթակղություններին, հավատարիմ են մնում իրար (Բարիտոն, Քսենաիոն Եփե– սացի, Տամբլիքոս, Աքիլլես Տատիոս, էոն– գոս, Հելիոդորոս): Հուն, անտիկ գրակա– նությունը IV դ. առաջատար տեղը զիջեց քրիստոնեականին, թեև հին ձևերը դեռևս որոշ ժամանակ շարունակում էին գոյու– թյուն ունենալ: Թատրոնը: Հուն, թատրոնն ու դրամա– տուրգիան ծնունդ են առել Դիոնիսոս աստծու պատվին կազմակերպված տոնա– հանդեսներից: Կատարվել են դիալոգի և թատերական գործողության տարրեր պա– րունակ ող դիֆերամբներ ու ֆալոսյան եր– գեր: Դիֆերամբի հետագա զարգացումը կապված է բանաստեղծ Թեսպիսի (մ. թ. ա. VI դ. 2-րդ կես) անվան հետ, որին է վե– րագրվում նաև երգչախմբի պատումին մի– ջամտող առաջին դերասանի (որ նույն ինքը դրամատուրգն էր) մուտքը թատրոն: Դեռևս վաղ շրջանից թատրոնը կարևոր տեղ է գրավել հույների հասարակական կյանքում, առանձնապես՝ պոլիսային դե– մոկրատիայի (մ. թ. ա. V դ.) ծաղկման շըր– ջանում: Մեծ դրամատուրգներ էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոփա– նեսի ստեղծագործությունը արտացոլել է հույն ժողովրդի հասարակական, քաղ., հոգևոր կյանքի կարևորագույն կողմերը և ստեղծել մեծ գաղափարների և գեղար– վեստական կատարյալ ձևի թատրոն: Բնույթով ժող. անտիկ թատրոնի ներկա– յացումները կազմակերպել է պետությու– նը՝ պաշտոնակաև անձանց՝ արքոնտնե– րի միջոցով, երգչախմբի (խորոս) ծախքն ու ուսուցումը, որպես պատվավոր հասա– րակական պարտականություն, հոգացել են հարուստ քաղաքացիները՝ խորեգնե– րը: Դիոևիսոսի տոներին (դեկտեմբեր– հունվար, հունվար–փետրվար, մարտ– ապրիլ) տրվող ներկայացումները ունե– ցել են մրցույթի բնույթ, երեք մրցող դրա– մատուրգներից յուրաքանչյուրը հանդես է եկել տետրալոգիայով՝ երեք ողբերգու– թյամբ և մեկ սատիրական դրամայով: Կանանց դերերը կատարել են տղամար– դիկ: Նույն դերասանը խէսղացել է մի քանի դեր, տարբեր դիմակներով (բացի պիեսի ոտանավորներն արտասանելուց, պետք էր ևաև երգեր և պարեր): Հասակը բարձ– րացնելու համար ողբերգակ–դերասաև– ները հագել են կոտուռներ (բարձր ներ– բանով հատուկ կոշիկներ): Հին հուն, թատրոնը կազմված էր 3 հիմնական մա– սից՝ օրխեստրա, սկենե և թեատրոն: Հ–ում թատերական հնագույն շենքը Դիո– նիսոսի թատրոնն էր Աթենքում (մ, թ. ա. YI– IV դդ.): Աթենական դեմոկրատիայի հաստատման շրջանում է ստեղծագործել դրամատուրգ Էսքիլեսը՝ «Պարսիկներ», «Յոթն ընդդեմ Թեբեի», «Շղթայված Պրո– մեթևսը» ողբերգությունների, «Օրեստեա» եռերգության հեղինակը; Նա առաջինն Է բեմ հանել երկրորդ դերասանին՝ ընդլայ– նելով ներկայացման գործողությունների ոլորտը, հնարավորություն ստեղծելով ող– բերգության կոնֆլիկտի ավելի խոր մշակ– մանը: Աթենական պետության քաղ. և մշակութային հզոր վերելքը մ. թ. ա. V դ, 2-րդ կեսին պայմանավորել է թատերար– վեստի ու թատերագրության զարգացման նոր շրջանը: Սոֆոկլեսի «Անտիգոնե», «էդիպ արքա», «էլեկտրա» և այլ ողբեր– գություններում արտահայտվել են անտիկ դեմոկրատիայի ծաղկման շրջանի քաղ. և բարոյական իդեալները: Սոֆոկլեսի ող– բերգությունների հումանիստական խորը բովանդակությունը, պոլի սի կապանքնե– րից մարդու անձի ազատագրման շահա– գրգռվածությունը թատերական ներկա– յացումները դարձրին ավելի դրամատի– կական, բեմ հանեցին երրորդ դերասա– նին, պակասեցրին երգչախմբի դերը, մե– ծացրին երկխոսության մասերը: Սոֆոկ– լեսի հետ է կապված նաև դեկորացիոն ձևավորման մուտքը թատրոն: Եվրիպի– դեսի «Անդրոմաքե», «Հեկաբե», «Հերակ– լես», «Հիպպոլիտոս», «Մեդեա», «ԻՓիգե– նիան Տավրոսում», «Փյունիկուհիներ», «Տրոյուհիներ» ողբերգություններում պատկերվում են պատերազմի արհավիրք– ները, քննադատվում են կրոնական հին պատկերացումները, մերկացվում բռնա– կալությունը, ուժեղանում մարդու, հերոս– ների հոգեկան ապրումների նկատմամբ ուշադրությունը: Հին ատտիկյան կատա– կերգությունը գեղարվեստական ծաղկման է հասել Արիստոփանեսի գործերով: «Հեծ– յալներ»,«Հաշտություն», «Լիսիստրաաես», «Իշամեղուներ» ևև երգիծական կատա– կերգություններում նա սուր քննադատու– թյան է ենթարկել պատերազմ հրահրող– ներին, ստոր նպատակներով ժողովրդի վստահությունը օգտագործող խորամանկ ու ագահ դեմագոգներին, հարուստ ստըր– կատերերի վերնախավի երեսպաշտ առաջ– նորդներին: Ողբերգություններից ու կա– տակերգություններից բացի ներկայաց– վել են նաև երգիծական դրամաներ՝ ուրախ պիեսներ, ուր երգչախումբը կազմված էր Դիոևիսոսի ուղեկիցներից՝ սատիրներից: Հելլենիզմի դարաշրջանում թատերար– վեստը հուն, մշակույթի տարածողներից էր Արևելքում: Ատտիկական նոր կատա– կերգության խոշոր ներկայացուցիչը՝ Մե– նանդրոսը, ժամանակակից կյանքն ար– տացոլել է միայն ընտանեկան–կենցաղա– յին հարաբերությունների և մարդու անձ– նական ապրոււհւերի ոլորտով: Նոր կո– մեդիայի կենցաղային միտումները պա– հանջում էին դերասանների խաղի հա– մապատասխան փոփոխություններ: Կա– տակերգության ավանդական բնավորու– թյունների հնարավորին չսոի առավել անհատականացման համար մեծացվել է օգտագործվող դիմակների քանակը: Հել– լենիստական դարաշրջանում առաջին ան– գամ հանդես են եկել պրոֆեսիոնալ դե– րասաններ, ինչպես և դերասանական ըն– կերություններ, որոնց անդամներն էին միայն տղամարդիկ, ընդ որում՝ ազատա– ծին: Հելլենիստական դարաշրջանի թատ– րոններից նշանավոր են Եպիդավրոսի, Մեգալոպոլսի (Պելոպոնեսի), Պրիենեի, Եֆեսոսի (Փոքր Ասիա), Օրոպոսի (Ատ– տիկայի հս–արլ.) են թատրոնները: Նոր կատակերգության բեմադրությունը, որն արդեն առանց երգչախմբի էր, տեղի է ունեցել ոչ թե օրխեստրայում, այլ լո– գեոն կոչվող բեմահարթակի վրա:Մ. թ. ա. V դարից Հ–ում ներկայացվել են նաև ներ– կենցաղային և պարոդիական–երգիծա– կան բնույթի (հաճախ հանպատրաստից) ոչ մեծ տեսարաններ՝ միմոսներ, որոնք նպաստել են անտիկ թատրոնում ռեալիս– տական միտումների ուժեղացմանը: Մի– մոսները ներկայացվել են առանց դի– մակի. դերասանների մեջ եղել են և կա– նայք : Հելլենիստական դարաշրջանում լայն տարածում է գտել նաև պանտոմի– մոսը՝ սովորական դիցաբանական սյու– ժեով մնջապարը: Որպես կանոն պանտո– միմի դերասանը հանդես է եկել միայ– նակ: Կանանց դերերը հիմնականում կա– տարել են տղամարդիկ: Հարավային Իտալիայում և Սիկիլիայում մ. թ. ui. IV– III դդ. խաղացվել են ֆլիակոսներ՝ կա– տակերգական ոչ մեծ տեսարաններ, որոնք միմոսից տարբերվել են դիմակի պարտա– դիր կիրառմամբ: Ֆլիակոսները ծաղրա– նմանակել են ողբերգություններին, սա– կայն դիմել են նաև առօրյա կյանքի թե– մաներին: Հին Հ–ի թատերական մշակույ– թը հսկայական ազդեցություն է գործել համաշխարհային թատերարվեստի զար– գացման վրա: Հուն, թատերական ժա– ռանգությունը մեծապես օգտագործել են հռոմեացիները, Վերածննդի և Լուսավո– րության դարաշրջանների գործիչները: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Հ–ի ճարտ –ների, քանդակագործ– ների, սաՓորանկարիչների (գեղանկար– չության օրինակներ գրեթե չեն պահպան– վել) ստեղծագործությունները դարեր շա– րունակ ամենատարբեր ժողովուրդների համար դարձել են գեղեցկության, ներ– դաշնակության, բարձր ճաշակի չաՓանիշ: Դասական շրջանում, հասնելով զարգաց– ման բարձր աստիճանի, հունական ար– վեստը ձեռք է բերել մարդկայնության խոր գծեր: Հ–ի գեղարվեստական հուշար– ձանները պահպանվել են ոչ միայն Բալ– կանյան թերակղզում, այլև Փոքր Ասիա– յում, Ապենինյան թերակղզու հվ–ում, Մի– ջերկրական ծովի կղզիներում և մերձաւի– նյա շրջաններում: Բուն հուն, արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում (տես Կրեաե–Միկենյան մշա– կույթ): Միկենյան և մ. թ. ա. II–I հազա– րամյակների արվեստների ժառանգական կապը հատկապես հստակ նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտ–յան մեջ: Հին հուն, արվեստը (մ. թ. ա. XI– I դդ.) ժամանակագրական առումով ստո– րաբաժանվում է, այսպես կոչված, հո– մերոսյան, արխաիկայի, դասական և հել– լենիզմի շրջանների: Հոմերոսյան դարաշրջա– ն ու մ (մ. թ. ա. XI–IX դդ.) տարածում է գտել նկարազարդ խեցեգործությունը: Երկրաչափական ոճը գոյատևել է մինչև VII դ.: Նրա զարգացման ծադկուն շրջա– նում (VIII դ.) ստեղծվել են կենցաղային անոթներ և որպես մահարձան ծառայող դիպիլոնյան սափորներ: Երկրաչափական ոճի լավագույն զարդապատկերները աչքի