անցավ ժող. կուսակցության (ԺԿ, հիմն.
1915-ին) ղեկավար Պ. Ցալդարիսը: 1934-ին
Հ. մաավ Բալկանյան անաանաի (տես
Անւոանւո բաչկանյաԱ) մեշ: 1934-ին ՀԿԿ
նախաձեռնությամբ ստեղծվեց Ազգային
ճակատ (Աճ.), որի մեջ մտան ՀԿԿ, ձախ
արհմիությունները, սոցիալիստական
խմբեր, ագրարային կուսակցությունը:
1936-ի օգոստոսին գեն. Ի. Մետաքսասը
ֆաշիստական հեղաշրշում կատարեց, ար–
գելեց բոլոր կուսակցությունները: Ար–
տաքին քաղաքականության ասպարեզում
Մետաքսասը կողմնորոշվեց դեպի Գեր–
մանիան: Երկրորդ համաշխարհային պա–
տերազմի (1939–45) սկզբին հուն, կա–
ռավարությունը հայտարարեց իր չեզոքու–
թյան մասին: 1940-ի հոկտ. 28-ին Իտալիան
վերշնագիր ներկայացրեց Հ–ին, որով պա–
հանշեց իտալ. զորքերի ազատ մուտք
հուն, տերիտորիա և մի շարք կարեոր ռազ–
մավարական շրշանների ու ծովային բա–
զաների զիշում: Հ. մերժեց վերշնագիրը.
Իտալ. զորքերը ներխուժեցին Հ.: ՝Նոյեմբ.
14-ին հուն բանակը կանգնեցրեց հարձա–
կումը և Հ–ից վտարեց զավթիչներին:
1941-ի ապրիլի 6-ին Հ. ներխուժեցին
գերմ. զորքերը: Չնայած հուն, բանակի
հերոսական դիմադրությանը, հունիսին
գերմ. զորքերը զավթեցին Հ.: Գեորգիոս
II և կառավարությունը ապաստանեցին
Եգիպտոսում: Հույն ժողովուրդը ՀԿԿ ղե–
կավարությամբ ծավալեց պարտիզանա–
կան պայքար: 1941-ի մայիսի 28-ին ստեղծ–
վեց Դիմադրության շարժման առաշին
կազմակերպությունը՝ «Ազգային համե–
րաշխությունը»: 1941-ի սեպտ. 27-ին ՀԿԿ
նախաձեռնությամբ ստեղծվեց Ազգային–
ազատագրական ճակատ (EAM, ԷԱՄ),
որը միավորեց հայրենասիրական բոլոր
ուժերը: Դեկտեմբերին պարտիզանական
շոկատները միավորվեցին հուն, ազգային–
ազատագրական բանակի (EAAZ, ԷԼԱՍ)
մեշ, որը մինչև 1943-ի աշունը ազատա–
գրեց Հ–ի մոտ 1/3-ը: Ազատագրված շըր–
շաններում դրվեցին ժողովրդա–դեմոկրա–
տական իշխանության հիմքերը: Առաջա–
ցան Ժող. խորհուրդներ, ընտրովի դատա–
րաններ ևն: 1944-ի մարտի 10-ին ստեղծ–
վեց Ազգային–ազատագրության քաղ. կո–
միտե (IIEEA, ՊԷԷԱ), որը ըստ էության,
ժամանակավոր դեմոկրատական կառա–
վարություն էր: 1944-ի ապրիլի 27-ին
ՊԷԷԱ–ն անցկացրեց Հ–ի Ազգային ժողո–
վի ընտրություններ: 1944-ի հոկտեմբերին
ԷԼԱՍ–ը լրիվ ազատագրեց Հ–ի տարածքը:
Պատերազմի ժամանակ հույն ժողովուրդը
տվեց 400 հզ–ից ավելի զոհ: 1944-ի հոկտ.
4-ին Հ. գերմանացիներից ազատագրե–
լու պատրվակով երկիր մտան անգլ. զոր–
քերը: 1945-ին հուն, հետադիմականները
և անգլ. ինտերվենտները քաղաքացիա–
կան պատերազմ սանձազերծեցին Հ–ում:
1946-ին Հ. վերադարձավ Գեորգիոս II:
1946-ի հոկտեմբերին դեմոկրատական
կազմակերպությունները ինքնապաշտ–
պանության նպատակով ստեղծեցին Հ–ի
դեմոկրատական բանակը, որը 1946–
1949-ին կռվեց հուն, հետադիմության,
ամեր. և անգլ. իմպերիալիստների դեմ:
1949-ի սեպտեմբերին դեմոկրատական
բանակը դադարեցրեց դիմադրությունը:
ԱՄՆ–ը Հ–ին պարտադրեց <Տբոսէենի
դոկարինան> (1947) և <Մարշւաի ւցւա–
նը> (1948), որով ուժեղացավ կախումը
ԱՄՆ–ից: 1952-ին Հ. դարձավ ՆԱՏՕ–ի ան–
դամ: 1952-ին իշխանության գլուխ անցավ
հուն, հավաք (ՀՀ, հիմնվել է 1951-ին)
կուսակցությունը՝ մարշալ Ա. Պապագոսի
գլխավորությամբ: Այդ կուսակցությունը,
ապա նրա հիմքի վրա առաշացած (1956)
ազգային արմատական միություն (ԱԱՄ)
կուսակցությունը, Կ. Կարամակիսի գըլ–
խավորությամբ, շարունակեցին դեմոկրա–
տական ուժերի ճնշումը, իսկ արտաքին
քաղաքականության ասպարեզում կողմ–
նորոշվեցին դեպի ԱՄՆ: 1953-ին Հ–ում
հիմնվեցին ամերիկյան ռազմ, բազաներ:
1963-ին իշխանության գլուխ անցավ
կենտրոնի միություն (ԿՄ, հիմնվել է
1961-ին) կուսակցությունը՝ Գ. Պապանդ–
րեուի գլխավորությամբ: Նոր կառավա–
րությունը հռչակեց «քաղ., տնտ. և սո–
ցիալական դեմոկրատիայի» ծրագիր, իսկ
արտաքին քաղաքականության ասպարե–
զում՝ կապերի ամրապնդում ՆԱՏՕ–ի եր–
կըրների, միաժամանակ բարեկամական
հարաբերությունների հաստատում սո–
ցիալիստական երկրների հետ: Արքունի–
քի ճնշմամբ 1965-ին Պապանդրեուի կա–
ռավարությունը հրաժարական տվեց:
ԿՄ–ի աշ թևը Ս. Ստեֆանոպուլոսի գլխա–
վորությամբ 1965-ի սեպտեմբերին կազ–
մեց կառավարություն: Ուժեղացան տեռո–
րիստական կազմակերպությունները:
1967-ի ապրիլի 21-ին հետադեմ զինվորա–
կանությունը պետ. հեղաշրշում կատարեց
և հաստատեց ււազմաբռնապետական վար–
չակարգ: Գլխավոր հարվածը հասցվեց
ՀԿԿ–ին: Վերացվեց սահմանադրությու–
նը, արգելվեցին դեմոկրատական բոլոր
կազմակերպությունները: Հուն, օլիգար–
խիան 1967-ի դեկտ. 13-ին կազմակերպած
հակահեղաշրշմամբ, որը ղեկավարում էր
Կոնստանտին II (թագավոր՝ 1964-ից),
փորձեց իշխանությունը հանձնել աշ կու–
սակցություններին: Սակայն փորձը ձա–
խողվեց. թագավորը փախավ Իտալիա:
Պրեմիեր մինիստր գնդապետ Գ. Պապա–
դոպուլոսի կառավարությունը մշակեց զին–
վորական բռնապետությունը հիմնավո–
րող սահմանադրություն: Հակաբռնապե–
աական ուժերը հիմնեցին պայքարի հայ–
րենասիրական կազմակերպություններ,
որոնցից խոշորագույնը Հայրենասիրա–
կան հակաբռնապետական ճակատն էր
(ՀՀՃ): 1973-ի հունիսին զինվորական
վարչակարգը միապետությունը հայտա–
րարեց տապալված, իսկ Հ.՝ պրեզիդեն–
տական հանրապետություն: Պրեզիդենտ
դարձավ Գ. Պապադոպուլոսը: 1973-ի նո–
յեմբերին տեղի ունեցած զինվորական նոր
հեղաշրշմամբ պրեզիդենտ դարձավ գեն.
Գիզիկիսը, պրեմիեր մինիստր՝ Ա. Անդրու–
§ոպուլոսը: 1974-ին սրվեցին հույն–թուր–
քական հարաբերությունները՝ Եգեյան ծո–
վի հս. մասում հայտնաբերված նավթի
հանքավայրերի պատկանելության հարցի
շուրշ: 1974-ի հուլիսին զինվորական վար–
չակարգը հեռացավ իշխանությունից, իշ–
խանության գլուխ անցավ Կ. Կարամանլի–
սի կառավարությունը, որը իրագործեց դե–
մոկրատական մի շարք վերափոխումներ,
ազատեց բոլոր քաղ. բանտարկյալներին,
լեգալացրեց 1947-ից ընդհատակում գտնը–
վող ՀԿԿ և դեմոկրատական մյուս կազ–
մակ երպ ությունները:
1974-ի օգոստ. 14-ին Կարամանլիսի
կառավարությունը հայտարարեց ՆԱՏՕ–ի
ռազմ, կազմակերպությունից Հ–ի դուրս
գալու մասին:
1980-ի մայիսին Կ. Կարամանլիսը ըն–
տրվեց պրեզիդենտ: Պրեմիերմիևիստր
դարձավ Գ. Ռալլիսը: 1980-ի հոկտեմբե–
րին Հ. վերադարձավ ՆԱՏՕ–ի ռազմ, կազ–
մակերպություն:
VI. Քաղաքական կուսակցությունները
U արհմիությունները
«Նոր դեմոկրատի ա», աշ բուր–
ժուակաև կուսակցություն է, ստեղծվել է
1974-ին՝ «Ազգային արմատական միու–
թյան» հիման վրա: «Դեմոկրատա–
կան կենտրոնի միություն»,
լիբերալ բուրժուազիայի կուսակցությունն
է, ստեղծվել է 1974-ին՝ «Կենտրոնի միու–
թյան» հիման վրա: «Ազգային խըմ–
բ ա վ ո ր ու մ», ստեղծվել է 1977-ին,
ծայրահեղ հետադիմականների կուսակ–
ցությունն է: «Հ ա մ ա հ ու ն ա ս տ ա ն–
յան սոցիալիստական շար–
ժ ու մ», ձախ ցենտրիստական կուսակ–
ցություն է, հիմնվել է 1974-ին: «Միաս–
նական դեմոկրատական ձախ
կ ու ս ա կ ց ու թ յ ու ն» (ՄԴԶԿ), ստեղծ–
վել է 1951-ին: Հունաստանի կո–
մուն ի ս տ ա կ ա ն կ ու ս ա կ ց ու–
թ յ ու ն (ՀԿԿ), հիմնվել է 1918-ին, 1947–
1974-ին՝ գործել ընդհատակում:
ճյուղային և ռեգիոնալ արհմիութենա–
կան կազմակերպությունների մեծ մասը
մտնում են Հունաստանի աշխա–
տանքի համընդհանուր կոն–
ֆեդերացիայի (ՀԱՀԿ) մեշ:
VII. Տնտեսա–աշխարհագրական ակ–
նարկ
Հ. ինդուստրիալ–ագրարային երկիր է,
որի էկոնոմիկան զգալիորեն կախման մեշ
է օտարերկրյա կապիտալից:
1960-ական թթ. սկզբից էկոնոմիկայում
կառուցվածքային էական տեղաշարժեր են
կատարվում, որոնք արտահայտվում են
արդյունաբերության, հատկապես ծանր
արդյունաբերության առավել արագ զար–
գացմամբ:
Արդյունաբերությունը: Բնորոշ առանձ–
նահատկությունը մեծ կախվածությունն է
հումքային և վառելիքա–էներգետիկական
ռեսուրսների արտաքին աղբյուրներից:
Արդյունաբերության և շինարարության
մեշ զբաղված է տնտեսապես ակտիվ
բնակչության շուրշ 29% –ը (1978): Արդյու–
նաբերության հիմնական ճյուղերն են՝
սննդի (գինի, ձեթ, շաքար և ծխախոտ),
տեքստիլ (բամբակյա, բրդյա, արհեստա–
կան մանրաթելի գործվածքներ, գորգեր),
քիմ. (սինթետիկ նյութեր, հանքային պա–
րարտանյութեր) և հանք արդյունահանող
արդյունաբերությունը: Արդյունահանում
են գորշ ածուխ (լիգնիտ), բոքսիտներ,
մագնեզիտ, երկաթի հանքաքար, ասբեստ,
պիրիտ, քրոմիտներ, մանգան, նիկել,
զմռնիտ, որոնց զգալի մասն արտահան–
վում է հանքաքարի կամ կոնցենտրատի
վիճակում: էլեկտրակայանների սահման–
ված հզորությունը կազմում է 4867 հզ. կվա
(1978): Արտադրվող էլեկտրաէներգիայի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/659
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
