Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցինվորական միջամտությամբ): Իշխանու– թյան գլուխ անցած հակադեմոկրատական ուժերը երկրում հաստատեցին հետադի– մական վարչակարգ: Հունաստանում ըս– կըսվեց քաղաքացիական պատերազմ: 1947-ին ՀԿԿ նորից հայտարարվեց օրեն– քից դուրս, 40 հզ. կոմունիստներ բան– տարկվեցին, տասնյակ հազարներ տարա– գրվեցին: Քաղաքացիական պատերազմն ավարտվելուց (1949) հետո ՀԿԿ պայքար սկսեց դեմոկրատական ուժերի համա– խմբման, աշխատավորության տնտ. և քաղ. ելույթների կազմակերպման հա– մար: Միաժամանակ ՀԿԿ ղեկավարությու– նը չկարողացավ ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրադրությունը և վարեց «ձախ», աղանդավորական քաղաքականություն: ՀԿԿ ԿԿ VI ընդլայնված պլենումը (1956) բացահայտեց թույլ տրված սխալները, վե– րականգնեց կուսակցության գործունեու– թյան լենինյան սկզբունքները և ընտրեց կուսակցության նոր ղեկավարություն, իսկ ՀԿԿ VIII համագումարը (1961), ընդհան– րացնելով Հունաստանում հեղափոխական շարժման 20-ամյա (1941–61) փորձը, ըն– դունեց ՀԿԿ նոր ծրագիր: ՀԿԿ IX համա– գումարը (1974) սահմանեց, որ Հունաս– տանի դեմոկրատական, իմպերիալիզմից անկախ զարգացումն ապահովելու ուղին աշխատավորների ժող. իշխանություն, նոր դեմոկրատիա հաստատելն է: Համագու– մարն ընդունեց կուսակցության ծրագիր, որի մեջ նշված է, որ Հունաստանը սո– ցիալիզմին կհասնի երկու փուլից (դե– մոկրատական– հակաիմպերիալիստական– հակամոնոպոլիստական և սոցիալիստա– կան) բաղկացած միասնական հեղափո– խական պրոցեսի ընթացքում: 1977-ի պառ– լամենտական ընտրությունների ժամա– նակ, չնայած արհեստական սահմանափա– կումներին, կոմկուսը ստացավ ձայների 9,36%՝ ավելի քան կրկնապատկելով կո– մունիստ դեպուտատների թիվը պառլա– մենտում: ՀԿԿ X համագումարը (1978), որն առաջին լեգալ համագումարն էր ամբողջ ետպատերազմյան շրջանում, փո– փոխություններ մտցրեց կուսակցության ծրագրի և կանոնադրության մեջ, ընտրեց կոմկուսի ղեկավար մարմիններ: ՀԿԿ պայքարում է միջազգային կոմունիստա– կան շարժման ամրապնդման, բոլոր եր– կըրների հետ բարեկամության և համա– գործակցության համար: ՀԿԿ պատվիրակությունները մասնակ– ցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խոր– հրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա) և հավանություն տվել ընդուն– ված փաստաթղթերին: ՀԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբուն– քով: Կուսակցության բարձրագույն մար– մինը համագումարն է, համագումարների միջե ընկած ժամանակաշրջանում կու– սակցության աշխատանքը ղեկավարում է ԿԿ: Գործադիր մարմիններն են ԿԿ քաղ– բյուրոն և քարտուղարությունը: ՀԿԿ ԿԿ նախագահն է Ա. Գրոզոսը, առաջին քար– տուղարը՝ Ի*. Ֆչորակիսը: Կուսակցու– թյան տեսական օրգանն է «Նեոս կոսմոս» («N6og x6a|Liog») ամսագիրը: Դեռես XIX դ. 90-ական թթ., դեմոկրա– տական և սոցիալիստական շարժման զարգացման ազդեցության տակ, հունա– հայ աշխատավորների մեջ (տես Հունաս– տան , Հայերը Հունաստանում բաժինը) տարածվում են առաջադիմական ու սոցիալիստական գաղափարներ: Հայկ. կոմունիստական առաջին խումբը Հունաս– տանում կազմվել է 1924-ի սկզբին, Աալո– նիկ քաղաքում, որի մեջ մտել էին բանվոր Կ. Պալթայանը, Մ. Քեբաբջյանը, Ի*. Ծո– վիկյանը, Ա.Տերտերյանը,Ա.Միքայելյանը, Մ. Թերզյանը, Օ. Մոմճյանը, Մ. Բաղդա– սարյանը, Մ. Ավետիսյանը և ուրիշներ: 1926-ի սկզբին արդեն գոյություն ուներ ՀԿԿ Սալոնիկի քաղաքային կազմակեր– պությանը կից հայկ. հատված, որի քար– տուղարն էր Կ. Պալթայանը, ապա (մինչև 1927-ի վերջը)՝ Ս. Կուրտիկյանը: Հայկ. կո– մունիստական խմբեր էին գործում նաև Դեդե–Աղաճ (Ալեքսանդրապոլիս), Դիմո– թիկա, Գյումյուլջինա (Կոմոտինի) ևն քա– ղաքներում: Այս խմբերն իրենց աշխա– տանքներում հետևողականորեն իրագոր– ծում էին ինտերնացիոնալիզմի սկզբունք– ները, կազմակերպչորեն ենթարկվում էին ՀԿԿ–ին և ղեկավարվում նրա ԿԿ–ի, մարզային և քաղաքային կոմիտեների կողմից: 1923–27-ին հունահայ կոմու– նիստները, դեմոկրատական բոլոր կազ– մակերպությունների մասնակցությամբ, պայքարել են համաժողովրդական, հա– կադաշնակցական միացյալ ճակատի ըս– տեղծման համար, կանգնած են եղել Սո– վետական Միության և Սովետական Հա– յաստանի պաշտպանության դիրքերում: Հունահայ կոմունիստների նախաձեռնու– թյամբ Հունաստանի հայաշատ կենտրոն– ներում ստեղծվել են «Հայաստանի օգնու– թյան կուէիաեի» (ՀՕԿ) մասնաճյուղեր: 1926-ին Աթենքում հրատարակվեց «Հաղ– թանակ» դեմոկրատական օրաթերթը, որը մեծ դեր խաղաց հունահայ աշխատավոր– ներին Սովետական Միության և Սովետա– կան Հայաստանի շուրջը համախմբելու գործում: 1926-ի օգոստոսին Սալոնի– կում սկսվեց հրատարակվել ՀԿԿ հայկ. հատվածի անդրանիկ օրգանը՝ <1կխա– աանք> եռօրյա թերթը: Հունահայ կոմու– նիստները հնարավորություն ստացան լեգալ մամուլի միջոցով տարածելու իրենց գաղափարները, հայ աշխատավորներին համախմբելու կոմկուսի դրոշի ներքո: Երիտասարդության շրջանում եռանդուն գործունեություն ծավալեց 1926-ի սկզբին Սալոնիկում կազմակերպված «Ի>որհըր– դային Հայաստանի համակիր որբերու միությունը» (նախագահ՝ Ս. Կուրտիկյան, քարտուղար՝ Հ. Փաշայան, ակտիվ աշխա– տողներից էին Վ. Սարաֆյանը, Գ. Տրի– բունյանը, Դ. Գազազյանը, Ռ. Շահմալ– յանը, Վ. Սաղաթելյանը, Գ. Խրիմյանը և ուրիշներ): Երիտասարդական միությու– նը մասնաճյուղեր ուներ Մակեդոնիայի և Թրակիայի զանազան վայրերում: Հա– մանման միություններ կազմակերպվեցին նաև Աթենքում ուՊիրեյում: Առաջինի նա– խագահն էր Հ. Շերամյանը (Շերամ), երկրորդինը՝ Մ. Մարաիկյանը: «Աշխա– տանք» թերթի խափանումից ու կոմու– նիստների հայրենադարձությունից հետո կուսակցական աշխատանքի կենտրոնը փոխադրվեց Աթենք, ուր եռանդուն աշխա– տանք ծավալեցին Հ. Սերոբյանը, Մ. Մար– աիկյանը, Ա. Թագվորյանը, Մ. Մինասյա– նը, Ս. Միսաքյանը, Վ. Սաքայանը, Մ. Դարբինյանը, Գ. Նազիկյանը, Մ. Տե– փոյանը, Վ. Սեմերջյանը, Ս. Ծառուկյա– նը և ուրիշներ: Հունահայ կոմունիստները դժվարին պայմաններում հրատարակել են «Աշխա– տանք», «Հաղթանակ», «Արձագանք», «ժո– ղովրդի ձայն», «Նոր շարժում» թերթերը, Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը նվիրված «Նոյեմբեր 7– 29» գրքույկը, Վ. Ի. Լենինի ճառը Ռուսաս– տանի կոմերիտմիության III համագումա– րում՝ «Կոմունիստ երիտասարդությունը և ԻՐ դերը» խորագրով ևն: Հայ կոմունիստները, դեմոկրատական զանգվածները, հույն ազատատենչ ժողո– վըրդի հետ, գերմանա–ֆաշիստական օկու– պացիայի ծանր տարիներին միասնաբար պայքարեցին թշնամու դեմ, կազմակեր– պեցին պարտիզանական զինված խմբեր: Ֆաշիզմի դեմ մղված պայքարում զոհվե– ցին մարտիկ–հայրենասերներ Վ. Սաքա– յանը, Ա. Ղուկասյանը, Գ. Բարեջանյանը, Գ. Տավուլճյանը, Ս. Ավետիսյանը, Ա. Կյոք– չյանը* Մ. Սեֆերյանը, Մ. Չիլինկիրյանը, Սիրարփին և ուրիշներ: Հույն պարտիզան– ների շարքերում ազատագրական կռիվ– ներին ղեկավար մասնակցություն են ունե– ցել Հ. Ղազարոսյանը, Ն. Նիկողոսյանը, Վ. Դաքեսյանը: Ս. Կուրաիկյւսն

ՀՈՒՆԱՐԵՆ, հույների լեզուն: Հին մա– կեդոներենի հետ մտնում է հնդեվրոպա– կան լեզվաընտանիքի առանձին՝ հուն, ճյուղի մեջ: խոսվում է Հունաստանում (մուռ 9 մլն մարդ), Կիպրոսում (մոտ 500 հզ.), ինչպես նաև ԱՄՆ–ում (380 հզ.), ՍՍՀՄ–ում (325 հզ.) և այլուր: Հ–ի պատմու– թյունը ընդունված է բաժանել հին և նոր շրջանների: Տարբերում են հին Հ–ի զար– գացման 4 փուլ. 1. հնագույն Հ. (սկսած հնագույն առաջին գրավոր հուշարձաննե– րից՝ մ. թ. ա. XIV–XII դդ., կրետե–մի– կենյան «գծային Բ» վանկագրից մինչև հին Հ–ի այբուբենի տարածումը մ. թ. ա. IX–tVIII դդ. սկիզբը), 2. դասական Հ–ի (սկսած մ. թ. ա. VIII–VII դդ. հին Հ. բարբառներով գրականության ստեղծու– մից մինչև հունաբնակ համարյա ամբողջ տարածքում մ. թ. ա. IV դ. ատտիկյան բարբառի տարածումը), 3. հռոմեա–հելլե– նիստական՝ համահունական լեզվի՝ կոյ– նեի շրջան, որի հիմքում ընկած է ատտիկ– յան բարբառը, տարածվել է մ. թ. ա. IV դ. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքնե– րից հետո, 4. ուշ հին Հ. կամ վաղ բյու– գանդական (սկսած մ. թ. ա. IV դ. կայսրու– թյան մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս փոխադրվելուց և Արմ. Հռոմ. կայսրու– թյան առանձնանալուց, վերջացրած V– VII դդ. Հ–ի կողմից լատ–ի ամբողջությամբ դուրս մղվելու ժամանակով): Ավելի ուշ շրջանների հին Հ–ի վերլուծության հի– ման վրա, որոնցից պահպանվել են գրա– վոր հուշարձաններ, կարելի է տարբերա– կել հետևյալ հնագույն բարբառները. 1. հոնիա–ատտիկյան բարբառախումբ (ատ– տիկյան բարբառներ և հոնիական խոս– վածքներ, որոնք տարածված են եղել Փոքր Ասիայի մերձափնյա շրջաններում և Եվբեա ու Կիկլադյան կղզիներում),