XVII. Կինոն 1906-ին Հ–ում նկարահանվել է առաջին վավերագրական ֆիլմը, 1911–12-ին՝ կարճամետրաժ կինոկոմեդիաներ: 1914-ին հիմնադրվել է «Աթենք–ֆիլմ» ֆիրման, սկսվել լիամետրաժ կինոնկարների ար– տադրությունը: 1928–31-ին գործել է «Դագ–ֆիլմ» խոշոր կինոֆիրման: Այդ շըր– ջանի ֆիլմերից են՝ «Սեր U ալիքներ» (1927), «Շղթայված Պրոմեթևս» (1929, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Դ. Գազիադիս): 1932-ին թողարկվել է առաջին հնչուն ֆիլմը: Գերմանա–ֆաշիստական օկուպա– ցիայի շրջանում ցուցադրվել են գերմ. և իտալ. ֆիլմեր: Ազատագրումից հետո թողարկվել է տարեկան 8–9 ֆիլմ: 1940- ական թթ. ֆիլմերից են՝ «Մարինոս Կոն– դարաս» (1946, ռեժիսոր՝ Գ. Զավելաս), «Վերջին առաքելություն» (1949, ռեժիսոր՝ Ն. Ցիֆորոս): 1950–60-ական թթ. սկըզ– բին նկարահանվել են ժամանակակից կյանքին նվիրված ֆիլմեր (տարեկան մոտ 45)՝ մեծ մասը մելոդրամաներ, կոպիտ ֆարսեր, արկածային ժապավեններ, որոն– ցից առանձնանում են «Հելլադայի զավակ– ները» (1951, ռեժիսոր՝ Գ. Զերվոս), «Կեղծ դրամ» (1955), «Անտիգոնե» (1961, եր– կուսն էլ ռեժիսոր՝ Զավելաս), «Դառը հաց» (1951, ռեժիսոր՝ Դ. Դրիգորիու»), «Ստել– լա» (1955), «Սևազգեստ աղջիկը» (1957), «էլեկտրա» (1962, բոլորն էլ ռեժիսոր՝ Մ. Կակոյանիս), «Դեպի նավ» (1966, ռե– ժիսոր՝ Ա. Դամիանոս): Նշանավոր հույն դերասաններից են Ի. Պապասը, Կ. Պաք– սինուն, Մ. Մերկուրին: Վավերագրական կինոյում հայտնի են ռեժիսորներ Ն. Կուն– դուրոսը, Տ. Կանելոպուլոսը: Սալոնիկում տեղի են ունենում ամենամյա կինոփառա– տոներ: XVIII. Հայերը Հունաստանում Հունահայ համայնքի առաջացման թվա– կանը դեռևս ճշտված չէ: Հայերը Հ–ում զանգվածային բնակություն սկսել են հաս– տատել V–VI դդ., հայկ. պետականու– թյան անկման և պարսկա–բյուզանդական պատերազմների պատճառով շատ հայեր (հատկապես հակապարսկական կողմնո– րոշում ունեցողները) ապաստանել են Հ–ում: Մեծ թվով հայեր Հ. են տեղափոխ– վել 451-ի Ավարայրի ճակատամարտից հետո. Արշակունի Արտ ավան և Գազրիկ իշխանները (իրենց գերդաստաններով) հաստատվել են Մակեդոնիայի Նիկիա քաղաքում: Կայսրության սահմաններն ապահովելու նպատակով բյուգանդական կայսրերը YI–VII դդ. բազմաթիվ հայերի (շուրջ 30 հզ.) գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում ու Մակեդոնիայում, VIII– IX դդ. Թրակիա են քշվել բազմահազար պավլիկյաններ, որոնք պավլիկյան ուս– մունքի տարածողները եղան Հ–ում և, ընդհանրապես, Բալկաններում: Բյուգան– դական կայսրության ժամանակաշրջա– նում հունահայերի քաղ., տնտ., մշակու– թային գործունեության մասին տես Բյու– զանդիա հոդվածում: Կիլիկիայում հայկ. պետականության ստեղծումից հետո, XI–XII դդ. բազմա– թիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով հունահայ գաղթավայ– րերը նոսրացել են ու նվազել: 1453-ին, երբ թուրքերը գրավեցին Կ.Պոլիսը, հայկ, փոքր համայնքներ էին պահպանվել միայն Կ. Պոլսում ու Թրակիայում: Հ–ի հայ գաղթավայրերը կրկին բազմա– մարդ են դարձել XVII–XVIII դդ.՝ թուրք, բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին: 1737-ին Թեքիրդաղի առաջնոր– դությանը կաթողիկոս Աբրահամ Կրետա– ցու հղած կոնդակում հիշատակվում են Թրակիայի և Մակեդոնիայի շուրջ 30 բնա– կավայրեր (Աալոնիկ, Սերե, Կյումյուլճի– նե, Քսանթի, Կավալլա, Դիդիմոտիխոն ևն), ուր կային հայկ. համայնքներ: Մխի– թար Սեբաստացին, մինչև Վենետիկի Ս. Ղազար կղզի տեղափոխվելը, 1701– 1715-ին իր աշակերտներով հաստատված է եղել Հ–ի Մորեա թերակղզու Մեթոն բերդաքաղաքում: Հունահայ գաղթավայրի համար մեծ նշանակություն է ունեցել Հ–ի անկախու– թյուն ստանալը (1829), որից հետո հայերի նոր հոսք է սկսվել Հ.: Հունահայ համայն– քը ավելի ստվարացել է Թուրքիայում 1895–96-ի հայկ. կոտորածներից, ինչպես նաև 1915-ի Մեծ եղեռնից և, այնուհետև, 1922-ի հույն–թուրքական պատերազմից հետո Թուրքիայից փախածների հաշ– վին: 1922–23-ին Հ–ում հայ գաղթական– ների թիվը հասել է 120 հզ–ի (որից 20 հզ. որբեր): Հայերը հիմնականում կենտրո– նացած էին Թրակիայի ու Մակեդոնիայի (հատկապես՝ Սալոնիկում) քաղաքնե– րում, ինչպես նաև Աթենքում, Պիրեայում ու Կրետե, Սամոս, Միտիլինի, Քիոս, Սի– րա, Զակինթոս, Կորֆու ևն հուն, կղզինե– րում: Հայ գաղթավայրի [որի կազմը միա– տարր չէր՝ գյուղացիներ (հիմնականում շերամապահներ), բանվորներ (աշխա– տում էին ծխախոտի և տեքստիլ գործա– րաններում), արհեստավորներ (գորգա– գործներ, ոսկերիչներ), առևտրականներ, մտավորականներ] վարչական–մշակութա– յին կյանքը կազմակերպում էին Առաջնոր– դարանն ու Ազգային կենտրոնական վար– չությունը, որոնք ճանաչված էին հուն, իշխանությունների կողմից: Աթենքի վար– չությունը ղեկավարում էր հուն, թերա– կղզու և կղզիների, Սալոնիկինը՝ Թրակիա– յի ու Մակեդոնիայի հայ համայնքների ազգ. գործերը: Կարճ ժամանակում հիմն– վեցին նոր հայկ. դպրոցներ (շուրջ 30), որոնց հետ աշխուժացան և հևերը: Կազ– մակերպվեցին բարեգործական, հայրե– նակցական, երիտասարդական, մարզա– կան միություններ: 1924-ին ստեղծվեց ՀՕ Կ–ի Հ–ի մասնաճյուղը: Սկսեցին հրա– տարակվել պարբերականներ [«Երկունք» (1922–23), «Նոր օր» (1923–36), «Հաղ– թանակ» (1926–27), «Նոր շարժում» (1931–34), «Ալիք» (1923–27), «Նոր Ալիք» (1924–28), «Աշխատանք» (1926–27), «Աե– վան» (1933–36), «Ժողովրդի ձայն» (1930–31), «Նոր կյանք» (1945–47), «Եր– կիր» (1957–68), «Հունահայ տարեգիրք» ևև]. ընդհանուր առմամբ, Հ–ում լույս է տեսել շուրջ 35 անուն պարբերական: Հունահայ համայնքում գործել և գոր– ծում են հայ քաղ. կուսակցություններ: 1890-ից Աթենքում է հրատարակվել հնչակ– յան կուսակցության կենտրոնական օրգան «Հնչակ»-ը: 1897-ին հույն–թուրքական պա– տերազմին մասնակցել է հնչակյանների կազմակերպած հայ կամավորական ջո– կատը (600 մարդ, հրամանատար՝ Նշան Միրաքյան), որն արժանացել է հուն, բանակի հրամանատարության պարգևին: Հ–ի կոմկուսակցության շարքերում բազ– մաթիվ հայ կոմունիստներ մասնակցել են հույն աշխատավոր ժողովրդի սոցիալա– կան ու ազատագրական պայքարին: 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ֆաշիստական օկուպացիայի շրջանում, հունահայ աշ– խատավորները մասնակցել են ժողո– վըրդա–ազատագրական ճակատի (ԷԱՄ) ու պարտիզանական կռիվներին և տվել շատ զոհեր (հերոսի մահով է զոհվել կոմու– նիստ Վահրամ Սաքայանը): Հ–ում (հիմնականում Աթենքում և Պի– րեայում, նաև Սալոնիկում) բնակվում է շուրջ 12 հզ. հայ (1980): Գործում են չորս դպրոց, երկու եկեղեցի, ՀԲԸՄ մասնա– ճյուղը (1910-ից), «Արարատ» միությունը, լույս են տեսնում «Նոր աշխարհ» և «Ազատ օր» թերթերը: Ս. Կուրւռիկյան Պատկերազարդումը տես 656–657-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVII: Գրկ» Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 1–3, Կահիրե, 1941–61: Աբրա հ ա մ յ ա ն Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964-67: Կոկինոս Պ., Տու– նահայ գաղութի պատմությունից (1918 – 1927), Ե., 1965: jjodpMHHH B. Փ., Ok3H- necKaa reorpa<imH 3anaflHOH EBponbi, M., 1948; rpaqnaHCKEH A.H., IIpHpoaa CpeflH3eMH0M0pbfl, M., 1971; Ո o n o b B. JI., 3KOHOMHKa CQBpeMeHHoii rpeijim, M., 1971; III n a p o O. B., OcBo6o>KfleHne rpeijHH h Pocchh (1821–29), M., 1965; KapbflKH- AHC r. JI., rpeiJIM BO BTOPOH MHpOBOH BOH- He, M., 1967; MaHqxa II.H., rpen^ia HaniHx AHeii, M., 1961; Mohoc H., KocTaC BapHajiHC h jraTepaiypa rpeqecKoro ConpoTHB- jieHroi, M., 1968; Bceo6maa hctophh apxH– TeKTypM, t. 7, M., 1969; Bceodnjaa hctophh hckycctb, t. 6, kh. 1, M., 1965; A օ a h a- khc Փ., My3MKa coBpeMeHHon rpeijHH, «CoBeTCKaa My3WKa>, 1958, Jvfe 3; M i r a m- bel A., La litterature grecque moderne, P. 1953.
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–
ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԿԿ), ստեղծվել է 1918-ի նոյեմբերին, մինչև 1920-ը՝ Հունաստանի սոցիալիստական բանվորական կուսակ– ցություն (ՀՍԲԿ), 1920-ից՝ ՀՍԲԿ (կոմու– նիստական), 1924-ից՝ ՀԿԿ: 1920-ին մտել է Կոմինտերնի մեջ: 1929–31-ին, կուսակ– ցության ղեկավարության մեջ եղած ֆրակ– ցիոն պայքարի պատճառով, ՀԿԿ ճգնա– ժամ է ապրել, որը հաղթահարվել է Կո– մինտերնի աջակցությամբ: 1934-ին ՀԿԿ ԿԿ VI պլենումը Կոմինտերնի օգնությամբ մշակեց կուսակցության ստրատեգիան և տակտիկան: Հունաստանում գեն. Հ. Մե– տաքսասի հակադեմոկրատական դիկտա– տուրայի հաստատումից (1936-ի օգոստոս) հետո ՀԿԿ հայտարարվեց օրենքից դուրս: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) ՀԿԿ նախաձեռնու– թյամբ ստեղծվեց Ազգային–ազատագրա– կան ճակատ (ԷԱՄ), ապա՝ Ազգային–ազա– տագրական բանակ (ԷԼԱՍ): ՀԿԿ ղեկավա– րությամբ ընթացող հույն ժողովրդի պայ– քարով երկրում դրվում էին ժողովրդա– դեմոկրատական իշխանության հիմքերր/. Սակայն այդ պրոցեսն ընդհատվեց (1944-ի դեկտեմբերին, անգլ. իմպերիալիստների