Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զոաությ ունները: Հայտնաբերվել են ստորգետնյա գազի նոր հանքավայրեր (Դ. Կերտաի): Կազմվել են Հ–ի երկրաբա– նական և երկրաֆիզիկական նոր քարտեզ– ներ: Մշակվել են գեոդեզիական չավւում– ների նոր մեթոդներ (Ա. Տարչի–Հորնոհ): 40-ական թթ. վերջից կենսաբանն ե– ր ի ուշադրությունը բևեռվել է էվոլյուցիոն տեսության, էկոլոգիայի պրոբլեմների ուսումնասիրությանը: Հետազոտություն– ներ են կատարվում բուսաբանության (Շ. Ցավորկա, Ռ. Շոո, Ռ. Ռապսփչ), կեն– դանաբանության (է. Դուդիհ, 8ա. Բալոգ, է. Կասաբ), նյարդահյուսվածաբանու– թյան (Ա. Աբրահամ) և այլ բնագավառնե– րում: Բժշկագիտության զարգա– ցումն ընթանում է հունգ. դպրոցի ավան– դույթներին համապատասխան: Նյարդա– յին համակարգի ուսումնասիրության գոր– ծում ուշագրավ աշխատանքներ են կա– տարել Ի. Կյորնիեին, Կ. Լիշակը: Դեղա– գործական արդյունաբերության աճին զուգընթաց Հ–ում լայն թափ են ստացել դեղաբանության բնագավառի հետազո– տությունները (Վ. Իշեկուց, Մ. Ցանչո, Ցո. Կնոլ): Զգալի են հաջողությունները ագրարային գիտություննե– ր ի բնագավառում: Ստեղծվել է Հ–ի հողերի ծագումնաբանության և էրոզիայի քարտեզ: Կատարվել են աղուտների և ավազոտ հողերի բարելավման աշխա– տանքներ (Շ. էգերսեգի, Կ. Պատեր): Լավ արդյունքներ են ստացվել եգիպտա– ցորենի բարձր բերքատու հիբրիդային տեսակների, ցորենի դիմացկուն տեսակ– ների ստեղծման գործում (է. Կուռնիկ, է. Օբերմայեր, է. Պապ, Ա. Ցանոշի): Տեխնիկական գիտություն– ն և ր. մետալուրգիայի բնագավառում կատարվել են մետաղների պլաստիկու– թյան, համաձուլվածքների բյուրեղացման խնդիրներին վերաբերող հետազոտու– թյուններ, գունավոր մետաղների արտա– դրության նոր մեթոդների ստեղծման աշ– խատանքներ (Շ. Դելեյի, Լ. Դիլեմոտ): էներգետիկայի ասպարեզում մեծ ուշա– դրություն է հատկացվել էլեկտրաէներ– գետիկայի, ջերմաէներգետիկայի զար– գացմանը, մեքենաշինության մեջ շարու– նակվել են գյուղատնտ. մեքենաների կա– տարելագործման աշխատանքները, կապի տեխնիկայում բարձր մակարդակի է հասցվել էլեկտրոնային սարքերի արտա– դրությունը, գունավոր հեռուստատեսու– թյունը: Հասարակական գիտությունները: Փի– լիսոփայությունը: Հունգ, Փիլիսոփայու– թյան առաջադիմական միտումները սկզբնավորվում են Վերածննդի դարաշըր– ջանում: Հ–ում ազատամտության առաջին ներկայացուցիչներից է բանաստեղծ–հու– մանիստ Տանուս Պաննոնիուսը (XV դ.): XYI– XVII դդ. բնորոշվում են բողոքակա– նության դեմ կաթոլիկության պայքարով, որի ընթացքում որոշակի զարգացում է ստացել կարտեզիականությունը (6ա. Ապացաի–Չերե, մանկավարժ, փի– լիսոփա, հունգ. առաջին հանրագիտարա– նի հեղինակ): XVIII դ. վերջի հունգ. նշա– նավոր լուսավորիչներ էին մատերիա– լիստ Դ. Բեշենիեին և բանաստեղծ Մ. Չո– կոնաի–Վիտեզը: Մեխանիստական մատե– րիալիզմի գաղափարները զարգացրել է Ի. Մարտինովիչը (հունգ. յակոբինների գաղափարախոսներից): Հանրապետա– կան շարժման ճնշումից հետո առաջին պլան է մղվում գերմ. ռոմանտիզմի ազդե– ցությունը: XIX դ. 1-ին կեսի խոշորագույն գաղափարախոսներից էր Ի. Սեչենյին, որը հնարավոր էր համարում բուրժ. առա– ջադիմությունը առանց հեղավւոխության և ազգային անկախության: Լուսավորա– կանության տարածման և աստիճանական բարենորոգումների միջոցով սոցիալա– կան հավասարության հաստատման գա– ղափարը զարգացրել է 6ա. Հետենյին: Այդ շրջանում աճում է գերմ. դասական Փիլիսոփայության ազդեցությունը (Շ. Կյո– տելեշ, Ցա. էրդեյի): XIX դ. հասարակա– գիտական մտքի նշանավոր ներկայացու– ցիչներ են Շ. Պետեֆին, Պ. Վաշիվարին, Մ. Տանչիչը: Նրանց աշխարհայացքում հե– ղափոխական դեմոկրատիզմը համակցված է ուտոպիական սոցիալիզմին: 1848– 49-ի հեղափոխության պարտու– թյունը հանգեցրեց կղերական գաղափա– րախոսության տիրապետությանը: Հեղա– փոխական դեմոկրատիզմը փոխարինվեց իդեալիզմով: 1860-ական թթ. տարածվել է պոզիտիվիզմը, որը նպաստել է հակա– կղերական գաղափարախոսության հաս– տատմանը: 1870-ական թթ. Հ–ում սկսել են տարածվել մարքսիզմի գաղափարնե– րը (Լ. Ֆրանկել): XX դ. սկզբի մարքսիս– տական վփլիսոփայության նշանավոր ներ– կայացուցիչ է է. Սաբոն, որը սակայն մի շարք հարցերում հակվում էր դեպի սինդի– կալիզմը: ՀԿԿ–ի ստեղծումը և Հունգարա– կան Սովետական Հանրապետության կազ– մավորումը նպաստեցին մարքսիզմի գա– ղափարների տարածմանը: Հորթիի տի– րապետության շրջանում գերիշխող էին իդեալիստական և ազգայնական միտում– ները: 30–40-ական թթ. մտավորականու– թյան շրջանում տարածվել է նարոդնիկու– թյան գաղափարախոսությունը, գյուղա– ցիական սոցիալիզմի ուտոպիական հա– յացքները: Ընդհատակի ծանր պայման– ներում հունգար մարքսիստները շարու– նակել են տեսական գործունեությունը: ժող. դեմոկրատիայի հաստատումը պայմաններ ստեղծեց մարքսիզմի լայն տարածմանն մշակման համար, բուհերում մտցվեց նրա դասավանդումը: Հունգ. նշա– նավոր փիլիսոՓաներ են Դ. Լուկաչը, Լ. Ռուդաշը, Բ. Ֆոգարաշին, է. Մոլնարը: 1960-ական թթ. զարգացել է սոցիոլո– գիական գիտությունը, հատկապես կոնկ– րետ սոցիոլոգիական ուսումնասիրու– թյունները: 1957-ին կազմակերպվել է Հունգարա– կան ԴԱ փիլիսոփայության ինստ–ը: Փի– լիսոփայության ուսումնասիրման կենտ– րոններ են նաև համալսարանների ֆա– կուլտետները: Փիլ. հոդվածները հրատա– րակվում են <Tarsadalmi szemle» (1946-ից), <Magyar Filozofiai» (1957-ից) և այլ ամսա– գրերում: Պատմական գիտությունը: Առաջին պատմական երկերը եղել են «Դործք հուն– գարների» (XI– XII դդ.), որտեղ պատմ– վում է ժամանակակից Հ–ի տարածքում քոչվոր հունգարների բնակեցման մասին, և այլ ժամանակագրություններ: Հումա– նիստական պատմագրությունն իր ար– տացոլումն է գտել Ցանոշ Տուրոցիի (XV^) «Հունգարների ժամանակագրության» մեջ: Հունգ. թագավորության անկումից (XVI դ.) հետո Հ–ի՝ Հաբսբուրգների մասում շատ պատմաբաններ ծառայել են արքունիքի շահերին, իսկ օսմանյան տիրույթներում հունգ. պատմագրությունը չի զարգացել: XVIII դ. սկսվել է պատմական Փաստա– թղթերի հավաքման ու հրապարակման աշխատանքը: Լուսավորության դարը էա– կան ազդեցություն չի ունեցել հունգ. պատ– մագրության վրա: Հունգ. ազգային պատ– մագիտության ձևավորման համար որո– շիչ է եղել 1848–49-ի հունգ. բուրժ. հե– ղափոխությունը: 1867-ին կազմակերպվել է Պատմական ընկերությունը, որի գըլ– խավոր խևդիրն էր հայրենի պատմության ուսումնասիրումը, պատմական աղբյուր– ների հրապարակումը: 1874-ին հիմնվել է պետ. արխիվը: Հնագիտական նյութերի հավաքումն ու դասակարգումը սկսվել է XIX դ. 60-ական թթ.: Ավստրո–Հունգա– րական միացյալ միապետության ժամա– նակ (1867–1918) հունգ. պատմագիտու– թյունը խրախուսել է Հաբսբուրգների հետ համաձայնողական քաղաքականությունը, քարոզել ազգայնականություն ևն: XX դ. սկզբին տարածվել են պատմա– կան մատերիալիզմի գռեհկացված տար– բերակները, որոնք օգտագործում էին ընդդիմադիր բուրժուա–արմատականները և սոցիալ–դեմոկրատները պաշտոնական պահպանողական պատմագիտության դեմ: Հ–ում մարքսիստական պատմագիտու– թյան առաջին ներկայացուցիչն է է. Սա– բոն, որը հունգ. է թարգմանել և հրատա– րակել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի մի շարք աշխ ատ ությ ուններ: 1919-ի Հունգարական Սովետական Հան– րապետության ժամանակ ստեղծվել են Մարքս–էնգելսի համալսարանը և պատ– մական մատերիալիզմի ԴՀԻ: Հորթիի կառավարման շրջանում պատմագիտու– թյան մեջ տիրապետողը «ոգու պատմու– թյուն» իդեալիստական ուղղությունն էր: Հ–ում ժողովրդա–դեմոկրատական իշ– խանության հաստատումից հետո հունգ. պատմագիտության մեջ հաղթանակեց մարքսիստական աշխարհայացքը: 1949-ին հիմնվեցին Հունգարական ԴԱ պատմու– թյան ինստ–ը, Հունգ. բանվորական շարժ– ման պատմության ինստ–ը: Մարքսիստ– պատմաբանների ուսումնասիրման հիմ– նական թեման դարձան Հ–ի տնտ. զար– գացման խնդիրները, բանվոր դասակար– գի ու գյուղացիության, ինչպես նաև Հ–ի ազատագրական պայքարի պատմությու– նը ևն: Հրատարակվեցին Հ–ի պատմու– թյունն ընդհանրացնող աշխատություն– ներ՝ «Հունգարիայի պատմություն» (1964), •«Հունգարական հեղափոխական բանվո– րական շարժման պատմություն» (1962) ևն: Տնտեսագիտությունը: Ձևավորվել է XVII դ. վերջերին: 90-ական թթ. տնտեսա– գիտական աշխատություններում վերլուծ– վում էր երկրի էկոնոմիկայի իրական վիճա– կը, հիմնավորվում կապիտալիզմի զարգաց– մանն ու տնտ. անկախության նվաճմանն ուղղված քաղաքականության սկզբունք– ները: Մինչև XIX դ. կեսերը ուժեղ էր մեր–