կանտիլիզմի (Մ. Շկերլեց) գաղափարնե– րի ազդեցությունը, որոնք երբեմն միա– հյուսվում էին բուրժ. դասական քաղա– քատնտեսության որոշ դրույթների հետ (Գ. Րերզևիցի): Ֆեոդալիզմի ճգնաժամի խորացման հետևանքով XIX դ. 30-ական թթ. տնտեսագիտության մեջ առաջացան հակաֆեոդալական հոսանքներ (Ի. Սե– չենյի, Լ. Կոշուտ), ըստ որոնց, սակայն, բուրժ. բարեփոխումները չէին կապվում երկրի անկախության պայքարի հետ: Դա– րավերջին տնտեսագիտությունը գռեհիկ, էկլեկտիկ բնույթ էր կրում: Առավել զար– գացած էր միայն բուրժ. վիճակագրությու– նը (Կ. Կելետի) և ուներ միջազգային ճա– նաչում: Հետազոտություններ էին կատար– վում նաև տնտ. (Ի. Աչադի, Կ. Տագանյի), քաղաքատնտեսության պատմությունների (Ա. Կարվաշի, Դ. Կաուց) բնագավառնե– րում: Մարքսիզմը Հ–ում տարածվել է XX դ. սկզբներին: Առաջին խոշոր մարքսիստ տնտեսագետը՝ Ե. Վարգան, զբաղվում էր երկրի կապիտալիստական էկոնոմիկայի և Հունգարական Սովետական Հանրա– պետության տնտ. քաղաքականության պրոբլեմների մշակմամբ: Հորթիի ֆպ– շիստական ռեժիմի օրոք (1920–44) մարք– սիստական տնտեսագիտական մտքի ծա– վալումը երկրում գրեթե դադարել է: Այդ տարիներին համեմատաբար թույլ է զար– գացել նաև բուրժ. տնտեսագիտությունը: Մարքսիստական տնտեսագիտական մտքի հետագա առաջընթացի հնարավո– րություններ ստեղծվեցին սոցիալիստա– կան կարգերի հաստատման շնորհիվ: Հ–ում սկսեցին լույս տեսնել մարքսիզմ– լենինիզմի դասականների աշխատություն– ները, կազմակերպվեցին Քաղաքատնտե– սության համալսարանը (1948), Հունգա– րական ԴԱ տնտեսագիտության ինստ–ը (1954): 1960-ական թթ. տնտեսագիտական հետազոտություններն ուղղված էին պլա– նավորման գիտական հիմնավորմանը, ժողտնտեսության կառուցվածքի ձևավոր– մանը, տնտ. ղեկավարման համակարգի կատարելագործմանը, քաղաքատնտեսու– թյան պրոբլեմների մշակմանը ևն (Ի. Ֆրիշ, Պ. էրդեշ, Կ.Սաբո, Ի. Վայդա, Ի.վարգաև ուրիշներ): 1970-ական թթ. դրանք ընթա– նում էին երեք ուղղությամբ՝ 1. տնտ. քա– ղաքականության վերլուծություն և դրա կատարելագործման հանձնարարական– ների մշակում, 2. սոցիալիստական ձեռ– նարկության էկոնոմիկա, 3. համաշխար– հային տնտեսության զարգացման կան– խորոշման մեթոդաբանություն և դրա գործնական կիրառություն: Տնտեսագիտական հետազոտություն– ներն իրականացնում են Հունգարական ԴԱ ինստ–ները, մինիստրություններին ու գերատեսչություններին առընթեր ԴՀԻ–նե– րա Իրավագիտությունը: Հ–ում իրավագխ տութունը սկզբնավորվել է ֆեոդալիզմի դարաշրջանում: XVI դ. կազմվել է Իշտվան Վերբյոցիի եռերգությունը, ուր շարադըր– ված էր ֆեոդալական հասարակարգի իրա– վական համակարգը: Այդ աշխատությու– նը, ֆեոդալական մնացուկների պահպան– ման և համակարգված իրավունքի բացա– կայության պատճառով, ընդհուպ մինչև 1945-ը, հունգ. մասնավոր իրավունքի հիմ– նական աղբյուրն էր: Հ–ի իրավագիտու– թյան զարգացմանը խթանել է Ֆրանսիա– կան մեծ հեղափոխությունը: XIX դ. 1-ին կեսի հունգար իրավաբաններն ու հրա– պարակախոսները (Ի. Աեչենյի, Լ. Կոշուտ, Լ. Սալաի, Յո. էավեշ) գաղափարապես նախապատրաստեցին 1848–49-ի ազա– տագրական պայքարը: 1848–49-ից հետո աճում եև իրավագիտության գերմանա– կանացման միտումները: XIX դ. վերջին, բուրժ. վերափոխությունների հետևան– քով, տարածվեցին իրավունքի պոզիտի– վիստական ուղղությունները (Ա. Պուլսկի և ուրիշներ): Հունգարական Սովետական Հանրապետության գոյության ընթացքում փորձեր եև արվել իրավունքի բնագավա– ռում տարածելու սոցիալիզմի գաղափար– ները: Առաջին և երկրորդ համաշխարհա– յին պատերազմների միջև ընկած շրջա– նում իրավագիտության մեջ տարածվում են ֆաշիստական գաղափարները: ՀԺՀ հաստատումից հետո սկսում է ձևավոր– վել մարքսիստական իրավագիտությու– նը: Հունգար իրավաբանների հետազո– տությունները պետության և իրավունքի սոցիալիստական տեսության (Ի. Աաբո), պետ. իրավունքի (Ցա. Բեեր, Ի. Կովաչ, Լ. Սամել), քաղաքացիական (Դ. Չանադի, Դ–էրշի. Մ. Վիլագի), քրեական (Մ. Կա– դար), դատավարական (Լ. Նեվաի), աշխա– տանքային իրավունքի (Ա. Վելտներ) բնա– գավառներում լայն ճանաչում են ստացել: Հ–ում պետության և իրավունքի բնագա– վառի հետազոտական կենտրոններն են՝ Հունգարական ԴԱ պետության և իրավուն– քի ինստ–ը, Բուդապեշտի և այլ քաղաքնե– րի համալսարանների իրավաբանական ֆակուլտետները, քրեագիտության համա– հունգարական ինստ–ը: Հրատարակվում են մի շարք իրավագիտական ամսագրեր: Գիտական հիմնարկները Բարձրագույն գիտական հիմնարկը Հունգարական գիտությունների ակադե– միան է, որի կազմի մեջ մտնում են տար– բեր ԳՀԻ–ներ: Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում գիտահետա– զոտական աշխատանք են կատարում մի շարք մասնագիտական ինստ–ներ: Գիտ. քաղաքականության ընդհանուր ղեկավա– րությունն իրագործում է ՀԺՀ կառավա– րության գիտության կոմիտեն: Գիտական հիմնարկներն անմիջականո– րեն ղեկավարում են Հունգարական ԳԱ և Տեխնիկական զարգացման հունգ. կոմի– տեն, ինչպես նաև համապատասխան մի– նիստրությունները: Գիտական հիմնարկ– ներում աշխատում է 65 հզ. մարդ: XII. Մամոււը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսություն ը Հ–ում պարբերական մամուլն սկսել է լույս տեսնել XYIII դ. սկզբից :«Մերկուրիուս Հունգարիկուս» («Mercurius Hungaricus») առաջին թերթը հրատարակվել է 1705 – 1710-ին: 1918-ին լույս է տեսել ՀԿԿ օրգան «Վյորյոշ ույշագ» («Voros Ujsag») թերթը: Կարևորագույն օրաթերթերն են՝ «Նեպ– սաբադշագ» («Nepszabadsdg», 1942-ից,
ՀՍԲԿԿԿ օրգան), «Նեպսավա> («Nepsza- va», 1872-ից), «Մադյար նեմզետ» («Magyar Nemzet», 1945-ից), «Մադյար Հիրլապ» («Magyar Hirlap», 1968-ից): Շաբաթաթեր– թերն են՝ «Նյոկ լապյա» («Nok Lapja», 1949-ից), «էլետ էշ իրոդալոմ» («Elet es Irodalom», 1957-ից), «Սաբադ Ֆյոլդ» («Sza- bad Fold», 1945-ից), «Մադյար իֆյուշագ» («Magyar Ifjusdg*, 1957-ից): Ամսագրերն են՝ «Պարտելետ» («Partelet», 1956-ից), «Տարշադալմի սեմլե» («Tarsadalmi Szem- le», 1946-ից), «Կորտարշ» («Kortdrs», 1957-ից): Հունգարական հեռագրական գործակալությունը («Magyar Tdvirati Iro- da») հիմնվել է 1880-ին: Ռադիոհաղոր– դումները տրվում են 1925-ից, արտասահ– մանյան հաղորդումները՝ 8 լեզվով (անգլ., էսպերանտո, գերմ., իտալ., իսպան., հուն., թուրք., հունգ.)’ Հեռուստատեսու– թյունը գործում է 1958-ից: XIII. Գրականությունը Մեզ հասած ամենահին գրավոր հու– շարձանները (լատ.) վերաբերում են XI– JCII դդ. (վարքագրություն, քարոզ, Աստ– վածաշնչի մեկնություն, պատարագ): Միջ– նադարյան գրականության կարևոր ստեղ– ծագործություններ են եղել XI– XIV դդ. ժամանակագրությունները: XIII– XIV դդ. ստեղծված հունգարալեզու կրոնական գրականությունը վերելք է ապրել XV դ. 30-ական թթ.: Հումանիստական մշակույ– թի, հակաֆեոդալական հայրենասիրա– կան տրամադրությունների հետ էր կապ– ված Ռեֆորմացիայի գրականությունը, որ զարգացել է հունգ.: XVI դ. 2-րդ կեսին երևան է եկել Վերածննդի արձակը: Այդ ժամանակի ամենակարևոր քնարերգուն է Բ. Բալաշին (1554–94): XVII դ. հունգարական գրականության մեջ հաստատվել է բարոկկո ոճը, որն արտահայտում էր տարատեսակ ձգտում– ներ՝ հակառեֆորմացիոն–ֆեոդ. և ազա– տագրական, հակաթուրք. ու հակահաբս– բուրգյան: Հունգ. բարոկկոյի հիմնադիրը եղել է էստերգոմի արքեպիսկոպոս, ճիզ– վիտ և աստվածաբան–բանավիճող Պ. Պազ– մանը (1570–1637), իսկ խոշորագույն բանաստեղծը՝ քաղաքագետ և զորավար Մ. Զրինյին (1620-64): Հունգ. լուսավորականության գրակա– նությունը (XVIII դ. վերջ–XIX դ. սկիզբ) որոշ ընդհանուր գծեր ունի Արևելյան Եվրոպայի մյուս երկրների գրականու– թյունների հետ: ժող. պոեզիայի և ազգա– յին անցյալի մեջ է իր համար հող Փնտրել ռոմանտիզմը, որի ծաղկումն ուղեկցվել է ռեալիզմի զարգացումով: 1848–49-ի հե– ղափոխության տրիբուն Շ. Պետեֆիի (1823–49) բանաստեղծություններում ռո– մանտիկական ու ռեալիստական միտում– ները հասել են բարձրակետին՝ ստանալով հեղաՓոխական–դեմոկրատակաև բովան– դակություն: 1849-ից հետո ստեղծված ծանր ժամանակը ողբերգականությամբ է տոգորել ռեալիստ Ցա. Արանի (1817–82) պոեզիան, Ի. Մադաչի (1823–64) փիլ. ռոմանտիկան: Պատմական սահմանա– փակությունը կամ իդեալների ուտոպիա– կանությունը, ռոմանտիկական հնացած ձևերը հաճախ իջեցրել են Մ. Ցոկաիի (1825–1904) հայրենասիրական հանրա– ճանաչ վեպերի գեղարվեստական ար– ժեքը, թուլացրել բուրժուա–ազնվականա– կան հասարակության տաղանդավոր մեր– կացնող Կ. Միկսատի (1849–1910) ռեա– լիստական երգիծանքը: