XIX դ. վերջի–XX դ. սկզբի առաջա– դեմ գրողները գեղարվեստական այլ ուղի– ներ են որոնել: Դժգոհությունը, բողոքը ավելի ու ավելի ուժեղ են հնչում 8ա. Վայ– դայի (1827-97), Ցո. Կիշի (1843–1921), Դ. Ռեվիցկու (1855–89), Ե. Կոմյատի (1858–95) քնարերգության մեջ: Ֆրանս, և գերմ. նատուրալիզմի, ֆրանս և ռուս, քննադատական ռեալիզմի նվաճումները գեղարվեստորեն վերաիմաստավորել են Շ. Բրողին (1863–1924), Ժ. Մորիցը (1879–1942) և ուրիշներ՝ արձակը հարըս– տացնելով հասարակության «հատակի» թեմատիկայով, սոցիալ–հոգեբանական դրամատիզմով: «Nyugat» հանդեսի (1908–41) շուրջը համախմբված շատ գրողներ՝ է. Աղին (1877–1919), Մ. Կաֆ– կան (1880-1918), Դ. Ցուհասը (1883– 1937), Ա. Տոտը (1886–1928) իրենց հա– կակապիտալիստական խռովքը, սոցիալ– հումանիստական, երբեւհւ էլ հեղափոխա– կան (է. Ադի) սպասումներն արտահայ– տում էին իմպրեսիոնիստական ու սիմ– վոլիստական միջոցներով: 1919-ին հունգարական Սովետական Հանրապետության պարտությունից հետո հունգար գրողների մի մասը հարկադրված եղավ թողնել երկիրը: Վտարանդի գրող– ները (Արևմտյան Եվրոպայում և ՍՍՏՄ–ում) էքսպրեսիոնիզմից, սիմվոլիզ– մից, քնևադատակաև ռեալիզմից (տվյալ երկրի հեղափոխական գրողների հետ մեկտեղ) հանգում են արդեն սոցիալիստա– կան հումանիզմի և կոմունիստական գա– ղափարախոսության վրա հիմնված ռեա– լիզմին: Բուն Տ–ում ավանգարդիզմը ներ– կայացնում է Լ. Կաշակը (1887–1967): Քննադատական ռեալիզմն ամրապևդվում է սոցիալապես սուր և առավել փաստա– գրական, ինչպես նաև ինտելեկտուալ– հոգեբանական ձևերի մեջ: Որոշ գյուղա– գիրներ չխուսափեցին հետադիմական– ազգայնական գաղափարների ազդեցու– թյունից, «ուրբանիստները»՝ ծայրահեղ ինդիվիդուալիզմից: Մնացածները XX դ. 30–40-ական թթ. շատ թե քիչ հետևողա– կան հակաֆաշիստական (Մ. Բաբիչ, 1883–1941, Լ. Նադ, 1883–1954, Ե. Տեր– շանսկի, 1888– 1969, Մ. Ռադնոտի, 1909– 1944, Դ. Իյեշ, ծն. 1902), սոցիալիստական (Ցո. Դարվաշ, ծն. 1912, Շ. Ռիդեգ, 1903– 1966) և նույնիսկ կոմունիստական (խո– շոր բանաստեղծ Ա. Ցոժեֆ, 1905–37) դիրք գրավեցին: ժող. Հ–ի գրականության գլխավոր փու– լերն են. 1945–49՝ դեկադենտական, մո– դեռնիստական վերապրուկների և ազդե– ցությունների դեմ, ռեալիստական գեղա– գիտության համար պայքարի շրջան. 1949–56՝ սոցիալիստական ռեալիզմի ա– ռաջին հաջողությունների շրջան. 1957-ից՝ արդ. շրջան, երբ հունգ. սոցիալիստա– կան գրականությունը շարունակում է հա– սունանալ ու հարստանալ: ժամանակա– կից Հ–ի արձակում արտացոլվում են արդի իրականության կոևֆլիկտները, նոր մար– դու, նրա գիտակցության ու բնավորու– թյան ձևավորման տարբեր կողմերը: 1960-ական թթ. ստեղծագործություններից սոցիալական վերլուծության սրությամբ, ձևի հարստությամբ, հոգեբանական ա Փիլ. խորությամբ աչքի են ընկնում Ցո. Իյեշի, Ի. Շիմոնի (ծն. 1926),Մ.Վացիի (1924- 1970), Գ. Դարաիի (ծն, 1929) քնարերգու– թյունը, Ցո. Դարվաշի «Հարբած անձրև» (1963) վեպը, Դ. Ֆեկեաեի (ծն. 1922) -«Բժշկի մահը» (1963), Ֆ. Շանաայի (ծն. 1927) «Քսան ժամ» (1964), Ի. էրկենի (ծն. 1912) «Տոտերի գերդաստանը» (1966) վի– պակները: 1970-ական թթ. հունգար գրող– ների ուշադրությունը գրավում են սոցիա– լիստական բարոյականության ձևավոր– ման և ազգային ինքնագիտակցության հարցերը (Շ. Վեերել, էրժեբեթ Գալգոցի, Ա. Կերտես, Ֆ. Ցուհաս, Ի. էրկեն): Այս շրջանում բարձր է հետաքրքրությունը սոցիոլոգիական գրականության նկատ– մամբ: Ավելի խորն են արտացոլվում հա– սարակական կյանքի ՓոՓոխությունները (Ի. Հալ, Դ. Հերնադի, Մ. Ալմաշ, Ցո. Բա– լաժ, Ա. Գերգեյ, է. Ցանիկովսկի, Գ. Բելա Նեմետ): Տասնամյակի վերջերին տարբեր տարիքի գրողներ աշխատել են առաջին հերթին պատկերել իրենց այսօրը՝ չխու– սափելով նրան բնորոշ հակասություննե– րից: Դ. Իյեշը, է. Կոլոժվարի Գրանպիեռը և ուրիշներ իրենց վեպերում ցույց են տվել հունգարների մի քանի սերնդի ճակատա– գիրը: Համեմատաբար երիտասարդ գրող– ներին (Գ. Բերեմենի, Պ. Նադաշ) ավելի է հետաքրքրել ազգային պատմությունը: Նոր գործերով աչքի են ընկել Մ. Ապա– տին, Ի. Չասարը, էրժեբեթ Հազդագը, է. Իյեշը, Դ. Կարդոշը, Դ. Տանդորին և ուրիշներ: Գրականագիտությունը ըս– կըզբնավորվել է XVIII դ., վերելք ապրել XIX դ. 1-ին կեսին: XIX դ. 2-րդ կեսին– XX դ. սկզբին զարգացել է պոզիտիվիս– տական դպրոցը: Կոմունիստական գրա– քննադատության և գրականագիտության բնագավառում հայտնի են Դ. Լուկաչը, Ցո. Ռևաին, Դ. Բյոլյոնին, Դ. Բալինտը: Ներկայումս Հ–ում գրականության տեսու– թյան ու գրականության պատմության մշակմամբ զբաղված են Ա. Ալմաշին, Ի. Հերմանը, Ա. Դիոսեգին, է. Կարդոշը և ուրիշներ: XIV. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Հ–ի տարածքում պահպանվել են նոր քարեդարյան կավե քանդակներ, սկյութ– ների և կելտերի արվեստի հուշարձաններ: Հռոմ. բնակավայրերում (Աքվինկ, Ակար– բանցիա ևն) հայտնաբերվել են մենա– տների, ամֆիթատրոնների, որմնանկար– ների, խճանկարների մնացորդներ, ար– ձաններ, սկահակներ, ապակե իրեր: IX դ. Հ–ի տարածքում վերաբնակված հունգար– ները բերել են մետաղամշակման ավան– դույթներ:tXI–XIII դդ. կառուցվել են ռոմանական ոճի եկեղեցիներ (բազիլիկ– ներ Պեչում, ժամբեկում, Լեբենիում): Քան– դակային հարուստ հարդարանքով ուշա– գրավ է Ցակի տաճարը (1220–56): Նրբա– գեղությամբ առանձնանում է էստերգոմի վաղ գոթական պալատական կապելլան: XII դ. ծաղկում է ապրել Պեչ քաղաքի քան– դակագործական արվեստանոցը: XI– XII դդ. դեկորատիվ արվեստը ներկայա– նում է ոսկերչական իրերով, արծնով, գործվածքով: XIII–XV դդ. կառուցվել են գոթական եկեղեցիներ (Շոպրոնում, Պեշ– տում), բարձր պատերով ու աշտարակ– ներով կանոնավոր (Դիոշդյոր) և անկա– նոն (Վիշեգրադ) հատակագծերով դղյակ– ներ: Մարաոն և Դյորդ Կոլոժվարի եղ– բայրները ստեղծել են (XIV դ. 2-րդ կես) հունգար թագավորների և սրբերի տպա– վորիչ արձաններ: Արվեստը բարձր զար– գացման է հասել Մատյաշ Հունյադի թա– գավորի օրոք (XV դ. 2-րդ կես), տարած– վել է Վերածննդի մշակույթը (հատկապես քանդակագործությունը): Հ–ում Վերա– ծննդի ուրույն ճարտ. ձևավորվել է XVI դ., երբ երկրի մշակութային կենտրոն է դար– ձել էստեր գոմը (լավագույն կառույցնե– րից է Բակոցեն կապելլան, 1506–07): Վերելք են ապրել որմնանկարչությունը, դեկորատիվ արվեստը, գրքի նկարազար– դումը: Թուրք, արշավանքները խոչընդո– տել են հունգ. մշակույթի առաջընթացին, ժ. Կիշֆալուդ ի–Շ տ ր ո բ լ. Ազատու– թյան մոնումենտը Բուդապեշտի Գ ելլեր տ լե– սան վրա, բրոնզ, գրանիտ (1947) բազմաթիվ քաղաքներ և հուշարձաններ ավերվել են: XVII դ. վերջից Հ–ի արվես– տում ուժեղացել է ավստր. մշակույթի ազ– դեցությունը, որն արտահայտվել է բա– րոկկո ոճի տարածմամբ: Հիմնականում կառուցվել են եկեղեցիներ և մագնատնե– րի պալատներ (Ռացկևի պալատը, 1700– 1702, ճարտ. Ցա. Լ. Հիլդեբրանդ, Պեշտի, էգերի, էստերգոմի եկեղեցիները): XVIII դ. սկզբին, ժողովրդական–ազա– տագրական շարժման վերելքի շրջանում, գեղանկարիչ Ա. Մանյոկին սկզբնավորել է հունգ. դիմանկարչությունը:tXVIIItդ. կեսին բարոկկոյի ճարտ. Հ–ում ծաղկում է ապրել՝ ձեռք բերելով ավելի զուսպ ձևեր (ճարտ. Ա. Մայերհոֆերի կառուցած պա– լատները Գյոդյոլյոյում և Պեշտում, էս– տերհազիի պալատը Ֆերտյոդում, 1760 – 1772): XIX դ. սկզբից ճարտ. և քանդակա– գործության մեջ իշխողը կլասիցիստական ոճն էր: 1850–60-ական թթ. առաջին պլան է մղվել ազգային–ազատագրական զաղա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/675
Արտաքին տեսք