Սեգեդը, Դեբրեցենը, Միշկոլցը: ժամա–
նակակից նշանավոր երաժիշտ–կատարող–
ներրց են՝ դիրիժոր Ցա. Ֆերենչիկը, դաշ–
նակահարուհի Ա. Ֆիշերը, ջութակահար–
ներ Դ. Կովաչը և Վ. Տատիաին, օպերային
երգիչ–երգչուհիներ Ա. Ֆարագոն, Դ. Մե–
լիշը, Մ. Լասլոն, Օ. Սենին, օպերետային՝
Ռ. Ռատոնյին, Պ. Կերտեսը, է. Դալամ–
բոշը, երաժշտագետներից և երաժշտական
քննադատներից՝ Բ. Սաբոլչին, Ա. Մոլ–
նարը և ուրիշներ:
XVI. Բալետը
Հ–ում բալետային ներկայացումներ
կազմակերպվել են 1839-ից: Ազգային
սյուժեներով բալետներ ստեղծվել են
XIX դ. 90-ական թթ.: 1920–30-ական թթ.
Բ. Բարտոկի և Զ. Կոդայի բալետային
երաժշտության հիման վրա Դ. Հարան–
գոզոն բալետային ներկայացումներ է
ստեղծել: 1945-ից հետո Հ–ում ստեղծվել
են բազմաթիվ ազգային բալետներ, այդ
թվում՝ Ե. Կենեշեիի «Հարսնացուի թաշ–
կինակը» (1951): Մեծ ուշադրություն է
դարձվում ժող. պարի զարգացմանը: Ամե–
նախոշոր բալետային խումբը գործում է
Հունգ. օպերային թատրոնում (Բուդա–
պեշտ): 1960-ից Պեչում գործում է Ի. էկի
ղեկավարած բալետային խումբը: Բալետի
առաջատար դերասաններից են՝ Բ. Բոր–
դին, Ի. Օտրուբսփն, Կ. Սալաին, Վ. Ռո–
նան, ժ. Կունը և ուրիշներ: 1950-ին Բու–
դապեշտում բացվել է Բալետային ար–
վեստի ինստ.:
XVII. Թատրոնը
Հունգ. թատերարվեստը արմատներով
կապված է քոչվոր հունգարների հեթա–
նոսական ծեսերին: Քրիստոնեության ըն–
դունումից հետո կաթոլիկ եկեղեցին ար–
մատախիլ է արել հին մշակույթի տարրե–
րը և փորձել երկրում արմատացնել լի–
թուրգիական դրաման: Հունգ. դրաման
ծնունդ է առել Ռեֆորմացիայի տարինե–
րին: 1790-ին կազմակերպվել է առաչին
պրոֆեսիոնալ թատրոնը (Պեշտ): 1792-ին
սկսել է գործել Ֆեյեր եղբայրների թատ–
րոնը (Կլուժ, Տրանսիլվանիա):tXIXtդ.
սկզբին մեծ տարածում է գտել «շրջիկ*
թատրոնը, որը լուսավորական նպատակ–
ներ ուներ, պայքարում էր հունգարերենի
ճանաչման, ազգային մշակույթի զար–
գացման համար: XIX դ. 1-ին կեսին գըր–
վել են ազգային–ազատագրական թեմա–
յով ռոմանտիկական դրամաներ: 1837-ին
բացվել ԷՊեշտի հունգ. թատրոնը (1840-ից՝
Հունգ. ազգային թատրոն), որն արագաց–
րել է ազգային թատերարվեստի զար–
գացումը: Այդ թատրոնի առաջադեմ դե–
րասաններից էին Դ. էգրեշին, Մ. Լենդ–
վաին, Ռ. Լաբորֆալվին և ուրիշներ: Կա–
պիտալիզմի զարգացումը ուժեղացրել է
բուրժ. մշակույթի ազդեցությունը հունգ.
թատրոնի վրա այդ շրջանում: Դեմոկրա–
տական ավանդույթների միակ պահպա–
նողը Ազգային թատրոնն էր, որը մեծ վե–
րելք է ապրել 1878– 94-ին, երբ այնտեղ
աշխատում էին ռեժիսոր (նաև դիրեկտոր)
է. Պաուլաին, դրամատուրգ Դ. Չիկին և
ողբերգակ դերասանուհի Մ. Ցասաին:
XIX դ. 60– 70-ական թթ. մայրաքաղաքում
և գավառներում բացվել են նոր թատրոն–
ներ՝ Բուղայի ժող. թատրոնը (1861– 64,
1867–70), Պեշտի «Նեպսինհազը» (1875),
Բուդապեշտի «Վիգսինհազը» (1896) ևն:
XX դ. սկզբին ռեժիսոր Շ. Հևեշին կազ–
մակերպել է նորարարական «Տալիա»
թատրոնը (1904–08): ժողովրդա–դեմոկրա–
տական կարգերի հաստատումից հետո
Հ–ում նոր պայմաններ են ստեղծվել ազ–
գային թատերարվեստի զարգացման հա–
մար: 1949-ին Հ–ի բոլոր թատրոնները
ազգայնացվել են: Բացվել են նոր՝ Երի–
տասարդական, Տիկնիկային, Շրջիկ և
այլ թատրոններ, ուր բեմադրվել են ինչ–
պես ժամանակակից հունգար դրամա–
տուրգներ Լ. Նեմետի, է. Ուրբանի,
Ցո. Դարվաշի և այլոց գործերը, այնպես էլ
սովետական պիեսներ: Հունգ. թատրո–
նում ռեալիստական ավանդույթների ամ–
րապնդմանը նպաստել է ռեժիսոր է. Դե–
լերտը՝ բեմադրելով Ա. Չեխովի և Մ. Դոր–
կու պիեսները: Հ–ում գործում է (1970)
33 (19-ը՝ Բուդապեշտում) դրամատիկա–
կան թատրոն: 1950–70-ական թթ. առա–
ջատար դերասաններից են՝ Մ. Դաբորը,
Շ. Պեչին, Հ. Դոբին, Տ. Մայորը, Կ. Լա–
տաբարը և ուրիշներ: Բուդապեշտում ըս–
տեղծվել է թատրոնի ԴՀԻ (1958), ինչպես
նաև Թատրոնի և կինոյի ինստ.:
XVIII. Կինոն
XIX դ. վերջին Հ–ում թողարկվել են
առաջին փաստագրական ֆիլմերը:
1901-ին նկարահանվել է առաջին խաղար–
կային «Պար» (ռեժիսոր՝ Բ. ժիտկովսկի)
ֆիլմը, 1912-ից սկսվել է կանոնավոր կի–
նոարտադրությունը: Երկու համաշխար–
հային պատերազմների միջև ընկած ժա–
մանակաշրջանում հունգ. կինոարվեստի
վրա ազդել է ամերիկյան շահութաբեր
կինոարտադրանքը: Երկրորդ համաշխար–
հային պատերազմի տարիներին թողարկ–
վել են ազգայնական և ֆաշիստական տե–
սակետներ պրոպագանդող ֆիլմեր: Երկրի
ազատագրումից հետո ուղիներ են բաց–
վել կինոյի գեղարվեստական զարգացման
համար: 1947-ին ստեղծվել է «Ինչ–որ տեղ
Եվրոպայում» (ռեժիսոր՝ Դ. Ռադվանյի)
հակապատերազմական թեմայով նշանա–
վոր կինոնկարը: Ազգայնացված (1948)
կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումնե–
րից էր «Մի թիզ հող» (1948, ռեժիսոր՝
Ֆ. Բան) ֆիլմը: 1950-ական թթ. կինո–
ստեղծագործությունների մեծ մասին բնո–
րոշ էր սխեմատիզմը, իսկ 60-ական թթ.
ֆիլմերին՝ հարցադրումների սրությունը,
ճշմարտացիությունը: Կարևոր խնդիրներ
է շոշափում «20 ժամ» (1964, ռեժիսոր՝
Զ. Ֆաբրի), մարդկային բարդ Փոխհարա–
բերություններ են վերլուծում «Հորձանու–
տում» (1963, ռեժիսոր՝ Ի. Գաալ) և «Հայ–
րը» (1966, ռեժիսոր՝ Ի. Մաբո) կինոնկար–
ները: XIX դ. վերջի հունգ. հասարակու–
թյան կյանքը, ֆաշիստական տիրապե–
տության տարիևերն արտացոլող ֆիլմե–
րից են՝ «Առանց հույսի» (1965, ռեժիսոր՝
Մ. Ցանչո), «Սառն օրեր» (1966, ռեժիսոր՝
Ա. Կովաչ) ևն: Կինոյի մասնագետներ է
պատրաստում Թատրոնի և կինոյի ինստ–ը
(Բուդապեշտ): 1956-ին ստեղծվել է Կինե–
մատոգրաֆիայի ԴՀԻ (Բուդապեշտ): Տա–
րեկան թողարկվում են 20– 25 գեղարվես–
տական, շուրջ 500 կարճամետրաժ և հե–
ռուստատեսային ֆիլմեր: ճանաչված կի–
նոդերասաններից են՝ Շ. Պեչին, Մ. Գա–
բորը, Ե. Ռուտկաին, Տ. Տորդաին:
XIX. Հայերը Հունգարիայում
Հունգ. սկզբնաղբյուրների (ժամանա–
կագիրներ Դյոզա, Տուրոկի) համաձայն,
հայերը Հ–ում սկսել են բնակություն հաս–
տատել X– XI դդ.: Հայերի տարածված
բնակության մասին են վկայում Հ–ի տա–
րածքում «հայ» կամ «հայկական» բառե–
րից կազմված աշխարհագրական անուն–
ները: Ուշագրավ է նաև, որ XIII դ. Կիլի–
կիայի հայոց թագավոր Լևոն Բ–ի և Հ–ի
թագավոր Անդրաշ II-ի միջև կնքվել է բա–
րեկամության դաշինք: XIII դ. Հ–ի մայ–
րաքաղաք էստերգոմում եղել է հայկ.
թաղամաս, որի բնակիչները հունգարա–
ցիների հետ 1240–41-ին կռվել են մոն–
ղոլ–թաթար նվաճողների դեմ: XIII դ. վեր–
ջին և XIV դ. հայերի հոսքը Հ. նվազել է,
և այդ ժամանակահատվածում հայկ. գաղ–
թավայրեր հիշվում են միօւյն Բուղայում
(տես Բուղաւցէշա) և Տրանսիլվանիայի
(որը XI դ. Հ–ի կազմում էր) Տըլմաչ, Բրա–
շով բնակավայրերում: Հայերի հոսք վերս–
տին սկսվել է XV– XVI դդ., երբ շուրջ 3 հզ.
հայ ընտանիք Փոխադրվել է Տրանսիլվա–
նիա, մասնավորապես՝ Մոլդովայից, ուր
ստեղծվել էր տնտ .-քաղ. ծանր կացու–
թյուն: Հայերի մեծ մասը հաստատվեց
Դյերդյոսենմիկլոշ (այժմ՝ Դեորգեն) և
Չիկսեպվիզ (այժմ՝ Ֆրումոասա) բնակա–
վայրերում: Տրանսիլվանահայերի հոգե–
վոր կենտրոնը հաստատվեց Բեստերցե
(այժմ՝ Բիստրիցա) քաղաքում: Հիմնվե–
ցին Գեռրս, Եղիսաքեթոսվուիս (այժմ՝
Դումբըրվեն) հայաքաղաքները, գաղթա–
վայրեր առաջացան Ջուրջովում, Դևա–
յում, Օդորհեյում և այլուր: Հայահոծ հա–
մայնքները (Դեռլա, Եղիսաբեթուպոլիս)
ունեցել են ներքին ինքնավարություն
(քաղաքային վարչություն և դատարան,
հայ քաղաքապետ), կառուցել են եկեղե–
ցիներ, հիմնել դպրոցներ, մատենադա–
րան–գրադարաևներ, թատրոն: Հայերը,
որոնց հիմնական զբաղմունքը արհեստ–
ներն ու առևտուրն էին, Տրանսիլվանիայի
իշխաններից, Ավստրիայի և ապա Ավստրո–
Հունգարիայի կայսրերից ստացել են զա–
նազան արտոնություններ: Լեոսլոլղ I
հայկ. բնակավայրերը հայտարարել է
քաղաքներ (ուր այլազգիները իրավունք
չունեին բնակվելու), Կարլոս VI 1726-ին
Սամոշույվարին (այժմ՝ Դեռլա) և 1733-ին
Եղիսաբեթուպոլսին շնորհել է թագավո–
րական ազատ քաղաքների իրավունք:
1725-ին արդեն հայկ. բնակավայրերի
պատգամավորները հրավիրվել են Կռլոժ–
վարի (այժմ՝ Կլուժ) պետ. ժողովին, իսկ
1791-ի tr Հ–ի պետ. ժողովը հայերին պաշ–
տոնապես հայտարարել է երկրի լիիրավ
քաղաքացիևեր:
Դարեր շարունակ ապրելով Հ–ում՝ հա–
յերը մասնակցել են հունգարացիների
քաղ., տնտ., մշակութային կյանքին:
Հունգարահայերը կռվել են երկիրը օս–
մանյան լծից ազատագրելու համար, ակ–
տիվորեն մասնակցել 1848– 49-ի հեղա–
փոխությանը. տվել են կամավորներ,
կազմել պահակազորքեր, զենք ու սննդա–
մթերք հայթայթել հեղափոխական բանա–
կին, հիմնել հոսպիտալներ; Հեղափո–
խական մարտերում աչքի են ընկել հայազ–
գի զորավարներ էռնե Կիշը, Վիլմոշ Լա–
զարը, Ցանոշ Ցեցը: Պետ. պաշտոններ են
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/677
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
