Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարել դիվանագետ Պետրոս Ապետիքը (XVII դ.), Իշտվան Կորովեն (առևտրի, ապա՝ հաղորդակցության մինիստր), էր– նեսա Դանիելը (առևտրի մինիստր, ղե– կավարել է 1896-ի Բուդապեշտի համաշ– խարհային ցուցահանդեսի կազմակեր– պումը), Լասլո Լուկաչը (առևտրի մինիս– տըր), Գևորգ Լուկաչը (մշակույթի մինիս– տըր), Գերգեյ Շիմաին: Գիտության ու մշակույթի ասպարեզում աչքի են ընկել Գաբրիել Վոլֆը, Անտոն Ցեցը, վիրաբույժ Ադեոդատ Պոտանիուշ–Աբրահամը, Հ–ի համալսարանի ռեկտորի տեղակալ Մար– տինոս Չաուշը, բժիշկներ Ստեփան Մա– լին ու Գրիգոր Բադրուպանյանը, թատե– րագիր Գերգեյ Չիքին, գրող Մորից Լու– կաչը, հայագետ բանաստեղծ Ղուկաս Բադրուպանյանը, նկարիչ Շիմոն Հոլոշին: XIX դ. կեսից, 1848–49-ի հեղափոխու– թյան ճնշումից հետո, Ավստրո–Հունգա– րիայում հայերին սպառնում էր ձուլման վտանգը: Հայ մտավորականների մի խումբ (Խաչիկ Սոնգոտյան, Անտոն Մոլ– նարյան, Հուլիոս Միրզայան, Վարդան Ըստկարյան, Անտոն Վոյթյան, Գրիգոր Շիմայան, Գրիգոր Դովրիկյան), գիտակ– ցելով ազգային ինքնուրույնության կորըս– տի վտանգը, լայն շարժում սկսեց՝ նպա– տակ ունենալով մայրենին մոռացած հա– յերի մեջ արթնացնել ազգային ինքնա– գիտակցությունը և դրանով պահպանել հայկ. համայնքը: Այդ նպատակով 1887-ից սկսեց հրատարակվել (մինչև 1907-ը) «Այւմեևիա» ամսագիրը հունգ., Գեռլայում հիմնադրվեց Հայկական թանգարանը, հրատարակվեցին հայագիտական գրքեր ևև: Շնորհիվ մշակութային և հոգևոր զար– թոնքի դանդաղեց ձուլման պրոցեսը: Հուն– գարահայ համայնքները որոշ աշխուժա– ցում ապրեցին 1915-ի եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների գալով: 1919-ին հիմնվեց «Մասիս» ընկերությունը (հրատարակել է «Նոր դար» ամսաթերթը), 1920-ին՝ «Հունգարիո հայ միությունը», որին առընթեր՝ «Հունգար–հայկական վա– ճառականական ընկերությունը»: 1945-ին Բուդապեշտում կառուցվեց հայկ. մատուռ: 1979-ին Հ–ում բնակվում էր հայկ. ծագու– մով շուրջ 8 հզ. մարդ, որոնք (աշխատա– վորներ, բժիշկներ, գիտնականներ, ճար– տարապետներ, նկարիչներ, իրավաբան– ներ, արվեստագետներ, դերասաններ, երգիչ–երգչուհիներ ևն) մասնակցում են նոր Հ–ի Ժող. շինարարությանը: Հուն– գարահայերից հայտնի են Հունգարական ԴԱ իսկական անդամ Բելա Իշեկուցը, մա– տենագետ Ալեքսանդր Կոզոչայը, երգչու– հի Շտեֆանիա Մոլդովանը, երաժիշտ Տի– բոր Կոզոչայը, նկարիչ Տիբոր Վակարը: Սերտ են Սովետական Հայաստանի և ժող. Հուևգարիայի կապերը, երկու հան– րապետությունների տասնյակ ձեռնար– կություններ արդյունավետորեն համա– գործակցում են, եղբայրացել են Հայաս– տանի և Հ–ի Դյոր Շոպրոնի մարզի աշ– խատավորները, գիտական համատեղ աշ– խատանք են կատարում հայ և հունգարա– ցի գիտնականները, փոխադարձ այցելու– թյուններով հանդես են գալիս մշակույթի գործիչները, թարգմանվում է երկու ժո– ղովուրդների գրականությունը: Ս. ՔոչանթյաԿ Պատկերազարդումը տես 656 –657-րդ էջերի միջև՝ ևերդիրում, աղյուսակևեր XVIII-XIX: Գրկ. Գովրիկյան Գ., Հայք Եղիսաբեթու– պոլիս Դրանսիլուանիոյ, հ. 1–3, Վնն., 1893 – 1904: Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 1–3, Կահիրե, 1941–61: Գեորգյան–Բագի է., Հայ– հունգարական առնչությունները և «Արմենիա» ամսագիրը, Ե., 1979: B ji a c օ b a T. B., BeHrpHH, M., 1948; Maepro&3 H.M., SKOHOMHHecicaH reorpacbHH BeHrpHH, M., 1956; y C H e B H H M.A., Pa3BHTHe COU,HajIHCTH- qecKOH 9kohomhkh BeHrpHH, M., 1962; BeH- repcKHH cTaracTHqecKHH cnpaBOTOHK 1970, Eyflanenrr, 1970; HeacHHCKHfi JI. H., OqepKH hctophh HapoAHOH BenrpHH, M., 1969; M e p e h R., Pa3BHTHe hctophhcckoh HayKH b BeHrpHH (1945–1964), b kh.: HcTopnorpa4>nfl HOBOH H HOBeHmeH HCTOPHH CTpaH EBpOIIhl H AMepHKH, M., 1968; OnepKH hctophh 9kohomh- qecKoil mmcjih BeHrpHH, M., 1962; K ji a h h- ijan T., Cayflep ft., C a 6 o ji ն դ h M., KpaTjcaa hctophh BeHrepcKOH jiHTepaTypu, ByflaneniT, 1962; THXOMHpOBa A., Hc- KyccTBO BeHrpHH IX–XX bb., M., 1961; Cbctjiob H., CoBpeMeHHRH BeHrepcKaH CKyjibnTypa, M., 1968; Ko^aii 3., BeH- repCKaa i^apoflHaa My3MKa, ByflaneniT, 1961; TepniKOBHH A.A., CoBpeMeHHMfi BeH- repcKHH TeaTp, M., 1963; Kadar J., Socia– list contraction in Hungary, Bdpst, 1962.

ՀՈՒՆԳԱՐՆԵՐ (ինքնանվանումը՝ մ ա– ջ ա ր ն և ր), ազգ, Հունգարական ժողո– վըրդական Հանրապետության բնակչու– թյան 98,2% –ը (ավելի քան 10,4 մլն, 1976): Բևակվում եև նաև Ռումինիայում (1,6 մլն, որից՝ 0,6 մլն սեկեյների ազգագրական խումբը), Չեխոսլովակիայում (0,4 մլն), ^արավսլավիայում (ավելի քան 0,5 մլն), ՍՍՀՄ–ում (մոտ 0,2 մլն՝ Ուկր. ՍԱՀ Անդր– կարպատյան մարզում), ԱՄՆ–ում (մոտ 0,2 մլն), Կանադայում (0,1 մլն), Հարավա– յին Ամերիկայում (հիմնականում՝ Արգեն– տինայում), ԳՖՀ–ում, Ավստրիայում և այլուր: Խոսում են հունգարերեն: Հավա– տացյալների մեծ մասը կաթոլիկներ են: Հ–ի ազգության հիմքը կազմել են միջին դարերում (X դ. հետո) Դանուբի ափին բնակված սլավոնների և այլ ցեղերի հետ խառնված մաջարները: Ըստ Հ. Մարկվար– տի, Ն. Ադոնցի և այլոց, IX դ. 1-ին կեսին հունգ. ցեղերից մեկը (հայկ. աղբյուրնե– րում՝ սևորդիներ) գաղթել է Հայաստան և մերվել հայ միջավայրին: Հետագայում (XIV–XIX դդ.) Հ. ներառել են նաև այլ լեզվական ու էթնիկական տարրեր (պո– լովցի–կումաններ, գերմանացիներ, գըն– չուներ ևն): Սկսած XVI դ. 1-ին կեսից, երբ Հունգարիան ընկավ թուրքերի, մասամբ՝ նաև ավստրիական Հաբսբուրգների տի– րապետության տակ, Հ. երկար ժամա– նակ պայքարում էին ազգային անկախու– թյան համար: Տնտ. և հասարակական վե– րակառուցման համար պայքարը XIX դ. սկզբին, 1848–49-ի հեղափոխությունը Հունգարիայում նպաստեցին Հ–ի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և համախմբվածությանը: Առաջին համաշ– խարհային պատերազմից հետո Հունգա– րիան դարձավ ինքնուրույն պետություն: 1945-ին հաղթանակած ժողովրդա–դեմո– կրատական կարգի հետևանքով պայման– ներ ստեղծվեցին սոցիալիստական ուղիով հունգ. ազգի համակողմանի զարգացման համար: Հ–ի զգալի մասն աշխատում է ար– դյունաբերության մեջ, մնացածը՝ գլխա– վորապես գյուղատնտեսության բնագա– վառում: Հ–ի պատմության, տնտեսության և մշակույթի մասիև տես Հունգարիա հոդ– վածում:

ՀՈՒՆԻՍԵՐԷ43ԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇնՐ– ՋՈՒՄ 1907, ցարիզմի քաղաքական գործո– ղություն, որն արտահայտվեց 2-րդ Պե– տական դումայի ցրումով և, ի խախտումն 1905-ի հոկտեմբերի 17-ի մանիֆեստի (տես Մանիֆեստ 1905 հոկտեմբերի 17-ի) ու 1906-ի հիմնական ընտրական օրենքի, 1907-ի հունիսի 3-ին նոր ընտրական օրեն– քի ընդունումով (առանց Դումայի և Պետ. խորհրդի վավերացման): Մինիստրների խորհրդի նախագահ Պ. Ստոչ}ււցինի գի– տությամբ պահնորդական բաժանմունքը Պետ. դումայի ս–դ. ֆրակցիայիև մեղադրեց հակապետական հեղաշրջում նախապատ– րաստելու մեջ: Ցարական կառավարու– թյունը պահանջեց դատի տալ Դումայի ս–դ. 55 պատգամավորների և հունիսի 3-ի լույս գիշերը, չսպասելով դումայական քննիչ հանձնաժողովի որոշմանը, ձերբա– կալեց նրաևց: Նույն օրը հայտարարվեց Դուման ցրելու և ընտրական կարգը փո– փոխելու մասին: Նոր օրենքով գյուղա– ցիական ընտրողևերի թիվը կրճատվեց 44-ից 22%-ի, բանվորներինը՝ 4-ից – 2%–ի: Ազգային շատ ծայրամասեր ընդ– հանրապես զրկվեցին ներկայացուցչու– թյունից (Կովկասին 29-ի փոխարեն տըր– վում էր 10, Լեհական թագավորությանը՝ 37-ի փոխարեն 14 տեղ): Մեծ մասը (65%) տրվեց կալվածատերերին և խոշոր բուր– ժուազիային (աջ օկտյաբրիստներ, օկտ– յաբրիստ–կադետներ), որոնք 3-րդ և 4-րդ Պետ. դումաներում իրականացրեցին բա– ցահայտ հակահեղափոխական քաղաքա– կանություն: Հ. պ. հ–ով նշանավորվեցին 1905–07-ի հեղափոխության պարտու– թյունը Ռուսաստանում (տես Ռուսական հեղափոխություն 1905–07), հակահեղա– փոխական ուժերի ժամանակավոր հաղ– թանակը, սկսվեց ստոլիպինյան ռեակ– ցիայի ժամանակաշրջանը: Գրկ. A b p e x A. JI., lXapH3M h TpeTbemoHi»- cican cHCTeMa, M., 1966.

ՀՈՒՆԻՍՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ 1917, Ռուսաս– տանում երկրորդ քաղաքական ճգնաժամը (առաջինը՝ Ասյրիսան ճգնաժամ 1917) փետրվարից հոկտեմբեր ընկած ժամա– նակամիջոցում: Առաջացել է ժող. զանգ– վածների և իմպերիալիստական բուր– ժուազիայի միջև, հաշտության և հողի հարցերի շուրջ, աևհաշտ հակասություն– ների հետևանքով: Բանվորների և զին– վորների դեպուտատների Սովետների հա– մառուսաստանյան առաջին համագումա– րը [(հունիսի 3–24) հունիսի 16–հուլիսի 7], որտեղ մեծամասնություն էին կազմում էսէռներն ու մենշևիկները, պաշտպանեց բուրժ. ժամանակավոր կառավարությու– նը և մերժեց պատերազմը դադարեցնելու ու ամբողջ իշխանությունը սովետներին հանձնելու բոլշևիկների պահանջը: ժա– մանակավոր կառավարության հակա– դեմոկրատական գործողությունները հան– գեցրին Պետրոգրադի 29 գործարանների բաևվորների գործադուլին [հունիսի 8(21)]: Ելույթին կազմակերպված բնույթ