տալու համար ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմը և Պետրոգրադի կոմիտեն հունիսի 10(23)-ին նշանակեցին բանվորների և զինվորների խաղաղ ցույց: Սովետների համագումարը համաձայնողականների պահանջով ար– գելեց ցույցը: Բոլշևիկներին մեղադրեցին «ռազմ, դավադրության» մեշ: ՌՍԴԲ(բ)Կ Կենտկոմը, չցանկանալով հակադրվել հա– մագումարին, դադարեցրեց ցույցը՝ դըժ– վարությամբ զսպելով բանվորների և զին– վորների հեղափոխական խանդավառու– թյունը: Կադետները, էսէռները և մենշե– վիկները կշտամբեցին բոլշևիկներին, հե– ղափոխական բանվորներին ու զինվորնե– րին: Վախենալով կորցնել ժողովրդի վըս– տահությունը՝ էսէռա–մենշևիկյան ղեկա– վարները համագումարում ստիպված կա– յացրին որոշում՝ հունիսի 18 (հուլիսի Օ՜ին ընդհանուր քաղ. ցույց անցկացնելու մասին, ի նշան ժամանակավոր կառավա– րության նկատմամբ վստահության: Տա– կառակ համաձայնողականների սպասում– ների, բոլշևիկների կազմակերպած ցույ– ցը, որին մասնակցեց 500 հզ. մարդ, ան– ցավ «Ամբողշ իշխանությունը սովետնե– րին», «Կորչեն 10 կապիտալիստ մինիս– տըրները», «Հաց, հաշտություն, Ազատու– թյուն» լոզունգներով: Այդպիսի լոզունգ– ներով ցույցեր եղան նաև Մոսկվայում, Մինսկում, Իվանովո–վոզնեսենսկում, Տվերում, խարկովում և այլ քաղաքներում: Տ. ճ. չվերաճեց բուրժ. իշխանության ընդ– հանուր ճգնաժամի, բայց այն ի հայտ բերեց բանվորների ու զինվորների պա– հանջների և գործողությունների ամրա– պնդվող միասնությունը և ժող. զանգված– ների վրա բոլշևիկյան կուսակցության աճող ազդեցությունը: Հ. ճ. ծնող պատ– ճառները չվերացվեցին, որի արդյունքը եղան հետագա դեպքերը (տես Հոււիս– յան օրեր 1911)՝. Դրկ .IIpOXBaTHJIOB 10. A., HlOHb- CKaa fleMOHCTpaijHH, [JI., 1967]. ՀՈՒՆ ՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Սպերի գավա– ռում, ճորոխ գետի ձախ ափին: 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: 1830-ին Տ–ի հայերը գաղ– թել են Ախալցխա: հետագայում Տ–ում վերստին բնակություն են հաստատել հա– յեր, որոնք վերշնականապես բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ և մեծ մասամբ զոհվել գաղթի ճանապարհին:
ՀՈՒՇԱԳԻՐ, տես Դիվանագիտական գրա– գրություն:
ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ, անցյալի հուշեր՝ գրված իրադարձության ժամանակակցի, հաճախ մասնակցի կողմից: Ստեղծվում է հեղինակի անձնական փորձի ու փոխհա– րաբերությունների հիման վրա՝ իր ան– հատականությանը և Հ. գրելու ժամանա– կի հասարակական–քաղաքական հայացք– ներին համապատասխան: Տ. գրական ստեղծագործության հատուկ ժանր է, որի տարբերակներն են ինքնակենսագրու– թյունը (Ս. Զորյան, «Մի կյանքի պատմու– թյուն») և ճանապարհորդական նոթերը (Ս. Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են»): Որոշ Հ–ներ գեղարվեստա– կան հայտնի ստեղծագործություններ են (Ա. Դերցեն, «Եղելություններ և խոհեր»), որոշ Հ–ներ ունեն նաև աղբյուրագիտական բնույթ (Ա. Շիրվանզադե, «Կյանքի բո– վից»): Հ–յանը մոտ ստեղծագործություն– ներ հայտնի են դեռևս անտիկ գրակա– նության մեջ (Քսենոֆոն, «Անաբասիս»): Միշնադարում գրվել են ժամանակագրու– թյան, կենսագրության, վարքագրության նման ստեղծագործություններ, որոնք մոտ են Հ–յանը: Այժմյան հասկացողությամբ Հ. ծագել է Վերածնության դարաշրշանում: XVIII–XIX դդ. ստեղծվել է բազմազան, համապարփակ հուշագրականություն: Հաճախ Հ. օգտագործվում է որպես քաղ. և գաղափարական պայքարի միշոց: Շատ Հ–ներ նվիրված են Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխությանը, 1918– 1920-ի քաղաքացիական, 1941–45-ի Հայ– րենական մեծ պատերազմներին, ՍՍՀՄ պատմության կարևորագույն իրադարձու– թյուններին: ժամանակակից Հ–յան ցայ– տուն օրինակներ են Լ. Բրեժնևի «Մալա– յա զեմլյա» (1978), «Վերածնունդ» (1978), «Խոպան» (1979) գրքերը:
ՀՈՒՇԱԿԵՐՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Հոկ– տեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսու– թյունն զբաղվում է խաղողագործությամբ, Հւսշակերա պտղաբուծությամբ, բանշարաբ ուծու– թյամբ, խորդենու մշակությամբ և անաս– նապահությամբ: Ունի միջնակարգ դըպ– րոց, կուլտուրայի պալատ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Հ. գազիֆիկացված է: Հիմ– նադրվել է 1938-ին:
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ, երկրի, քաղաքի կամ ականավոր մարդկանց կյանքի նշանա– վոր դեպքեր և տարեթվեր հավերժաց– նող արձանագրություններով (երբեմն Հու շատ ախտ ակ պատկերներով) սալ (մարմարե, գրանի– տե, մետաղե): Հ–ները սովորաբար ագուց– վում են շենքերի պատերին:
ՀՈՒՇԱՐԱՐ», թատերական, գրական–գե– ղարվեստական պատկերազարդ երկշաբա– թաթերթ, ալմանախ (1912-ից՝ 4 գիրք): Լույս է տեսել 1907–13-ին, Թիֆլիսում: Խմբագիր–հրատարակիչ՝ Ա. Վրույր: Լու– սաբանել է թատերական կյանքի նորու– թյունները, բարձրացրել թատրոնի վերա– կառուցման ու դեմոկրատացման, խաղա– ցանկի ընտրության, ռեժիսուրայի կա– տարելագործման, բեմական խոսքի կուլ– տուրայի ու թարգմանությունների մա– կարդակի բարելավման և այլ հարցեր: Արժեքավոր են Գ. Չմշկյանի, Ա. Սան– դի նյանի, է. Տեր–Գրիգորյանի և ուրիշնե– րի հուշագրությունները հայ թատրոնի պատմության վերաբերյալ, հայ, ռուս, վրացի և այլ ազգերի նշանավոր դերա– սաններին ու թատերական գործիչներին նվիրված նյութերը: Անդրադարձել է նաև ճարտարապետությանը, գեղանկարչու– թյանը, երաժշտությանը և արվեստի մյուս բնագավառներին (Թ. Թորամանյա– նի ուսումնասիրությունները ազգային ճարտարապետության վերաբերյալ, Ա. Մայիլյանի, Գ. Լևոնյանի և այլոց հոդ– վածները): Ունեցել է հարուստ գրական– գեղարվեստական բաժին, հավելվածի ձևով հրատարակել պիեսներ, վոդևիլներ: Աշխատակցել են Լեոն, Միրանույշը, Դ. Բաշինջաղյանը, Հ. Միրունին, Օ. Աևում– յանը և ուրիշներ: Ռ. Փաշայան
ՀՈՒՇԱՐԱՐ–ՄԻՈՒԹՅՈՒՆ», տեղեկատու ամսաթերթ: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) պաշտոնա– թերթ: Լույս է տեսնում 1961-ից, Նյու Ցոլ– քում: Խմբագիր՝ Ա. Փոլատ յան: Մտեղծվել է «Միություն» (1912–40, 1947–61, Կա– հիրե, Փարիզ, խմբագիրներ՝ Վ. Մալեգ– յան, Գ. Կիրակոսյան, Մ. Գերմանիկյան, Մ. Մարգի սյան, Ա. Փոլատ յան) և «Հուշա– րար» [1914–61, Բոստոն, Նյու Ցորք, խըմ– բագիրներ՝ Վ. Քյուրքճյան, Վահե Հայկ, Գ. Դալուստյան (Կիլիկեցի), Ե. Մեսիա– յան, Դ. 1սանամիրյան, Ա. Դույումճյան, Ա. Փոլատյան] պարբերականների միա– վորումով: «Հ.-Մ.» (ինչպես ժամանակին «Միությունը» և «Հուշարարը») աջակցում է ՀԲԸՄ–ի գործունեությանը, լուսաբանում^ միության և նրա մասնաճյուղերի ձեռնար– կումները: Հրատարակում է ՀԲԸՄ–ի ընդ– հանուր ժողովների արձանագրություն– ներ, ելույթներ, հանգանակությունների ցուցակներ, սփյուռքահայ մշակութային կյանքի մասին տեղեկություններ, հայկ. կրթական հաստատությունների գործու– նեության վերաբերյալ նյութեր ևն: Տպա– գրել է Ա. Չոպանյանի, Պ. Նուպարի, Ֆ. Նանսենի, Ս. Գարակյոզյանի, Ա. Մա– նուկյանի և այլոց նամակները, գրագրու– թյուններ Աովետական Հայաստանի զա– նազան հաստատությունների հետ, թըղ– թակցություններ հայրենիքից: Կարևոր տեղ է հատկացրել 1946–48-ի հայրենա– դարձությանը, արձագանքել ետպատե– րազմյան տարիներին սփյուռքահայու– թյանը հուզող իրադարձություններին: «Հ.-Մ.»-ին աշխատակցել են Բ. Նուրիկյա– նը, Մ. Թիրյաքյանը, Հ. Անտոնյանը, Ա. Նազարը, Ա. Մանվելյանը, Լ–Զ. Սյուրմել– յանը, Զ. Գալեմքյարյանը, Ա. Պետիկյա– նը, Ավետիս Քեյը, Պետրոս Կյոլճիկը, Գ. Սարաֆյանը, Շահան Նաթալին, Դ.Մի– րագենցը, Ա. Թերզիպաշյանը, Լ. Կերտա– նը և ուրիշներ: Տպագրել է նաև Հ. Թուման– յանի, Վ. Թեքեյանի, Ա. Իսահակյանի,