վելիք պարտքերի մի մասը: Անհաջող վւորձ է կատարել հարթելու երկաբնակների ու միաբնակների հակամարտությունը: Նրա օրոք լանգոբարդները նվաճել են Իտալիա– յի զգալի մասը: Պարսիկների դեմ 572-ին Հայաստանում բռնկած Վարղան Մամի– կոնյանի (Կարմիր) ապստամբությունը և Կովկասի լեռնանցքների պահպանության համար Պարսկաստանին տրվելիք տարե– կան 36000 դահեկանը վճարելուց կայսրու– թյան հրաժարվելը առիթ հանդիսացան բյուզանդա–պարսկական նոր պատերազ– մի: Պարսիկները 573-ին Մծբինի մոտ ջար– դեցին բյուգանդական զորքերը, գրավե– ցին Դարա սահմանամերձ կարևոր ամ– րոցը: Բյուգանդական բանակը զգալի հաջողություններ ունեցավ, երբ այն գըլ– խավորեցին «կեսար» (կայսերակից) Տի– բերիոսը, ապա՝ զորավար Մավրիկիոսը (ապագա կայսրը) և նրա օգնական հա– յազգի զորավար Նարսեսը: 575-ին նոս– րով I Անուշիրվանը ծանր պարտություն կրեց Մելիտենեում, բյուգանդական զոր– քերը մտան Հայաստան և Աղվանք, որը 576-ին հպատակություն հայտնեց կայս– րությանը: Հ. Բարթիկյան ՀՈհՎԷՐ (Hoover) Հերբերտ Քլարկ (1874– 1964), ամերիկյան պետական և քաղաքա– կան գործիչ, խոշոր արդյունաբերող: 1919–23-ին գլխավորել է «Ամերիկյան օգնության վարչությունը» 1921– 1928-ին՝ առևտրի մինիստր, 1929–33-ին՝ ԱՄՆ–ի պրեզիդենտ (հանրապետական կուսակցությունից): Հ–ի արտաքին քաղա– քականությունը նպաստել է Գերմանիայի ռազմա–արդյունաբերական պոտենցիա– լի վերականգնմանը և խրախուսել ճապո– նական ագրեսիան Հեռավոր Արևելքում: Հ. 1938-ին հանդիպել է Հիտլերի հետ և ողջունել «մյունխենյան քաղաքականու– թյունը»: Երկրորդ համաշխարհային պա– տերազմից հետո, որպես պրեզիդենտի հատուկ հանձնակատար, բազմիցս եղել է արտասահմանում, աջակցություն ցույց ավել հետադիմական ուժերին: «ՀՈՒՐ», գրական, գիտական և հասարա– կական ամսագիր: Լույս է տեսել 1971– 1976-ին, Թեհրանում, հայերեն և պարսկե– րեն: խմբագիր՝ Գ. Հովակիմյան: Տպագրել է հայ և պարսիկ ժողովուրդների պատմա– կան կապերն ու փոխհարաբերություննե– րը լուսաբանող հոդվածներ, ուսումնասի– րություններ, բանասիրական գործեր: Ներ– կայացրել է իրանահայ մշակութային կյան– քը, պարսիկ ընթերցողին ծանոթացրել դասական և ժամանակակից հայ գրողնե– րի ստեղծագործություններին: Ամսագրում տեղ են գտել նաև գիտական, մատենա– գիտական, մանկավարժական ուսումնա– սիրություններ, ճանապարհորդական նո– թեր: Շ. յԽուրշուղյան
ՀՈՒՐԱՆ (Panicula), բարդ ծաղկաբուղ, որի գլխավոր առանցքի տարբեր բարձրու– թյունների վրա զարգանում են կողմնային ճյուղերը, որոնք իրենց հերթին ճյուղա– վորվում և կրում են ծաղիկներ կամ փոք– . րիկ ծաղկաբույլեր (օրինակ, հացազգի– ների հասկիկները, բարդածաղկավորնե– րի զամբյուղները ևն): ճյուղերը կարող են լինել գլխավոր առանցքին սեղմված (սեղմ– ված կամ ուղձային Հ.) կամ դրանից հեռու (ցրված Հ.): Կարճ ճյուղերով սեղմված Հ., որը նման է հացազգիների հասկին (եգիպ– տացորեն, Տիմոֆեևի խոտ ևն), կոչվում է հասկափունջ (փետրափունջ):
ՀՈՒՐԹՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Խոշաբ գավառում: 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին, փրկված– ները բնակություն են հաստատել Անդըր– կովկասում և այլ երկրներում:
ՀՈՒՐՅԱՆ (Խաչատրյան) Թաթուլ Սամսո– նի [1912, գ. Թաջրլոլ (Աուրմալուի գավա– ռում)– 21.6.1942], հայ սովետական բա– նաստեղծ: Միջնակարգ կրթությունն ստա– ցել է Բաքվում, բարձրագույնը՝ Մոսկվա– յում (1931): 1941-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ, զոհվել Սևաաոոսյոլի Թ. Ս. Հուրյան պաշտպանական մարտում: 1932-ին տպա– գրվել է նրա «Հողի արյունը» առաջին ժողովածուն: Այնուհետև լույս են տեսել «Դնեպր» (1933), «Հասակ» (1934), «Պոեմ– ներ» (1941) ժողովածուները: Հ–ի քնարեր– գության հիմնական թեման սոցիալիստա– կան հայրենիքի ծաղկումն է, սովետական մարդու բարոյական նկարագիրը: Ռազ– մաճակատում գրած բանաստեղծություն– ներն աչքի են ընկնում հայրենասիրու– թյամբ («Աևաստոպոլ» շարքը, 1942): Ետ– մահու հրատարակվել են «Աստղ» (1943), «Ֆրիկ» (պատմական դրամա, 1945), «Բա– նաստեղծություններ և պոեմներ» (1949), «Երկրի հետ» (1951), «Հուշարձան» (1970) գրքերը, «Աայաթ–Նովա» պոեմը: Նրա անունով է կոչվում ՀՍՍՀ Հոկտեմբեր– յանի շրջանի Արազափ գյուղի դպրոցը: Երկ. Բանաստեղծություններ, Ե., 1956: Մ. Հարությունյան
ՀՈՒՐՈՆ, Հ յ ու ր ո ն (Huron), լիճ ԱՄՆ–ում և Կանադայում: Մեծությամբ երկրորդն է Մեծ չճերի համակարգում: Մակերեսը 59,6 հզ. կմ2 է, առավելագույն խորությունը՝ 208 մ: Գետերով և ջրանցք– ներով միանում է Վերին, Միչիգան և էրի լճերին: Հ–ի մեջ թավւվում են բազմաթիվ գետեր, սկիզբ է առնում Սենտ Կլերը: Մակարդակը կարգավորվում է արհես– տականորեն: Հարուստ է ձկներով, նա– վարկելի է: Գլխավոր նավահանգիստներն են Սառնիան, Միդլենդը (Կանադա), Ալ– փինան (ԱՄՆ):
ՀՈՒՐՎԻՏ (Hurwitz) Ադոլֆ (1859-1919), գերմանացի մաթեմատիկոս: 1892-ից՝ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտու– տի պրոֆեսոր: Հ–ի աշխատությունները վերաբերում են մաթ. անալիզին, հանրա– հաշվին և թվերի տեսությանը: Լայն կի– րառություն է գտել հանրահաշվական հա– վասարումների արմատների իրական մա– սերի բացասական լինելու Հ–ի հայտա– նիշը:
ՀՈՒՐՈՒՆՑ Լեոնիդ Կարախանի [ծն. 7.1. 1913, Նոր շեն (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում)], հայ սովետական գրող: Գրում է ռուսերեն: Ավարտել է Բաքվի համալսա– րանը (1941): 1941–45-ին եղել է ռազմա– ճակատային զինթղթակից: Առաջին պատմվածքը լույս է տեսել 1931-ին: Հրա– տարակել է «Դարաբաղյան պոեմ» (1947, հայերեն հրտ. 1954), «Նրանց մասին, ով– քեր ծովում են» (1950), «Բարձր լեռներ» (1957), «Աղմկում է Որոտանը» (1963, հայերեն հրտ. 1965), «Իմ պատանեկու– թյան ամպերը» (1972), «Մեր սիրելի Շու– շիքենդը» (1969, հայերեն հրտ. «Հայրեր», 1970) վեպերը, ինչպես նաև «Փշատենին» (1956), «Իմ օջախի քարերը» (1960), «Եղ– րևանին նեղացկոտ ծառ է» (1971) ման– րապատումների ժողովածուները: Հ–ի եր– կերը լույս են տեսել ԱԱՀՄ ժողովուրդնե– րի մի քանի լեզուներով: ՀՕԿ, տես <Հա}ասաանի օգնության կո– միտե*: «ՀՕԿ», ամսագիր: Հայաստանի օգնու– թյան արտասահմանյան կոմիտեների պաշտոնական օրգան: Լույս է տեսել ՀՕ Կ–ի Ֆրանսիայի կենտրոնական վար– չության նախաձեռնությամբ, 1933–35-ին, Փարիզում: Խմբագրական կոլեգիա՝ Գ. Թահմազյան, Դ. Դավիթյան և ուրիշ– ներ: Իրականացրել է կապը ՀՕԿ–Ի ար– տասահմանյան կազմակերպությունների և հայրենիքի միջև, համաձայնեցրել նը– րանց գործունեությունը: Լուսաբանել է Աովետական Հայաստանի առօրյան, ցույց տվել նրա տնտ. և մշակութային վերելքը: Ծավալուն տեղ է հատկացրել սփյուռքի, հատկապես ֆրանսահայ գաղութի, իրա– դարձություններին, արտահայտել հայ աշխատավորների հայրենասիրական ձըգ– տումները, աջակցել հայրենադարձու– թյանը, հայրենակցական և վերաշինաց միությունների գործունեությանը, դատա– պարտ ել դաշնակցության հակասովետա– կան գործելակերպը: Գրական–գեղարվես– տական և արվեստի բաժիններում տպա– գրել է չափածո և արձակ գործեր հայ և օտար հեղինակներից, գրաքննադատա– կան ակնարկներ ու հոդվածներ, նյութեր թատրոնի, երաժշտության, կերպարվեստի մասին: Աշխատակցել են Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ա. Չոպանյանը, Զ. Եսա– յանը, Դ. Սիմոնյանը, Գ. Սարյանը, Վ. Նո– րենցը, Ալազանը, Վ. Թոթովենցը, Գ. Մա– հարին, Ռ. Թերլեմեզյանը և ուրիշներ: