Ձ, հայերեն այբուբենի տասնյոթերորդ
տառը: Անունն է ձա: Ատեղծել է Մեսրոպ
Մաշտոցը՝ տառակերտման սեփական
սկզբունքով: Մտնում է կրկնավոր տառա–
խմբի մեջ: Կազմված է երեք ուղղաձիգ՝ եր–
կար և դրանից ձախ, հավասար հեռավո–
րության վրա վերից լայն և ներքևից
կարճ տարրերից, ընդ որում, լայնը և եր–
կարը միանում են վերին ծայրերից, իսկ
կարճը երկարի ստորին ծայրին միանում
է վերին ծայրով և թեքվում աջ: Կարճը
վերիև ծայրում կրկնում է կոր նուրբը և
ամբողջացնում իր պատկերը՝ 3: Բոլոր
տառատեսակներում պահպանում է գծա–
գրական յուրահատկությունների՝ են–
թարկվելով գրության առանձնահատկու–
թյուններին: |
Գրչագիր Զ գրվում է երկու |տողերի
միջև, ուղղաձիգ, փոքր–ինչ աջ թեքված՝
3: Երկաթագիրը նույն գրչագիրն է, սա–
կայն կորություն է ստանում ոչ միայն
լայնը երկարին միացնող նուրբը, այլև
երկարը՝ Ձ: Երկաթագիրը գործածվում է
նաև որպես գլխագիր, օգտագործելի է
մինչև այսօր՝ Չ:
Բոչորգիր Ձ ստեղծվում է գրչագրից,
միայն լայնը ստորին ծայրով է միանում
երկարին: Հետագայում ստորին մասի
բոլորակը ստեղծվում է գրչի ավելի ուղիղ
և հատու շարժումներով, և աստիճանաբար
լայնը քիչ վերև է բարձրանում, իսկ կարճը
ւ]երին ծայրով միանում է թեքված երկա–
րին՝ ձ:
Շղագիրը անցնում է բոլորգրի աստի–
ճանները, հաճախ կարճի արտակարգ փո–
փոխությամբ և երկարությամբ՝ Հ (որի
համար երբեմն շփոթվում է Ն–ի հետ):
Այս վիճակից էլ առաջացել է ժամանակա–
կից շղագիրը, ուր կարճը ոչ թե ստորին
նուրբից է շարունակվում, այլ երկարից
հետո, և նուրբը բարձրանում է իր ստո–
րին ծայրից վեր:
ՆուռրգրուԱ օգտագործվում է շղագիրը՝
ենթարկվելով գրության առանձնահատ–
կությունների և՝
Զ տառը նշանագրում է ժամանակակից
հայերենի առաջնալեզվային լեզվատամ–
նային պայթաշփական ձայնեղ բաղա–
ձայն հնչյունը (հնչույթը): ժամանակակից
արևելահայ գրակաև լեզվում ր, երբեմն
նաև զ բաղաձայնից հետո խլանալով հըն–
չում է ց (վարձ–վարց, դեղձ–դէխց): Արև–
մտահայ գրական լեզվում Զ ամենուրեք
խլանում է (ձի–ցի* արձան–արցան, գանձ–
քանց): Ղ նշանակել է դւթսուն և ութսունե–
րորդ, բյուրի նշանով (Զ )՝ 800000: Արաբ,
թվանշանների գործածությունից հետո էլ
օգտագործվել է որպես քանակական և
դասական թվական: Այժմ գործածվում է
միայն որպես դասական թվական (Զ– ութ–
սուներորդ) : Ա. Մաթևոսյան
ՁԱԳ, Ծագ, գյուղ Արևմտյան Հայաստա–
նում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի
գավառում, Եվւրատի վտակ Ոսկեգետակի
աՓին: 1914-ին ուներ 100 ընտանիք հայ
բնակիչ: Զբաղվում էին երկրագործու–
թյամբ, անասնապահությամբ և առևարով:
Գյուղում կար եկեղեցի և դպրոց: Զ. հայտ–
նի է իր նշանավոր քարանձավներով,
որոնք գտնվում են Քռատակ կոչվող դաշ–
տի մոտ: Դրանք համարվում են մարդկա–
յին բնակության հնագույն վայրեր: Զ–ի
հայերը բոնությամբ տեղահանվել են
1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց
մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:
Փրկվածները բնակություն են հաստատել
տարբեր երկրներում:
ՁԱԳԱ4ԱՆԻ ԺՈՂՈՎ, գումարվել է 1270-ին,
Այրարատի Կոտայք գավառի Ձագ գյուղի
վանքում, աշխարհիկ և հոգևոր գործիչ–
ների մասնակցությամբ: ժողովում ըն–
դունվել են կանոններ՝ ամուսնության,
քահանաների և ժողովրդի փոխադարձ
պարտականությունների, վանականների
մաքրակեցության, ինչպես նաև երեխանե–
րի կրոնական դաստիարակության մա–
սին: Զ. ժ–ի կանոններով քահանաները
պետք է ազատվեին հարկերից, պետ. պաշ–
տոնյաներին իջևան տալու պարտականու–
թյունից: Գյուղացիները պարտավոր էին
օգնել քահանային՝ երկրագործական
աշխատանքների ժամանակ ևն: Կանոննե–
րը գրված են ժող. պարզ, դյուրամատչելի
լեզվով:
Գրկ. ՀովսեՓյան Գ.» Զագավանից
ժողովը, «Շողակաթ», Վազ–պաա, 1913:
ՅԱԳԱՎԱՆՔ, Գետարգելի եկե– ղեցի, Գետարգելի Մուրբ Նշան, միջնադարյան Հայաստանի նշա– նավոր կրոնական կենտրոն, ճարտարա– պետական հուշարձան ՀԱԱՀ Աբովյանի շրջանի Առինջ գյուղից արևելք: Վանքի Ս. Նշան եկեղեցին (VII դ.) պատկանում է եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին: Աբսիդները դըր– սից բազմանիստ են: Պահպանվել են սըր–